արիլալկիլամինների, իզոքինոլինի սին– թետիկ ածանցյալների, ինդոլի, պիրիմի– դինի, ծծումբ, uiqnui և թթվածին պարու– նակող հետերոցիկլային միացություննե– րի, ամինաթթուների, պեպտիդների, ինչ– պես նաև կիսասինթետիկ անտիբիոտիկ– ների և բուս, ծագում ունեցող միացություն– ների հետազոտությունները։ Մշակվել է վինիլացետիլենային սպիրտների սինթե– զի նոր եղանակ, որի շնորհիվ սինթեզվե– ցին բազմաթիվ տեղակալված երկվինիլ– կետոններ, ծծումբ, ազոտ և թթվածին պարունակող հետերոցիկլային 4-կետոն– ներ, ալղեհիղներ և այլ միացություններ։ Այդ հետազոտությունների հիմնական նը– պատակը կենտրոնական նյարդային հա– մակարգի վրա ընտրողաբար ներգործող դեղամիջոցների ստեղծումն է։ Հետազո– տություններ են տարվել նաև հոգեբուժ․ ակտիվություն ունեցող ինդոլի շարքին պատկանող հետերոցիկլային միացու– թյունների սինթեզի ուղղությամբ (Դ․ Թա– դևոսյան), ստացվել են ռեզորցինի նմա– նակ ինդոլային միացություններ։ էպի– լեպսիայի բուժման համար հաջողությամբ կիրառվում է ինստ–ում սինթեզված պու– ֆեմիդը, որն աչքի է ընկնում բուժական լայն ներգործությամբ և անցանկալի ազ– դեցությունների բացակայությամբ։ Նյար– դաբորբերի, հյուսակաբորբերի, ռադի– կուլիտների և նյարդային այլ հիվանդու– թյունների բուժման համար հաջողությամբ կիրառվում է թիոդինը, տասներկումատ– նյա աղիքի խոցի բուժման համար՝ դի– մեկումարոնը։ Կարևոր նշանակություն ունեն ժող․ բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերի քիմ․ բաղադրության ուսումնասիրությունները։ Մեծ թվով աշ– խատանքներ վերաբերում են հակաուռուց– քային դեղանյութերի, սինթետիկ և կի– սասինթետիկ անտիբիոտիկների ստաց– մանը։ Ստեղծվել են հակամանրէային մեծ ակտիվություն ունեցող, թթվա– և աղակա– յուն պենիցիլիններ։ Հայտնաբերվել են նախկինում անհայտ կոնդենսված հետե– րոցիկլային միացությունների շարքեր, որոնք բարձրարդյունավետ հանգստաց– ող ն հակաջղաձգային դեղանյութեր են (Ա․ Նորավյան)։ Ինստ–ը պարբերաբար հրատարակում է «Հետերոցիկլային միա– ցությունների սինթեզներ» ժողովածուն, որը թարգմանվում է անգլերեն, ԱՄՆ–ում։ Ա․ Լ․ Մնջոյանի անվ․ նուրբ օրգ․ քիմիայի ինստ–ը պարգևատրվել է (1971) Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշանով, բազմաթիվ աշխատակիցներ ՀՍՍՀ պետ․ մրցանակի դափնեկիրներ են։ Նուրբ օրգ․ քիմիայի բնագավառում արդյունավետ աշ– խատանքներ են տարվում նաև Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ում, որտեղ Վ․ Դով– լաթյանի ղեկավարությամբ հետազոտ– վում են օրգ․ միացության պեստիցիդային ակտիվության և կառուցվածքի կապը բա– ցահայտող օրինաչափություններ, սին– թեզվում են գյուղատնտ․ բույսերի պաշտ– պանության համար անհրաժեշտ մոլա– խոտասպան միջոցներ, որոնցից առավել կարևոր նշանակություն ունեն եռազինի և թիազոլիդինի ածանցյալները, հայտնա– բերվել է եռազինի ածանցյալների վերա– խմբավորման ռեակցիան, որի