Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


«Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ–ում, Տրակտորաշինության ԴԱՄ–ի հարավային մասնաճյուղում (Նաիրիի շրջան) զբաղ– վում են նոր տեխնոլոգիական պրոցես– ների մշակման, մեքենատրակտորային հավաքակազմի արդյունավետության բարձրացման, գյուղատնտ․ արտադրու– թյան մեքենայացման, էլեկտրիֆիկաց– ման և ավտոմատացման հարցերով։ Ջրա– յին պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ–ում ուսումնամիրվում են ՀՍՍՀ–ում հողաբարելավման և ջրային տնտեսու– թյան զարգացման հիմնական ուղղություն– ները։ Զգալի աշխատանք է կատարվում ար– տադրության հետ անմիջականորեն կապ– ված բուհական լաբորատորիաներում և ամբիոններում։ Առանձին փոքր լաբորա– տորիաների հիման վրա ստեղծվում են պրոֆիլային գիտական կենտրոններ, որոնցից են Երևանի պետ․ համալսարա– նին կից՝ Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի ԴՀԻ–ն, որն զբաղվում է քվան– տային էլեկտրոնիկայի բնագավառի հիմ– նարար հետազոտություններով, բյուրեղ– ների աճեցման տեխնոլոգիայով, լազերա– յին հարմարանքների ստեղծման հարցե– րով։ Անտենային համակարգերի բնութա– գրերի և գերբարձրհաճախային տիրույ– թում ֆազերի շեղման անկյան ճշգրիտ չափումների մեթոդների և միջոցների ստեղծման կոմպլեքսային պրոբլեմների գծով ՍՍՀՄ–ում գլխավորող կազմակեր– պությունը Ռադիոֆիզիկական չափումնե– րի համամիութենական ԳՀԻ–ն է։ Երևանի մաթ․ մեքենաների ԳՀԻ–ում կատարվող աշխատանքները հիմնականում նվիրված են հաշվողական տեխնիկայի միջոցների մշակմանը։ «Անի» ԳԱՄ–ի՝ Միկրոէլեկտրո– նիկայի գիտահետազոտական տեխնոլո– գիական ինստ–ում կատարվում են ին– տեգրալ միկրոսխեմաների արտադրու– թյան համար վերահսկիչ–չափիչ ավտո– մատացված համակարգերի, ճկուն մագ– ՆիսակաՆ սկավառակներով հիշողությա՜ն սարքերի մշակման աշխատանքներ։ Բար– ձըր էներգիաների ֆոտոնների և էլեկ– տրոնների օգնությամբ տարրական մաս– նիկների հիմնարար հատկությունների փորձարարական հետազոտություններ են կատարվում Երևանի ֆիզիկայի ինստ–ում (նշված բնագավառի գլխավորող ինստ–ը ՍՍՀՄ–ում)։ Գյուղատնտեսության բնագավառի գի– տահետազոտական աշխատանքներ են կատարվում Երկրագործության հայկ․ ԳՀԻ–ում (էջմիածին), որտեղ մշակվում են Անդրկովկասի անջրդի և ոռոգվող հո– ղատարածքներում գյուղատնտ․ բույսերի մշակման տեխնոլոգիայի, ընդհանուր երկրագործության, ագրոքիմիայի, բույ– սերի ֆիզիոլոգիայի և գենետիկայի հի– մունքները, գյուղատնտ․ արտադրության մեքենայացման և էլեկտրիֆիկացման առանձին հարցեր։ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկ․ ԳՀԻ–ում (Մերձավան) ուսումնասիր– վում են բույսերի միներալային սնման օպտիմացման հիման վրա բարձրորակ գյուղատնտ․ արտադրանքի ստացման, պտղատու բույսերի