Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պետ․ անկախության վերականգնմանը, քրիստոնեության դիրքերի ամրապնդմա– նը։ V դ․ գրկ․ իր էությամբ «եկեղեցա– քաղաքական մաքառման գրականություն» էր (Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 3, էջ 84)։ Հայոց հին գրկ–յան սկզբնավորումը տեղի ունեցավ ոչ թե աստիճանական վեր– ընթացի, այլ զորեղ թռիչքի ձևով։ V դ․ հանդիսացավ ազգ․ դպրության ամենա– բարձր աստիճանը հաջորդ մի քանի դա– րերի համեմատությամբ, գրերի ստեղծ– ման դարում ծնվեցին հին գրկ–յան դասա– կան շրջանի նշանավոր հուշարձանները՝ Ագաթանգեղոսի ու Կորյունի, Եղիշեի ու Փավստոս Բուզանդի, Մովսես Ւարենա– ցու ու Ղազար Փարպեցու երկերը, Եզնիկ Կոդբացու աստվածաբանական–փիլ․ տրակտատը, որոնք հսկայական ազդե– ցություն ունեցան հին ու միջին դարերի գրկ–յան ընթացքի վրա։ Գրկ–յան թռիչքա– տիպ սկզբնավորումը պայմանավորված էր մի քանի գործոններով։ Հայաստանը նախորդ դարերում մշտական շփումների մեջ էր Հին Արևելքի և, հատկապես, ան– տիկ ու հելլենիստական մշակութային աշխարհի հետ։ Հաստատված է (Հ․ Մա– նանդյան, Վ․ Չալոյան, Ս․ Արևշատյան, Գ․ Սարգսյան), որ Ալեքսանդր Մակեդո– նացու արշավանքների հետևանքով, ի շարս այլ երկրների, Հայաստանը ևս ներ– գրավվեց հելլենիստական ընդհանուր մշակութային աշխարհի ոլորտը։ Հայաս– տանում առկա է եղել մշակութային որո– շակի մթնոլորտ, այստեղ ապաստան էին գտնում և նույնիսկ պետ․ հովանավորու– թյան արժանանում իրենց հայրենիքից հալածված հուն, գիտության ու մշակույթի գործիչները։ Հույն պատմագիր Պլուտար– քոսի վկայությամբ, Տիգրան Մեծի (մ․ թ․ ա․ I դ․) պալատում ապաստանեցին հույն հայտնի հռետոր–պատմիչներ Ամ– փիկրատես Աթենացին և Մեթրոդորոս Սկեպսիացին․ Սոհեմոս թագավորի (II դ․) օրոք իր կյանքի մի մասը երկրի այն ժա– մանակվա մայրաքաղաք Արտաշատում է անցկացրել «Բաբելոնականք»-ի հեղի– նակ Յամբղիքոսը, հռոմ․ զորավար Լու– կուլլոսը Հայաստանից տարել է «իր գիտ– նականության շնորհիվ մեծ հարգանքի արժանացած» Տիրաննիոնին (Տիրան Հայ– կազն), որը Հռոմում հռչակվեց որպես քերական ու ճարտասան, և որի մասին իր նամակներում մեծ համարումով է խո– սել Ցիցերոնը։ Հայոց ավագանու մեջ, ըստ երևույթին, հազվադեպ չեն եղել հել– լենական գիտությանը հմուտ մարդիկ։ Հելլենիստական մշակույթը, ձուլվելով հայ ազգ․ ավանդույթներին, փայլուն արդ– յունք է տվել։ Այսպես, Արտաշատում գոր– ծել է պրոֆեսիոնալ թատրոն, որտեղ հյու– րախաղերով հանդես են եկել հայտնի հույն դերասաններ․ Պլուտարքոսի վկա– յությամբ մ․ թ․ ա․ 53-ին այստեղ ներկա– յացվել է էվրիպիդեսի «Բաքոսուհիները» դրաման՝ հույն ողբերգակ Ցազոնի մաս– նակցությամբ։ Հավանական է համարվում նման թատրոնի գոյությունը նաև Տիգրա– նակերտում։ Հելլենիստական շրջանի հայ ճարտարապետության հրաշալի կոթող– ներից է Գառնիի հեթանոսական տաճա– րը (I դ․)։ Հելլենիզմի ավանդույթները Հայաստանում իրենց կենսունակությունը պահպանեցին նաև քրիստոնեության շըր– ջանում։ Ուշագրավ է, որ Մովսես Խորենա– ցին Հունաստանը համարում է «գիտու– թյան մայր կամ դայակ» (Մովսես Ւ^որենացի, «Հայոց պատմություն», 1968, էջ 69)։ Հետևելով նախորդ շրջանից եկող ավանդույթին՝ V–VI դդ․ ևս հայ փիլիսոփաներից, ճարտասաններից, պատմիչներից ու քերականներից շատերը կրթությունը կաւոարելագործեցին հելլե– նիստական մշակույթի համբավավոր կենտրոններում (Աթենք, Ալեքսանդրիս^ Անտիոք, Կոստանդնուպոլիս)․ նրանցից ոմանք հռչակվեցին որպես հելլենիստա– կան գիտության ու մշակույթի նշանավոր գործիչներ (Պարույր Հայկազն–Պրոերե– սիոսը, IV դ․, Դավիթ Անհաղթը, V–VI դդ․)։ Հելլենիստական մշակույթի ավան– դույթները ոչ միայն նպաստեցին հայոց հին մատենագրության սկզբնավորմանը, այլև խթանեցին նրա հետագա վերելքը։ Հայոց հին մատենագրության սկզբնա– վորման ու զարգացման գործում մեծ է– թարգմանական գրկ–յան դերը։ Մի քանի տասնամյակի ընթացքում հունարենից ու ասորերենից թարգմանվեցին Աստվածա– շունչը, եկեղեց․ արարողական գրքեր, քրիստ․ նշանավոր հեղինակների (Եփրեմ Ասորի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Աստ– վածաբան, Գրիգոր Նյուսացի, Հովհան Ոսկեբերան, Կյուրեդ Ալեքսանդրացի, Աթանաս Ալեքսանդրացի, Կյուրեդ Երու– սաղեմցի և ուրիշներ) գրվածքներ։ Բայց «թարգմանչաց դարի» (այդպես են կոչել V դ․) հայ մտավորականության հետաքըր– քրություննէրը դուրս են գալիս կրոնա– եկեղեց․ շրջանակներից և ընդգրկում նաև աշխարհիկ գիտությունների՝ վփլիսոփա– յության, քերականության, գեղագիտու– թյան, պատմության բնագավառները։ V դ․ և VI դարի սկզբում այսպես կոչված հայ հունաբան դպրոցի ներկայացուցիչների ջանքերով թարգմանվեցին անտիկ աշ– խարհի մեծ մտածողների ու վաղ քրիստ․ շրջանի խոշորագույն հեղինակների՝ Արիստոտելի, Պլատոնի, Պորփյուրի, Դիո– նիսիոս Թրակացու, Ափթոնիոսի, Աոկրատ Սքոլաստիկոսի գործերը։ Թարգմանվե– ցին նաև գեղարվեստ, գրկ–յան հուշար– ձաններ, ինչպես՝ Կեղծ Կալլիսթենեսի «Աղեքսանդրի պատմութիւնը», Ւփկար Իմաստունի «Պատմութիւն և խրատք»-ը, վարքեր ու վկայաբանություններ ևն։ Մի շարք հայերեն թարգմանությունների կըց– վեցին ինքնուրույն մեկնություններ, որոնց մի մասը (մասնավորապես փիլ․ ու քե– րական․ աշխատություններին վերաբե– րող) ունի գիտ․ կարևոր արժեք։ Հայերեն հնագույն թարգմանությունների համաշ– խարհային նշանակությունն ընդգծվում է նրանով, որ դրանց մի մասի բնագրերը չեն պահպանվել կամ պահպանվել են ոչ լրիվ, և հայերեն տեքստերն ունեն բնա– գրի արժեք, դրանցից են Հերմես Եռա– մեծի «Սահմանք»-ը, Զենոնի «Ցաղագս բնութեան»-ը, Եվսեբիոս Կեսարացու «Քրո– նիկոն»-^ Փիլոն Եբրայեցու «Ցաղագս նախախնամութեան»-ը, «Վասն լինելու– թեան»-ը, «Լուծմունք Ելիցն»-ը, «Առանց պատրաստութեան ի Սամփսովն»-ը, «Ցա– ղագս բան ունել և