Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ձագանքելու ժամանակի հսաարակական– քաղ․ կյանքի առաջադրած հրատապ խըն– դիրներին, որոնց շարքում առանցքայինը ազատագրական մաքառումն էր։ V դ․, օտարի տիրապետության պայմաններում, իրոք, բացառիկ է եղել պատմագր․ երկե– րի դերը ժողովրդի ազգ․ ինքնագիտակ– ցությունը արթնացնելու, ազատագր․ պայ– քարի գաղափարախոսություն մշակելու, ժամանակակիցներին անցյալի հերոսա– կան ավանդույթների ոգով դաստիարակե– լու գործում։ Բնութագրական են Մովսես իյորենացու խոսքերը․ «Թեպետ մենք փոքր ածու ենք ու թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրումն էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագոր– ծություններ են կատարվել․․․» (նույն տե– ղում, էջ 70)։ Ակնհայտ է, որ վերոհիշյալ նպատակը անհնար էր իրականացնել պատմ․ եղելությունների սոսկ ժամանա– կագրական թվարկումով և անկիրք շա– րադրումով։ Մարդկանց զգացմունքների ու գիտակցության վրա հայ դասական հե– ղինակների երկերի ներազդելու զորեղ կարողությունը պայմանավորված է նը– րանց գեղարվեստ, ոգեշունչ ու հուզա– ռատ խոսքով։ V դ․ պատմ․ գրկ–յան կարևոր յուրահատ– կություններից է նրա սերտ կապը ժող․ բանահյուսության հետ, որ ցայտուն կեր– պով դրսևորվել է Ագաթանգեղոսի և, հատ– կապես, Մովսես Խորենացու ու Փավստոս Բուզանդի ստեղծագործություններում։ Մովսես Ի՚որենացին, որի կարծիքով հին առասպելները «․․․այլաբանորեն իրենց մեջ թաքցնում են ճշմարիտ իրողություն– ներ» (նույն տեղում, էջ 123), ջանում է քննական ճանապարհով ի հայտ բերել դրանց տակ թաքնված իսկությունը։ Ի տարբերություն Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու բանահյուս, քերթ– վածքների վերապատումների մեջ դգալի են հեղինակային միջամտությունները։ Ինչպես V դ․, այնպես էլ հետագա դարերի պատմագր․ շատ երկեր թեև գրվել են առանձին իշխանական տների ներկայա– ցուցիչների պատվերով, թեև նրանցում նկատելի է այս կամ այն նախարարական տոհմի դերի բարձրացման միտումը, այ– սուամենայնիվ ամբողջությամբ վերցրած դրանք տոհմագրություններ չեն, այլ հա– յոց պատմության գեղարվեստ, մատյան– ներ։ ժամանակով ժանրի առաջին երկը Ագա– թանգեղոսի «Պատմութիւն»-ն է՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության մուտքին, ընդգրկում է 226–330 թթ․։ Ագաթանգեղո– սի անունով մեզ հասած «Պատմության» բնագիրը VII–VIII դդ․ խմբագրություն է։ Քրիստոնեական կրոնի մեծարման, հա– յոց առաքելական եկեղեցու իրավունքնե– րի հաստատման նպատակով հեղինակը իրական փաստերի շարադրանքին միա– հյուսել է վարքագրական–վկայաբանական հորինվածքներ (հավանաբար իր ձեռքի տակ ունեցել է գրավոր աղբյուրներ՝ Դրիգոր Լուսավորչի վարքը և Հռիվւսիմյան կույսերի վկայաբանա^յունը), կրոն, լե– գենդներ, հրաշքներ, տեսիլքներ, ինչպես և ժող․ զրույցներ ու ավանդույթներ՝ ըս– տեղծելով