հետևան– քով ստացվում են կոնդենսված եռազին– ներ։ Այնտեղ ստեղծված մետազին և ֆե– նագոն կոչվող մոլախոտասպանները լայ– նորեն կիրառվում են գյուղատնտեսու– թյան մեջ։ Վերլուծական քիմիայի առաջին աշխա– տանքները Սովետական Հայաստանում թելադրված էին տեղական հանքանյութերի քիմ․ բաղադրության վերլուծությունն իրա– կանացնելու անհրաժեշտությամբ։ Առաջին շրջանում յուրացվեցին քիմ․ վերլուծու– թյան հայտնի եղանակները (Երևանի հա– մալսարան, ժողտնտխորհի կենտր․ քիմ․ լաբորատորիա)։ Վերլուծական քիմիայի նոր եղանակների ստեղծման առաջին վւորձը Հայաստանում արվել է ակադեմի– կոս Ի․ Ալիմարինի ղեկավարությամբ և վերաբերում է էլեկտրաքիմ․ վերական– գընման եղանակով ՓոՓոխական արժե– քականություն ունեցող կատիոնների քա– նակական որոշմանը։ 1938-ին Երևանի համալսարանում ստեղծվեց վերլուծական քիմիայի ամբիոն (վարիչ՝ Վ․ Թառայան), որտեղ Լ․ Ռոտինյանի առաջարկով իրա– կանացվեցին նստեցման և կոմպլեքսա– գոյացման մի շարք ռեակցիաների պո– տենցիալաչափական հետազոտություն– ներ, մշակվեցին սիլիկաթթվի, ալյումինի, բերիլիումի, կապարի, թորիումի, կալ– ցիումի և այլ տարրերի որոշման եղանակ– ներ (Վ․ Թառայան)։ Գիտական վերլու– ծական քիմիայի հետագա զարգացումը Հայաստանում պայմանավորված է ՀՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ Վ․ Թառայանի աշխա– տանքներով։ Սնդիկի (I) աղերը որպես վերականգնիչներ կիրառելու միջոցով նա ստեղծեց ծավալային վերլուծության նոր եղանակ՝ մերկուրոռեդուկտոմետրիա։ Այդ եղանակի տեսական հիմունքները, ինչ– պես նաև նրա կիրառման հնարավորու– թյունները նկարագրված են «Մերկուրո– ռեդուկտոմետրիա» (Վ․ Թառայան, 1958, ռուս․) մենագրության մեջ։ 50-ական թթ․ վերջերին հետազոտության առարկա դար– ձան հազվագյուտ տարրերի (ոսկի, ցե– րիում, ռենիում, սելեն, թելուր ևն) վեր– լուծական քիմիայի հարցերը (Ե․ Հովսեփ– յան)։ Մշակվեցին ռենիումի միկրոքանակ– ների որոշման նոր եղանակներ, որոնք հետագայում ամփոփվեցին Վ․ Թառա– յանի «Ռենիումի վերլուծական քիմիան» (1965, ռուս․) մենագրությունում։ Մշակ– վեցին սելենի և թելուրի միկրոքանակնե– րի անջատման և որոշման նոր եղանակ– ներ։ 60-ական թթ․ լայն ծավալ ստացան լուսաչափական եղանակների հետազո– տությունները, հատկապես հիմնային ներկանյութերի կիրառմամբ նոր՝ բարձր– զգայուն լուծահանման–լուսակլանման եղանակների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները (Վ․ Թառայան, Ե․ Հովսեվւյան)։ Եռֆենիլմեթանային, թիազինային և ակրիդինային շարքերի հիմնային ներկանյութերի կիրառումը թույլ տվեց մշակել հազվագյուտ տարրե– րի (ռենիում, թալիում, ոսկի, գալիում, տանտալ, ուրան, սնդիկ ևն) միկրոքանակ– ների որոշման չափազանց զգայուն եղա– նակներ։ Հետաքրքիր են հետազոտվող տարրերի անիոնային կոմպլեքսների հետ հիմնային ներկանյութերի առաջացրած միացությունների՝ իոնական ասոցիատ– ների, օրգ․ լուծիչներով