Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկարում` XVII – XVIII դդ– ինժ․ կառույցներ․ 1․ ջրանցույց (XVII դ․) Շվանիձորում, կամուրջներ՝ 2․ Աշտարակում (1664), 3․ Օշականում (1706), 4․ Երևանում (1679)

Նկարում` Հայկական գաղթավայրերի ճարտարապետության նմուշներ․ 1․ Լվով, Հայկական եկեղեցին (1363–70), 2․ Թբիլիսի, Ս․ Կարապետ (1400, վերակառուցվել է 1790-ին), 3․ Թեոդոսիա, Ս․ Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց (1408), 4․ Թբիլիսի, Հարանց վանք (1788, չի պահպանվել), 5․ Կամենեց–Պոդոլսկ, XIV դ․ հայկական տաճարի պահպանված մասը, 6, 7․ Նոր Ջուղա, Ս․ Ամենափրկիչ (1658), Ս․ Բեթղեհեմի (1627) գմբեթը ներսից

տարբերություն նախորդ՝ IX–XIV դդ․ ճարտ․ անսամբլների, ստեղծվել են ոչ թե հարյուրամյակների ընթացքում, այլ մեկ շին․ ժամանակահատվածում, միասնական մտահղացմամբ։ Ունեին հորինվածքային ընդհանրություններ, համալիրը, որը կառուցվում էր կրոն. ու պաշտամունքային շինությունների տարրերի զուգակցման միասնական մտահղացմամբ, ընդգրկում էր հիմնականում ուղղանկյուն, պարսպապատերով շրջափակված տարածք, կենտրոնում՝ ագատ կանգնած (առանց կից կառույցների) միակ եկեղեցին էր, պարսպապատերի պարագծով՝ մեծ թվով բնակելի ու տնտ․ սենյակներ։ Որպես վանք–ամրոց են կառուցվել Շատին, Խոր Վիրապ, Ամարասի, Դարաշամբի Ստեփանոս Նախավկա, Ագուլիսի Ս․ Թովմա վանքերը ևն։ Այդ դարերում նոր կառույցներով են լրացվել ու ամրացվել (շրջափակվել են պարսպապատերով) նախկինում կառուցված վանքային համալիրները՝ Գնդեվանքը, Տաթևը, Նորավանքը, Թադեի վանքը, Հոգոց վանքը, Գեղարդավանքը ևն։

XVII դ․ տնտ․ կյանքի, առևտրի աշխուժացումը նախադրյալներ են ստեղծել երկրում ճանապարհների բարեկարգման, կարավանատների ու կամուրջների վերանորոգման, ինչպես և նորերի կառուցման համար։ Բազմաթիվ խոշոր կամուրջներ են կառուցվել Հրազդան, Քասաղ, Որոտան, Մեղրի և այլ գետերի վրա։ Ուշ միջնադարի Հայաստանի ինժեներական