Մետաղ–հալկոգեն համակարգերի հետա– զոտությունների շնորհիվ առաջին ան– գամ սինթեզվեցին նիոբիումի հալկոգե– նիդները, ուսումնասիրվեցին նրանց ֆի– զիկաքիմ․ հատկությունները U բյուրեղ, կաոուցվածքը, սինթեզվել են կիսահա– ղորդչային հատկություններ ունեցող հալ– կոգենիդային միացություններ և պինդ լուծույթներ, մշակվել է ցածրջերմաստի– ճանային պլազմայում դժվարահալ բարդ օքսիդների արագ ստացման եղանակ։ Հետազոտվել են այդ օքսիդների կաոուց– վածքը և ֆիզիկաքիմ․ հատկությունները, առաջարկվել են արտադր․ ալյումինատա– յին լուծույթների քրոմազերծման ինքնա– տիպ եղանակներ (Լ․ Գրիգորյան, Ռ․ Գրի– գորյան)։ Քիմ․ ռեակտիվների և հատուկ մաքրության քիմ․ նյութերի համամիութե– նական ինստ–ի հայկ․ մասնաճյուղում, Ս․ Ր–աբայանի ղեկավարությամբ, մշակ– վել և արտադրության մեջ են ներդրվել ցեոլիտների, հատուկ մաքրության սիլի– կահողի, կապարի սուսրի և այլ նյութերի ստացման եղանակներ։ Տեղական հում– քից, մասնավորապես դիատոմիտներից, ստացել են քրոմատագրաֆիական սոր– բենտներ (որոնք որակով և կլանողունա– կությամբ համապատասխանում են հա– մաշխարհային ստանդարտին) և կազմա– կերպել դրանց արտադրությունը։ Գու– նավոր մետաղների ԳՀ և նախագծային, նան պոլիտեխ․ ինստ–ում հետազոտվել են պղնձամոլիբդենային, երկաթ պարու– նակող և այլ հանքանյութեր, մշակվել են նրանց հարստացման, նաև ռենիում, վոլֆ– րամ և հազվագյուտ այլ տարրեր կոր– զելու եղանակներ։ Հետազոտել են նաե տեղական դիատոմիտների, բենթոնիաա– յին կավերի, հրաբխային խարամների և այլ ադսորբենտների կլանող հատկու– թյունները։ Օրգանական քիմիա։ ժամանակակից օրգ․ քիմիայի հիմնադիրը Սովետական Հայաստանում Ս․ Ղամբարյանն է։ 1928-ին նա Երևանի համալսարանում իրականաց– րեց ացիլգերօքսիդների և ամինների փո– խազդեցության ռեակցիաների առաջին հետագոաությունները։ Հաշվի առնելով կարբիդի արտադրության ստեղծումը Երևանում և Կիրովականում, ինչպես նաև սինթետիկ կաուչուկի արտադրության ստեղծման հեռանկարը, նա իր աշակերտ– ների հետ հետազոտական աշխատանքներ ծավալեց ացետիլենի քիմիայի բնագա– վառում, որը հետագայում դարձավ քիմ․ գիտության կարևոր ուղղություններից մեկը Հայաստանում։ Առաջին ինքնատիպ աշխատանքներն այդ բնագավառում կալ– ցիումի կարբիդից ու կետոններից երկ– մեթիլէթիլինիլկարբինոլի և ացետիլե– նային գլիկոլների (Լ․ Ղազարյան) և ացետիլենից ացետիլենային գլիկոլների ու դրանց ճեղքումով ացետիլենային սպիրտների (Ա․ Բաբայան) սինթեզն է։ Այդ շրջանի հետաքրքիր աշխատանքնե– րից է նաև բազմահալոգենային միացու– թյունները հեղուկ ամոնիակով ապահիդ– րոհալոգենացման ռեակցիայի հայտնա– բերումը (Գ․ Մկրյան, Հ․ Պողոսյան)։ Սինթետիկ կաուչուկի գործարանի գոր– ծարկումից (1940) հետո ընդլայնվեցին վինիլացետիլենի և քլորապրենի ստաց– մանը և պոլիմերացմանը ուղեկցող կողմ– նակի նյութերի, հատկապես