Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


անցնում են տեկտոնական խախտումներ, որոնց վերնակողերում դիտվում են ագա– տի ամենաբարձր պարունակություննե– րը։ Արդյունաբերական տեսակետից ամե– նահեռանկարայինը Քերծի–ուս տեղամա– սըն է, որը բացաեանքերով շահագործվել է մինչև մի քանի տասնյակ մ խորությունը։ Ագատը հանդիպում է երակային և նշաձև մարմինների ձևով։ Երակները միամինե– րալ և բազմամիներալ են։ Առաջինները կազմված են երկնագույն կամ մանուշակա– գույն ագատից (խալցեդոն), վերջինները՝ ագատ–քվարցային, ա գա տ–կալց իա –քվար– ցային, ագատ–քվարց–ամեթիստային և կալցիտ–ագատ–ցեոլիթային նյութերից։ Նշաձև տիպը ագատի հանքայնացման գլխավոր արդյունաբերական տիպն է։ Տարածված են հասպիսի, ագատի, ամե– թիստի, ագատ–օպալի, խալցեդոնի զա– նազան տարբերակներ։ Սարիգյուդի բենթոնիտա– յին կավերի հանքավայրը տեղադրված է վերին սանտոնի հրաբխա– ծին–նստվածքային շերտախմբի մեջ։ Բեն– թոնիտային կավերը կապված են անդե– զիտաբազալտային պորֆիրիտների, դը– րանց սիլերի, տուֆերի և տուֆաավազա– քարերի հետ։ Ներփակող ապարների հետ դրանք մոտ 20° անկյունով անկում են դեպի արլ․ և առաջացնում 30–120 մ հաստության շերտանման կամ ոսպնյա– կաձև կուտակներ։ Տարածման ուղղու– թյամբ հետամտված են գրեթե 2 կմ, իսկ անկման ուղղությամբ՝ 200 մ, տեղ–տեղ մինչև 400 մ։ Հանքակուտակները տեղա– դրված են տուֆաավազաքարերի վրա և ծածկված նույն ապարներով, երբեմն նաև կրաքարերով։ Բենթոնիտային կավերն առաջացել են տուֆերի, պորֆիրիտների և դրանց սիլերի ու շտոկների հաշվին՝ ջրաջերմային լուծույթների ազդեցության ներքո։ Կազմված են մոնտմորիլոնիտից (բեյդելիտ), որի հետ խառնուրդների ձե– վով հանդիպում են նաև դաշտային սպաթ– ներ, քվարց, հրաբխային ապակի, ամֆի– բոլներ, պիրոքսեններ, հանքային մինե– րալներ։ Ծագումով և տարածականորեն այս հանքավայրի հետ կապված են ագա– տի, ամեթիստի, մանգանի հանքավայրե– րը։ Փամբակի գրանիտի հան– քավայրը շահագործվում է 1880-ից։ Հանքավայրի երկրբ․ կառուցվածքում մաս– նակցող ներժայթքային ապարները ներ– կայացված են մոխրագույն քվարցային դիդրիտ–գրանոդիորիտներով, մուգ մոն– ցոդիորիտներով և գաբբրո–դիորիտներով։ Դրանիտի ստրուկտուրան հիպիդիոմորֆ հատիկային է, տեքստուրան՝ հավասա– րաչափ միջին հատիկային։ Միներալային կազմում մասնակցում են՝ պլագիոկլազ (50–60%), քվարց (5–10%), օրթոկլազ (0–10%) և մուգ միներալներ (20–25%)։ Հաճախ հանդիպում են գաբբրոյի և գաբ– բրո–դիորիտների ներփակումներ։ Հան– քավայրը հարում է Բազումի ուշ էոցենի հասակի գաբբրո–գրանիտային զանգվա– ծի կոնտակտին։ Փամբակի գրանիտին բնորոշ են լավ ողորկելիությունը և բարձր խտությունը։ Այն հղկելուց հետո ստանում է հայելանման ողորկ մակերես։ Հանքա– վայրի պաշարները կազմում են շուրջ 6 մլն 410 հզ․ ւ/3, որից 520 հզ․ г/3՝ բարձրո– րակ։ Տարեկան արդյունահանում են 45 հզ․ մ3 գրանիտ։ Շինանյութերի օգտագործումը հանրա– պետությունում, կապված շինարարու– թյան ծավալման հետ, անընդհատ աճում է։ Աննախադեպ արագությամբ ընդար– ձակվում է նաև դրանց օգտագործման աշխարհագրությունը։ Հրաբխայհն տու– ֆերը և տուֆալավաները հանրապետու– թյան հիմնական շինաքարն են։ Տու– ֆերը, լինելով հրաբխային մոխրի և այլ միներալային բեկորների ցեմենտացման արդյունք, առաջացնում են լայնատարած մակերևույթներ՝ տուֆադաշտեր։ Դրանց տեղադրումը կախված է ստորադիր հին ռելիեֆի ձևից։ Տուֆակուտակների հզո– րությունը տատանվում է մի քանի t/–ից մինչև տասնյակ մ։ Տուֆերը և տուֆալա– վաներր, շնորհիվ իրենց բազմազան գույ– ների (վարդագույն, դեղին, կարմիր, մոխ– րագույն, սև), գեղեցիկ երանգների, հիանալի ֆիզ–մեխ․ հատկությունների (թեթևություն, սառնադիմացկունություն, ձայնամեկուսացում, սղոցվելու, սոսնձվե– ու ունակություններ ևն), ամենուրեք մեծ համբավ են վայելում և ունեն շատ լայն պահանջարկ։ Որոշ ոչ մետաղային օգտակար հանա– ծոների օգտագործման աշխարհագրու– թյան ընդլայնման հետ միաժամանակ, օրեցօր բացահայտվում են դրանց կիրառ– ման միանգամայն նոր հեռանկարային բնագավառներ։ Օրինակ, բենթոնիտային կավերը, որոնք առաջացել են թթու կազ– մության հրաբեկորային նյութի վերավւոիւ– ման հետևանքով, փոշիների ձևով օգտա– գործվում էին հիմնականում նավթային արդյունաբերության մեջ, մինչդեռ արդեն բացահայտվել են դրանց կիրառման նոր ասպարեզներ՝ որպես կլանիչ ձեթ–օճառի, սննդի, նավթի, սինթետիկ նյութերի, հախ– ճապակու, թղթի, տեքստիլ և այլ արտա– դրություններում։ Պեռլիտները նույնպես հիանալի լցանյութ են թեթև բետոնների համար, ջերմամեկուսիչներ են, քամիչ– ներ, բյուրեղապակու հումք ևն։ Մանրամասն ուսումնասիրվել են Նո– յեմբերյանի շրջանի և Շիրակի ցեոլիթ– ների հանքավայրերը, Արգիճի, Վեդի, Արփա գետերի ավազանների նստվածքա– յին քվարցիտները, Սիսիանի և այլ վայ– րերի դիատոմիտները, օպալիտ–քվարցիտ– ները (էլեկտրավակուումային և օպտիկա– կան ապակու հումք) և ոչ մետաղային հանքային հումքի բազմաթիվ այլ տեսակ– ներ, որոնք աստիճանաբար ներգրավվում են ժող․ տնտեսության մեջ։ Ստորերկրյա ջրեր։ ՀՍՍՀ բնութագըր– վում է բնական հանքային ռեսուրսների կարևոր բաղկացուցիչ մասը կազմող ստորերկրյա քաղցրահամ, հանքային– բուժիչ և արդ․ ջրերի առաջացման ու քա– նակական տեղաբաշխման բազմատեսակ պայմաններով։ ՀՍՍՀ տարածքը հարևան Կուր և Արաքս գետերի հովիտների նկատմամբ գրավում է բարձր դիրք, այդ պատճառով այն ցամա– քուրդի (դրենաժի) մարզ է՝ ինտենսիվ ջրափոխանակման գոտի, որի ստորերկըր– յա և մակերևութային ջրային հոսքը