Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


պադ–պաղ Թ~ՒԹՀ հսզար ու մի, Դ+Դ՝ իրեն–իրեն, Մ+Մ՝ նորից նոր, Կ+Կ՝ վրա–վրա, մեջ–մեջ, Ձ+Զ՝ ախ ու վախ։ Բայական հարադրություններում երկրորդ բաղադրիչը միշտ բայ է, իսկ որպես առաջին բաղադրիչ կարող են հանդես գալ մնացած բոլոր խոսքի մասերը (այդ թվում նաև բայը)․ Դ+Բ՝ գլուխ տալ, Ա+Բ՝ անտես առնել, Թ+Բ՝ ի մի բերել, Դ+Բ՝ իրար անցնել, Բ+Բ՝ բերել տալ, Մ+Բ՝ առաջ անցնել, Կ+Բ՝ վրա քշել, Զ+Բ՝ հարայ կանչել (Գ–գոյական, Ա–ածական, Թ–թվական, Դ–դերանուն, Բ–բայ, Մ–մակբայ, Կ–կապ, Զ–ձայնարկություն)։ Համադրական բարդությունների բաղադրիչների միջև գոյություն ունեն ինչպես համադասական, այնպես էլ ստորադասական հարաբերություններ։ Աղյուսակում ներկայացվում են տարբեր խոսքիմասային պատկանելություն ունեցող հիմքերի կապակցելիությունը և բաղադրության արդյունքները։ Բերված աղյուսակում ամենագործուն կաղապարներն են՝ Դ+Ա, Դ+Բ, Ա+Դ, Մ+Բ։ Բայարմատները ակտիվ են որպես բաղադրության երկրորդ, իսկ գոյականական արմատները՝ և՛ առաջին, և՝ երկրորդ բաղադրիչի դերում։ Բառաբարդումից հիմնականում ստացվում են ածականներ և գոյականներ։ Բարդությունների յուրահատուկ տեսակ են հապավումները։ Տարբերակում են հապավումների հետնյալ տիպերը, ա) տառային՝ ՍՍՀՄ, ՀՍՍՀ, բ) վանկային4 գործկոմ, դասղեկ, գ) բառային՝ Երևան– նախագիծինստիտուտ, դ) խառը տիպի՝յ վանկա տառային՝ ՀամԼԿԵՄ, վանկա– բառային՝ գիտաշխատող ևն։ Կան նաև փոխառյալ հապավումներ՝ ՆԱՏՕ, զագս։ Ածանցման մեջ ըստ քանակի, գործունության և կապակցելիության ավելի ակտիվ դեր ունեն վերջածանցները։ Մեկ բառում կարող է հանդիպել 2-ից ոչ ավելի նախածանց (ան–ընդ–մեջ, համ–ա– ստոր–ա–դաս), իսկ վերջածանցների թիվը կարող է հասնել 4-ի (լուս–ավոր–չ–ական–ություն)։ Այսպիսով, ածանցավոր բառի լիակաղապարն է՝ ա2–uii–Ա–uii–ա2–ա3–ա4 (Ա–արմատ, ա–ածանց)։ Նախածանցներն ըստ իմաստային գործառական հատկանիշի լինում են ժխտական և ոչ ժխտական։ ժխտականները (ան, ապ, դժ, տ, չ) նշված կաղապարում գրավում են Ա–ից ձախ աշ–ի դիրքը և այլ խոսքի մասերից կերտում են ածականներ։ Մյուս խմբի նախածանցները (անդր, առ, արտ, բաղ, բաց, գեր, դեր, ենթ, ընդ, հակ, հոմ, հար, մակ, նախ, ներ, շաղ, շար, պար, ստոր, վեր, տար, տրամ, փոխ) գրավում են Ա–ից ձախ uii-ի դիրքը՝ արմատի և ժխտական նախածանցի միջև, մեծ մասամբ միանում են ա հոդակապի օգնությամբ և խոսքիմասային փոխակերպում չեն առաջացնում։ Դրանք հիմնականում տարածաժամանակային իմաստներ արտահայտող բայական նախածանցներ են, որոնք այլ խոսքի մասերում հանդիպում են երկրորդաբար։ Վերջածանցները