ՀՍՍՀ քաղաքներում և շրջաններում անց են կացվում «առողջապահության շաբաթ– ներ», որոնց ժամանակ բժշկ․ բոլոր հիմ– նական մասնագիաությունների գծով որևէ քաղաք կամ շրջան են մեկնում 40–50 բարձրորակ բժիշկ–մասնագեաներ, մինիս– աըրության ղեկավարներ և տեղում կազ– մակերպում որակյալ բուժօգնություն։ Նը– ման միջոցառումներ են իրականացնում «Հայբուժտեխնիկան», Դեղատնային գըլ– խավոր վարչությունը։ Հանրապետությու– նում լայն տարածում է ստանում նաև «Տարվա ընթացքում 5 օր․ աշխատել այն– տեղ, որտեղ սկսել եմ իմ բժշկ․ գործունեու– թյունը» նախաձեռնությունը։ Երևանի բժշկ․ ինստ–ի, բժիշկների կատարելագործման ինստ–ի և ԴՀԻ–ների բարձրորակ մասնա– գետները տարին մեկ անգամ 5 օր աշխա– տում են հանրապետության տարբեր քա– ղաքներում և շրջաններում, բժշկա–կոն– սուլտացիոն օգնությունից բացի հանդես են գալիս գիտահանրամատչելի դասա– խոսություններով և զեկուցումներով։ Ցու– րաքանչյուր ամսվա վերջին հանրապե– տության բուժկանխարգելիչ բոլոր հիմ– նարկներում անց է կացվում «Դեոնտոլո– գիական օրեր» միջոցառումը, որի ժամա– նակ հիվանդանոցների, ամբուլատորիա– ների, պոլիկլինիկաների գլխավոր բժիշկ– ները հանդիպումներ են ունենում աշխա– տավորության լայն շրջանների հետ, քննարկում բժշկ․ բարոյագիտության՝ դեոնտոլոգիայի և բժշկ․ էթիկայի հար– ցեր։ Վ․ Ի․ Լենինի անվ․ հանրապետական կլինիկական հիվանդանոցում 1984-ին ստեղծվել է հանրապետական ախտորոշ– ման կենտրոն, որը հագեցած է լաբորա– տոր քննության ժամանակակից անհրա– ժեշտ սարքերով ու հարմարանքներով, կենտրոնացված ձևով սպասարկում է Երե– վանի և մերձակա բոլոր շրջանների հի– վանդներին։ Նմանօրինակ կենտրոնի ըս– տեղծման փորձը Սովետական Միությու– նում առաջինն է, ՍՍՀՄ առողջապահու– թյան մինիստրությունը երաշխավորել է այն տարածել մյուս հանրապետություն– ներում ես։ Զգալի չափով ավելանում է բժշկագիտության ժամանակակից նվա– ճումներն առողջապահության պրակտի– կայում ներդնելու ուղղությամբ կատար– վող աշխատանքը, կազմվում են ներդրում– ների հնգամյա և տարեկան պլաններ։ ՀԿԿ ԿԿ և հանրապետության Մինիս– տըրների խորհրդի 1984–ի հունվարի 24-ի համատեղ որոշմամբ կոնկրետ խնդիրներ են դրվել տարբեր մինիստրությունների, գերատեսչությունների, հանրապետու– թյան տարածքում գտնվող միութենական ենթակայության հիմնարկների առջե՝ առողջապահության օբյեկտների շինարա– րության վերաբերյալ։ խնդիր է դրվում իրականացնել ազգա– բնակչության ամենամյա համընդհանուր դիսպանսերացումը։ Հաշվի առնելով, որ համընդհանուր դիսպանսերացման ժամա– նակ հիմնական աշխատանքը կատարվե– լու է ամբուլատոր–պուիկլինիկական հիմ– նարկներում, միջոցներ են ձեռնարկվում ամրապնդելու պոլիկլինիկական ծառա– յության նյութատեխնիկական, ինչպես նաե գյուղական առողջապահության առաջնային օղակների բազաները։ Տե– ղամասերի խոշորացման շնորհիվ թերա– պևտիկ մեկ տեղամաս սպասարկում է 1780 բնակչի, իսկ մանկաբուժական տե– ղամասը՝ 776 երեխայի։ ՀՍՍՀ–ում առողջապահության զարգաց– ման հիմնական ցուցանիշները տես աղ– յուսակում։ Գրկ․ Փարսադանյան Ռ․ Ս․, Հա– յաստանի առողջապահության պատմություն, Ե․, 1973; Оганесян Л․ А․, История ме– дицины в Армении, ч․ 5, Е․, 1947; Вар– танян Г․ Е․, Ш а х о я н 3․ X․, Развитие здравоохранения в Армянской ССР, Е․, 1968․ է․ Գաբրքւեչյան, Ռ․ Հարությունյան, վ․ Մարաիրոսյան Քարտեզը տես 336-րդ էջից հետո՝ ներ– դիրում, պատկերազարդումը՝ 416–417-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XVII։
