Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րակվել են ՀՍՍՀ անա․ շրջանացման մի քանի սխեմաներ (Ա․ Հ․ խրիմլյան, 1957, «Հայկական ՍՍՀ ատլաս»–ի գիտախմբա– գրական խորհուրդ, 1961, Լ․ Հ․ Վալեսյան, 1966 և 1970)։ Պաշտոնական է համարվում ՀՍՍՀ Մի– նիստրների խորհրդի 1977-ին ընդունած «Հայկական ՍՍՀ սոցիալ–տնտ․ շրջանաց– ման» սխեման, որը մշակել են ՀՍՍՀ ԳԱ երկրբ․ գիտությունների ինստ–ի աշխար– հագրության բաժինը և ՀՍՍՀ Պետշինը։ Այդ սխեմայով հանրապետությունը բա– ժանվում է 1․ Արարատյան (կենար․), 2․ Շիրակի (արմ․), 3․ Լոռի–Փամբակի (հս–արմ․), 4․ Սևանի (արլ․), 5․ Սյունիքի (հվ–արլ․), 6․ Ադստևի (հս–արլ․) սոցիալ– տնտ․ շրջանների։

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՍՈՑԻԱԼ–ՏՆՏ․ ՇՐՋԱՆ․ ՀՍՍՀ ամենահզոր ինդուստրիալ–ագրա– րային սոցիալ–տնտ․ շրջանն է, ամենա– խոշորներից մեկը Անդրկովկասում։ Ընդ– գրկում է Աբովյանի, Աշտարակի, Ապա– րանի, Արարատի, Արտաշատի, Բաղրամ– յանի, էջմիածնի, Հոկտեմբերյանի, Մա– սիսի, Նաիրիի վարչ․ շրջանները, Երևան, Աբովյան, Աշտարակ, Արարատ, Արտա– շատ, էջմիածին, Հոկտեմբերյան հանրա– պետական ենթակայության քաղաքները։ Տարածությունը 6 հզ․ կմ2 է (հանրապետու– թյան տարածքի 20,1%-ը), բն․՝ 1871 հզ․ մարդ (հանրապետության բնակչության 55,9%-ը, քաղ․ բն․՝ 76,6%–ը՝ 1985)։ Ըն– դերքը հարուստ է կրաքարով (Արարատ), կերակրի աղով (Երևան, Հոկտեմբեր– յան), շինանյութերով, հանքային ջրերով (Արզնի, Արարատ) ու քաղցրահամ ջրե– րով։ Արդ․ նշանակություն ունի երկաթի հանքավայրը (Աբովյան), որը դեռևս չի շահագործվում։ Շրջանին բաժին է քնկնում արտադրու– թյան մեջ զբաղվածների 64% –ը, արդ․ համախառն արտադրանքի 62%–ը, գյու– ղատնտեսության համախառն արտադրան– քի 44%–ը, ջրովի հողատարածություննե– րի 45% –ը, խաղողի այգիների 75%-ը։ Ունի սոցիալ–տնտ․ զարգացման բարձր մակարդակ; Բնակչության մեկ շնչին ընկ– նող արդ․ ու գյուղատնտ․ արտադրանքի ծավալով, բնակչության խտությամբ և քաղ․ բնակչությամբ գերազանցում է մյուս տնտ․ շրջաններին։ Սոց․ շինարարության տարիներին այստեղ ձևավորվել ու զար– գացել է հանրապետության ամենախոշոր՝ Երևանի արդ․ հանգույցը։ Շրջանն ունի բազմաճյուղ արդյունաբերություն և գյու– ղատնտեսություն, զարգացած արտադր․ ու սոցիալ․ ենթակաոուցվածք։ Գերա– կշռում է վերամշակող արդյունաբերու– թյունը։ Առաջատար ճյուղերն են մեքենա– շինությունը (բաժին է ընկնում արդ․ հա– մախառն արտադրանքի ծավալի ավելի քան 1/3-ը, զբաղվածների ընդհանուր թվի կեսը), սննդի արդյունաբերությու– նը։ Շրջանի տարբեր մասերում գործում են գինու–կոնյակի (տալիս է երկրի կոն– յակի արտադրության 12%-ը), պտղի– բանջարեղենի պահածոների, մսի, կաթի, հրուշակեղենի ձեռնարկություններ։ Մաս– նագիտացման ճյուղերն են նաև քիմ․ ու թեթև արդյունաբերությունը։ Թվարկած ճյուղերը տալիս են