Ազատավանի (Արարատի շրջ․) յոդաբրո– մային լոգանքների արդյունավետությու– նը կայուն ստենոկարդիայի ժամանակ։ Մշակվել է բուժման կոմպլեքսային մե– թոդ4 ածխաթթվային լոգանքների զուգակ– ցումը տարբեր դեղամիջոցների (գանգ– լերոն, էուֆիլին, պանանգին, վիտամին E, կլոֆելին, օբզիդան են) էլեկտրաֆորե– զի հետ։ Մշակվել են առանձին նյարդային հիվանդությունների առողջարանային բուժման արդյունավետության հարցերը (Ա․ Հակոբյան)։ Հ․ Չիլինգարյանի ղեկա– վարությամբ աշխատանքներ են տարվում ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների ֆիգիոբալնեոլոգիա– կան բուժման առավել արդյունավետ մե– թոդների որոնման ուղղությամբ։ Բացա– հայտվել են Ջերմուկի հանքային ջրի բուժական ազդեցության մեխանիզմները գոտկային և պարանոցային ռադիկուլի– տի, վեգետատիվ բազմանյարդաբորբի ժամանակ։ Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների բուժման կոմպլեքսում առաջատար տեղ է հատ– կացվել տորֆաբուժությտնը, մշակվել են դեղամիջոցների (գանգլերոն, թիոդին, տրիպսին) էլեկտրաֆորեզով այդ հիվան– դությունների բուժման մեթոդներ։ Աշխատանքներ են կատարվել ստա– մոքս–աղիքային համակարգի հիվանդու– թյունների ֆիզիոբալնեոլոգիական բուժ– ման բնագավառում, հաստատվել է Հան– քավան և Ջերմուկ առողջարանների հան– քային ջրերի դրական ազդեցությունն այդ հիվանդությունների ժամանակ (Ա․ Մե– լիք–Ադամյան, Տ․ Մնացականով)։ Պարզ– վել են «Ջերմուկ» հանքային ջրի ազդեցու– թյան մեխանիզմները լյարդի U լեղուղի– ների քրոնիկական հիվանդությունների դեպքում (Գ․ Աղաջանյան), արդյունավե– տությունը Բոտկինի հիվանդությունից հետո՝ վաղ շրջանում U հակախոցային ազդեցությունը։ Ուսումնասիրվել են են– թաստամոքսային գեղձի բորբոքային հի– վանդությունների, քրոնիկական էնտե– րոկոլիտի , էքսոգեն–կոնստիտուցիոնալ ճարպակալման առողջարանային բուժման հարցերը։ Բացահայտվել են տարբեր դե– ղամիջոցների (դիմեկումարոն, պլատիֆի– լին, քվատերոն, հիստիդին, վիտամին E Ան) էլեկտրաֆորեգի ազդեցության մե– խանիզմները ստամոքս–աղիքային համա– կարգի մի շարք հիվանդությունների ժա– մանակ։ Առաջին անգամ ապացուցվել է հաստ աղիքի ոչ առանձնահատուկ խո– ցային բորբոքման դեպքում ֆիզիկ, գոր– ծոնների օգտագործման ար՛դյունավետու– թյունը։ Մշակվել են հոդերի հիվանդու– թյունների՝ ֆիզիոբալնեոլոգիական գոր– ծոններով բուժման կոմպլեքսային արդ– յունավետ մեթոդներ, ուսումնասիրվել է դրանց ազդեցությունը մակերիկամի կե– ղեի, վահանաձև գեղձի, սիրտ–անոթային համակարգի ֆունկցիաների, նյութափո– խանակության պրոցեսների վրա (Շ․ Վար– դանյան, Ե․ Մովսիսյան)։ Ուսումնասիրվել են ՀՍՍՀ առողջարանների լեռնային կլի– մայի և բարձունքային հիպօքսիայի ազդե– ցությունն առողջ և հիվանդ օրգանիզմի վրա (Տ․ Մնացականով, Վ․ Ամատունի)։ Կենտրոնական և Տոմսկի կուրորտաբա– նության և ֆիզիոթերապիայի ԴՀԻ–ների