Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կերաբույսերի խառը ցանքերը։ ՀՍՍՀ–ում կիրառվում են հետևյալ խառը ցանքերը՝ ոլոռը վարսակի հետ, վիկը վարսակի հետ, շաբդարը գարու հետ, եգիպտացո– րենը սոյայի հետ, արևածաղիկը վիկի հետ ևն։ Կերարտադրության կարևոր խըն– դիրներից է նաև կերային սպիտակուցի արտադրության ավելացման միջոցով կե– րային ընդհանուր հաշվեկշռի մեջ սպիտա– կուցային դեֆիցիտի վերացումը, բույսերի ցանքատարածությունների կառուցվածքի բարելավումը, ինչպես նաև սպիտակուցա– յին նյութերով հարուստ բույսերի՝ շաբ– դարի, սոյայի, հլածուկի, ցանքատարա– ծությունների ընդլայնումը։ Հյութալի կե– րի արտադրության առաջընթաց ձև է կա– նաչ կոնվեյերի օգտագործումը՝ կուլտ– ոռոգելի արոտների գուգակցմամբ։ ՀՍՍՀ–ում կազմակերպված է խոտալյուրի արտադրության տնտեսություն (Բաղրամ– յանի շրջ․), զարգանում է համակցված կե– րերի և մանրէակենսաբ․ արդյունաբերու– թյունը։ Անտառային տնտեսության ժողտնտ․ այս ճյուղը ՀՍՍՀ–ում, ինչ– պես և ամբողջ երկրում ապահովում է անտառի պահպանումը, օգտագործումը, վերականգնումը և նորերի ստեղծումը։ Հայաստանի ներկայիս անտառազուրկ տարածությունների զգալի մասը հնում ծածկված է եղել անտառներով։ Դարերի ընթացքում անտառների անկանոն շահա– գործման և հաաման հետևանքով Հայաս– տանի անտառների մեծ մասը ոչնչացվել է (վերջին 200 տարում անտառածածկի մա– կերեսը կրճատվել է 2 անգամ), անհետա– ցել են բույսերի բազմաթիվ արժեքավոր տեսակներ, պահպանված անտառները հիմնականում դարձել են ցածրարժեք և ինքնավերարտադրման հատկությունը կորցրած տնկարկներ։ Սովետական իշխա– նության տարիներին ՀՍՍՀ անտառային տնտեսությունը դարձել է ժողտնտեսու– թյան առաջավոր ճյուղերից, վերականգնը– վել են անտառային բազմաթիվ զանգված– ներ, ստեղծվել են նորերը, անտառներն օգտագործվում են պլանաչափորեն՝ պահ– պանելով անտառային տնկարկների ջրա– պաշտպան, ջրակարգավորող, հողա– պաշտպան, դաշտապաշտպան, առողջա– պահական և այլ օգտակար հատկություն– ները։ Հանրապետությունում անտառա– բուծության առաջին աշխատանքներն ըս– կըսվել են 1924-ից։ 1937–41-ին Երևանը շրջապատող լեռնալանջերում ստեղծվել են 3,0 հզ․ հա ընդհանուր մակերեսով 3 կանաչ գոտի։ 1950-ական թթ․ անտառա– պատվում են Սևանա լճի ջրերից ազատ– ված գրունտային հողերը, որոնք 1985-ին արդեն կազմում էին 20 հզ․ հա։ 1924– 1985-ին հիմնվել են մոտ 115,0 հզ․ հա տնկարկներ։ 1986-ին (առ 1 հունվարի) անտառային պետ․ ֆոնդի ընդհանուր մակերեսը կազ– մել է 419,7 հզ․ հա, անտառածածկ մակե– րեսը՝ 287,5 հզ․ հա։ ՀՍՍՀ–ում անտառնե– րը տեղաբաշխված են անհավասարաչափ, հս․ շրջաններում (Դիլիջանի արգելոցը, Իջևանի, Սևքարի, Նոյեմբերյանի, Դե– բեդաշենի, Թումանյանի, Դուգարքի, Ստեփանավանի, Կալինինոյի անտառա– յին տնտեսությունները) անտառապատ– վածությունը կազմում է ընդհանուր տա– րածքի 28,9%-ը, հվ–ում (Ղափանի, Դո– րիսի, Մեղրու և Սիսիանի անտառային տնտեսությունները)՝ 13,2%-ը, կենտրո– նականում (Ազիզբեկովի, Լենինականի, Հրազդանի, Աբովյանի, Եղեգնաձորի, Երևանի անտառային տնտեսությունները և 1սոսրովի արգելոցը)՝ 2,0%-ը, Սևանա լճի ավազանը և շրջակայքը՝ 0,8%-ը։ Փայտանյութի պաշարը անտառներում 33,22 մլն it3 է, այդ թվում հասուն և գեր– հասուն ծառեր՝ 10,91 մլն it3 (1986), փայ– տանյութի միջին պաշարը 1 Лш-ում՝ 122,5tit3։ Անտառային տնտեսությունների գործունեության և անտառավերականգնը– ման միջոցառումների կիրառման շնորհիվ մասամբ փոխվել է անտառների տարիքա– յին կառուցվածքը, մատղաշները կազմում են 11,6%, միջին տարիքինը՝ 45,2%, հա– սունացողները՝ 19,9%, հասունները և գերհասունները 29,3% (1983)։ ՀՍՍՀ ան– տառային պետ․ ֆոնդում ընդգրկված են պետ․ (93,0%) և կոլեկտիվ ու սովետա– կան տնտեսությունների (7,0%) անտառ– ները։ ՀՍՍՀ անտառները պահպանելու, նոր