Գրկ–յան լեզուն հին հայերենն էր՝ գրաբարը, որի ճոխության ու մշակվածու– թյան մասին են վկայում ազգ․ աոաջին մատենագիրների երկերն ու առաջին թարգմանությունները, որոնցից Աստվա– ծաշնչինը համարվում է «թարգմանություն– ների թագուհի»։ Թարգմանություններին գրեթե զուգահեռ, և դա հայոց հին գրկ–յան սկզբնավորման փուլի յուրահատկությունն է, ստեղծվեցին հայ հեղինակների ինք– նուրույն գործերը, որոնց ծնունղը, գա– ղափարական միտվածքը, պատմափիլ․ ու գեղագիտ․ սկզբունքները թելադրվե– ցին ժամանակի հաս․, քաղ․ և կրոն, կյանքի յուրահատուկ հանգամանքներով։ Բազմաժանր է V դ․ հայ մատենագրու– թյունը (ներառյալ նաև թարգմ․ գրկ․)՝ աստվածաբանություն, վարք և վկայաբա– նություն, հոգևոր երգ, ճառ և քարոզ, ջատագովություն, հայրաբանություն և մեկնություն, պատմագրություն ևն։ Վարքերն ու վկայաբանությունները կոչված էին նպաստելու քրիստոնեության բարոյաբանական սկզբունքների արմա– տավորմանը։ Դրանց նախնական շրջանը բնութագրվում է ասոր․ և հուն, վարքերի ու վկայաբանությունների թարգմանությամբ, ինչպես և դրանց մի մասի տեղայնացու– մով, սակայն շուտով հայ հեղինակները ազատվում են օտար ազդեցությունից և ազգ․ գրկ–յան (պիտի կարծել՝ հատկապես պատմագրության) ներգործությամբ այս ժանրերով ստեղծում են ինքնուրույն եր– կեր, որոնք դառնում են օտարի տիրա– պետության ու նրա կրոն, հալածանքնե– րի դեմ ուղղված ազատագր․ մաքառումի զորեղ արտահայտություններ։ Ինչպես նախնական շրջանի, այնպես էլ հետագա դարերի այս ժանրերի (հատկապես՝ վկա– յաբանությունների) ստեղծագործություն– ների զգալի մասը դրամատիկ, կոնֆլիկտ– ներով հարուստ, հավատին ու հայրենի– քին նվիրված նահատակների ուժեղ կեր– պարներով, կենդանի երկխոսություննե– րով, պատկերավոր լեզվով ու գունեղ նկարագրություններով հագեցած գրավիչ պատումներ են։ Վաղ շրջանի լավագույն գործերից է Վարդան Մամիկոնյանի դըս– տեր հերոսական կյանքի ու նահատա– կության պատմությանը նվիրված Շուշա– նիկի վկայաբանությունը (V դ․ կա նաև այդ երկի վրաց․ խմբագրությունը)։ Արաբ, տիրապետության շրջանից է քաղված մեկ այլ բարձրարժեք ստեղծագործության՝ Վահան Գողթնացու վկայաբանության (VIII դ․) նյութը։ Մի շարք վարքեր ու վկա– յաբանություններ (Գրիգոր Լուսավորչի ու Ներսեսի վարքերը, Հռիփսիմյան կույ– սերի վկայաբանությունը ևն) մտել են V դ․ պատմագր․ երկերի մեջ՝ որպես դը– րանց անխզելի մաս։ Անկասկած է նշված ժանրերի ստեղծագործությունների դերը ազգ․ գեղարվեստ, ոճի մշակման գոր– ծում։ Քրիստոնեության տարածմանը մեծա– պես նպաստել է հոգևոր երգը, որը աս– վում, հանդիսավորությամբ երգվում էր եկեղեց․ արարողությունների ժամանակ՝ ըստ եկեղեց․ տոների սահմանված կար– գի։ Դրսեկ այս ժանրի առաջին ստեղծա– գործությունները, որ գլխավորապես հուն, օրհներգությունների թարգմանություն– ներ էին, խթանեցին ինքնուրույն