մի կուռ ու ամբողջական գործ։ Մեծ է այս երկի ազդեցությունը ազգ․ պատմ․ ու գեղարվեստ, գրկ–յան վրա։ «Պատմության»՝ տարբեր լեզուներով մեզ հասած խմբագրությունների թիվը մոտե– նում է քսանի։ Այն թարգմանվել է հուն․ (V–VI դդ․), ասոր․ (VII դ․), արաբ․, վրաց․ (հավանաբար IX–X դդ․), հետագա դա– րերում՝ լատ․, եթովպերեն, սլավոներեն, ֆրանս․, իտալ․, շվեդ․, անգլ․։ Հայ ժողովրդի պատմ․ կյանքի բախտո– րոշ իրադարձության՝ ազգ․ գրերի ստեղծ– ման պատմությանն է նվիրված Մաշտոցի ավագ աշակերտներից մեկի՝ Կորյունի (մոտ 380 – մոտ 450) «Վարք Մաշտո– ցի»-ն, որը գրերի գյուտի պատմության և Մեսրոպ Մաշտոցի կենսագրության հիմ– նական ու հավաստի սկզբնաղբյուրն է․ ունի վարքագրության բնորոշ հատկանիշ– ները, բայց միաժամանակ հիշեցնում է անտիկ կենսագրության ժանրի ստեղծա– գործությունները։ «Վարք>-ը աչքի է ընկ– նում ոճի հղկվածությամբ ու պատկերա– վորությամբ, թարգմանված է ռուս․, գերմ․, ֆրանս․, անգլ․։ V դ․ պատմագրության գեղարվեստ, ար– ժանիքներն ու յուրահատկությունները առավել ցայտուն դրսևորվել են Եղիշեի (մոտ 410–415-ի միջև – մոտ 470–475-ի միջև) «Վասն Վարդանայ և հայոց պատե– րազմին» երկում, որը բացառիկ դեր է կատարել ինչպես պատմ․ արձակի ժանրի ձևավորման, այնպես էլ առհասարակ ազգ․ գեղարվեստ, գրկ–յան զարգացման գոր– ծում։ Եղիշեի մատյանը (գրված 464-ից հետո) նվիրված է Սասանյան Պարսկաս– տանի բռնապետության դեմ ուղղված 451-ի ժող․ ազատագր․ ապստամբությանը, որը պատմության մեջ հայտնի է «Վարդանանց պատերազմ» անունով։ Երկը ականատեսի ձեռքով գրված հավաստի պատմ․ սկըզբ– նաղբյուր է՝ իրադարձությունների հիմ– նավոր և տրամաբանական պատճառա– բանվածությամբ, միաժամանակ ժող․ վե– պի ավանդույթների ազդեցությամբ կերտ– ված դյուցազներգություն՝ գեղարվեստ, բարձր արվեստով, էպիկական մասշտա– բայնությամբ ու ոգեշունչ քնարականու– թյամբ, քաղաքացիական լիցքով ու հայ– րենասիրական վիթխարի պաթոսով։ Հե– ղինակն իր մատյանը համարել է «սիրելի– ների համար մխիթարություն, հուսացող– ներին՝ հույս, քաջերին՝ քաջալերություն» (Եղիշե, «Վարդանի և հայոց պատե– րազմի մասին», 1971, էջ 20), որը և պայ– մանավորել է նրա ստեղծագործության գաղափարական բովանդակությունն ու նյութի գեղարվեստ, կերպավորման եղա– նակը։ Զորեղ թշնամու դեմ՝ հանուն ար– դար նպատակի հայերի մղած կռիվն ու նահատակությունը Եղիշեն իմաստավո– րում է «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմա– ցեալ՝ անմահութիւն է» թևավոր խոսքով։ Ցուրատիպ մի ստեղծագործություն է Փավստոս Բուզանդի (V դ․) «Պատմություն հւսյոց»-ը։ Հեղինակի մասին հավաստի տեղեկություններ չունենք, չի պահպանվել ԳՐՔԻ վերջում զետեղված 10 տուն ոտանա– վորով ինքնակենսագրությունը, ինչպես նաև նրա «Պատմության» I և II դպրու– թյունները (այսպես են կոչվում Բուզանդի գրքի մասերը)։ Հավանական է