գույներով են ներկայացված, քան քրիս– տոնյա թագավորներն ու իշխանները։ Քերթողահոր երկին ինքնատիպ գե– ղարվեստ․ երանգ են հաղորդում պատմ․ եղելություններին վարպետորեն միաձուլ– ված բանահյուս, բազմաթիվ ստեղծագոր– ծությունները։ խորենացու «Պատմությու– նը» հայոց հնագույն շրջանի ժող․ բանա– հյուսության ուսումնասիրման հիմնական աղբյուրներից է, որտեղ կան նաև հատ– վածներ հարևան ժողովուրդների բանա– հյուսությունից (Աժդահակի մասին իրան, առասպելը, իսկ հեղինակի ձեռքով գրի առնված Ռոստոմի ու նրա Ռախշ ձիու մասին հորինվածքը 500 տարով Ֆիրդու– սուց առաջ է ընկնում)։ խորենացու «Հա– յոց պատմություն»-ը ավարտվում է «Ողբ»-ով, որը նրա երկի ընդհանուր բո– վանդակության լույսի տակ նոր իմաստ ու նշանակություն է ստանում։ Դա հայրենի– քի ու ժողովրդի ճակատագրով խորապես մտահոգված մեծ մտածողի ու հայրենասե– րի փիլ․ խոհերի լավագույն արտահայ– տությունն է, բացառիկ կրքով գրված մի գործ, հայոց հին ճարտասանական ար– վեստի փայլուն նմուշ։ Հայ առաջին դա– սական հեղինակների երկերից ոչ մեկը, թերևս, այնպիսի տևական ու խոր ազդե– ցություն չի գործել հետագա դարերի ազգ․ պատմագիտական մտքի, ինչպես և գեղա– գիտ․ մտածողության վրա, որքան խո– րենացու «Հայոց պատմություն»-ը։ Այն համընդհանուր ճանաչում է ստացել, թարգմանվել է ռուս․, լատ․, ֆրանս․, իտալ․, հունգ․, անգլ․, պարսկ․, գերմ․ (մասնակի)։ Հայոց հին պատմագրության դասական շրջանն ավարտվում է Ղազար Փարպեցու (մոտ 441–VI դ․ սկիզբ) ստեղծագործու– թյամբ։ «Հայոց պատմություն»-ը (V դ․ վերջ կամ VI դ․ սկիզբ), որ հեղինակը գրել է Վահան Մամիկոնյանի հանձնա– րարությամբ, ընդգրկում է 387–480-ական թթ․։ Հեղինակն իր ձեռքի տակ ունեցել է Ագաթանգեղոսի, Կորյունի, Փավստոս Բուգանդի, Եղիշեի,հավանաբար նաև Մով– սես խորենացու գրվածքները, ինչպես և մասամբ օգտվել է բանավոր զրույցներից ու ավանդություններից։ Պատմաճանաչո– ղւսկան մեծ արժեք ունի Վահան Մամիկոն– յանին հասցեագրված Փարպեցու «Թուղ– թը» («Մեղադրութիւն ստախօս աբեղա– յից^» որը միաժամանակ հայոց հին ճար– տասանական արվեստի ու քաղ․ հրապա– րակախոսության առաջին լավագույն նը– մուշներից է՝ գրված փայլուն տրամաբա– նությամբ, սրամիտ ոճով, կծու հեգնան– քով։ VI դ․ ժամանակավոր դադարից հետո պատմագրության նոր վերելք է նկատվում VII դ․, դա առնչվում է ազգ․ հոգևոր կյան– քի ու մշակույթի (մասնավորապես՝ ճար– տարապետություն, բնական գիտություն– ներ) ընդհանուր աշխուժացման հետ։ VII դ․ նշանավոր պատմիչներ են Մովսես Կա– ղանկատվացին, Սեբեոսը և Հովհան Մա– միկոնյանը, որոնք շարունակել են V դ․ պատմագրության ավանդույթները։ Մով– սես Կաղանկատվացու անունով հայտնի է «Պատմութիւն Աղուանից աշխարհի» եր– կը, որն իր տեսակի մեջ եզակի արժեք ունի, այն աղվան ժողովրդի միակ ամբող– ջական պատմությունն է՝ սկսած հնագույն