երգերի ծնունդը։ Հոգևոր երգի ամենատարած– ված տեսակը շարականն է, որի հնագույն օրինակները վերագրվում են Սահակ Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին և Հովհան Մանդակունուն։ Հատկանշական է, որ հենց շարականի սկզբնավորման շրջա– նում, ընդհանուր քրիստոնեական գաղա– փարներից բացի, այդ երգերում անդրա– դարձ են գտնում նաև ազգ․ կյանքի կարե– վոր իրողությունները։ Մանդակունու շա– րականներում, օրինակ, ներբողվում են հայ հավատի ու ազգ․ եկեղեցու հաստա– տողներ Գրիգոր Լուսավորիչն ու Սահակ Պարթևը, «անճառելի շնորհօք լցեալ» Մես– րոպ Մաշտոցը, որի գյուտի շնորհիվ «լու– սաւորեցան ազգ որդւոց Թորգոմայ»։ VII– VIII դդ․ հայ հոգևոր երգը թևակոխում է իր զարգացման նոր փուլը, որը բնութա– գրվում է ժանրի ազգայնացման պրոցե– սի խորացումով, բովանդակության հա– րըստացմամբ, արտահայտչական միջոց– ների ու ձևերի կատարելագործումով։ Այս շրջանի լավագույն ստեղծագործու– թյուններից է Կոմիտաս կաթողիկոսի՝ քնարական շնչով գրված «Անձինք նուի– րեալք»-ը (բաղկացած է 36 տնից՝ ըստ հայկ․ այբուբենի կարգի), որի նյութը Ագաթանգեղոսից քաղված Հռիփսիմյան կույսերի նահատակության պատմությունն է։ Հոգևոր երգը արժեքավոր քերթվածնե– րով հարստացրին հատկապես Ստեփա– նոս Սյունեցին, Սահակ Զորավւորցին, Հովհան Օձնեցին։ VIII ղ․ շարականագիր– ների շարքում հանդիպում են նաև կին ստեղծագործողներ՝ Խոսրովիդուխտ Գողթնացին (Վահան Գողթնացու քույրը), Սահակդուխտը (շարականների համար հորինել է նաև երաժշտություն)։ Հետա– գա դարերում հոգևոր երգը նոր ստեղծա– գործություններով հարստացրին Գրիգոր Մագիստրոսը, Պետրոս Գետադարձը, Հովհաննես Սարկավագը, Հովհաննես Եր– զընկացին և, հատկապես, Ներսես Շնոր– հալին, որի անվան հետ է կապված ժանրի զարգացման վերջին և ամենաբարձր փու– 1Ը։ Բյուզանդ․ եկեղեցու պաշտոն, դավա– նանքի՝ քաղկեդոնականության, այդ եկե– ղեցու և կայսրության գերիշխանական նկրտումների դեմ մղված պայքարի հողի վրա VI–VIII դդ․ վերելք է ապրում դա– վանաբանական գրկ․, որը դառնում է հա– յերի ընդհանուր եկեղեցաքաղ․ մաքա– ռումի կարևոր ոլորտը։ V դ․ հայ մատե– նագրության մեջ իր նշանակությամբ ու արժեքով, հետագա դարերի գրկ–յան վրա թողած ազդեցությամբ առանձնանում է պատմագրությունը կամ պատմ․ արձակի ժանրը, որը գոյատևեց հարյուրամյակ– ներ՝ հանդիսանալով ժողովրդի ազգ․ կյանքի գեղարվեստ, տարեգրությունը, նրա հասարակական–քաղ․ իդեալների առավել ամբողջական արտահայտությու– նը։ ժանրի գլխ․ յուրահատկությունները հստակորեն ձևավորվեցին հենց նրա սկզբնավորման ու ամենաբարձր զար– գացման Փուլում (V դ․ 2-րդ կես), որոնք տարբեր դրսևորումներով իրենց ուժը պահպանեցին մինչև ուշ միջնադար։ Պատ– մագր․ երկերին բնորոշ են մասշտաբայ– նությունն ու պատմ․ իրականության լայն ընդգրկումը, որոնք դուրս են գալիս ազգ․ շրջանակներից, նրանց