կառուցվածքային և գործառական տեսակետից ավելի բազմազան են։ Հայերենում կարելի է առանձնացնել մոտ 200 վերջածանց։ Բացի իրենց հիմնական բառակազմական դերից, նրանք բառի խոսքի մասային պատկանելությունը որոշող հատկանիշի արժեք ունեն։ Ըստ այդմ տարբերակում են գոյականակերտ՝ ալիք/ելիք, անակ, անիք, անք, անոց, արան, արք, ենիք, եք, իլ, իք, յակ, յուն, ոտի(ք), ոց, չեք, ված(ք), ություն, ուհի, ում, ույթ, ույկ, ույց, ույք, ունք, ուրդ, ուցք, ա/ե/ցի, ք, ածականակերտ՝ ալի/ելի, անի, գար, ե, եղ, արիմ/երիմ, զան, կեն, կոտ, կուն, յա, ոտ, վետ, ունակ, մակբայակերտ՝ պատիկ, ամբ, գին, իցս, ովի, ովին, որեն, պես, վարի, աբար, և բայակերտ՝ ել, ալ, ան(են)-ալ, ավոր–ել, ա(ե)ցն–ել, վ–ել վերջածանցներ։ Ի հակադրություն մյուսների, բայակերտ վերջածանցները նաև քերականական–ձևակազմական դեր ունեն։ Որոշ վերջածանցներ կարող են միաժամանակ տարբեր խոսքի մասեր կերտել․ Դ և Ա (ածո, ածու, ակ, ական, ային, ան, ատ, ացու, ենի), Դ և Բ (արկ–ել), Ա և Մ (ակի, ացի, ին, ով, ուց), Դ և Մ (ուստ) ևն։ Դրական արևմտահայերենում գործում են ածանցման և բառաբարդման նույն կաղապարները։ Տարբերություններ նկատվում են նրանց կոնկրետ իրացումների (հմմտ․ հեռուստացույց–հեռատեսիլ) կամ գործառական բեռնվածության մեջ։ Որպես ընդհանուր միտում արևմտահայերենն ավելի հակված է վերլուծական ձևերին (գերադասում է թույլ տալ, փխ․ թույլատրել, ամենեն վնասակար, վւխ․ ամենավնասակար), խուսափում է 3-ից ավելի արմատ ունեցող, այսպես կոչված, «բազմաբարդ» բառերից (հեռագրալուսանկար)։ Որոշ կաղապարներ առավելապես գործուն են արևելահայերենում (կույտուր–լուսավորական, աղբյուր–հուշարձան)։ Արտալեզվական գործոնների պատճառով արևմտահայերենում զգալիորեն քիչ են հապավումները։ Երկու գրականներում էլ առկա է ածանցների նույն կազմը, և դրանք հիմնականում գործունության նույն աստիճանն ունեն։ Որոշ ոչ շատ գործուն ածանցներ հատուկ են առավելապես արևմտահայերենին (ղի, կակ, չեք)։ Ածանցների մեջ նկատվող որոշ ձևական տարբերությունները հնչյունաբանական հիմք ունեն (ինչպես, արևմտահայ, ն ածանցը արևելահայ․ են, ան բայածանցների դիմաց՝ մոռանալ–մոոնալ)։ Ձ և ա բ ա ն ու թ յ ու ն․ ձևաբանության մեջ բառապաշարը դասակարգվում է կարգային խմբերի՝ խոսքի մասերի։ Ընդունված է առանձնացնել նյութական իմաստ ունեցող և նյութական իմաստից զուրկ՝ հարաբերություն և վերաբերմունք արտահայտող, այսպես կոչված, սպասարկու խոսքի մասեր։ Խոսքի մասերի դասակարգումը կարելի է ներկայացնել հետևյալ աղյուսակով․ Ըստ ձևաբանական հատկանիշների առանձնացվում են թեքվող և չթեքվող