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈԻԼՏՈԻՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ Հնագույն ժամանակներից ֆիզիկ, վար– ժությունները, մարզական բնույթի մե– նամարտերը և խաղերը Հայաստանում լայն տարածում են ունեցել։ Ազգային մարզաձևերից մասսայականություն են վայելել ձիավարժությունը, մականախա– ղը, գնդակախաղը, բռնցքախաղը, ըմբշա– մարտը, նետաձգությունը, սկավառակի և նիզակի նետումները։ Ֆիզիկ, վարժանք– ների և մարզումների շնորհիվ երիտա– սարդները աչքի են ընկել նավասարդյան խաղերում, ոմանք էլ մասնակցել են Հին Հունաստանի օլիմպիական խաղերին։ Պատմ․ աղբյուրներից հայտնի է, որ Վա– րազդատ Արշակունի Հայոց թագավորը հաղթել է 393-ի օլիմպիական խաղերում։ Մինչև XX դ․, սակայն, երիտասարդու– թյան ֆիզդաստիարակության գործը կազ– մակերպված բնույթ է կրել միայն առանձին ուս․ հաստատություններում (Մոսկվայի Լազարյան ճեմարան, Երևանի թեմական դպրոց, Կարինի Սանասարյան վարժա– րան ևն)։ Ֆիզկուլտուրայի և սպորտի իսկական վերելքը Հայաստանում սկսվել է սովե– տական կարգերի հաստատումից (1920) հետո։ 1921-ին Ալեքսանդրապոլում (Լե– նինական) ստեղծվել է ֆիզկուլտուրայի առաջին խմբակը։ 1921–22-ին այստեղ մարզական մասսայական աշխատանք– ների կենտրոն էր խորհրդային առևտրի ծառայողների ակումբը։ Ֆիզկուլտուրա– յի տարածմանը մեծապես նպաստել են Երևանում (1921), ապա նաև այլ բնակա– վայրերում ստեղծված պատանի կոմու– նարների կազմակերպությունները։ 1923-ին հանրապետությունում գործել է ֆիզկուլտուրայի 36 կոլեկտիվ (1500 ան– դամ)։ Նույն թվականին Երևանում անց– կացվել է հանրապետ․ մարզական անդ– րանիկ առաջնություն (գեղարվեստական մարմնամարզությունից)։ Հայաստանում ֆիզկուլտուրայի և սպոր– տի հետագա զարգացումը կապված է կամավոր մարզական ընկերությունների («Դինամո», «Սպարտակ», «Մրրկահավ», «Սննդագործ», «Բուժաշխատող» ևն) ըս– տեղծման հետ։ 1926-ի օգոստ–ին Երևա– նում տեղի է ունեցել Համահայաստանյան առաջին սպարտակիադան։ 40 հայ մար– զիկներ են մասնակցել Համամիութենա– կան առաջին սպարտակիադային (Մոսկ– վա, 1928)։ Ֆիզկուլսաւրայի մասսայականությունը նպաստել է հայ մարզիկների վարպետու– թյան աճին։ Ծանրամարտի 1937-ի առաջ– նությունում նրանք սահմանել են հանրա– պետ․ 16 ռեկորդ, որոնք գերազանցել են միութենական և նույնիսկ համաշխար– հային ցուցանիշները։ Այդ տարիներին հայտնի էին ծանրորդներ Ս․ Համբար– ձումյանը, Ռ․ Մանուկյանը, Ի․ Ազդարովը, Դ․ Սիմոնյանը, Դ․ Մինասյանը, թեթև աթլետներ Դ․ Ալավերդյանը, Հ․ Սաֆար– յանը, Ա․ Բարխուդարյանը, Խ․ Մկրտչյանը, Հ․ Զորյանը, Հ․ Դարգալոյանը, բռնցքա– մարտիկներ Ա․ Պապյանը, Օ․ Քոչարյանը, ավիամոդելիստ Ա․ Դավթյանը, հայ առա– ջին կին օդաչու և պարաշյուտիստ Ն․ Ղա– րաջյանը և ուրիշներ։ Ֆիզիկ, դաստիարակության սովետա– կան համակարգի հետագա զարգացման հիմքը դարձավ 1931-ին հաստատված «Պատրաստ աշխատանքի և ԱՍՀՄ պաշտ– պանության» (ՊԱՊ) համամիութենական ֆիզկուլտուրային համալիրը։ 1940-ին հանրապետությունում ՊԱՊ–ի կրծքանշա– նակիր էր շուրջ 20 հզ․ մարդ։ Ֆիզկուլտու– րայի և սպորտի առաջընթացին նպաստել են նաև 1937-ին ընդունված համամիութե– նական միասնական մարզական դասա– կարգումը, 1972-ին հաստատված ՊԱՊ–ի նոր համալիրը ևն։ 1986-ին հանրապետությունում գործել է 8 կամավոր մարզական ընկերություն՝ «Աշխատանք», «Սևան», «Դինամո», «Սպարտակ», «Բուրեվեստնիկ», «Աշխա– տանքային ռեզերվներ», «Զենիթ» և «Լո– կոմոտիվ»։ Հանրապետության արտադր․ ձեռնարկություններում և պետ․ տնտեսու– թյուններում, հիմնարկություններում, ուս․ հաստատություններում գործում են ֆիզ– կուլտուրային կոլեկտիվներ, առավել խո– շորներում՝ նաև մարզական ակումբներ։ Մարզական սեկցիաներ, խմբեր ու ակումբ– ներ են ստեղծված ԴՕՍԱԱՖ–ի սկզբնա– կան կազմակերպություններին կից։ Ուսումնամարզական աշխատանքներ են տարվում նաև մանկապատանեկան 182 Արտադրական մարմնամարզություն Երևանի Կ․ Ցետկինի անվ․ կարի ֆաբրիկայում