Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րից ոսկին անջատվում է միջին և ուշ փուլերում, գրեթե բոլոր հանքային մի– ներալներից հետո։ Ոսկին ներկայաց– ված է ինչպես բնածին վիճակում, այնպես էլ տելուրիդների ձևով։ Բնածին ոսկու հարգը տատանվում է 780–950 սահմաններում։ Ոսկու և արծաթի պարու– նակությունների հարաբերությունը հան– քանյութերում տատանվում է 1։2-ից մին– չև 1։20 և ավելի սահմաններում։ ՀՍՍՀ տարածքի մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի հաջորդ խումբը բազմամետաղային հանքավայրերն են (Ախթալայի բազմամետաղային հանքավայր, Ղազմա, Գյումուշխանա, Պրիվոլնոյե, Մովսես ևն), որոնք, սակայն, բացի Ախթալայի հանքա– վայրից, տակավին չեն շահագործվում։ Ղ ա զ մ ա յ ի բազմամետաղա– յին հանքավայրը միավորում է մի շարք տեղամասեր՝ բազմամետաղա– յին և պղնձամոլիբդենային հանքայնաց– մամբ։ Վերջինս հիմնականում ներկայաց– ված է երակներով և երակիկացանավոր զո– նաներով։ Ընդ որում արլ–ից արմ․ երակա– յին տիպը իր տեղը զիջում է երակիկացա– նավորին, իսկ բազմամետաղայինը՝ պղնձամոլիբդենայինին։ Հանքային դաշտի երկրբ․ կաոուցված– քում մասնակցող հրաբխածին և հրաբխա– ծին–նստվածքային ապարները [պորֆի– րիտներ, ագլոմերատային և ապակեբե– կորային (վիտրոկլաստիկ) տուֆեր ևն] հատվում են կիսախորքային ներժայթքում– ների ոչ մեծ մարմիններով և տարբեր կազ– մության դայկաներով։ Պղնձամոլիբդենային հանքայնացումը հարում է գրանիտակերպերին, գրանիտ– պորֆիրներին, իսկ բազմամետաղային հանքայնացումը՝ դիորիտներին և գրանո– դիորիտներին։ Ընդ որում պղնձամոլիբ– դենային հանքայնացումը տեղադրված է ներժայթքային, իսկ բազմամետաղայինը՝ ծածկող ապարների մեջ։ Ղազմայի հանքանյութերի, ինչպես նաև բազմամետաղային ֆորմացիաների մյուս հանքավայրերի հանքանյութերի համար, բացի հանքառաջացնող հիմնական մե– տաղներից, բնորոշ են կադմիումի, բիսմու– թի բավական բարձր պարունակություն– ներ։ Որոշակի գործնական և տեսական հետաքրքրություն է ներկայացնում նաև ոսկին ևն։ Հանրապետության տարածքում հայտ– նաբերվել և հետախուզվել են և ր կ ա թ ի հանքավայրեր (Աբովյանի, Հրազ– դանի, Սվարանցի երկաթի հանքավայրեր ևն) ավելի քան 2 մլրդ w ընդհանուր պա– շարներով, որոնք բաժին են ընկնում ուշ մագմայական (հիստերամագմատիկ) տի– տանամագնետիտային (Սվարանց, Կա– մաքար), սկառնային նռնաքար–մագնե– տիտային (Հրազդան, Բազում, Կողբ, Աղավնաձոր ևն), հրաբխածին–ջրաջերմա– յին ապատիտ–մագնետիտային (Աբով– յան), պլուտոնածին ջրաջերմային հեմա– տիտ–մագնետիտային (Ծակերի դոշ, Բո– վերի դաշ), ինչպես նաև փոխակերպածին և նստվածքային խմբերին։ Դրանցից արդ․ տեսակետից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում Աբովյանի, Հրազդանի և Սվարանցի հանքավայրերը, որոնցից առաջինը