Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


անձրևային և հալվող ձյան ջրերը (տե– ղումների շուրջ 70%–ը), որոնք լավային ծածկույթի տարբեր հորիզոններում կամ լավաների և հիմքի հին ապարների կոն– տակտում կազմավորում են հզոր ջրային հոսքեր։ Բացի այդ, լավաների ճեղքվածք– ներում և հրաբխային խարամների ծակո– տիներում առաջանում են խտացման (կոն– դենսացիոն) ջրեր։ Այդ ջրերը դուրս են գալիս Երկրի մակերևույթ երբեմն հորդ աղբյուրների ձևով, դրանց թվին են պատ– կանում Դողթ–Գառնիի, Ակունքի, Արգ– նու, Դյումուշի, Լիճքի, Աարուխանի, Հա– ցառատի, Ղազանչիի, Շաքիի և բազմա– թիվ այլ աղբյուրներ՝ տալով վրկ–ում 500– 2500 ւ ջուր։ Լավաներից սնվող աղբյուր– ների ջրի ընդհանուր ելքը հասնում է վրկ–ում մոտ 40 հզ․ չ։ Արա մեծ մասն օգ– տագործվում է բնակավայրերի կենտրո– նացված ջրամատակարարման համար։ Միջլեռնային իջվածքներում գտնվող ճնշումային ջրերի հիմնական պաշարնե– րը տեղադրված են Արարատի և Շիրակի արտեզյան ավազաններում՝ ստորին պլեյստոցենի լճային նստվածքների և մա– սամբ պլիոպլեյստոցենի լավաների, Սի– սիանի ավազանում՝ վերին պլիոցենի լճային նստվածքների, Արլ․ Սևանի ավա– զանում՝ միջին–վերին պլեյստոցենի նըստ– րածքների և Փամբակի ավազանում՝ վե– րին պլեյստոցենի նստվածքների մեջ։ ՀՍՍՀ ստորերկրյա ջրերի ռեսուրսների շուրջ 90% –ը կապված է լավային ծածկույ– թի և լճագետային նստվածքների հետ։ Լավային ծածկույթում ձևավորվող ստորերկրյա ջրերով են սնվում նաև Արա– րատյան, Սևանի, Շիրակի, Ախուրյան գե– տի վերին հոսանքի ավազանի, Լոռվա սա– րահարթի, Որոտանի և այլ, ավելի Փոքր միջլեռնային գոգավորությունների գրուն– տային և ճնշումային ջրատար հորիզոննե– րը։ Նշված գոգավորությունների մի մա– սի ճնշումային ջրերը (հատկապես Արա– րատյան և Շիրակի ավազանների) հիմ– նականում օգտագործվում են ջրամատա– կարարման և ոռոգման նպատակներով։ Նստվածքային, հրաբխային–նստված– քային, հրաբխային, փոխակերպային և ներժայթքային ապարներից կազմված ծալքավոր լեռնաշղթաները թույլ ճեղքա– վորվածության և ռելիեֆային անբարե– նպաստ պայմանների պատճառով սակա– վաջուր են։ Ստորերկրյա ջրերի փոքրա– քանակ կուտակումներն այստեղ կապված են ապարների հողմահարման կեղևի կամ խզումնային խախտումների հետ։ Ստորերկրյա ջրերի բարենպաստ շտե– մարաններ են գետահովիտները, որտեղ ենթահունային և դարավանդային ավա– գագլաքարային նստվածքները մշտապես սնվում են գետային հոսքի, մթնոլորտա– յին տեղումների և հովտակողերի ապար– ների ստորերկրյա ջրերով։ Որոշ հատվածներում գետային ջրերը աղտոտվում են արդ․ և կենցաղային թա– փոններով, որի հետևանքով ենթահունա– յին ստորերկրյա ջրերը բնական վիճա– կում խմելու համար պիտանի չեն։ Խորքային խզումնային խախտումները, որոնք սահմանազատում են օրոտեկտո– նական գոտիները, ենթարկված են ջար– դոտման (կատակլազի)։ Խզումնային զո– նաներում կազմավորվում են խորքածին գազերով հագեցած հանքային ջրեր, որոնք դուրս են գալիս Երկրի մակերևույթ սառը և տաք աղբյուրների