մեջ ժողովրդի պատմությունը տրվում է ոչ թե մեկուսի, այլ այն ժողովուրդների ու տերություն– ների պատմությանը զուգընթաց, որոնց հետ պատմ․ հանգամանքների բերումով առնչվել է հայ ժողովուրդը։ Շնորհիվ այս հանգամանքի, հայոց հին և միջնադար– յան պատմագր․ երկերում բազմաթիվ ար– ժեքավոր (երբեմն՝ եզակի) տվյալներ են պահպանվել առանձնապես Սասանյան Պարսկաստանի ու Բյուզանդիայի, վրա– ցիների, աղվանների ու արաբների, հե– տագա դարերում նաե՝ խաչակիրների, թուրք–սելջուկների, մոնղոլների, օսման– յան թուրքերի պատմության վերաբերյալ։ Հայ առաջին դասական հեղինակների զգալի մասի համար բնութագրական է գործնական ակտիվ վերաբերմունքը պատմության նկատմամբ։ Մովսես Խո– րենացու կարծիքով, պատմ․ գրվածքներն ուսումնասիրելիս «աշխարհական կար– գերի գիտություն ենք ձեռք բերում և քա– ղաքական կարգեր ենյշ սովորում․․․» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, 1968, էջ 70)։ Այստեղից էլ՝ հայոց հին պատմագրության ընդգծված քաղաքացիական լիցքը։ Թեև պատմագր․ երկերում պատշաճ տեղ է հատկացված կրոնի, եկեղեցու պատմության հարցե– րին, հոգևոր հայրերի վարքերին, սակայն դրանց մեջ գերակշռողը քաղ․ պատմու– թյան շարադրանքն է։ ժանրային առումով V դ․ պատմագրու– թյունը հատկանշվում է երկակի բնույթով։ Արժեքավոր պատմ․ սկզբնաղբյուրներ լի– նելով հանդերձ, առաջին հեղինակների՝ հռետորական բարձր արվեստով գրած մատյաններն օժտված են գեղարվեստ, գրկ–յան մի շարք հատկություններով (պատմ․ անձերի անհատականացում–տի– պականացում, քնարական շնչով հագեց– ված գեղեցիկ պատկերներ, գործողու– թյունների արտահայտիչ նկարագրու– թյուններ, կենդանի երկխոսություններ, պատկերավոր լեզու և ոճ), դա հիմք է տալիս այդ մատյանները բնւււթագլւելւս նաև որպես պատմ․ արձակի ժանրի ստեղ– ծագործություններ։ Ընդորում, գեղարվես– տականության ֆենոմենը բնավ չի նսե– մացնում այդ հուշարձանների արժեքը որպես պատմ․ հավաստի սկզբնաղբյուր– ների։ Գեղարվեստականությունը այս կամ այն չափով մնաց որպես նաև հետագա դարերի պատմագր․ երկերի բնորոշ հատ– կանիշը։ Եթե V դ․ հայ պատմագրությունը այս առանձնահատկությունը մի կողմից ժառանգել է անտիկ (հատկապես՝ հուն․) պատմագրությունից, ապա մյուս կողմից այն թելադրվել է հայ իրականության կոն– կրետ հանգամանքներով, որոնք կանխո– րոշեցին ոչ միայն պատմագրության ընդ– հանուր ուղղությունը, այլև պատմ․ նյու– թի յուրահատուկ ընկալումը և շարադրան– քի եղանակն ու ձևերը։ Հայ առաջին դա– սական հեղինակների համար պատմու– թյան շարադրանքը ինքնանպատակ չէր, և, եթե նրանց երկերում շարադրվում էին անգամ դարերի վաղեմություն ունեցող եղելությունները, այնուամենայնիվ, դը– րանք հասցեագրված էին ազգի առկա կե– ցությանն ու ապագային, կոչված էին ար–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/485
Արտաքին տեսք