Ռ ու մ ի ն ի ա։ Ենթադրվում է, որ ար– դեն V–XII դդ․ հայերի հոծ զանգվածներ են բնակեցվել Ռումինիայի տարածքում։ Ռումինիայում հայերի վաղեմի և ստվար բնակության վկայությունն են հայկ․ բազ– մաթիվ տեղանունները, երբեմնի հայա– շատ գրեթե բոլոր քաղաքներում հայկ․ թաղամասերի ու փողոցների առկայու– թյունը։ Մոտավոր հաշիվներով հայերի թիվը միջնադարյան Ռումինիայում հասել է շուրջ ՅՕհզ–ի։ Դարեր շարունակ հայերը Ռումինիայի լիիրավ քաղաքացիներն են եղել, մասնակցել քաղաքների շենացմա– նը, առևտրի, արհեստների զարգացմանը, վայելել առանձնաշնորհումներ, ունեցել իրենց քաղաքապետարանները, դատա– րանները, վաճառականական, հոգևոր և կարիճվորաց (պատանիների) եղբայրու– թյուններ, առաջնորդվել հայկ․ օրենքնե– րով։ Հայ համայնքներում կառուցվել են եկեղեցիներ ու վանքեր, դրանց կից՝ դըպ– րոցներ։ Հայկ․ դպրոցներ են գործել Ցաս– սիում, Սուչավայում, Բոտոշանում, Ֆոկ– շանում, Ռոմանում, Բուխարեստում, Գա– լացում, Կոնստանցայում և այլուր։ Ցաս– սի, Դալաց, Բրըիլա, Տուլչա, Բուխարեսա քաղաքներում գործել են հայկ․ տպարան– ներ, որտեղ լույս են տեսել հայերեն պար– բերականներ ու գրականություն։ 1986-ին Ռումինիայում բնակվում էր շուրջ 5 հզ․ հայ, որոնք որպես իրավազոր քաղաքացիներ մասնակցում են երկրում նոր հասարակարգի կառուցմանը։ Շվեդիա։ Շվեդիայում հայերը ըս– կըսել են հիմնական բնակություն հաստա– տել 1920-ական թթ․-ից։ 1960-ական թթ․ Մերձավոր Արևելքից, Թուրքիայից, Իրա– նից զգալի թվով հայեր հաստատվեցին այստեղ։ 1986-ին Շվեդիայի քաղաքնե– րում, հիմնականում՝ Ստոկհոլմում (նաև քԱպսալայում, Դյոթեբորգում, Մալմյոյում ևն), բնակվում էր շուրջ 1800 հայ։ 1974-ին Ստոկհոլմում հիմնադրվել է Մշակութա– յին միություն, 1980-ին՝ Ուպսալայի Հայ մշակութային միությունը, 1984-ին՝ Հայ– շվեդ․ մշակութային կենտրոնը՝ իր «Մեր կռունկ» ամսաթերթով (Ստոկհոլմում)։ 1970-ական թթ–ից, Շվեդիայում գործող օրենքի համաձայն, հայ (ինչպես և այլ փոքրամասնությունների) երեխաները հնարավորություն են ստացել պետ․ դըպ– րոցներում սովորել իրենց մայրենի լե– զուն (Ստոկհոլմի մի շարք դպրոցների հայ աշակերտներին շաբաթական 1–2 ժամ դասավանդվում է հայոց լեզու)։ 1979-ին հիմնվել է Շվեդիայի հայ համայն– քի եկեղեց․ (առաքելական) խորհուրդը։ Շվեյցարիա։ Առաջին հայերը Շվեյցարիա են եկել XVII–XVIII դդ․։ XIX դ․ կեսից այստեղ են եկել հայ երիտա– սարդներ բարձրագույն կրթություն ստա– նալու նպատակով։ Սակայն հայ համայնք ձևավորվել է XX դ․ սկզբին, այնուհետև Շվեյցարիա են գաղթել հայեր Թուրքիա– յից, Մերձավոր Արևելքի և այլ երկրնե– րից։ 1986-ին Շվեյցարիայի հայ հա– մայնքը հաշվվում է շուրջ 5 հզ․ մարդ, որոնք բնակվում են ժնևում, Բեռնում, Ցյուրիխում։ Հիմնականում առևտրական– ներ են, բարձրորակ մասնագետներ, ձեռ– նարկատերեր, մեծ թիվ են կազմում ուսա– նողները։ Համայնքում գործում են մի շարք ազգային կազմակերպություններ՝ «Շվեյցարահայոց միությունը», Շվեյցա– րիայի հայ երիտասարդական միությունը (իր պարախմբով և բասկետբոլի թիմով), ՀԲԸՄ մասնաճյուղը, Հայկ․ մշակութային միությունը, «Արարատ» միությունը, Մ․ Հակոբ հայկ․ եկեղեցին (ժնևում)։ ժնևի համալսարանում կա հայագիտ․ ամբիոն։ Ֆրանսիա։ Անհատ հայեր Ֆրան– սիա են եկել դեռ վաղ միջնադարում (VII դ․)։ Հայերի և ֆրանսիացիների միջև սերտ կապեր հաստատվել են Խաչակրաց արշավանքների և Կիլիկիայի հայկ․ թա– գավորության ժամանակաշրջանում։ XV– XVI դդ․ հայկ․ խիստ փոքրաթիվ գաղութ– ներ են հիմնվել Մարսելում, Փարիզում, Բուրժում։ 1633-ին Փարիզում տպագրվել է «Բառգիրք հայոց» հայերեն–լատիներեն բառարանը, 1672-ին Մարսելում Ոսկան Երևանցին հիմնել է տպարան։ 1798-ին Փարիզի Արլ․ կենդանի լեզուների դպրո– ցում բացվել են հայերենի դասընթացներ, 1846-ին՝ Սամուել Մուրադ վարժարանը (գործում է ցայսօր) ևն։ 1902-ին Փարիզում կառուցվել է առաջին հայկ․ եկեղեցին։ Ֆրանսահայ համայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից հետո, այնուհետև հայերի զանգվածային ներգաղթ է սկսվել 1960-ական թթ․, երբ մեծ թվով հայեր այստեղ եկան Մերձավոր Արևելքից, Իրանից ևն։ 1986-ին ֆրանսա– հայ համայնքում հաշվվում է շուրջ 350 հզ․ մարդ, որոնց հիմնական մասը բնակվում է Փարիզում, Մարսելում, Լիոնում, ինչ– պես նաև Վիենում, վալանսում, Բանիո– յում, Մենտ էտիենում, Դրենոբլում և այ– 1ուր։ Ֆրանսահայերի մեծ մասը բարձր որակավորում ունեցող բանվորներ են, արհեստավորներ, կան ձեռնարկատերեր, պետ․ պաշտոնյաներ, զգալի թիվ են կազ– մում մտավորականությունն ու ուսանո– ղությունը։ Համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են բարեգործական, հասարա– կական, մշակութային ևն կազմակերպու– թյուններ։ Համայնքում գործում են ՀԲԸՄ, «Նոր սերունդ», Թեքեյան, Համազգային մշակութային միությունները, «Կարմիր խաչ», «Կապույտ խաչ», «Հայ աղքատա– խնամ ընկերությունը», «Հայ նախկին ռազմիկների միությունը», ֆրանսահայ երիտասարդ առևտրականների միությու– նը, «Արամ Խաչատուրյան» երաժշտ․ հիմ– նարկությունը, ֆրանսահայ բժիշկների միությունը և այլ կազմակերպություն– ներ, ինչպես նաև հայ ազգային–քաղ․ կուսակցությունների տեղական կազմա– կերպությունները, Ֆրանսիայի կոմկուսի կազմում՝ հայկ․ հատվածը։ Կարևոր դեր ունեն ֆրանսահայ մշակութային միությու– նը և ֆրանսահայ երիտասարդական միությունը։ Գործում են նաև հայագիտ․ հիմնարկություններ՝ «Նուպարյան մատե– նադարանը», «Հայ սփյուռքի ուսումնասիր– ման կենտրոնը», «Հայկական վավերա– գրերի կենտրոնը»։ Ֆրանսիայի հայաշատ քաղաքներում գործում են հայկ․ առաքելական, կաթոլիկ, ավետարանական եկեղեցիներ ․դրանց կից՝ մեկօրյա