հարում է ստորին պլիոցենի ան– դեզիտադացիտային էքստրուզիվ մարմին– ներին, երկրորդը՝ չաֆավոր թթու գրա– նիտակերպային, իսկ երրորդը՝ հիմքա– յին և գերհիմքային կազմի երրորդական հասակի ներժայթքային ապարներին։ Այդ հանքավայրերը տարբեր են նաև հանքա– յին մարմինների ձևերով, առաջացման պայմաններով, հանքկազմող միներալնե– րով և խառնուրդ տարրերով։ Աբովյանի հանքանյութերը հարուստ են ֆոսֆորով և հազվագյուտ հողերով, Սվարանցի հան– քանյութերը՝ տիտանով և վանադիումով, իսկ Հրազդանի հանքանյութերում խառ– նուրդ տարրերի պարունակությունը ցածր է։ ՀՍՍՀ տարածքում հայտնի են նաև փո– խակերպածին և նստվածքային խմբերին պատկանող երկաթի բազմաթիվ ոչ մեծ հանքավայրեր և հանքաերևակումներ։ Որպես ալյումինի հումք կարող են ծա– ռայել հանրապետության տարածքում հայտնի նեֆելինային սիենիտները (Թեժ– սարի նեֆելինային սիենիտների հանքա– վայր), որոնք սակայն տեխնոլոգիական և միջավայրի պահպանության մի շարք չը– լուծված հարցերի պատճառով չեն շահա– գործվում։ ՀՍՍՀ տարածքում հայտնի են նաև քրո– մի (Շորժա), մանգանի (Սարիգյուղ, Սև– քար), ծարիրի (Ամասիա), սնդիկի [Խոս– րով, Քյասաման (այժմ՝ Բահար), Վար– դանլի], մկնդեղի (Սալվարդ) ոչ մեծ հան– քավայրեր և հանքաերևակումներ, որոնք արդ․ և հեռանկարային հանքավայրերի հետ միասին չափազանց հետաքրքիր նյութ են տալիս մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի միներալո– գիայի, երկրաքիմիայի, ամենատարբեր գործնական և տեսական նշանակություն ունեցող հարցերի պարզաբանման առու– մով, հիմք ստեղծում օգտակար հանածո– ների մասին ուսմունքի ինքնուրույն ճյու– ղի՝ մետաղածնության զարգացման և կան– խատեսումների գիտ․ հիմունքների մշակ– ման համար։ Տակավին 50-ական թվականներին ՀՍՍՀ ԳԱ երկրբ․ գիտ․ ինստ–ում կազմ– վեց ՀՍՍՀ տարածքի կանխատեսումային– մետաղածնական անդրանիկ քարտեզը (Հ․ Մաղաքյան), որն առաջինն էր Անդր– կովկասում և առաջիններից մեկը ՍՍՀՄ– ում։ Քարտեզի վրա առանձնացվեցին Ալավերդի–Ղափանի, Սևան–Ամասիա– յի և Փամբակ–Զանգեգուրի կառուցված– քա–մետաղածնական կամ հանքային գո– տիները, որոնք միմյանցից սահմանա– զատված են խորքային բեկվածքների զո– նաներով և տարբերվում են իրենց երկրբ․ կառուցվածքով, հանքանյութերի կազմով, հասակով և առաջացման պայմաններով։ Ալավերդի–Ղափանի գոտուն առավել բնորոշ են պղնձահրաքարային հրաբխա– ծին–ջրաջերմային, Փամբակ–Զանգեզու– րի գոտուն՝ պղնձամոլիբդենային պլուտո– նածին–ջրաջերմային, իսկ Սևան–Ամա– սիայի գոտուն՝ քրոմի վաղ մագմայական և ոսկու ջրաջերմային հանքավայրեր։ Նշված հանքային գոտիների սահմաննե– րում առանձնացվում էին նաև հանքային շրջաններ՝ որոշակի ֆորմացիաների պատ– կանող հանքավայրերով և հանքային դաշ– տերով։ Այսպիսով, ըստ էության, մեր հան– րապետությունում հիմք