պատվաստակալների բաղադրության բարելավման, ինչպես նաև խաղողագործության, պտղաբուծու– թյան զարգացման և սննդամթերքի պա– հածոյացման տեխնոլոգիայի մի շարք հարցեր։ Հողերի արդյունավետ օգտա– գործման համակարգի մշակման, դը– րանց բերրիության վերականգնման տեխ– նոլոգիական եղանակների, ագրոքիմ․ գնահատման մեթոդների, քարտեզագըր– ման և աղտոտումից հողերի պաշտպա– նության ու մի շարք այլ հարցերի ուսում– նասիրությամբ զբաղվում է Հողագիտու– թյան և ագրոքիմիայի ԳՀԻ–ն։ «Հայանտառ» ԳԱՄ–ում մշակվում են անտառապուրակային տնտեսություննե– րի կազմակերպման, սելեկցիայի և ագրո– տեխնիկայի, անտառասերմնաբուծական տեղամասերի ձևավորման և շահագործ– ման տեխնոլոգիայի հիմունքները։ Բույ– սերի պաշտպանության ԳՀԻ–ում կատար– վում են բույսերի պաշտպանության, սե– լեկցիայի և սերմնաբուծության, բուսա– բուծության, ագրոտեխնիկայի ընդհանուր հարցերի, գյուղատնտ․ բույսերի ուսում– նասիր ություններ։ Անասնաբուծության և կերարտադրու– թյան հայկ․ ԳՀԻ–ում ուսումնասիրվում են կենդանիների նոր ցեղերի բուծման, հիբրիդացման և տրամախաչման, ինչ– պես նաև կերաբույսերի բարձրբերքատու տեսակների աճեցման խնդիրներ։ Անաս– նաբուժության հայկ․ ԳՀԻ–ն մշակում և արտադրության մեջ է ներդնում կենդա– նիների ներքին օրգանների, ինչպես նաև վարակիչ ու մակաբուծական հիվանդու– թյունների կանխարգելման, ախտորոշման և բուժման գիտականորեն հիմնավորված մեթոդներ։ Շրջակա միջավայրի օբյեկտներում և սննդամթերքներում քիմ․ նյութերի սահ– մանային թույլատրելի քանակության նոր– մաների, ժողտնտեսության ճյուղերում պոլիմերային նյութերի կիրառման կարգի և մի շարք այլ հարցերով են զբաղվում Պեստիցիդների, պոլիմերների և պլաստ– մասսաների հիգիենայի և թունաբանու– թյան համամիութենական ԳՀԻ–ի հայկ․ մասնաճյուղում։Համաճարակագիտության, վիրուսաբանության և բժշկ․ պարազիտա– բան ութ յան ԳՀԻ–ում կատարվող աշխա– տանքները հիմնականում վերաբերում են վիրուսային, մանրէային և մակաբուծական հիվանդությունների համաճարակագիտու– թյան հարցերին, զանգվածային վարակիչ հիվանդությունների վերացման միջոցնե– րի մշակմանը։ Բժշկ․, սննդային և կերա– յին նշանակման ամինաթթուների արտա– դրության կենսատեխնոլոգիական պրո– գրեսիվ միջոցների ստեղծման աշխա– տանքները ՍՍՀՄ–ում գլխավորում է <Հայ– կենսատեխնոլոգիա» ԳԱՄ–ի՝ Ամինա– թթուների գիտահետազոտական տեխնո– լոգիական ինստ–ը։ Առողջապահության բնագավառի գիտա– կան աշխատանքները հիմնականում տար– վում են սիրտանոթային համակարգի հիվանդությունների (Սրտաբանության ԳՀԻ), չարորակ նորագոյացությունների (Ռենտգենաբանության և ուռուցքաբանու– թյան ԳՀԻ, Բժշկ․ ռադիոլոգիայի ԳՀԻ), սրտի և անոթների, որովայնախոռոչի օր– գանների վիրահատական բուժման, անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիա– յի, օրգանների և հյուսվածքների փոխ– պատվաստման (Վիրաբուժության հա– մամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղ) ուսումնասիրման ուղղությամբ։ Գիտական և կիրառական կարևոր նշանակություն ունեցող ուսում– նասիրություններ են կատարվում նաև Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ–ում, Հեմատոլոգիայի և արյան փոխ– ներարկման ԳՀԻ–ում, Օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի ԳՀԻ–ում, Ընդհանուր հիգիենայի և պրոֆ․ հիվանդությունների ԳՀԻ–ում, Կուրորտաբանության և ֆիզիկ, մեթոդներով բուժման ԳՀԻ–ում, Պրոկ– տոլոգիայի ԳՀԻ–ում։ ՍՍՀՄ–ում ացետիլենի, վինիլացետիլե– նի, քլորապրենի հիմքով մոնոմերային և պոլիմերային նյութերի ստացման բնա– գավառի գլխավորող կազմակերպությու– նը «Նաիրիտ» ԳԱՄ–ն է, որի կազմում գոր– ծում է Պոլիմերների համամիութենական ԳՀԻ–ն։ «Պլաստպհլիմեր» փորձնական ԳԱՄ–ի Երևանի բաժանմունքում կատար– վում են պլաստմասսաների և դրանցից պատրաստված շինվածքների արտադրու– թյան և վերամշակման բարձրարդյուեա– վետ պրոցեսների և սարքավորումների ստեղծման հետազոտություններ։ «Պոլի– մերսոսինձ» ԳԱՄ–ը (Կիրովական) պոլի– մերացման պլաստմասսաների, էպօքսի– դային խեժերի և սինթետիկ կաուչուկների հիմքով սոսինձների մշակման, խտացնող հեղուկ միջադիրների, պոլիմերային հիմ– քով կպչուն ժապավենների արտադրու– թյան բնագավառի գլխավորող կազմա– կերպությունն է ՍՍՀՄ–ում։ Օրգանական ռեակտիվների տեսականու ընդլայնման, օպտիկական ապակեհալման և թելքա– յին օպտիկայի համար հատուկ մաքրու– թյան նոր նյութերի ստեղծման և մի շարք այլ աշխատանքներ է կատարում քիմ․ ռեակտիվների և հատուկ մաքրության՝ <ԻՌԵԱ» համամիութենական ԳՀԻ–ի հայկ․ մասնաճյուղը։ «Տեղարդ» ԳԱՄ–ում ուսումնասիրվում են տեղական հումքից, արդ․ և գյուղատնտ․ արտադրության մնացուկներից ժող․ սպառման ապրանքների արտադրության տեխնոլոգիայի, շրջապատող միջավայրի պաշտպանության միջոցների մշակման հարցերը։ Տեղական ոչ դեֆիցիտային հումքի հիման վրա սննդամթերքի նոր տեսակների մշակման, երկրորդային հում– քի կոմպլեքս օգտագործման, սննդի արդ– յունաբերության ավտոմատացման և մե– քենայացման պրոբլեմներով զբաղվում են «Սննդարդ» և «Սննդարդավտոմատիկա» ԳԱՄ–երը։ ՀՍՍՀ Պետագրոարդի՝ գյու– ղատնտեսության էկոնոմիկայի և կազմա– կերպման հայկ․ ԳՀԻ–ում կատարվում են ագրոարդ․ օբյեկտների զարգացման, կա– պիտալ ներդրումների արդյունավետու– թյան, գնագոյացման հետ կապված հար– ցերի ուսումնասիրություններ և ստան– դարտների կիրառման աշխատանքներ։ Սոցիալիստական էկոնոմիկայի կառա– վարման և էկոնոմիկական մեխանիզմի կատարելագործման, ժողտնտեսության ճյուղերի կառավարման պլանավորման, ազգաբնակչության ընղհանուր հարցերի ուսումնասիրությամբ է զբաղվում ՀՍՍՀ պետպլանի Տնտեսագիտության և պլա–