երկվինիլ– ացետիլենի և 2,3-երկքլորբութենի ելքը փոքրացնելու և դրանք օգտագործելու ուղ– ղությամբ տարվող հետազոտությունները։ Մշակվեցին երկքլորբութենից արիլբու– թեններ և բույսերի աճը կարգավորող արօքսիքացախաթթուներ (Վ․ Իսագուլ– յանց), ապահիդրոքլորմամբ քլորապրենի և վինիլացետիլենի (Ա․ Բաբայան), ինչ– պես նաև նոր հերբիցիդի՝ կրոտիլենի (Վ․ Դովլաթյան) և այլ նյութերի ստաց– ման եղանակները։ Սինթեզվեցին մեծ թվով ամիններ (Ա․ Բաբայան), պոլի կոն– դենսված հիդրոարոմատիկ միացություն– ներ (Դ․ Թադևոսյան), հետերոցիկլիկ (Ա․ Մնջոյան, Հ․ Հարոյան, Ս․ Վարդան– յան, Լ․ Դյուլբուդաղյան, Ս․ Մացոյան, է․ Մարգարյան և ուրիշներ) միացություն– ներ, ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնցից շատերն արտադըր– վում և օգտագործվում են որպես դեղամի– ջոցներ, հերբիցիդներ ևն։ Իրականացվե– ցին համընդհանուր ճանաչում գտած իո– նական, ռադիկալային, լուսաքիմ․, միաց– ման, տեղակալման և այլ ռեակցիաների ուսումնասիրությունները։ 1957-ին ՀՍՍՀ ԴԱ քիմիայի ինստ–ից անջատվեց օրգ․ քիմիայի ինստ–ը, որտեղ լայն հետազոտություններ ծավալվեցին օրգ․ քիմիայի տարբեր բնագավառներում։ Այնտեղ, Ա․ Բաբայանի ղեկավարությամբ, 1,3-երկքլորբութենի հետազոտություն– ները խթանեցին ամինային և ամոնիումա– յին միացությունների քիմիայի զարգա– ցումը, հայտնաբերվեցին Հոֆմանի ռեակ– ցիայի գործնական կիրառության հնարա– վորությունները, սինթեզվեցին լեպիդինը և նրա նմանակները, բացահայտվեցին չորրորդային ամոնիումային աղերի կա– տալիտիկ հատկությունները, նրանց վե– րախմբավորման–ճեղքման և ցիկլման– ճեղքման (Մ․ Ինճիկյան, Կ․ Թահմագյան, է․ Չուխաջյան) ռեակցիաները, մշակվե– ցին երրորդային խառը ամինների ստաց– ման նոր եղանակներ ևն։ Մեզ մոտ և ար– տասահմանում առանձնապես լայն կիրա– ռություն գտավ ալկիլման ռեակցիաների վրա չորրորդային ամոնիումային աղերի կատալիտիկ ներգործության հայտնաբե– րումը։ Այդ հետազոտությունների արդ– յունքներն ամփոփված են Ա․ Բաբայանի «Ամոնիումի քառատեղակալված աղերի ներմոլեկուլային վերախմբավորումները» (1976, ռուս․) մենագրությունում։ Հայտնա– բերվեց լուծիչներում և չոր հիմքի առկա– յությամբ Ստիվենսի և Սոմելեի ռեակցիան իրականացնելու հնարավորությունը (Ս․ Քոչար յան)։ Ս․ Վարդանյանի ղեկա– վարությամբ իրականացվեցին ացետիլե– նային և վինիլացետիլենային միացու– թյունների բազմակողմանի հետազոտու– թյունները, հայտնաբերվեցին նրանց հիդ– րոհալոգենացման (Հ․ Թոսունյան), վի– նիլպրոպարգիլային հալոգենիդներից կու– մոլենների ստացման (Շ․ Բադանյան), լուծիչների բացակայությամբ վինիլացե– տիլենային կարբոնիլների հետ ալդեհիդ– ների և կետոնների կոնդենսման (Դ․ Չու– խաջյան) և բիս–a-հալոգենեթերների ցիկլոալկիլման (Ա․ Դևորգյան) ռեակցիա– ները, բացահայտվեց Դարզանի ռեակ– ցիայի մեխանիզմը (Ռ․ Կուռոյան)։ Այդ հետազոտությունների