դրվեց օգտակար հանածոների մասին ուսմունքի նոր ճյու– ղի՝ «մետաղածնության» ստեղծմանը և զարգացմանը։ ՀՍՍՀ մետաղային օգտա– կար հանածոների հանքավայրերի դասա– կարգման համար, ՀՍՍՀ տարածքի մետա– ղածնության օրինակով, մշակվեցին ներ– ծին մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի առանձնացման, հանքա– յին ֆորմացիաների անջատման, կանխա– տեսումային մետաղածնական քարտեզնե– րի կազմման նոր սկզբունքներ և մեթոդ– ներ։ Հ․ Մաղաքյանի «Մետաղային հան– քավայրեր», «Մայրցամաքների մետաղա– ծնության հիմունքները», «Մետաղածնու– թյուն» մենագրությունները, որոնք լու– սաբանում էին աշխարհի բոլոր մայրցա– մաքներում հայտնի հանքավայրերի և մետաղածնության վերաբերյալ եղած հա– րուստ նյութը, առաջինն էին այդ մաս– շտաբի աշխատանքների մեջ և փաստորեն հիմք դրեցին գլոբալ մետաղածնությանը։ Հետագայում, նոր տվյալների ստաց– մանը զուգընթաց, կազմվեցին ավելի խո– շոր մասշտաբի կանխատեսումային մե– տաղածնական քարտեզներ։ Դրանց օգ– նությամբ հնարավոր դարձավ ավելի նպա– տակասլաց դարձնել երկրբ․ որոնողա– հետախուզական աշխատանքները, որոնք զգալիորեն բարձրացրեցին երկրբ․ հե– տազոտությունների արդյունավետությու– նը։ Հայտնաբերվեցին պղնձամոլիբդենո– յին, ոսկի–բազմամետաղային, սնդիկի նար հանքավայրեր և հանքաերևակումներ։ Մանրազնին միներալոգիական և երկրա– քիմ․ ուսումնասիրությունների շնորհիվ պարզվեց, որ հանրապետության գլխա– վոր հանքային ֆորմացիաների հանքա– նյութերում պարունակվող ռենիումը, սե– լենը, տելուրը, բիսմութը, ոսկին, արծա– թը և մի շարք այլ հազվագյուտ ու ցրված տարրեր ունեն արդ․ նշանակություն։ Սկսվեցին հանքային հարստանյութերից դրանց կորզման աշխատանքները։ Հաջորդ տարիներին շարունակվեցին հանքային ֆորմացիաների միներալոգիա– յյի, երկրաքիմիայի, դրանց տեղաբաշխ– |ման օրինաչափություններին նվիրված ուսումնասիրությունները։ Ստացված հա– րուստ Փաստացի նյութի հիման վրա հան– րապետության տարածքի մետաղային օգ– տակար հանածոների հանքավայրերի հա– մար առաջարկվեց նոր ֆորմացիոն դա– սակարգում։ Առաջին անգամ հանրապե– տության հանքավայրերի օրինակով առաջ քաշվեց և հիմնավորվեց հանքային ֆոր– մացիաների ծագումնաբանական խմբերի հանքային կոմպլեքսների բազմաէտապ– բազմաֆորմացիոն հանքավայրերի առ– կայությունը, որոնք մեծ նշանակություն ունեն հանքային կոմպլեքսների բացակա– յող անդամի (ֆորմացիայի) հանքավայրե– րի որոնման, «հանքավայր», «հանքային դաշտ», «հանքային ֆորմացիա» հասկա– ցությունների ճշտման համար։ Հանրապետության տարածքում հայտ– նի տարբեր տեկտոնամագմայական կոմպ– լեքսների հեռանկարային մետաղածնու– թյան բացահայտման, հանքառաջացմանը նպաստող տարբեր գործոնների և օրինա– չափությունների հետազոտման ու պար– զաբանման շնորհիվ նախադրյալներ ըս–