հանրապետության հա– մապատասխան ճյուղերի համախառն ար– տադրանքի ծավալի 60–90%–ը։ Կա գու– նավոր մետալուրգիա, ալյումինի և ոսկու արտադրություն։ Զարգացած է նաև շի– նանյութերի, ապակու, բյուրեղապակու, ճենապակու, հախճապակու արտադրու– թյունը։ Ստեղծվել է հ^զոր էլեկտրաէներ– գետիկ համալիր։ Շրջանի սահմաննե– րում են Արզնիի, Քանաքեռի և Երևանի հէկերը, Հայկական աէկը և Երևանի ջէկը։ Գյուղատնտ․ համախառն արտադրան– քի ծավալի մեծ մասը տալիս են խաղողա– գործությունը, պտղաբուծությունն ու բան– ջարաբուծությունը (ՀՍՍՀ արտադրանքի 50–80%-ը)։ Տեխ․ կուլտուրաներից մշա– կում են ծխախոտ և խորդենի։ Տալիս է ՍՍՀՄ–ում արտադրվող խորդենու յուղի մոտ 60% –ը։ Արարատյան շրջանի և ՀԱՍՀ–ի խոշո– րագույն տնտ․ կենտրոնը Երևանն է (1164,2 հզ․ բն․, 1986),։ Շրջանի ներքին և արտաքին տնտ․ կա– պերն իրականացնում է զարգացած տրանսպորտային համակարգը (երկաթու– ղային, ավտոմոբիլային, խողովակաշա– րային և օդային)։ խոշորագույն տրանս– պորտային հանգույցը Երևանն է։ Շրջանն առանձնահատուկ դեր ունի որակյալ կադրեր պատրաստելու, գիտու– թյան ու մշակույթի զարգացման գործում։ Այստեղ են կենտրոնացած ՀՍՍՀ 13 բու– հերից 11-ը, 83 տեխնիկումներից 30-ը, մոտ 100 ԳՀԻ և դրանց մասնաճյուղեր, ինքնուրույն լաբորատորիաներ։ Գիտաշ– խատողների թիվը ավելի քան 16 հզ․ է։

ՇԻՐԱԿԻ ՍՈՑԻԱԼ–ՏՆՏ․ ՇՐՋԱՆ, ընդ– գրկում է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Արթիկի, Թալինի, Ղուկասյանի վարչ․ շրջանները, Լենինական և Արթիկ հան– րապետական ենթակայության քաղաքնե– րը։ Տարածությունը 3,8 հզ․ կւէ2 է (ՀԱԱՀ տարածքի 12,9%), բն․՝ 390,8 հզ․ մարդ (ՀՍՍՀ բնակչության 11,6՝%-ը, 1985)։ Զբա– ղեցնում է Ախուրյան գետի ավազանի սո– վետական հատվածը։ Ընդերքը հարուստ է հրաբխային շինանյութերով՝ տուֆ (ՀՍՍՀ հաշվեկշռային պաշարների 50%), հրաբխային խարամ, պեռլիտ (1/3՜ը), բա– զալտ։ Վաղ ժամանակներից աչքի է ընկել հա– մեմատաբար խիտ բնակչությամբ ու զար– գացած երկրագործությամբ (հատկապես հացահատիկային տնտեսությամբ)։ Տնտ․ հզորությամբ հանրապետությունում գրա– վում է երկրորդ տեղը, տալիս է ազգային եկամուտի 11%-ը (1985)։ Տնտեսության ձևավորման գործում մեծ դեր ունի Լենի– նական քաղաքը (226,1 հզ․ բն․, 1986)։ Արդյունաբերության առաջատար ճյուղե– րըն են թեթև (տեքստիլ–տրիկոտաժի, կա– րի, թողարկում է շրջանի արդյունաբերու– թյան համախառն արտադրանքի 49%–ը), մեքենաշին․ (հաստոցաշինություն, էլեկ– տրատեխ․, սարքաշինություն՝ 20%) և սննդի արդ․ (մսի, մսամթերքների, կաթի, յուղի–պանրի, հրուշակեղենի՝ 18%)։ Զար– գացած է շինանյութերի արդ–ը՝ տուֆի, պեմզայի (Արթիկ, Մարալիկ, Պեմզաշեն, Անիպեմզա), պեռլիտի արդյունահանումը և վերամշակումը (Արագած), արհեստա– կան տուֆաբլոկների (Արթիկ), երկաթ– բետոնե շինվածքների արտադրությունը։ ՀՍՍՀ կարևոր երկրագործ, շրջաններից