Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների անոմալ ապապրոաոնացման ռեակ– ցիաների ուղղության որոշման հետազո– տությունները (Ա․ Գևորգյան)։ Սինթեզվել են բազմաթիվ կենսաաուքսիններ, սուլ– ֆաթթուների էսթերներ, թիոպրոպինային թթուներ, հետազոտվել ծծումբ պարու– նակող կենսաբանորեն ակտիվ չհագեցած միացություններ (Հ․ Եսայան)։ Օրգ․ քի– միայի ինստ–ը հրատարակել է «Չհագե– ցած միացությունների քիմիա» ժողովա– ծուն (1979)։ Մինչև 1952-ը Երևանի համալսարանի օրգ․ քիմիայի ամբիոնում մշակվել են եռազինների, երկհիմն թթուների ամիդնե– րի և նիտրիլների սինթեզի եղանակներ (Ա․ Մնջոյան, Մ․ Դանղյան, Հ․ Հարոյան, Լ․ Գյուլբուդաղյան)։ Այնուհետև աշխա– տանքները ծավալվել են տեղակալված 7-լակտոնների քիմիայի ուղղությամբ (Մ․ Դանղյան, Ա․ Դուրգարյան, Մ․ Զալին– յան, Մ․ Առաքելյան, Դ․ Շահնազարյան)։ Հետագայում, Ա․ Ավետիսյանի ղեկավա– րությամբ, աշխատանքները տարվեցին չհագեցած լակտոնների՝ ֆուրանոնների և պիրանոնների սինթեզի ուղղությամբ և նշանակալիորեն զարգացրին լակտոննե– րի քիմիան։ Ամբիոնը լակտոնների քիմիա– յի առաջատար կենտրոններից է ՄՄՀՄ–ում, ուր մշակվել են տեղակալված բութենոլիղների, 2-պիրոնների, երկլակ– տոնների, լակտամների, թիոլակտոննե– րի, լակտոն–լակտամների, թիազոլների, իմիղազոլների և այլ միացությունների ստացման եղանակներ։ Իրականացվել է կետոսպիրտների հետ մալոնաթթվի, ացե– տաքացախաթթվի և նրանց նմանակների ցիկլմամբ 7՜1ակտոնների ստացումը, ինչ– պես նաև հիդրազոններից և |3-կետոթթու– ների էսթերներից պիրազոլոնների սին– թեզը (Ա․ Ավետիսյան)։ Հետազոտություն– ներ են տարվում նաև քինոլինի քիմիայի բնագավառում, ստացվել է բուժման նպա– տակներով օգտագործվող «սինկոմիլոն» միացությունը․։ Զբաւլվում են նաև քինո– էինի, պ–աւկօքսիբենզոյական թթուների, ալկալիամինաէսթերների և արոմատիկ քլորմեթիլմիացությունների քիմիայի հարցերով։ Սինթեզվել են ֆոտոքինոլինի շարքի ալկալոիդներ, մշակվել է հետերո– ցիկլային միացությունների սինթեզի դյու– րին եղանակ (Լ․ Գյուլբուդաղյան)։ Մշակ– վել են նաև թիազոլներից, իմիդազոլնե– րից, 7-ՌՈ’ղանիմինոկետոններից ամինա– կետոններ ստանալու եղանակներ (Ա․ Դուրգարյան)։ Քլորմեթիլման ռեակ– ցիայի կիրառումը արոմատիկ և հետերո– ցիկլային համակարգերի վրա հնարավոր դարձրեց իրականացնել մի շարք, նախկի– նում դժվարամատչելի, կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզը (Հ․ Հարոյան)։ Ացետիլենի և նրա ածանցյալների պոլի– մերման հետազոտություններին զուգըն– թաց Երևանի պոլիմերային նյութերի հա– մամիութենական ինստ–ում (1976-ից4 «Նաիրիտ» գ/ա միավորման կազմում) աշխատանքներ են տարվել նաև հատուկ, մասնավորապես քլորի մեծ թվով ատոմ– ներ պարունակող, մոնոմերների սինթեզի ուղղությամբ։ Պարզաբանվել է ացետի– լենի դիմերման և վինիլացման ռեակցիա– յի մեխանիզմը (Հ․ Թարխանյան)։ Սինթեզ– վել