Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աեղծվեցին հանքային գոաիների, հան– քային շրջանների, հանքային հանգույց– ների և հանքադաշաերի կանխաաեսումա– յին^մեւոաղածնական խոշորամասշւոաբ քարւոեգներ կազմելու համար։ Դրանց մեջ առանձնահատուկ նշանա– կություն ունեն քանակական կանխատե– սումային–մեաաղածնական քարտեզնե– րը, որոնց հիմքում ընկած են հանքառա– ջացնող գործոնների քանակական ար– տահայտությունները և վերջիններիս գնա– հատումը։ Մետաղածնական կանխատես– ման տեսակետից կարևոր նշանակու– թյուն ունեն երկրբ․ կառուցվածքային խո– շորամասշտաբ քարտեզները, որոնք կազմվել են Ալավերդու, Շամլուղի, Ղա– փանի, Քաջարանի, Ագարակի, Դաստա– կերտի, Զոդի և այլ հանքային դաշտերի համար։ Մետաղածնական կանխատես– ման համար չափազանց կարևոր են նաև հևահրաբխային քարտեզները, որոնք կազմվել են Բազումի և Շամշադինի հան– քային շրջանների համար։ Ոչ մետաղային օգտակար հանածոներ։ ՀՍՍՀ հարուստ է նաև ոչ մետաղային օգ– տակար հանածոներով, որոնք լայնորեն կիրառվում են ժող․ տնտեսության ամե– նատարբեր բնագավառներում՝ քիմ․ արդ– յունաբերություն (բարիտ, ծծմբային հրա– քար, քարաղ), շինարարություն (անդե– զիտաբազալտային շարքի ապարներ, գրանիտներ, հրաբխային տուֆեր, հրա– բխային խարամներ ու մոխիրներ, կրա– քարեր, տրավերտիններ, մարմարներ, պեմզաներ, օբսիդիաններ, պեռլիտներ, հղկանյութեր, հրակայուն հումք ևն), նավ– թային արդյունաբերություն (բենթոնիտ– ներ)։ Բացի այդ, հայտնի են նաև հանքա– յին ներկեր, կիսաթանկարժեք քարեր (փի– րուզ), ակնագործության և տեխ․ նուրբ սարքերի հումք (ագատ, հասպիս ևն)։ Կան քարածխի ու այրվող թերթաքարերի ոչ մեծ հանքավայրեր, տորֆ ևն։ Ներկա– յումս լայն մասշտաբներով մշակվում են բազմազան ու բազմագույն հրաբխային տուֆերը, անդեզիտները, բազալտները, հրաբխային խարամները, պեռլիտները, ցծոք/ւթեծրը, պծւ/զաեերը, դիատոմիտնե– րը, բենթոնիտային և հրակայուն կավե– րը, տրավերտինները, գեղազարդական քարերը (գունավոր կոնգլոմերատներ ու տուֆափշրաքարեր), քարաղը, հանքա– յին ներկերը և հանքային հումքի շատ այլ տեսակներ։ Ոչ մետաղային օգտակար հանածոնե– րի մեջ յուրահատուկ հետաքրքրություն են ներկայացնում մի շարք կարևոր հանքա– վայրեր։ Արթիկի տուֆի հանքավայ– ր ը հայտնի է վաղ անցյալից (III –V դդ․)։ Տուֆերի ուսումնասիրությամբ XIX դ․ 50-ական թթ․ առաջին անգամ զբաղվել է գերմանացի երկրաբան Հ․ Աբիխը (1806– 1886)։ Արթիկի հանքավայրը ՍՍՀՄ վար– դագույն տուֆի խոշորագույն հանքավայրն է։ Երկրբ․ կառուցվածքում մասնակցում են վերից վար՝ վարդագույն տուֆալավա– ներ, անդեզիտ–բազալտային լավաներ, պեմզաներ, պեմզային տուֆեր, Երևան– Լենինականի տիպի սև ու կարմիր տու– ֆեր։ Հանքադաշտի ընդհանուր տարածու– թյունը 225 կւէ2 է, տուֆաքարի շերտի մի– ջին հաստությունը՝ 6–7 մ, հետախուզված պաշարները՝ 62 մլն t/3։ Հանքավայրի առաջացումը պայմանավորված է չոր– րորդականի հասակի հրաբխային գոր– ծունեությամբ։ Տուֆի հանույթի և տեղա– ւիոխման աշխատանքները մեքենայացված են։ Անիպեմզայի տուֆի հան– քավայրը ՍՍՀՄ տեխ․ պեմզայի և պեմզային տուֆի ամենամեծ հանքավայրն է։ Վերին պլիոցենի բազալտային լավա– ների 200 մ հաստությամբ շերտախումբը ծածկված է ստորին չորրոդականի կավա– վազային նստվածքներով։ Հրաբխային գործունեության հետևանքով առաջացած արդյունավետ շերտը կազմված է ստորին մասում՝ պեմզաներից, վերին մասում՝ դեղնագույն պեմզային տուֆերից։ Արդ– յունավետ շերտի առավելագույն հաստու– թյունը 20–25 й է, որից 5–6 it տուֆեր են։ Պեմզան տուֆի է փոխանցվում աս– տիճանաբար։ Որոշ տեղամասերում պեմ– զային տուֆերից վեր կան Երևան–Լենի– նականի տիպի սև ու կարմիր տուֆեր։ Հանքադաշտի ընդհանուր տարածությու– նը 1,8 կւէ2 է, հետախուզված պաշարները՝ 37 մլն it3, որից տուֆեր՝ 19 մլն it3։ Հան– քավայրի շահագործման տեխ․ պայման– ները բարենպաստ են և ապահովում են նրա շահագործումը մեքենայացված բաց եղանակով։ Հանքավայրի առաջին նկա– րագրությունը տվել է Հ․ Աբիխը։ Ավանի աղահանքը հայտնի է 1949-ից, արդ․ շահագործումն սկսվել է 1967-ից։ Հանքավայրի երկրաբանական կառուցվածք ում մասնակցող միոցենյան աղաբեր հաստվածքը արտահայտված է կավերի և քարաղի շերտերի հերթափոխու– թյամբ և առաջացնում է զառիթափ թևեր ու միջօրեական տարածում ունեցող բրա– խիանտիկլինալ ծալք։ Աղաբեր շերտա– խմբի հաստությունը կազմում է 700 it, ա– ղի շահագործվող շերտերի հաստությունը4 2–50 it։ Քարաղի պաշարները կազմում են մոտ 28 մլն ա։ Հանքավայրը շահա– գործվում է հանքահորերի միջոցով՝ ընտ– րողական եղանակով՝ 100–300 մ խորու– թյունների սահմաններում։ Շահագործ– ման հետևանքով առաջացած դատարկու– թյունները նախապատրաստվում են իբրև սառնարաններ և քարանձավային բուժ– ման սրահներ օգտագործելու համար։ Արագածի պեռլիտի հան– քավայրը ծագումով կապված է Ար– տենիի հրաբխի գործունեության հետ։ Առաջին հետախուզ․ աշխատանքները կա– տարվել են 1932-ին։ Հանքավայրի երկրբ․ կառուցվածքում առկա են երրորդական հասակի հիմնային և թթու լավաներ, ան– դեզիտներ, անդեզիտադացիտներ, Երե– վան–Լենինականի տիպի տուֆեր։ Հան– քանյութի արդյունավետ շերտը, հս–արլ–ից հվ–արմ․ ձգված, մոտ 500 it բարձրությամբ երկայնակի մի բարձունք Է։ Հանքաշերտի տեղադրման բարենպաստ պայմանները հնարավորություն են ստեղծել իրագործել պեռլիտի, ինչպես նաև օբսիդիանի իա– նույթը բացահանքերով։ Հետախուզված պաշարները կազմում են․ պեռլիտ՝ 21 մլն г/3, օբսիդիան՝ 0,9 մլն է/3։ Այդ հանքա– վայրի հումքով աշխատում է Արագածի «Պեռլիտ» գործարանը (1966)։ Թումանյանի հրակայուն կավերի հանքավայրը շահա– գործվում է բաց եղանակով։ հանքավայրի երկրբ․ կառուցվածքում մասնակցում են միջին Էոցենի հասակի պորֆիրիտներ, դրանց տուֆերը և տուֆափշրաքարերը։ Հրակայուն կավերի առաջացումը կապում են գրանոդիորիտային և դիորիտային ներժայթքումի ջրաջերմային գործունեու– թյան հետ։ Ինտենսիվ ջրաջերմային պրո– ցեսների հետևանքով ապարները ենթարկ– վել են խիստ փոփոխության (հիմնակա– նում կաոլինացման) և դարձել հրակայուն։ Հանքանյութի արդյունավետ շերտը (եր– կարությունը՝ մոտ 30 կմ) ձգվում է տեկ– տոնական խախտման ուղղությամբ։ Հրա– կայուն կավերի հետախուզված պաշար– ները կազմում են 3 մլն 63 հզ․ ա։ Հանքա– վայրի հումքով աշխատում է Թումանյանի հրակայուն նյութերի գործարանը։ Լուսաձորի (Իջևանի) դոլո– միտի հանքավայրը ուսումնա– սիրվել է 1960–61-ին։ Հանքավայրի երկրբ․ կառուցվածքում առկա դոլոմիտա– յին ապարները տեղադրված են վերին յուրայի 350 մ հաստության կարբոնատա– յին հաստվածքի մեջ, որն առաջացրել է հս–արլ․ տարածման անտիկլինալային ծալք։ Կրային դոլոմիտների մեջ հանդի– պում են զուտ դոլոմիտների և թույլ կրային դոլոմիտների մինչև 30 it միջին հաստության շերտախմբեր, որոնք պարզո– րոշ հետամտվում են տարածման և անկ– ման ուղղություններով։ Այդ շերտախմբե– րըն աչքի են ընկնում մագնեզիումի օքսի– դի բարձր (18,5–20,7%) և կողմնակի խառնուրդների ցածր պարունակությամբ։ Հանքավայրը նստվածքային ծագում ունի։ Հումքի մոտավոր պաշարներն ուսումնա– սիրված երկու տեղամասում կազմում են 15 մլն ա։ Խոր Վիրապի մարմարի հանքավայրը հայտնի է 1932-ից։ Շահագործվում է 1954-ից՝ բաց եղանակով։ Հանքավայրի երկրաբանական կառուց– վածքում մասնակցում են վերին դևոնի քվարցիտները և ստորին կարբոնի մար– մարներն ու մարմարացված կրաքարերը։ Մարմարները տեղադրված են անտիկլի– նալ ծալքի հվ–արմ․ թևում։ Արդյունավետ շերտի հաստությունը հասնում է 50 it։ Մարմարի առանձին ենթաշերտեր թեք– ված են հորիզոնի նկատմամբ 25–40° անկյան տակ և հորատանցքերով հետա– զոտված են մինչև 120 it խորությունը։ Ըստ գույնի առանձնացվում են գորշ, մուգ գորշ և սև մարմարներ, որոնք աչքի են ընկնում բարձր դեկորատիվությամբ։ Հան– քավայրի պաշարները կազմում են շուրջ 1 մլն 200 հզ․ it3։ Սարիգյուղի ագատի հան– քավայրը մոտավորապես 6 կւէ2 տա– րածքում բաղկացած է մի քանի տեղամա– սերից, որոնք հարում են վերին կավճի Էֆուզիվ–նստվածքային առաջացումներին և բենթոնիտներին։ Ազատաբեր հորիզոնը ներկայացված է նշաքարային անդեզի– տային պորֆիրիտներով, որոնք ճեղքված են անդեզիտա բազալտային պորֆիրիտ– ների դայկաներով։ Վերջիններս հետա– մըտվել են մինչև 150 г/ և ունեն 0,3–8 it հաստություն։ Դայկաների երկայնքով