հետ համատեղ հետազոտվում են Մոսկ– վայի և Տոմսկի հիպերտոնիկ հիվանդու– թյամբ տառապող բնակիչների հարմար– վողականության, կրկնահարմարվողակա– նության պրոցեսները և բուժման արդյու– նավետությունը Ջերմուկ առողջարանում։ Ապացուցվել է հիպերտոնիկ հիվանդու– թյան (սկզբնական փուլում)^ բուժման հնա– րավորությունը Ջերմուկում։ Ցույց է տրվել նաե լեռնային կլիմայի ազդեցությունը սրտի արատներով և աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզով, ինչպես նաև հիպեր– տոնիկ հիվանդությունով տսաապողների վրա, ապացուցվել է այդ հիվանդություն– ների ժամանակ լեռնային կլիմայի (բու– ժական գործոնների համալիրում), ինչ– պես նաև բարձունքային հարմարվողա– կանության և բալնեոպրոցեդուրների (հւստկապես ածխաթթվային լոգանքների) ազդեցությունը։ Ռեֆլեքասբուժության բնագավառում մշակվել է խցանող էնդարտերիտի բուժ– ման նոր մեթոդ, ստեղծվել թերմոպունկ– տուրայի նոր սարք։ Պարզվել է ծայրա– մասային նյարդային համակարգի ողնա– ծին (վերթեբրոգեն) ախտահարումների և ստամոքս–աղիքային համակարգի հի– վանդությունների ժամանակ բազմաթիվ ֆիզիկ, գործոնների հետ ասեղնաբուժու– թյան զուգակցման բուժական արդյունա– վետությունը։ Բացահայտվել է, որ խմե– լու հանքային ջրի ֆիզիոլոգիական ազդե– ցությունը պայմանավորված է օրգաննե– րում և հյուսվածքներում կատարվող ֆեր– մենտային և կենսաքիմ․ պրոցեսների վրա հանքային ջրի քիմ․ բաղադրամասերի ներգործությամբ (Ս․ Միրզոյան, Ս․ Դով– լաթյան)։ Ուսումնասիրվել են Արզնու հանքային ջրերի լոգանքների ազդեցությունը սրտի պսակային շրջանառության և սրտամկանի նյութափոխանակության վրա․ ցույց է տըր– վել, որ ածխաթթվային լոգանքներն օժտ– ված են արյան ճնշումը և պսակային անոթ– ների տոնուսն իջեցնող, արյան հոսքի ծավալային արագությունը մեծացնող, զարկերակային արյան pH-ը իջեցնող և рсог-ը բարձրացնող հատկություններով (Ս․ Միրզոյան, է․ Հովհաննիսյան)։ Ապա– ցուցվել է, որ նշված լոգանքների ազդեցու– թյամբ սրտամկանի արյունամատակա– րարման բարելավման և կծկողական ֆունկցիայի բարձրացման հիմքում (բնա– կանոն պայմաններում և սրտամկանի ադրենալինային օջախային մեռուկացման պայմաններում) ընկած է նյութափոխա– նակության խանգարված պրոցեսների վե– րականգնումը, որոնք ւղայմանտվորված են սրտամկանի միաաւքինաէրգիկ համա– կարգերի (կատեխոլամիններ, սերոտո– նին, ԳԱԿԹ համակարգ) և սրտամկանի էներգետիկական ու օքսիդավերականգնը– ման ֆերմենտների ակտիվությամբ։ Ուսումնասիրվել է Արզնու հանքային ջրե– րի լոգանքների ազդեցությունը գլխուղե– ղի նյութափոխանակության, արյան շըր– ջանառության և ֆունկցիայի վրա, ցույց է տրվել, որ լոգանքների կուրսային ազ– դեցության դեպքում նշանակալի ավելա– նում է գլխուղեղի կեղևի արյան տեղային հոսքը, բարձրանում է շարժողական, զգա– ցող, տեսողական գոտիների և հետին հի– պոթալամուսի