լուծահանման մե– խանիզմի և օրգ․ ֆազ անցած միացության բաղադրության հետազոտությունները։ Լուծահանման–ֆլուորիմետրական եղա– նակի կիրառումը թույլ տվեց հազվագյուտ տարրերի որոշումն իրականացնել հետա– զոտվող նյութում նրանց մինչև 10~6– 10~7 % պարունակության դեպքում։ Հիմ– նային ներկերի քվանտաքիմ․ հետազո– տության միջոցով մեկնաբանվել են նը– րանց ռեակցիոնունակությունների և ընտ– րողականության տարբերությունների պատճառները։ Կարևոր գործնական նշա– նակություն ունի նաև եռազինային շարքի հերբիցիդների որոշման լուծահանման ֆլուորիմետրական եղանակների մշակու– մը։ Երևանի համալսարանը քիմ․ վերլու– ծության լուսաչափական եղանակների մշակմամբ զբաղվող ՍՍՀՄ–ում ճանաչ– ված կենտրոններից է։ էլեկտրաքիմ․ և լուսաչափական եղանակներին զուգընթաց մշակվել են հազվագյուտ տարրերի (Re, Mo, W, Au, Se ևն) բաժանման և որոշման քրոմատոգրաֆիական եղանակներ հետա– զոտվել են մի շարք սորբենտ–իոնափոխա– նակիչներ, որոնք կիրառվել են որպես աշտարակային, նրբաշերտ և էլեկտրա– քրոմատագրաֆիական կլանիչներ, մշակ– վել են բարձրարդյունավետ քրոմատա– գրաֆիական եղանակներ (Դ․ Գայբակ– յան)։ Հետազոտվել են նաև բնական սոր– բենտների կլանող հատկությունները, որոնք կիրառվել են նրբաշերտ քրոմատա– գրաֆիայում, որոշվել են նստեցնող և կոմպլեքսագոյացնող նյութերի առավել արդյունավետ կոնցենտրացիաները, աղա– յին էֆեկտի արժեքը, իոնների համեմա– տական շարժունակությունը (Ա․ Քանքան– յան)։ Հրատարակվել է Ա․ Քանքանյանի «Որակական անալիզի տեսական հիմունք– ները» դասագիրքը» (Ե․, 1972)։ •Գործնական և տեսական հետաքրքրու– թյուն են ներկայացնում Վ․ Թառայանի և Ֆ․ Միրզոյանի ղեկավարությամբ ՀՍՍՀ ԳԱ անօրգ․ քիմիայի ինստ–ում տարվող աշխատանքները։ Հիմնային ներկանյու– թերի և հետերոբազմաթթուների անիոն– ների միջև ընթացող նստվածքագոյացման ռեակցիաների հետազոտումը ն․ ՆրաՆց կիրառումը վերլուծական քիմիայում հնա– րավոր դարձրեց էլ ավելի փոքրացնել մի շարք տարրերի (սիլիցիում, ֆոսֆոր, ար– սեն, գալիում, գերմանիում ևն) նվազա– գույն քանակների հայտնաբերման սահ– մանները։ Գազային քրոմատագրաֆիա– կան եղանակը ներդրվել է սինթետիկ կաուչուկի գործարանի կենտրոնական լա– բորատորիայում՝ 1959-ին, մեթանի ջեր– մային քայքայման գազային արգասիքնե– րի բաժանումը և քիմ․ վերլուծությունն իրականացնելու նպատակով։ Քլորապրե– նային կաուչուկների և լատեքսների տեխ– նոլոգիական պրոցեսների վերահսկողու– թյան նպատակով մշակվել և արտադրու– թյան մեջ են ներդրվել քլորապրենային ռեկտիֆիկատի և նրա մեջ պարունակվող խառնուրդների, օդում քլորապրենի, լա– տեքսներում չպոլիմերված քլորապրենի որոշման գազային քրոմատագրաֆիական և սպեկտրաչափական եղանակներ։ ՀՍՍՀ ԳԱ օրգ․ քիմիայի և նուրբ օրգ․ քիմիայի ինստ–ներում աշխատանքներ են տարվել օրգ․ միացությունների քիմ․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/387
Արտաքին տեսք