նկատվում, որ «Պատմություն»-ը գրվել է պարսից տիրապետության դեմ ուղղված երկրորդ ապստամբության (481–484) նախօրյա– կին, որը հայտնի է «Վահանանց պատե– րազմ» անունով (ի պատիվ նրա առաջ– նորդ Վահան Մամիկոնյանի)։ «Հայոց պատմություն»-ը, որ ընդգրկում է IV դ․ 30–80-ական թթ․, արժեքավոր տեղեկու– թյուններ է հաղորդում երկրի ներքին կյանքի, սոցիալ–տնտ․ հարաբերություն– ների, հասարակության տարբեր դասերի ներհակությունների, արքունիքի ու նա– խարարությունների, Արշակունի թագա– վորների ու կաթողիկոսների բարդ փոխ– հարաբերությունների, ինչպես և հայ– բյուզանդ․, հայ–պարսկ․, պարսկա–բյու– զանդ․ քաղ․ ներհակությունների ու ռազմ, ընդհարումների մասին։ Փավստոսի «Պատմություն»-ը մեծապես նպաստեց հա– յոց հին գրկ–յան մեջ էպիկական ոճի մշակ– մանը։ Այն աղբյուր է հանդիսացել միջնա– դարյան հայ մատենագրության մի շարք երկերի, նրանցից են քաղված նաև XIX– XX դդ․ բազմաթիվ գրական ստեղծագոր– ծությունների սյուժեները։ Փավստոսի եր– կը թարգմանված է ռուս․, ֆրանս․, գերմ․։ V դ․ մատենագրության խոշորագույն դեմքն է Մովսես Ւ–՚որենացին (մոտ 410– V դ․ վերջ), որի վաստակի արժանի գնա– հատականն են նրան տրված «Պատմա– հայր», «Քերթողահայր» պատվանուննե– րը։ Նա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի աշակերտներից է։ Սահակ Բագ– րատունի իշխանի հանձնարարությամբ Մովսես Ւտրենացին գրել է «Հայոց պատ– մություն»^ (470–80-ական թթ․)։ Նրան են վերագրվում նաև այլ ինքնուրույն գործեր, ինչպես և թարգմանություններ։ Հեղինակը, առաջինը հայ պատմագրու– թյան մեջ, ստեղծել է հայոց ամբողջական պատմություն՝ նախապատմ, ժամանակնե– րից մինչև V դ․ (428)։ «Հայոց պատմու– թյուն»^ աչքի է ընկնում պատմագիտ․ մտքի խորությամբ ու հստակ սկզբունք– ներով, պատմ․ եղելությունների տրամա– բանական մեկնաբանություններով, կուռ կառուցվածքով, գեղարվեստ, գրավչու– թյամբ։ Դիտնական–պատմիչ Խորենացուն բնորոշ է ռացիոնալիստ, մտածողությունն ու փաստերի գնահատման քննա1քա!ւ մե– թոդը, որով նա մոտեցել է աղբյուրների տարբեր, երբեմն իրարամերժ տվյալնե– րին, նրանց համադրությամբ ջանացել է գտնել պատմ․ իսկությունը։ Քերթողահոր աշխատությունը հայ առաջին քննական, պատմությունն է և, որպես այդպիսին, ազգ․ պատմագիտ․ մտքի լավագույն ար– գասիքն է ու համաշխարհային պատմա– գրության առաջնակարգ հուշարձաններից մեկը։ Ւտրենացին հայ պատմագրության մեջ առաջինը մտցրեց ժամանակագրու– թյունը, հավաստելով, որ «չկա ճշմարիտ պատմություն առանց ժամանակագրու– թյան»։ Նրա համար պատմ․ հերոսների վաստակի չափանիշը ոչ թե կրոն, բարե– պաշտությունն է, այլ նրանց իրական ավանդը հայրենիքի անկախության ու հզորության ամրապնդման գործում։ Այս հանգամանքը առավել ևս ընդգծում է նրա երկի աշխարհիկ–քաղ․ ոգին և հասարա– կական հնչեղությունը, այստեղ հեթանոս նախնիները հաճախ շատ ավելի պայծաո