Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սերնդի ականավոր դեմքերն էին Հ․ Հով– հաննիսյանը (1864–1929), Լ․ Մանվել– յանը (1864–1919), Ա․ Ծատուրյանը (1865–1917), Հ․ Հակոբյանը (1866– 1937), Լ․ Շանթը (1869–1951), Հ․ Թուման– յանը (1869–1923), Վ․ Մալեզյանը (1871 – 1966), Ա․ Չոպանյանը (1872–1954), Ա․ Իսահակյանը (1875–1957) և ուրիշ– ներ։ Ազգայինից դեպի ժողովրդականը և գաղափարից դեպի ոգին՝ այսպիսին էր պոեզիայի նորագույն ուղղության գե– ղագիտ․ իմաստը։ Յուրացնելով ազգ․ բա– նաստեղծության հարուստ ավանդույթնե– րը և կատարելագործելով համաշխարհա– յին պոեզիայի գեղարվեստ, նվաճումնե– րով, բանաստեղծների նոր սերունդը զար– գացման աննախադեպ բարձրության հասցրեց հայ պոեզիան, ընդարձակեց նրա մոտիվների աշխարհը, կաւոարելա– գործեց տեխնիկան, հարստացրեց ժան– րային տարատեսակներով։ Հատկապես նշանակալից եղավ պոեզիայի էպիկական ձևերի՝ պոեմի, բալլադի, լեգենդի գեղար– վեստ․ մշակումը։ Հ․ Հովհաննիսյանը -«Բանաստեղծու– թյուններ» (1887) գրքով, որը պոեզիայի նոր ուղղության գրական մանիֆեստը եղավ, կատարելագործեց հայ բանաստեղ– ծության տեխնիկան, բերեց քնարերգու– թյան բազմազան ձևեր (երգ, էլեգիա, օդա, փիլ․ խորհրդածություն), ստեղծեց ժող․ մոտիվների գեղարվեստ, ընտիր մշակում– ներ («Արագն եկավ», «Ալագյազ բարձր սարին», «Վահագնի ծնունդը»), անձնա– կան–հուզական իմաստ տվեց բնության, սիրո, հայրենիքի մոտիվներին («Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն», «Իզուր է, հո– գիս․․․», «Տեսնում եմ, ահա», «Ագո օրեր», «Նոր գարուն»), պոեզիան մերձեցրեց երաժշտությանը։ Պոեզիայի զարգացման էական հատկա– նիշը եղավ բանաստեղծի անհատակա– նության բարձր նշանակությունը։ Բանա– ստեղծներից յուրաքանչյուրը բերում է իր նախասիրած մոտիվը, բանաստեղծական աշխարհի գույնը, քնարական իր կոնցեպ– ցիան։ Ա․ Ծատուրյանի բանաստեղծ, ըն– կալումների ոլորտը գերազանցապես բնությունն է («Նավավար», «Բնության գրկում», «Գետակ», «Ղրիմի ալբոմից»), Մանվելյանը հակում ունի դեպի փիլ․ խոհականությունը։ Ա․ Չոպանյանը կյան– քըն ու աշխարհը դիտում է հավերժական իր ընթացքի մեջ, որտեղ չարն ու բարին, լույսերն ու ստվերները նախնական են ու համընթաց, և այդ անզննելի, անիմա– նալի հակասությունների հավիտենական շրջապտույտի մեջ արարվում է կյանքը, ստեղծվում տիեզերական ներդաշնակու– թյունը։ 1890-ական թթ․ սկզբին լույս են տեսել Հ․ Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուները (հ․ 1–2, 1890–92)։ Դա խոշոր երևույթ էր հայ պոեզիայի պատ– մության մեջ։ Նույն տասնամյակում նա գրել է նաև բազմաթիվ բանաստեղծու– թյուններ, պոեմներ, լեգենդներ, չափածո և արձակ այլ ստեղծագործություններ։ Ռեալիստ, մեթոդի գեղարվեստ, փորձը նոր ուղիների վրա դրեց արձակի զսլրգա– ցումը։ Հաղթահարելով ռոմանտիզմի և լուսավորական ռեալիզմի դիդակտիկան, դասական ռեալիզմը գրկ–յան մեջ բերեց հասարակության անատոմիական հետա– զոտությունը՝ իր բարդ կապերով ու հա– րաբերություններով։ Նախորդ գրական մեթոդների սոց․ քննադատությունը լրաց– վում է սոց․ վերլուծությամբ։ Դրական հե– րոսի դասային ստորաբաժանումը տե– ղաշարժ է կատարում վերիցվար։ Ռեա– լիզմը հայտնաբերում է տակավին ան– հայտ մարդկային զանգվածներ և գրկ․ հարստացնում տիպերի, կերպարների, բնավորությունների բազմազանությամբ։ Մարդու ճակատագիրը դառնում է գրկ–յան գլխավոր խնդիրը։ «Առաքինության և չա– րության պայքարը,– նկատում է Շիրվան– զադեն,– մանավանդ վերջինի պատըժ– վելը, հին վիպասանության մեջ էր ըն– դունված․․․ Այժմ վեպը ձգտում է լինել մարդկային կյանքի ճշգրիտ պատկերը» (Երկ․ ժող․, հ․ 10, 1962, էջ 161)։ Ռեալիստ գրողները գրկ–յան ոլորտն են առնում իրականության բազմազան շերտեր