խոսքի մասեր։ Թեքվող խոսքի մասերը կազմում են ձևաբանական երկու հարացույց՝ հոլովման և խոնարհման։ Հոլովման են ենթարկվում գոյականները, դերանունների և բայի անդեմ ձևերի (դերբայների) մի մասը։ Մյուս խոսքի մասերը կարող են հոլովվել փոխանվանաբար՝ որպես գոյական գործածվելիս։ Ըստ հոլովման հարացույցի մեջ ձևական արտահայտություն գտնող քերականական կարգերի ամբողջության և հոլովման տեխնիկայի որոշ առանձնահատկությունների, տարբերակվում են անվանական և դերանվանական հոլովումներ։ Դոյական անուններին հատուկ են հոլովի, թվի և առկայացման, իսկ դերանուններին՝ հոլովի, թվի, դեմքի կարգերը։ Անվանական հոլովման մեջ հոլովի կարգն արտահայտվում է հատուկ վերջավորություններով կամ հիմքի ձայնավորի հերթագայությամբ, թվի կարգը՝ հոգնակիակերտներով, առկայացման կարգը՝ հոդերով։ Դերանվանական հոլովման մեջ նշված կարգերն (բացի առկայացման կարգից) արտահայտվում են ամբողջական հիմքի ձևավորմամբ, որին կարող են ավելանալ նաև վերջավորությունները։ Որոշ դերանուններ ենթարկվում են ան– վանական հոլովման։ ժամանակակից արևելահայերենի հոլովման համակարգի առանձնահատկություններից ելնելովս լեզվաբաններն ընդունում են հոլովների տարբեր քանակ։ Ելնելով բովանդակության պլանից՝ ավանդաբար տարբերակում են 7 հոլով (ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական), ելնելով արտահայտության պլանից (ձևից)՝ ընդունում են կամ 5 հոլով, գտնելով, որ սեռական և տրական հոլովները ձևով համընկել են, իսկ հայցականը նման է մերթ ուղղականին, մերթ տրականին, կամ 6 հոլով, գտնելով, որ սեռական և տրական հոլովների տարբերակման միջոց է ծառայում վերջինիս որոշիչ հոդ ընդունելու հատկությունը։ Դերանունների համար ընդունվում է 7 կամ 6 հոլով։ Անվանական հոլովման մեջ ըստ հոլովների ձևավորման առանձնահատկությունների (թեքույթների բնույթի) զանազանվում են հոլովման տիպերը, ա) արտաքին թեքման (վերջավորություններով), ա՝ աղջկա, ի՝ քաղաքի, ո՝ սիրո, ու՝ մարդու, ան՝ գարնան, ոջ՝ կնոջ, վա՝ օրվա, վան՝ մահվան, բ) ներքին թեքման (հերթագայություններով)․ ո՝ հայր–հոր, ե՝ դուստր–դստեր, ու՝ գինի–գինու, ա՝ տուն –տան, անուն–անվան։ Նշված տիպերից տարածված են արտաքին թեքման ի, ու և ներքին թեքման ու, ա հոլովումները, մնացածներն ունեն Նյութական իմաստ ունեցող բառեր Քերականական հարաբերության իմաստ ունեցող բառեր Զգացական–արտահայտչական կամ վերաբերմունքային իմաստ ունեցող բառեր Գոյական Շաղկապ Պատասխանական բառեր Ածական Կապ (նախդիր–ետադրու– Եղանակավորող բառեր Թվական թյուն) Ձայնարկություն Դերանուն Բնաձայնական բառեր Բայ Մակբայ