հիման վրա սինթեզ– վեցին 0, N և Տ պարունակող բազմաթիվ հետերոցիկլային միացություններ (Ա․ Նո– րավյան, Ռ․ Վարդանյան)։ Կարևոր տե– սական նշանակություն ունեն թ–ալկօք– սիկետոնների տրոհման ռեակցիայի հե– տազոտությունները, ինչպես նաև բազմա– մյա աշխատանքների արդյունքը հանդի– սացող Ա․ Վարդանյանի «Վինիլացետի– լենի և նրա ածանցյալների քիմիան» (1966, ռուս․) մենագրությունը։ Չհագեցած ածխաջրածինների ինքնա– տիպ ուսումնասիրություններ են կատար– վել նաև Ս․ Մացոյանի ղեկավարությամբ, իրականացվել են վինիլացետիլենային սպիրտների, նրանց եթերների և էսթեր– ների հիդրատացման ռեակցիաները, պի– րազոլների և աէրազոլինների սինթեզը վինիլացետիլենից և երկացետիլեններից (է․ Դարբինյան), վինիլացետիլենային կարբինոլների չհագեցած եթերների և էսթերների ցիկլումը ֆթալների և ֆթալիդ– ների (Լ, Հակոբյան), մշակվել են հետե– րոցիկլային այլ միացությունների ստաց– ման եղանակներ, որոնք ամփոփված են Դ․ Պողոսյանի և Ս․ Մացոյանի «Օղակում տեղակալված ստիրոլների սինթեզը և պոլիմերացումը» (1983, ռուս․) գրքում։ Դ․ Թադևոսյանի ղեկավարությամբ բազմօղակ հիդրոարոմատիկ կետոնների սինթեզի ուղղությամբ տարվող հետա– զոտությունները նոր հեռանկարներ բա– ցեցին կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման համար, սինթեզվեցին բազմա– կորիզ հիդրոարոմատիկ կետոններ, ին– դոլի շարքի ամինաթթուներ, մորֆինի ածանցյալներ, ինչպես նաև տրանկվիլի– զատորային հատկություններ ունեցող նյութեր։ Նշված աշխատանքներն ամփոփ– ված են Դ․ Թադևոսյանի «Կարբոլինային շարքի անհիդրոնային հիմքերը» (1966, ռուս․) մենագրությունում։ Հայտնաբերվել են ֆոսֆորբետաինների նոր դաս, ինչպես նաև բորօրգ․ միացությունների շարքին վերաբերող նոր օրինաչափություններ, մշակվել են չհագեցած երրորդային ֆոս– ֆինների և ֆոսֆոնիումային աղերի ու էսթերների սինթեզի եղանակներ (Մ․ Ին– ճիկյան)։ Հայտնաբերվել է վինիլպրոպարգիլա– յին հալոգենիդների ապահալոգենացման– դիմերման ռեակցիան։ Ստացվել են սին– թետիկ և բնական բուրավետ նյութեր, մասնավորապես ֆերոմոններ (Վ․ Իսա– զուլյանց, Ա․ Դևորգյան, Շ․ Րադանյան), որոնք ունեն կիրառական նշանակություն։ Մշակվել են բութաեռենների(բութատրիեն– ներ) ինդոլային և հետերոցիկլային այլ տեղակալիչներ պարունակող կետոթթու– ների սինթեզի (Մ․ Աղբալյան), ածխաջրա– ծինների հալոգենացման և ապահալոգե– նացման ոչ կատալիտիկ (Դ․ Մկրյան, Ա․ Հակոբյան) եղանակներ։ Հետազոտ– վում են նուկլեոֆիլ և էլեկտրաֆիլ ռեա– գենտների մասնակցությամբ ընթացող ռեակցիաները (Շ․ Բադանյան, Մ․ Ոսկան– յան)։ Կարևոր նշանակություն ունեն 1,3- երկօքսանների վերացիկլման, հալոգե– նիդների ցիկլալկիլման և թթվային ապա– հիդրոհալոգենացման ռեակցիաների հայտնաբերումը և կաաիոնային մասնիկ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/385
Արտաքին տեսք