են Cl, N և այլ տեղակալիչներ պա– րունակող չհագեցած մոնոմերներ, մշակ– վել է տարբեր չավւով արիլված միացու– թյունների ստացման պարզ եղանակ, հե– տազոտվել են С–Н և N–Н թթուների ալկիլման և համասեռ կատալիտիկ ռեակ– ցիաներ, ինչպես նաև ոչ պրոտոնային, երկբևեռ լուծիչների և կրաուն եթերների ներգործությունը այդ ռեակցիաների ել– քի վրա (Գ․ Մարտիրոսյան, Ա․ Մալխաս– յան)։ Հայտնաբերվել են ացետիլենային միացությունների կատալիտիկ արիլման, ցիկլային պոլիմերման նոր ռեակցիաներ, որոնց հետևանքով ստացվում են օլեֆի– նային և արոմատիկ միացություններ։ Մետաղակոմպլեքսային և միջֆազային կատալիզի օգտագործումը հնարավոր դարձրեց իրականացնել ացետիլենային և այլ չհագեցած ածխաջրածինների սին– թեզը ջրային միջավայրում, վինիլացետի– լենի ստացման եղանակը ներդրվել է ար– տադրության մեջ (Դ․ Չուխաջյան)։ Երևանի գյուղատնտ․ ինստ–ում պեստի– ցիդների սինթեզի և փորձարկման պրոբ– լեմային լաբորատորիայում, Վ․ Դովլաթ– յանի ղեկավարությամբ, հայտնաբերվել է քլորալի հետ երկցիաներկամիդի հե– տերոցիկլման ռեակցիան, հետազոտվել են ացետաքացախաթթվային եթերների քլորմեթօքսիմեթիլման, քլորալի ցիանալ– կիլացետալների, ցիանալկիլկարբամատ– ների, ալկինիլկարբամատների և երկթիո– կարբամատների ցիկլման և այլ ռեակցիա– ներ։ Մշակվել են հետերոցիկլիկ միացու– թյունների իմինածանցյալները, Օ–ացիլ– գլիկոլաթթուների, սիմ–եռազինօքսիդ (մերկապտա) քացախաթթուների և այլ միացությունների ստացման եղանակներ։ Երևանի պոլիտեխ․ ինստ–ում սինթեգ– վում և հետազոտվում են մետաղների բարձր ջերմաստիճանային թթվային կո– ռոզիան կանխող ինհիբիտորները (Կ․ Թահմազյան)։ Երևանի բժշկ․ ինստ–ում հետազոտվել է թթվային կատալիզի պայ– մաններում օլնֆինների հիդրոկարբօյշ– սիլացման ռեակցիայի մեխանիզմը, մշակ– վել են ջրում լուծելի պորֆիրինների սին– թեզի դյուրամատչելի եղանակներ, ստաց– վել են հակաուռուցքային, հիպոտենզի– վային և մանրէասպան հատկություններ ունեցող միացություններ (Մ․ Օրդյան)։ Հայկ․ մանկավարժ, ինստ–ում մշակվել են արոմատիկ կետոնների սինթեզի եղանակ– ներ։ ԻՌԵԱ համամիութենական ԳՀԻ–ի հայկ․ մասնաճյուղում (1986-ից՝ քիմ․ ռեակտիվների և հատուկ մաքրության քիմ․ նյութերի ԳՀԻ–ի հայկ․ մասնաճյուղ) աշխատանքներ են տարվում օրգ․ ռեակ– տիվների տեսականու ընդլայնման, շըր– ջապատող միջավայրի և արտադրանքի որակի անալիտիկ վերահսկման, նախա– պես պահանջվող հատկություններով նյու– թերի սինթեզման ուղղությամբ (Ռ․ Մա– թևոսյան, Ն․ Մռավյան, Գ․ Շահնազար– յան, Ա․ Մատնիշյան, Ս․ Գաբրիելյան)։ Նուրբ օրգանական քիմիա։ Կենսաբա– նորեն ակտիվ նյութերի առաջին սինթեզ– ները Հայաստանում իրականացվել են Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին, Երևանի բժշկ․ ինստ–ում (Ա․ Մնջո– յան), որտեղ ստացվում և արտադրության մեջ էին ներդրվում ռազմաճակատին ու թիկունքին անհրաժեշտ դեղանյութեր։ Այդ աշխատանքները հետագայում ծա– վալվեցին Ա․ Մնջոյանի ղեկավարած քի– միադեղագործ․ լաբորատորիայում, իսկ 1955-ից՝ ՀՍՍՀ ԳԱ նուրբ օրգ․ քիմիայի ինստ–ում (1971-ից Ա․ Մնջոյանի անվ․)։ Այնտեղ տարվող հետազոտությունները նպատակաուղղված են քիմ․ միացություն– ների կառուցվածքի և կենսբ․ ակտիվու– թյան կապն արտահայտող օրինաչափու– թյունների հայտնաբերմանը և կանխորոշ– ված հատկություններ ունեցող դեղամի– ջոցների ստացմանը։ Այդ նպատակով, որ– պես հետազոտությունների հիմնական առարկա, ընտրվել են կենսաբանորեն ակ– տիվ բնական նյութերը և նրանց նմանակ– ները։ Երկհիմն կարբոնաթթուների հետա– զոտությունները ցույց տվեցին, որ նրանց ածանցյալները կենսբ․ բարձր ակտիվու– թյուն ունեցող նյութեր են։ Պարզվել է, որ սաթաթթվի երկմեթիլամինաէթիլէս– թերն ունի ուժեղ կուրարենման հատկու– թյուն, որը թուլանում է պոլիմեթիլենային շղթայի երկարությունը մեծացնելիս (Հ․ Մնջոյան)․ խցանաթթվի երկմեթիլա– մինաէթիլէսթերի երկյոդմեթիլատն ար– դեն ունի շնչառական կենտրոնը գրգռող հատկություն։ Այդ նյութերից առաջինը՝ դիթիլինը, օգտագործվում է բժշկության մեջ՝ կրծքավանդակի վիրահատություն– ների ժամանակ, որպես մկանային թու– լացնող միջոց (միոռելաքսանտ), երկրոր– դը՝ սուբեխոլինը, որպես շնչառությունը խթանող միջոց։ Տեղակալված քացախա– թթուների և ֆենոլաթթուների ամինա– էսթերների խոլինաքաւքայիչ և հանգուցա– մեկուսիչ հատկությունների հետազոտու– թյունները ցույց տվեցին, որ ամինասպիր– տային բաղադրիչի կառուցվածքի փոփո– խությունը կարող է հանգեցնել նրանց կենսբ․ ակտիվության ի հայտ գալուն, ինչպես նաև մեծացնել նրանց ներգործու– թյան՝ տևողությունը։ Այդ հետազոտու– թյունների արդյունքը եղավ գանգլերոն և քվաւռերոն կոչվող դեղանյութերի ստեղ– ծումը, որոնք օգտագործվում են կրծքա– յին հեղձուկի և խոցային հիվանդություն– ների բուժման համար։ Ուսումնասիրու– թյունները ցույց են տվել, որ տեղակալ– ված ֆենիլքացախաթթուների ամինաէս– թերներում շղթայի ճյուղավորումը դան– դաղեցնում է միացության հիդրոլիզը էս– թերազի ներգործությամբ։ Սինթեզվել են ինդոլի շարքի ամինամիացություններ, մորֆինի ածանցյալներ, նոր ալկալոիդ– ներ և այլ միացություններ, որոնցից մի քանիսը հանգստացնող միջոցներ են (Գ․ Թադևոսյան)։ Ստացվել են սիրաանո– թային, ստամոքսաղիքային համակար– գերի, ինչպես նաև կենտրոնական նյար– դային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ՝ արփենալ, մես– ֆենալ, ֆուբրոմեգան։ Աշխատանքներ են կատարվել նաև մանրէասպան դեղամի– ջոցների սինթեզման ուղղությամբ։ Հա– կատուբերկուլոզային միջոցների հետա– զոտություններով ստացվեց կոկորդի տու– բերկուլոզը բուժող դեղամիջոց։ Ստեղծ– վել է լևոմիցետինի լուծելի ձևը՝ նալեցի– նը, որը կարող է օգտագործվել վարակիչ հիվանդությունների առավել ծանր ըն– թացքի դեպքում։ 1970-ից Ս․ Վարդանյա– նի ղեկավարությամբ նոր թափ ստացան