անտառաշերտեր ստեղծելու ու պաշտ– պանելու, անտառային պետ․ ֆոնդի տա– րածքում տարվող բոլոր աշխատանքները հսկելու, անտառները բնական արհա– վիրքներից, բույսերի վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանելու, բարձր արդյունավետություն ունեցող ծա– ռատեսակներ աճեցնելու, պետ․ արգելա– նոցներում կենդան, և բուս, աշխարհը պահպանելու, քաղաքների, արդ․ կենտ– րոնների, առողջարանների շուրջը ան– տառային գոտիներ, անտառպուրակներ ստեղծելու հարցերով զբաղվում է ՀՍՍՀ անտառային պետ․ կոմիտեն։ Անտառային տնտեսության կառավար– ման առաջնային մարմիններն են․ ՀՍՍՀ անտառային տնտեսության պետ․ կոմի– տեի անտառտնտեսությունները, արգե– լանոցները, անտառամելիորատիվ և մե– քենամելիորատիվ կայանները։ Հայպետ– անտառկոմիտեին են պատկանում 36 ան– տառային տնտեսություններ, Դիլիջանի և Խոսրովի արգելոցները, Շիկահողի ար– գելոցը (մտնում է Ղափանի անտառային տնտեսության կազմի մեջ), 2 պետանտա– ռային տնկարան, անտառմելիորատիվ 2 կայան, «ԱնտառտՆտմեքենա» գործարա– նը (դրանց կազմում են 138 անտառպե– տություն, 1986)։ Անտառատնկանյութն աճեցվում է ան– տառալեռնային տարբեր գոտիներում մշտական գործող 12 տնկարանում։ Հո– ղերի էրոզիան կանխելու նպատակով ՀՍՍՀ–ում յուրաքանչյուր տարի գյուղա– տնտ․ արտադրության համար ոչ պիտա– նի հողերը անտառապատվում են։ Ան– տառավերականգնման նպատակով տընկ– վում են սոճի, հաճարենի, կաղնի, հացե– նի, ընկուզապտղավոր և տնտեսապես արժեքավոր այլ ծառատեսակներ։ ՀԱՍՀ–ում անտառավերականգնման (8,0 հզ․ it3) խնամքի և սան․ (33,0 հզ․ մ3) հատումների ժամանակ մթերված փայտա– նյութը և թափոններն օգտագործվում են լայն սպառման ապրանքների, փայտա– սալիկների, կուլտ՜կենցաղային նշանա– կության ապրանքների արտադրության ևնի համար (տարեկան 5,0 մլն ռ․ արժո– ղությամբ)։ Անտառային տնտեսություն– ներում աշխատատար պրոցեսների զգա– լի մասը մեքենայացված է (օրինակ, փայտանյութի վերամշակումը և փոխադ– րումը՝ 100, խնամքի հատումները՝ 66%- ով)։ ՀԱԱՀ անտառային տնտեսության համակարգում աշխատում են ավելի քան 8,0 հզ․ մարդ։ Անտառային տնտեսության գիտաարտադր․ խնդիրները մշակվում են ՀԱԱՀ անտառային տնտեսության պետ․ կոմիտեի «Հայանտառ» գիտաարտադր․ միավորումում, ՀԱՍՀ ԴԱ բուսաբանու– թյան ինստ–ում։ Լ․ Ավագյան Մելիորացում հողերի ՀԱԱՀ ուղղաձիգ գոտիականության հո– ղակլիմ․ պայմաններում մելիորացումը գյուղատնտ․ արտադրության ինտենսի– վացման կարևորագույն միջոցներից է։ Հայկ․ լեռնաշխարհում հողաբարելավ– ման և ջրատնտ․ աշխատանքները կատար– վել են հնուց։ Դեռևս նախաուրարտական և ապա ուրարտական ժամանակաշրջան– ներից հայտնի են Մոխրաբլուրի (Վաղար– շապատի՝ էջմիածնի, մոտ IV–III հազա– րամյակ մ․ թ․ ա․), Արագածոտնի և Դեղա– մա լեռների ցածրադիր մասերի (մ․ թ․ ա․ II հազարամյակ), Մենուայի, Դալմայի, Մամրեի, Չարբախի, Աշտարակի (մ․ թ․ ա․ IX–VI դդ․) և այլ ջրանցքներ*․ V–XIX դդ․ Հայաստանում կառուցվել են Հերհերի (ներկայիս Անի կայարանի մոտ), Արագածոտնի ջրամբարները, Թա– լինի, Մաստարայի, Բյուրականի, Որոտա– նի, Հրազդանի, Նորադուզի, Գավառագե– տի, Եղվարդի, Դեղարոտի, Աևջրի, Արխա– շանի և այլ ջրանցքներ, ինչպես նաև բազ– մաթիվ քյարհեգներ և ջրատնտ․ այլ կա– ռույցներ։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո նորոգվեցին և վերա– կառուցվեցին ոռոգման հին համակար– գերը, ստեղծվեցին Արագած լեռան արմ․ լանջերի ջրարբիացման–ոռոգման համա– կարգը, էջմիածնի արհեստական լճակը (քյարհեզային օրական ջրահոսքի կար– գավորման համար) ևն։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո վերականգնվեցին և բարելավվեցին ոռոգման հին համակար– գերը և սկսվեցին նորերի կառուցման աշ– խատանքները։ 1922–25-ին գործարկվեցին Շիրակի (ապահովում է 11 հզ․ հա հողերի ոռոգու– Թալինի ջրանցքը