դարերից։ X դ․ մեկ ուրիշ հայ մատենա– գիր՝ Մովսես Դասխուրանցին, այդ գըր– քին որոշ լրացումներ է արել՝ պատմ․ դեպքերի շարադրանքը հասցնելով մինչև X դ․ կեսերը։ «Պատմության» մեջ որպես աղբյուր օգտագործված են V դ․ հեղինակ– ների մատյանները, վարքեր ու վկայաբա– նություններ, տեսիլքներ, հոգևոր ու աշ– խարհիկ պաշտոնատար անձանց գրու– թյուններ, մասամբ և բանահյուսության հորինվածքներ։ Երկը արժեքավոր վկա– յություններ է պահպանել Անդրկովկասի երկրների, Բյուզանդիայի ու Պարսկաս– տանի փոխհարաբերությունների, ինչպես և խազարների արշավանքների, ռազմա– վարության, նրանց կենցաղի, նիստ ու կացի մասին։ «Պատմության» մեջ հանդի– պում ենք ռուսների («ռուգիկների») մա– սին առաջին հիշատակությանը հայ մա– տենագրության մեջ՝ X դ․ 1-ին կեսին Ան– դըրկովկաս կատարած նրանց արշավանք– ների և Պարտավ քաղաքի գրավման առի– թով։ Կաղանկատվացու երկում է պահ– պանվել քրիստոնեական շրջանի ազգ․ աշխարհիկ բանաստեղծության առաջին նմուշը՝ հեղինակին ժամանակակից հայ բանաստեղծ Դավթակ Քերթողի «Ողբք ի մահուան Զեւանշիրի մեծի իշխանին» պոե– մը, որը գրված է․ ակրոստիքոսի ձևով, բաղկացած է 36 տնից՝ հայոց այբուբենի կարգով։ «Պատմութիւն Աղուանից աշխար– հի» երկը թարգմանված է ռուս․, ֆրանս․, անգլ․, գերմ․, վրաց․, հունգ․ (մասնակի)։ խորենացու «Հայոց պատմության» օրի– նակով է գրված Սեբեոսի «Պատմութիւն»-ը, որը, սակայն, չունի Պատմահոր քննական ոգին, եղելություններն իրենց պատճառա– կցական կապերի մեջ ներկայացնելու մե– թոդը։ Երկն ընդգրկում է նախապատմ․ ժամանակներից մինչև 661 թ․ և, հայոց պատմությունից բացի, հետաքրքրություն է ներկայացնում նաև Բյուզանդիայի ու Պարսկաստանի պատմության տեսակե– տից։ Որոշ պատմ․ անցքերի նկարագրու– թյունների մեջ հեղինակն օգտագործել է վիպական բանահյուսության հնարանք– ները, որի շնորհիվ երկի համապատաս– խան հատվածները հատկանշվում են ինք– նատիպ արվեստով։ Տպավորիչ է նշանա– վոր քաղ․ և ռազմ, գործիչ Թեոդորոս Ռըշ– տունու կերպարը, որի մասին ժող․ հի– շողությունը, ըստ Մ․ Աբեղյանի, պահ– պանվել է հայ էպոսի մեջ (Քեռի Թորոս կամ Թևաթորոս)։ Դրքի վերջում խոսվում է արաբների ասպարեզ իջնելու մասին։ Սեբեոսի երկը թարգմանված է ռուս․, ֆրանս․, գերմ․ (հատվածաբար)։ Դրական առումով յուրատեսակ հետա– քրքրություն է ներկայացնում Հովհան Մամիկոնյանի ստեղծագործությունը, որն իր հյուսվածքի ոճով ու գեղարվեստ, հատ– կանիշներով հիշեցնում է Փավստոս Բու– զանդի «Հայոց պատմությունը»։ «Պատ– մութիւն Տարօնոյ» խորագրով մեզ է հա– սել երկու գիրք, որոնցից որպես առաջինի հեղինակ հիշվում է Զենոբ Դլակը, իսկ երկրորդի՝ Հովհան Մամիկոնյանը (VII դ․ կամ VIII դ․ սկիզբ)։ Սակայն բանասիրու– թյունը հաստատել է, որ այդ երկու գիրքն էլ հեղինակել է Տարոնի եպիսկոեյոս Հով– հան Մամիկոնյանը, որը, ըստ երևույթին, իր