անասուն կենդա– նեացդ»-ը, Արիստիդեսի «Ջատագովու– թիւն»-ը, Տիմոթեոս Կուզի «Ցակաճառու– թիւն»-ը, Իրինեոսի և Հովհան Ոսկեբերա– նի մի շարք ճառերն ու աստվածաբանա– կան գրվածքները, Արիստոտելի «Ցաղա– գըս լքեկնութեան» և «Ստորոգութիւնք» երկերի մեկնությունները՝ վերագրված հայտնի նեոպլաաոնական Ցամբղիքո– սին, Թեոն Ալեքսանդրացու «Ցաղագս ճարտասանական կրթութեանց»-ը (հուն, բնագիրը լրիվ չէ) ևն։ Հնագույն հայերեն թարգմանություններին բնորոշ է բնագրի բացառիկ հարազատությունն ու ճշգըր– տությունը։ Անգլիացի արևելագետ Ֆ․ Կո– նիբերի դիտումով, օրինակ, Արիստոտելի երկերի հայերեն թարգմանություններն ավելի ճիշտ են վերարտադրում հուն, բնագրերը, քան ուշ շրջանի բյուզանդ․ ձեռագրերը։ Հնագույն թարգմանություն– ներն ընդլայնեցին զարգացման ավելի բարձր աստիճանի հասած ժողովուրդնե– րի հոգևոր արժեքներին հաղորդակցվե– լու հնարավորությունները, նպաստեցին թարգմանական արվեստի կայուն նորմա– ների մշակմանը, գիտ․ մտքի ու գեղագիտ․ ճաշակի զարգացմանը, նոր տերմինների ստեղծմանը, ազգ․ գրական լեզվի հարըս– տացմանը։ Հին գրկ–յան սկզբնավորման գործում դեր են կատարել նաև տեղական ավան– դույթները։ Թեև առայժմ հիմքեր չկան հաստատելու նախամաշտոցյան հայ գրե– րի գոյությունը, բայց փաստերը հնարա– վորություն են տալիս խոսելու հեթանո– սական շրջանի տեղական գրկ–յան մասին՝ անկախ այն բանից, թե այն ինչ գրերով կամ լեզվով և ում կողմից է արարվել։ Ըստ հնագույն տվյալների, վերը հիշված Մեթրոդորոսը գրել է Տիգրանի պատմու– թյունը (այն մեզ չի հասել)․ Պլուտարքոսը վկայում է, որ հայոց Սրտավազդ թագա– վորը (մ․ թ․ ա․ 55–34) հունարեն լեզվով հորինել է «ողբերգություններ և գրել է ճառեր ու պատմ․ գործեր, որոնց մի մասը պահպանվել է» (Плутарх, Сравнительные жизнеописания, т․ II, М․, 1963, с․ 263)։ Խորենացին հաղորդում է հեթանոսական տաճարներում պահվող «Մեհենական պատմություններ»-ի մասին (հիշվում է դրանց հեղինակներից մեկի՝ Ուղյուպ քուրմի անունը), որ ասորի գիտնական Բարդածան Եդեսացին (II–III դդ․) թարգ– մանել է ասորերենի ու հունարենի, և որոնցից օգտվել է ինքը՝ Խորենացին իր «Հայոց պատմություն»-ը գրելիս։ Հետա– զոտողները իրավացիորեն տեղական գրկ–յան երկերի շարքն են դասում Ւա– րենացու գլխ․ աղբյուրներից մեկը՝ Մար Աբաս Կատինայի մատյանը։ Ազգ․ գրա– կան ավանդույթների ձևավորման գոր– ծում կարևորություն է ունեցել նաև III– IV դդ․ հուն, և ասոր․ (հնարավոր է՝ նաև հայերեն) այն կրոն, գրկ․, որ նախատես– ված է եղել հատկապես հայ ընթերցողի կամ ունկնդրի համար (օր․, Գրիգոր Լու– սավորչի հորինած «հաճախագույն», «դըժ– վարապատում» ճառերը, որոնց մասին խոսում է Ագաթանգեղոսը)։ Հայոց հին գրկ–յան սկզբնավորման գործում առանձնապես կարևոր դեր է խաղացել ժող․ բանահյուսությունը, որը հանդիսացել է առաջին դասական հեղի– նակների հիմնական աղբյուրներից մեկը։