դպրոցներ։ Մինչև 1980-ական թթ․ Ֆրանսիայում գործում էր երկու ամեն– օրյա հայկ․ դպրոց, բացի Մամուել Մուրա– դից (մնրում), նաև՝ Դպրոցասեր տիկնանց վարժարանը (Ռենսինում), այնուհետև հիմնվել են նորերը՝ «Համազգայինի» ճեմարանը՝ Մարսելում, «Ս․ Մեսրոպ» վարժարանը՝ Ալֆորվիլում։ Տարբեր քա– ղաքներում կազմակերպվել են պարա– խմբեր («Նավասարդ», «Ախթամար», «Արաքս» ևն), երգչախմբեր («Սիփան– Կոմիտաս», «Սահակ–Մեսրոպ» ևն) և գե– ղարվեստական այլ միություններ։ Ֆրանսիայում հրատարակվում են հա– յերեն պարբերականներ։ Գործում են հայկ․ ռադիոծրագրեր։ Աորբոնի համալ– սարանում կա հայագիտ․ ամբիոն։ է․ Մեւքոնրսն Գրկ, Հովհաննիսյան Ա․ Գ․, Գաղու– թահայ խնդիրներ, Ե․, 1925։ Ալպոյաճյան Ա․, Պատմություն հայ գաղթականության, հ․ 1–3, Կահիրե, 1941 – 1961։ Գասպարյան Ս․ Տ․, ՍՓյուռքահայ գաղթօջախներն այսօր, Ե․, 1962։ Աբրահամյան Ա․ Գ․, Համա* ոոա ուրվագծեր հայ գաղթավայրերի պատ– մության, հ․ 1–2, Ե․, 1964–1967։tPtա ր– խուդարյան Վ․ Բ․, Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմությունը (1779– 1861), Ե․, 1967, (1861 – 1917), Ե․, 1985։ Ս ի– մոնյան Հ․ Ռ․, Սփյուռքահայությունը սո– ցիալ–քաղաքական պայքարի ուղիներում, Ե․, 1968։ Թ ո փ ու զ յ ա ն Հ․ խ․, Եգիպտոսի հայ– կական գաղութի պատմություն (1805–1952), Ե․, 1978։ Միքայելյան Վ․, Ղրիմի հայկա– կան գաղութի պատմություն (1801 –1917), Ե․, 1970։Դիլոյան Վ․, Լազարյանների հասա– րակական–քաղաքական գործունեության պատ– մությունից (XVIII դ․ երկրորդ կես), Ե․, 1966։ Մելիքսեթյան Հ․Ս․, Հայրենիք–աիյուոք առնչությունները և հայրենադարձությունը, Ե․, 1985։ Թ ո Փ ու զ յ ա ն Հ․ N․, Սիրիային Լիբանանի հայկական գաղթօջախների պատ– մություն (1841 –1946), Ե․, 1986։ Ղասաբ– յան Ջ․ Մ․, Ակնարկներ բուլղարահայ հա– մայնքի պատմության (1896–1970), Ե․, 1986։ В a z i 1 Anne, Armenian Settlements in India, Calcutta, 1969; В i n a у a n Narciso, La colectividad Armenia en la Argentina, Buenos-Aires, 1974; Boudj ikanian Ai– da, Les Armeniens dans la Region Rhone- Alpes, Lyon, 1978; G r i g о r i a n М․ K․, Armenians in the Service of the Ottoman Empire, 1860–1908, London, 1977; La Stut- tura Nagata․ Cultura Armenia nella Dia– spora, IKOM, Venise, 1979; Mirzaian A․, The Wandering Armenians, Sydney, 1980; Armenians in Ontario, ed․ Isabel Kaprielian, «Polyphony*, vol․ 4, Jsfe 2, 1982; Mira к R․, Ticrn between Two Lands․ Armenians in America 1890 to World War 1, Cambridge, 1983; Armenian American Almanach, 1985– 1986, California, 1985; L e о n i a n R․, Les Armeniens de France sont-ils assimiles Issy- les-Moulineaux, 1986․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/195
Արտաքին տեսք