ու երևույթներ։ Վ․ Փափազյանի (1866–1920) պատմվածքաշարերում («Պատկերներ թուրքահայոց կյանքից», 1891, «Տուրիս– տի հիշողություններ») արտացոլվել են թուրքահայ և պարսկահայ իրականու– թյան սոց․ ու ազգ․ թշվառության պատկեր– ները, «էմմա» (1895, հրտ․ 1901) քաղ․ վեպում՝ ազգ․ մտավորականության գա– ղափարական որոնումները, «Նամակներ Անգլիայից», «Տպավորություններ Շվեյ– ցարիայից», «Արտասահմանյան քրոնիկ» Դ․ Բաշինջաղյան, Վ․ Փափազյան, Ա․ Չոպան– յան, Հ․ Թումանյան, Ղ․ Աղայան, Կոմիաաս, Ա․ Իսահակյան վավերապատումներում՝ եվրոպ․ իրակա– նության մտավոր ու սոց․ աշխարհի ներ– հակությունները, «Հայ բոշաներ» (1899), «Աանթո» (1897) վիպակներում՝ քաղաքա– կրթությամբ չաղարտված գնչուական բար– քերի ռոմանտիկ, էկզոտիկան։ Լեոյի (1860–1932) պատմվածքներն ու վիպակ– ները («Սնապաշտության քուրմ», 1884, «Ակն ընդ ական», «Պանդուխտը», 1888, «Կորածներ», 1889, «Ոսկու ժխորի մեջ», 1901, լրիվ հրտ․ 1827) ցույց են տալիս խավարի թագավորության մեջ տվայտող գյուղի մարդկանց դժբախտ ճակատագիրը և ապրուստ հայթայթելու ակնկալությամբ քաղաք մեկնած պանդուխտ գյուղացու ողբերգական կործանումը։ Տիգրան Կամ– սարականի (1866–1941) «Վարժապեւոին աղջիկը» (1888) վեպը, Ա․ Արփիարյանի (1851 – 1908) «Դատապարտյալը» (1885), «Կատակ մը» (1884), «Ապուշը» (1886), «Դերասանուհին», «Հոգու զավակը» վի– պակներն ու պատմվածքները, Լևոն Բա– շալյանի (1868–1943) նովելները սուր կոնֆլիկտների մեջ են առնում պոլսահա– յերի հասարակական կյանքը, բարքերի ապականությունը, բուրժ․ վերնախավի բարոյազրկությունն ու սոցիալապես տրոհված հասարակ մարդկանց անխուսա– փելի կործանումը։ 1880–90-ական թթ․ ռեալիստ, արձա– կում ուրույն երանգ է գծում «գյուղագրա– կան դպրոցը», որի ճանաչված դեմքերից էին Ա․ Արարատյանը (1855–1884), Աան– դալը (1859–1922), Մ․ Կյուրճյանը (1859– 1915), Թլկատինցին (1860–1915), Ա․ Ագապյանը (1860–1905), Հ․ ճուղուր– յանը (1864–1938), Ա․ Ադելյանը (1871 – 1903) և ուրիշներ։ Իրենց կոչմամբ լինե– լով ավելի գյուղափրկիչ առաքյալներ, քան գեղագետներ, նրանք իրապատում պատկերների մեջ արձանագրում են գյուղ, կյանքի հեղաբեկումները կապիտ․ հա– րաբերությունների ներթափանցումից, ցույց տալիս սոց․ ու ազգ․ ճնշման աղետ– ները քայքայման դատապարտված նա– հապետական համայնքում։ Հայ դասական ռեալիզմը գեղարվեստ, բարձր նվաճման է հասել Շիրվանզադեի (Ալեքսանդր Մինասի Մովսիսյան, 1858– 1935), Դ․Զոհրապի (1861 –1915), Նար– Դոսի (Միքայել Տեր–Հովհաննիսյան, 1867–1933) ստեղծագործություններում։ Առաջին շրջանի գործերում Նար–Դոսը արծարծում է ընտանիքի և բարոյականու– թյան խնդիրը։ «ճշմարիտ բարեկամը», «Նունե» (1886), «Քնքուշ լարեր» (1887), <ԶազոնէւյաՆ> (1890) վեսլէւրոսՏ iyl վիպակ– ներում նա հոգեբ․ սուր բախումների մեջ է առնում մարդու բնական զգացմունքն ու բարոյական պարտքի գիտակցումը և հանգույցները կարգավորում ռացիոնա– լիստ․ էթիկայով։ «Աննա Աարոյան» (1888), «Ապանված աղավնին» (1898) և այլ վե– պերում ու վիպակներում գրողի ռեալիզմը հաղթահարում է ռացիոնալիստ, էթիկայի նեղ սահմանները և սոց․ ու հասարակա– կան լայն կապերի մեջ առնում քաղքե– նիության և մանրբուրժ․ խավերի հեղա– բեկվող աշխարհը, ազգ․ մտավորակա– նության գաղափարական ու բարոյական որոնումները։ Արվում են կոնֆլիկտները, բանականությամբ կարգավորված լավա– տեսական լուծումները տեղի են տալիս մարդկային ճակատագրերի ողբերգական ավարտին։ «Մեր թաղը» նովելաշարում Նար–Դոսը պատկերում է կապիտալիզմի արշավից սոց․ հեռանկարը կորցրած և քաղաքի խուլ թաղամասում մեկուսացած արհեստավորական խավերի թշվառ կա– ցությունը, կյանքի ընթացքից օտարված մարդկանց անհույս գալարումներն ու հո– գեկան աղավաղումները։