Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ных формациях Армянской ССР, Е․, 1972; Мовсесян С․ А․, Закономерности раз– мещения рудных месторождений Армении, М․, 1979; Мкртчян С․ С․, П а ф ф е н- гольц К․ Н․, Хачатурян Э․ А․, Алавердский рудный район, Е․, 1968; Пид- ж я н Г․ О․, Медно-молибденовая форма– ция руд Армянской ССР, Е․, 1975; Хача– турян Э․ А․, Минералогия, геохимия и генезис руд колчеданной формации Ар– мянской ССР, Е․, 1977; Минералогия, геохи– мия и условия образования рудных место– рождений Армянской ССР, Е․, 1974․

ՌԵԼԻԵՖ Լեռնագրություն ՀՍՍՀ–ն զբաղեցնում է Հայկ․ լեռնաշ– խարհի հս–արլ․ փոքր հատվածը՝ 29,740 հզ․ կմ2։ Հայկ․ լեռնաշխարհ։ Առաջա– վոր Ասիայի երիտասարդ լեռնային գոտու խոշոր (մոտ 400 հզ․ կմ2) միավորներից է, որը գտնվում է Սև ծովի, Անդրկովկա– սի դաշտավայրերի, Իրանական բարձրա– վանդակի և Ջեզիրեի (Հայկական Միջա– գետք) ցածրադիր սարահարթերի միջև։ Այն հվ–արլ–ում փոխանցվում է Իրա– նական, արմ–ում՝ Անատոլական բարձրա– վանդակներին։ Հայկական լեռնաշխարհը բարդ ու բազմաձև ռելիեֆով, միջին բարձրության լեռների տիրապետությամբ միասնական և ինքնատիպ լեռնային երկիր է։ Հայկական լեռնաշխարհի առա– վելագույն բարձրությունը 5165 մ է՝ Սասիս (Արարատ) լեռ, միջին բարձ– րությունը՝ 1700 մ, որը գերազանցում է հարևան Անատոլական և Իրանական բարձրավանդակների միջին բարձրու– թյուններին։ Հայկ․ լեռնաշխարհի եզրա– յին բարձրադիր ծալքաբեկորային լեռ– նաշղթաները աղեղնաձև համակարգեր են՝ Արււնսան Պոնտոս, Հայկական (Արևել– յան) Տավրոս, Կորդվաց լեռներ, Մերձ– արաքսյան լեռնաշղթաներ, Փոքր Կով– կաս, որոնք ներառնում են Կենտրոնական հրաբխային, Վասպուրականի և Ուզուն Ցայլայի (Փոքր Հայք) կառուցվածքային– տեղատարումային բարձրավանդակները։ Արևելյան Պոնտոս լեռների համակարգը (Ջանիկ, Դիրեսուն, Դյու– մուշխանե, Զիգանա, Տրապիզոնի, Լազիս– տանի) տարածվում է Հայկ․ լեռնաշխար– հի հս–ում, Սև ծովի, Կելկիտի (Գայլ գետ) և ճորոխի գետահովիտների միջև, ավելի քան 400 կմ երկարությամբ և 60– 100 կմ լայնությամբ։ Բաղկացած է արլ․ և արմ․ առանցքային լեռնաշղթաներից։ Լեռնահամակարգի առավել բարձր կետը 3937 մ է (Քաջքար լեռ)։ Հայկական (Արևելյան) Տ ա վ ր ո ս ը լեռնաշխարհի հվ․ լեռնա– համակարգն է, որը նեղ (35–100 կմ) գո– տիով, զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Ջեյհան գետի միջին ավազանից մինչև Բիթլիս (Բաղեշ) գետը։ Այստեղ նշանավոր են Նուրհակի, Մալաթիայի, Արղնիի, Իլիջայի և Սասունի լեռնախմբե– րը։ Բարձր կետը Մարութասարն է (2967 մ)։ Կորդվաց (Ք ր դ ս տ ա ն ի, Հ ա ք– յ ա ր ի) լեռները Հայկ․ լեռնաշխարհն Ջաշուռի լեռնանցքը Պուշկինի լեռնանցքը Երանոսի լեռները Ազատի շրամբարի մոտ Աշոցքի սարավանդը Արայի լեռը օղակող շղթաներից առավել բարձրադիրն են (3500–4000 մ) տեղադրված Վան, Ուր– միա լճերի ու Միջագետքի գոգավորու– թյունների միջև, 220–300 կմ երկարու– թյամբ և մինչև 200 կմ լայնությամբ։ Նշա– նավոր են Մոկաց, Ագարակի, Աղբակի, Կոտուրի, Զողասարի և այլ լեռնաշղթա– ները։ Առավել բարձր կետը 4168 մ է (Ջիլո լեռ)։ Մերձարաքսյան լեռների համակարգը զբաղեցնում է Արաքսի մի– ջին ավազանը և գետով բաժանվում ձախ– ափնյա (ՍՍՀՄ տարածքում) և աջափ– նյա (Իրանում) մասերի։ ՍՍՀՄ տարած– քում գլխավորը Զանգեգուրի լեռնաշղթան է (130 կմ)՝ Վայքի, Բարգուշատի և Մեղրու լեռնաբազուկներով, Իրանում՝ Իրանա– կան Կարադաղը։ Առավելագույն բարձրու– թյունը՝ 3904 մ (Կապուտջուղ)։ Հայկ․ լեռնաշխարհի հս–արլ․ լեռնա– համակարգը՝ Փոքր Կովկասը, ձըգ– վում է Արաքսի հովտից (Մեղրու կիրճից) մինչև Աև ծով, մոտ 600 կմ երկարությամբ և 50–90 կմ լայնությամբ։ Հվ–արլ–ում աստիճանաբար բարձրանալով, Գյամիշ գագաթում հասնում է 3724 ւ/-ի։ Ալգետի հովտով բաժանվում է Վիրահայոց–Ղա– րաբաղի և Աջարա–Թրիալեթի մասերի։ Վիրահայոց–Ղարաբաղի միջին բարձ– րության լեռները ձգվում են հվ–արլ․ ուղ– ղությամբ, Խրամ–Արաքս գետահովիտ– ների, Կուրի դաշտավայրի և Հայկ․ հրաբ– խային բարձրավանդակի միջև՝ 350 կմ երկարությամբ, 50–120 կմ լայնությամբ։ Առանձնացվում են լեռնաշղթաների ար– տաքին և ներքին շարեր։ Առաջինին բնորոշ է լեռնաշղթաների կուլիսաձև, երկ– րորդին՝ զուգահեռ և առանցքային դասա– վորությունը։ Աջարա–Թրիալեթի միջին բարձրու– թյան լեռնաշղթաներն ունեն մերձզուգա– հեռական ուղղություն և ճորոխի լեռների հետ կազմում են ճ ո ր ո խ–Թ ր ի ա լ ե– թ ի լեռնահամակարգը, որը Տ–աձև տա– րածվում է Ստորին Քարթլիի գոգավորու– թյունից մինչև ճորոխի վերին հոսանքնե– րը՝ 450 կմ երկարությամբ։ Հայկական հրաբխային բարձրավանդակը Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մարզն է և զբաղեցնում է 100 հզ․ կմ2 տարածու– թյուն։ Բաղկացած է լավային և տուֆային սարահարթերից ու սարավանդներից, խոշոր լեռնավահաններից, միջլեռնային կուտակումային գոգավորություններից, առանձին լեռնաշղթաներից ու հանգած հրաբուխներից։ Լեռնաշղթաներն ու լեռ– նավահանները (էրուշեթի, Զավախքի, Արագածի, Կարմիր Փորակի, Գեղամա, Վարդենիսի, Մասյաց, Ծաղկանց, Բյուրակ– նի ևն) տեղադրված են հս–արլ․, հս–արմ․ և մերձզուգահեռական առանցքների վրա։ Հրաբխային բարձրավանդակի լեռնա– գրական կարևոր տարրերից են խոշոր հանգած հրաբուխները (Արարատ, Արա– գած, Սիփան, Նեմրութ, Փոքր Արարատ, Թոնդրակ ևն) և ներլեռնային կուտակու– մային գոգավորությունները [Կարնո (էրզ– րումի), Երզնկայի (էրզինջանի), Մանազ– կերտի (Մալազկիրտի), Բասենի (Փասին– լարի), Ալաշկերտի (էլեսկիրիտի), Արա– րատյան ևն], որոնք հիմնականում տեղա– դրված են լեռնաշխարհի խոշոր գետերի՝ Արաքսի, Եփրատի և Արածանիի (Մու– րատ) երկայնքով։ Այդ զոնաներից դուրս են Վանա, Ուրմիա և Սևանա լճերի գո– գավորությունները։ Հայկ․ լեռնաշխար– հում նշանավոր են Ու զ ու ն 6 ա յ լ ա– յ ի (Եփրատից մինչև Անտիտավրոս) և Վասպուրականի (Վանի և Միջին– արաքսյան գոգավորությունների միջև) բարձրավանդակները։