կենսաէլեկտրական ակտի– վությունը։ Ապացուցվել է, որ ածխաթթվա– յին լոգանքների ազդեցությամբ, գլխու– ղեղի արյան շրջանառության պայմաննե– րում (հետիշեմիկ շրջանում) ակտիվանում է ԴԱԿԹ համակարգը, գլխուղեղի կիսա– գնդերում և հիպոթալամուսում ավելա– նում է նյարդաակտիվ ամինաթթուների պարունակությունը։ Հաստատվել է, որ գլխուղեղի անոթների փորձառական սպազմի, ինչպես նաև գըլ– խուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումների և իշեմիկ կաթվածների ժամանակ, հանքային ջրերի լոգանքնե– րի ազդեցության պայմաններում, նկատ– վում են նաև արյան կալիկրեին–կինինա– յին համակարգերի ցուցանիշների, E և F2a պրոստագլանդինների (առնետների գլխուղեղի հյուսվածքներում և հիվանդ մարդկանց արյան պլազմայում) մակար– դակի տեղաշարժեր, որոնք նպաստում են գլխուղեղի անոթային հիվանդություննե– րի ժամանակ հանքային ջրի լոգանքների ազդեցության ախտածագումային մեխա– նիզմների իմացությանը։ Զ․ Սարգսյան Ներզատաբանական օգնու– թյունը ՀՍՍՀ–ում կազմակերպվել է 1946-ին, Ա․ Մելիք–Ադամյանի նախաձեռ– նությամբ ’ հիմնված ներզատաբանական կաբինետում (հետագայում՝ ներզատա– բանական դիսպանսեր)։ 1968-ին, Երևա– նի 5-րդ հիվանդանոցում բացվել է ներ– զատաբանական առաջին բաժանմունքը (1970-ից՝ Վ․ ի․ Լենինի անվ․ հանրապե– տական կլինիկական հիվանդանոցի կազ– մում), որի հիման վրա ստեղծվել է հոր– մոնների լաբորատորիա, իսկ 1980-ին՝ բժշկ․ ինստ–ի ներզատաբանության ամ– բիոն (վարիչ՝ Պ․ Վարդապետյան)։ Ուսում– նասիրվել են ՀՍՍՀ–ում տեղաճարակա– յին խպիպի տարածվածության հարցերը (հետազոտվել է բնակչության մոտ 20%-ը), հետագայում՝ Կիրովականի շրջանը, որ– պես խպիպի տեղաճարակային օջախ և առաջարկվել են հակախպիպային միջո– ցառումներ (Ռ․ Դյանջեցյան)։ Կազմվել է խպիպի տարածվածության քարտեզը և հրատարակվել ժողովածու (Ս․ Շարիման– յան)։ Զբաղվել են թիրեոտոքսիկոզի և շաքարային հիվանդության հարցերով (Տ․ Մնացականով, Դ․ Գևորգյան, «էնդո– կրին գեղձերի հիվանդություններ», 1958)։ Կատարվել են շւսքարախտային անգիո– պաթիաների (անոթների ախտահարում– ների) ժամանակ երիկամների ֆունկցիա– յի մանրազնին հետազոտություններ (Ռ․ Մամիկոնյան, Գ․ Գևորգյան, «Շաքարախտ և շւսքարախտային անգիոպաթիաներ», 1971), թիրեոտոքսիկոզի դեպքում սրտի ախտահարման պատճառների ուսումնա– սիրություններ (Պ․ Վարդապետյան)։ Մշակվել և կիրառվել են շաքարախտային կոմայով հիվանդների բուժումը արյանը փոխարինող հակաշոկային հեղուկներով (պոլիգլուկին, ռեոպոլիգլուկին ևն)։ Նշված մեթոդն ունի համընդհանուր ճա– նաչում և կիրառվում է միության կլինիկա– ներում (Պ․ Վարդապետյան, «Գիրք շա– քարախտով հիվանդի համար», 1974)։ Մշակվել են կանանց գերմազակալման տարբերակիչ ախտորոշման և բուժման մեթոդներ։ Ուսումնասիրվել է Ջերմուկի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/411
Արտաքին տեսք