ձևով։ Հանքային ջրերի ձևավորման գործում էական դեր են խաղում պլիոցենի և չորրորդական հա– սակի էֆուզիվ ու պալեոգենի հասակի ներժայթքային ապարները։ Հանքային ջրերի մեծ մասը հագեցած է ածխաթթու գազով, որի պատճառով հանրապետու– թյան տարածքը դիտվում է որպես ածխա– թթվային ջրերի տարածման պրովինցիա։ Որոշ միջլեռնային գոգավորություննե– րի ընդերքում թույլ ջրափոխանակության պատճառով, թթվածնազուրկ պայմաննե– րում, ընթանում են սուլֆատավերական– գընման պրոցեսներ, որոնք հանգեցնում են ծծմբաջրածնային ջրերի ձևավորմանը (Լենինականի գոգավորության հվ․ մաս)։ ՀՍՍՀ–ում հանդիպում են նաև թուր գազահագեցած ազատածխաթթվային և մեթանային ջրեր (Արարատ, Շիրակ)։ Մեծ համբավ ունեն Ջերմուկի տաք (Կառլսբադի նմանակ), Հանքավանի, Լիճ– քի, Սայաթ–Նովայի (Եսենտուկիի նմա– նակ), Արզականի և Բջնիի (Վիշիի նմա– նակներ) գոլ և Դիլիջանի սառը՝ Բորժո– մի տիպի, Արարատի և Տաթևի՝ Նարզա– նի տիպի գոլ ջրերը։ Իջևանի շրջանում հայտնի են սուլֆա– տային Նարզանի տիպի հանքային ջրեր՝ յուրայի հասակի դոլոմիտների տարած– ման շրջանում։ Մերձերևանյան շրջանում լայն տարածում ունեն տարբեր չափով հանքայնացված աղաալկալային ջրեր (Արզնի, Գետամեջ, Ավազան)։ Արարատյան գոգավորության արմ․ մա– սում խոր հորատումով հայտնաբերված են քլոր–նատրիում–կալցիումային տիպի շատ տաք (83°C), աղի (40 գր/ւ) ջրեր։ Նը– ման ջրերի առկայություն ենթադրվում է նաև ՀՍՍՀ այլ շրջանների խոր ճկվածքա– յին շերտախմբերում, դրանց հատող խըզ– ման գոտիներում և սինկլինալ ծալքերի կտրվածքի խոր հորիզոններում։ ՀՍՍՀ տարածքում ուսումնասիրված է հանքային աղբյուրների շուրջ 300 խումբ։ Հանքային ջրերի որոշ հանքավայրերի հիմքի վրա աշխատում են շշալցման գոր– ծարաններ, կառուցված են համամիութե– նական և հանրապետական նշանակու– թյան առողջարաններ (Ջերմուկ, Արզնի, Հանքավան, Կիրովական)։ Հանքային ջրե– րի մի քանի տարբերակներ պարունակում են արժեքավոր տարրեր, մետաղական իոններ (լիթիումի, բորի, բրոմի, ցեզիու– մի, լանթանի ևն), աղեր և որոշ պայմաննե– րում կարող են արդ․ հումք–ելանյութ ծա– ռայել դրանց ստացման համար։ Մնացու– կային (ռելիքտային) բնույթի հանքային ջրեր հայտնաբերված են պալեոգենի ու միոցենի շերտախմբերում՝ Արարատյան դաշտի և այն շրջապատող նախալեռնա– յին տարածքներում։ Հանքային ջրերի ճնշող մեծամասնությունն առաջացել է, հավանաբար, ներծծանցման (ինֆլիտրա– ցիայի)՝ ջրերի և խորքից բարձրացող ածխաթթու գազի փոխազդեցության պայ– մաններում, ըստ որում դրանց աղային բաղադրամասերը գոյացել են շրջապատի ապարների լուծման հետևանքով։ Կա նաև այն ենթադրությունը, որ այդ ջրերը մա– սամբ կապված են չորրորդական հասա– կի հրաբուխների հետ, որոնցից ամենա– երիտասարդները գտնվում են Վարդենիսի լեռներում, Արագածի հվ–արմ․ լանջերում, Արարատից հվ․ գտնվող շրջաններում։ Ընդհանուր առմամբ ՀՍՍՀ վերագըր– վում է սակավաջուր երկրների թվին։ Նրա ընդերքի ջրային ռեսուրսների նկատ– մամբ պետք է ցուցաբերել արտակարգ հո– գատար, խնայողական վերաբերմունք և լրջորեն զբաղվել դրանց պաշարների ար– հեստական լրացման ու պահպանման հարցերով։ Շ․ Ամիրյան, Ա․ Կարապետյան, Կ․ Քարամյան, Ա․ Քոչարյան, Վ․ Ավետիսյան, Ա․ Մնան յան Պատկերազարդումը տես 192–193-րդ էջերի միջև՝ ներդիրում։ Գրկ․ Պաֆֆենհոլց Կ․Ն․, Հայաս– տանի և Փոքր Կովկասի նրան կից մասերի գեուոգիական ակնարկը, Ե․, 1947։ Մա– ղ ա ք յ ա ն Հ․ Գ․, Մետաղային հանքավայ– րեր, Ե․, 1958։ Նույնի, Օգտակար հանա– ծոների հանքավայրերի առաջացման պայ– մանները, Ե․, 1981։ A 6 их Г․, Геология Армянского нагорья․ Западная часть․ Оро– графическое и геологическое описание (Пяти– горск), 1899; Ն ու յ ն ի, Геология Армянского нагорья․ Восточная часть․ Орографическое и геологическое описание (Пятигорск), 1902; Асланян А․ Т․, Региональная геология Армении, Е․, 1958; Նույնի, История тек– тонического развития Тавро-Кавказской об– ласти, Е․, 1984; Вопросы геологии четвер– тичного периода Армении, Е․, 1983; Габ– риелян А․ А․, Палеоген и неоген Армян– ской ССР, Е․, 1964; Габриелян А․ А․, Саркисян О․ А․, Симонян Г․ П․, Сейсмотектоника Армянской ССР, Е․, 1981; Геология Армянской ССР, т․ 2–10, Е․, 1964– 1974; Геология СССР, т․ 43, Армянская ССР, М․, 1970; Кожевников А․ В․, Милановский Е․ Е․,Сая дянЮ․ В․, Очерк стратиграфии антропогена Кавказа, Е․, 1977; Милановский Е․ Е ․Хаин В․ Е․, Геологическое строение Кавказа, М․, 1963; Заварицкий А․ Н․, Некоторые черты новейшего вулканизма Армении, «Изв․ АН СССР», сер․ геол․, 1945, М> 1; Ш и р и- нян К․ Г․, Вулканические туфы и туфола- вы Армении, Е․, 1961; Б а л а с а н я н С․ И․, Основные черты магматизма Армении, Е․, 1968; Петрология интрузивных комплексов важнейших рудных районов Армянской ССР, Е․, 1971; Карапетян С․ Г․, Осо– бенности строения и состава новейших ли- паритовых вулканов Армянской ССР, Е․, 1972; Карапетян К․ И․, Адамян А․ А․, Новейший вулканизм некоторых районов Армянской ССР, Е․, 1973; Сос– тав, физические свойства и вопросы петрогенезиса новейших вулканических об– разований Армении, Е․, 1980; Магмати– ческие и метаморфические формации Армянской ССР, Е․, 1981; М н а ц а к а- н я н А․ X․, Петрология верхнемеловой вул– канической серии Северной Армении, Е․, 1981; А м и р я н Ш․ О․, Золоторудные фор– мации Армянской ССР, Е․, 1984; К а р а- м я н К․ А․, Геологическое строение, струк– тура и условия образования медно-молиб– деновых месторождений Зангезурского руд– ного района, Е․, 1978; Карапетян А․ И․, Эндогенные рудные формации Памбак-Зан- гезурской металлогенической зоны Малого Кавказа, Е․, 1982; Магакьян И․Г․, Металлогения (главнейшие рудные пояса), М․, 1974; Ն ու յ ն ի, Типы рудных провин– ций и рудных формаций СССР, М․, 1969; Редкие и блогородные элементы в руд–