գրածի հավաստիությունը հաստատե– լու նպատակով, շարադրանքի առաջին մասը վերագրել է Դրիգոր Լուսավորեի քարտուղար, ասորի Զենոբ Դլակին, որը հավանաբար, իրական անձ է։ Այդ մասը նվիրված է հայոց դարձի պատմությանը, հեղինակն օգտվել է Ագաթանգեղոսից՝ նրա «Պատմություն»-ը լրացնելով իր ժա– մանակ ժողովրդի մեջ տարածված բանա– հյուսական նոր նյութերով, որոնց շար– քում հատկապես ուշագրավ են «հյուսի– սականների» դեմ հայ–վրացական համա– տեղ ազատագրական կռիվների շուրջը հյուսված վիպական հորինվածքները։ Հե– տաքրքրական են Դեմետրե և Դիսանե հնդիկ իշխան եղբայրների, ինչպես և նը– րանց որդիների ձեռքով Հայաստանի Կուառս (Կուառա), Հոռեան և Մեղտի ավանների կառուցման մասին պատմող ավանդապատում զրույցները, որոնցից Կուառսին վերաբերողը, ինչպես նկատ– ված է (Ն․ Մառ և ուրիշներ), տիպաբանա– կան առումով հետաքրքիր ընդհանրու– թյուններ ունի Նեստորի «Անցած ժամա– նակների պատմության» («Повесть вре– менных лет») մեջ զետեղված Կիև քա– ղաքի հիմնադրման ավանդության հետ։ II գրքում շարադրված են գլխավորապես VI–VII դդ․ պարսից տիրապետության դեմ ուղղված ազատագրական հերոսա– մարտերի իրողությունները, որոնց նկա– րագրության վրա բավական զգալի է ժող․ վեպի ազդեցությունը, իսկ մի շարք դըր– վագներ ուղղակի բանահյուսական նյու– թից են քաղված։ Գեղարվեստ, առումով առանձնապես արտահայտիչ են ճակա– տամարտերի ու մենամարտերի գունեղ պատկերները։ Հեղինակը վարպետորեն օգտագործել է ծաղրը, կծու հեգնանքը, բառախաղերը, նրա երկի լեզուն շատ մոտ է ժող․-խոսակցականին։ VIII դ․ էգրվելՂևոնդի «Պատմութիւն»-ը, որն ընդգրկում է Մուհամմեդի մահից (632) մինչ 788 թ․։ Հակիրճ է VII դ․ եղելու– թյունների շարադրանքը։ Ղևոնդի երկում առավել հանգամանալից և հավաստի է 661 թ․ հաջորդած և հատկապես VIII դ․ իրադարձությունների նկարագրությունը, որոնց մի մասին ականատես է եղել ինքը՝ հեղինակը։ IX դ․ որոշ վայրէջքից հետո պատմա– գրությունն իր զարգացման նոր փուլը թևակոխեց X–XI դդ․։ Վ․ Նաւբանդյան X–XII դդ․ գրականություն։ X–XII դդ․ գրկ․, իբրև ինքնուրույն շրջափուլ և նոր որակ, արտահայտությունն էր այն փոփոխությունների, որ տեղի ու– նեցան Հայաստանի քաղ․, տնտ․ ու հա– սարակական կյանքում։ Կենսական նշա– նակություն ունեցող խնդիրների ար– ծարծման տեսակետից, շարունակելով անցյալի ավանդույթները, գրկ․ ավելի մոտ կանգնեց կյանքին, հաճախ դեռ կրոն, աշխարհըմբռնումներով ու թեմատիկա– յով, բայց, ըստ էության, նոր զգացողու– թյունների պահանջով։ Հումանիզմի, հայ– րենասիրության, մարդկային այլ բարձր գաղափարների դիտակետերից այն ան– դրադարձավ բնության, մարդու գեղեց– կության, արտաքին ու ներքին արժեքնե– րի՝ ուժի և առաքինության փառաբան– մանը, վավերացրեց իրական հարաբերու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/487
Արտաքին տեսք