կենտ– րոնախույս ձևով ուղղված է դեպի այդ գե– տահովիտները և նրանց հատող կառուց– վածքային ճկվածքները։ Ստորերկրյա ջրերի հիմնական զանգ– վածը կապված է Հայկական լեռնաշխար– հի ռեգիոնալ կոմպլեքսի վերին պլիո– պլեյստոցենյան կառուցվածքային (ըս– տրուկտուրային) հարկի հետ, որն ան– ներդաշնակ կերպով տեղադրված է ստո– րին պլիոցենի, միոցենի ու ավելի վաո հասակի նստվածքների վրա և ապա դը– րանց մեջ առաջացած հին հովիտներում։ ՀՍՍՀ ստորերկրյա ջրերի գոյացման, կուտակման և տեղաբաշխման գործում որոշիչ դեր են խաղում կլիման, ռելիեֆը, հողաբուսական ծածկը, ապարատեսակ– ները, տեկտոնական կառուցվածքները, մարդու ինժեներա–տնտ․ գործունեությու– նը։ Հաշվի առնելով վերոհիշյալ գործոն– ները, ՀՍՍՀ տարածքում հիդրոերկրբ․ տեսակետից առանձնացվում են․ ա) հս․ և հս–արլ․ ծալքավոր լեռնաշղթաներ, բ) կենտր․ հրաբխային բարձրավանդակ, գ) հվ․ և հվ–արմ․ ծալքավոր լեռներ, դ) միջ– լեռնային գոգավորությունների համա– կարգ։ ՀՍՍՀ ստորերկրյա ջրերի սնման հիմ– նական աղբյուրը մթնոլորտային տեղում– ները և լեռնազանգվածներում ու հողա– գրունտներում խտացող ջրային գոլոր– շիներն են։ Առանձին տեղամասերում սնման գործում որոշ չափով մասնակցում են նաև լճերի, ջրամբարների և մակերե– վութային հոսքի ջրերը։ Անհրաժեշտ է նշել, որ բնապայմանների ցայտուն ար– տահայտված բարձունքային գոտիակա– նության, լեռնաշղթաների դիրքավորման, ապարների ճեղքավորվածության և ջրա– թափանցության տարբերության պատ– ճառով խիստ տարբեր են նաև ստորերկըր– յա ջրերի հաշվեկշռի բաղադրիչները վերո– հիշյալ մարզերի սահմաններում։ Բարձրադիր լեռնաշղթաները, սարա– հարթերը և լեռնազանգվածները ստոր– երկրյա ջրերի սնման մարզեր են, իսկ միջ– լեռնային գոգավորությունները, նախա– լեռնային թեք հարթությունները և գետա– հովիտները՝ կուտակման և հիմնական բեռնաթափման մարզեր։ ՀՍՍՀ տարածքում տարեկան գոյանում է շուրջ 4 մլրդ մ3 ստորերկրյա ջուր, որի շուրջ 38%–ը բեռնաթաւիվում է աղբյուրնե– րի ձևով, 35,7%–ը ցամաքուրդի ենթարկ– վում գետահովիտներում, 18%-ը սնում է միջլեռնային գոգավորությունների ստոր– երկրյա հոսքը, իսկ մնացած 6,3%–ը խոր– քային հոսքի ձևով հեռանում է հանրապե– տության տարածքից։ ՀՍՍՀ ստորերկրյա ջրերի առաջացման գործում բացառիկ կարևոր դեր են կատա– րում պլիոցենի և չորրորդական հասակի անդեզիտաբազալտային լավաները, որոնց բազմահարկ հոսքերը և ծածկոց– ները ձևավորում են Հայկական հրաբխա– յին բարձրավանդակի կենտր․ մասը, զբա– ղեցնելով հանրապետության տարածքի կեսը։ Նորագույն լավաները և դրանց բեկորա– յին տարբերակները (խարամներ ևն) ստորերկրյա ջրերի հսկայական և մշտա– պես նորոգվող շտեմարան են։ Ուժեղ ճեղքավորվածության և ծակոտկենության շնորհիվ դրանք հեշտությամբ կլանում են