է, տալիս է հանրապետության հացահա– տիկի արտադրության մոտ 35% –ը (ցան– քատարածությունների՝ 30%–ը), շաքարի ճակնդեղի՝ 75% –ը (ցանքատարածություն– ների 66%–ը), մշակում են կարտոֆիլ, բանջարեղեն, քիչ քանակությամբ ծխա– խոտ։ Զարգանում են այգեգործությունն ու խաղողագործությունը։ Զարգացած է տավարաբուծությունը, ոչխարաբուծու– թյունը, թռչնաբուծությունը, խոզաբուծու– թյունը։ Տալիս է հանրապետությունում արտադրվող կաթի ոլ մսի 16–18%–ը։ Տարածքով են անցնում Երևան–Լենի– նական–Թբիլիսի և Լենինական–Ար– թիկ–Մարալիկ երկաթուղիները։ Բնակ– չության ավելի քան 90!% –ը բնակվում է երկաթուղիների մոտ և դրանցից մինչև 10 կմ հեռավորության վրա գտնվող բնա– կավայրերում։ Տրանսպորտային խոշոր հանգույցը Լենինականն է։ Շրջանը նշանակալից դեր ունի գիտու– թյան որոշ ճյուղերի (երկրաֆիզիկայԻ* մեքենաշինության, լեռնային պտղաբու– ծության ու սելեկցիայի) զարգացման, արդյունաբերության և գյուղատնտեսու– թյան միջին օղակի մասնագետների, ինժ․ ու մանկավարժ․, որակյալ բանվորական կադրերի պատրաստման բնագավառում։ Գործում են մանկավարժ, ինստ․, Երևանի պոլիտեխ․ ինստ–ի մասնաճյուղ, պրոֆ– տեխ․ ուսումնարաններ ու տեխնիկումներ, 1 ԳՀԻ և ԳՀԻ–ների մասնաճյուղեր։ ԼՈՌԻ–ՓԱՄԲԱԿԻ ՍՈՑԻԱԼ–ՏՆՏ․ ՇՐՋԱՆ․ ընդգրկում է Արագածի, Գուգարքի, Թու– մանյանի, Կալինինոյի, Սպիտակի և Ստե– փանավանի վարչ․ շրջանները, Կիրովա– կան, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանա– վան հանրապետական ենթակայության քաղաքները։ Տարածությունը 4,2 հզ․ կւէ2 է (ՀՍԱՀ տարածքի 14%-ը), բն․՝ 394,1 հզ․ մարդ (ՀՍՍՀ բնակչության 11,7%-ը, 1985)։ Զբաղեցնում է հիմնականում Դե– բեդ գետի ավազանը։ Հողակլիմայական պայմանները իսւյտաբղետ են։ Ընդերքը հարուստ է արդ․ նշանակության պղնձի, բազմամետաղային, հրակայուն կավերի, ագատի, գրանիտի, կրաքարի, հանքա– յին ջրերի պաշարներով։ Հարուստ է ջրա– յին ռեսուրսներով։ Շրջանը ոռոգելի հո– ղատարածություններով (շուրջ 20 հզ․ հա) հանրապետությունում գրավում է վերջին տեղը։ Նախահեղափոխական շրջանում միակ արդ․ կետը Մանեսն էր (Ալավեր– դի)։ Մոց․ շինարարության տարիներին ստեղծվեց ժամանակակից հզոր արդյու– նաբերություն, ձևավորվեցին Ալավերդու և Կիրովականի արդ․ հանգույցները։ Տա– լիս է հանրապետության ազգային եկա– մուտի ու հասարակական արդյունքի, ինչ– պես նաև արդ․ ու գյուղատնտ․ արտադրան– քի 11 –12%-ը։ Զարգացած է գունավոր մետալուրգիան, քիմ․, շինանյութերի, թե– թև ու սննդի արդյունաբերությունը։ Պղըն– ձաձուլությամբ երրորդն է ՍՍՀՄ–ում (Ու– րալից և Ղազախստանից հետո) միութենա– կան նշանակություն ունեն ացետատային մանրաթելի, կալցիումի կարբիդի, պղընձ– արջասպի, արհեստական տեխ․ քարերի, որոշ մեքենաների ու սարքերի, հրակա– յուն նյութերի, շվեյցարական պանրի ար– տադրությունը։ Համախառն արտադրան–