Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


1․ Գոտիական համալիրները ժամանա– կակից ձնասառածության խոնավ U չոր կլիմաներին ենթակա ռելիեֆի ձևեր են։ Զնասառածության համալիր– ները զարգացած են հանրապետության բարձր լեռնային գոտում (2800 t/–ից բար– ձըր)։ Դրանք ձնային վերամշակված (կա– րոիդներ, ձնագոգեր, արտաբերման կո– ներ) ու սառածության (սոլիֆլյուկցիոն դարավանդներ, քարացրոններ ևն) ձևեր են։ Խոնավ կլիմայի պայմաններում զար– գանում են ռելիեֆի ջ ր ա է ր ո– զիոն և ջրակուտակումային ձևերի համալիրները։ Ջրաէրոզիոն ձե– վերից տիրապետող են տարբեր ձևաբա– նական և ծագումնային տիպի լեռնային գետահովիտները (ձորերը), հատկա– պես ծալքաբեկորային լեռների շրջա– նում զարգացած կիրճերն ու V-աձև հո– վիտները, հրաբխային բարձրավանդա– կում՝ կանիոնաձև հովիտները։ Այդ հո– վիտների խորությունը մինչև 700 մ է։ Ենթարկվելով ներծին և արտածին պրո– ցեսների համատեղ վերամշակման, դը– րանք առաջացնում են ուղիղ, գոգավոր, ուռուցիկ, աստիճանաձև և Տ–աձև լանջեր։ Հովիտները ակունքային շրջանում վեր– ջանում են ճառագայթաձև ամֆիթատրոն– ներով (Մեղրի, Գեղի, Սուլեմա, Մարցի– գետ ևն) կամ ջրհավաք ձագարներով։ Կանիոնների խորությունը 100–300 մ է։ Նշանավոր են Դեբեդի, Ախուրյանի, Քա– սաղի, Հրազդանի, Ազատի, Որոտանի կա– նիոնները։ Վերջինի խորությունը Տաթև– Հարժիս հատվածում հասնում է 900 t/–ի։ Արփայի ավազանի աջափնյա բարձրա– դիր սարաւիսնդներում տարածված են կարստային նեղ և խոր կիրճերը, հրա– բխային սարավանդներում՝ արկղաձև հո– վիտները։ Հարթավայրային հովիտներն ունեն ընդարձակ ողողատներ ու դարա– վանդներ։ Տիրապետում է փետրաձև, ճա– ռագայթաձև, սանրաձև և ծառանման հով– տային ցանցը։ Գլխավոր հովիտները համ– ընկնում են կամ բացասական կառուց– վածքների՝ գոգհովիտների (Փամբակի, Աղստևի, Արփայի, Քասաղի, Որոտանի, Մարմարիկի, Գետիկի), կամ տեկտոնա– կան խախտումների (Հրազդանի, Աղստևի ևն) հետ։ Տարածված են նաև կամարա– ծալքերում զարգացած անտեցեդենտ հո– վիտները (Ձկնագետ, Տանձուտ, Աղստև, Ողջի, Մեղրի ևն)։ Հովիտներն ունեն հս–արմ․ և հս–արլ․ ուղղություն։ Ջրա– էրոզիոն ձևերից են նաև ձորակներն ու խանդակները, որոնք լեռնալանջերին առաջացնում են խիտ ցանց։ Խոշոր գետա– հովիտներին բնորոշ են դարավանդները։ Ջրակուտակումային ձևերից են արտա– բերման կոները (Քասաղի, Հրազդանի, Ազատի, Վեդու), որոնք ալյուվիալ ծագում ունեն և զբաղեցնում են Արարատյան դաշ– տի հս–արլ․ եզրագոտին։ Չոր կլիմայի պայմաններում զարգացող չոր տեղատար ամային համա– լիրները (խանդակներ, ձորակներ, չոր հովիտներ) հիմնականում զարգացած են Արարատյան գոգավորության նախալեռ– ներում, Արփայի միջին ավազանում և Մեղրու կիրճում, իսկ բեդլենդները՝ Մի– ջինարաքսյան գոգավորության և Ար– փայի լանջերին, 1000–1400 մ բարձրու– թյան վրա։ 2․ Ոչ գոտիական համալիր– ների մեջ մտնում են ռելիեֆի կարստա– յին, լճային, ծանրահակ պրոցեսներով պայմանավորված ձևերը։ Ռելիեֆի կարստային ձ և ե– ր ը ՀՍՍՀ տարածքում առավել զարգա– ցած են Վայքի լեռնաշղթայի հս․ լանջին, Կաքավաձոր և Արենի գյուղերի միջև։ Նշանավոր են Մագիլի, Արջի և այլ քա– րանձավային համալիրները, որոնցում զարգացած են մինչև 1,5 կմ երկարությամբ արագոնիտային և կալցիտային ստալակ– տիտային այրերը։ Վերգետնյա կարստա– յին ձևերը (կարրեր ու մերկ ժայռեր) թույլ են զարգացած։ Կարստային ձևերը (հո– րեր, ձագարներ, այրեր) զարգացած են նաև Աղստևի ավազանի կուեստների շըր– ջանում, կավճի կրաքարային ապարների մեջ։ Առավել փոքր չափի ձևեր կան Բար– գուշասփ լեռնաշղթայի կուեստների շըր– ջանում։ Նշված շրջաններին բնորոշ են կարստաէրոզիոն կիրճերը։ Դեբեդի, Քա– սաղի, Հրազդանի, Որոտանի, Արփայի հովիտներում ու Գորիսի շրջանում տա– րածված են նաև հրաբխային այրերը։ Ռելիեֆի լճային ծագման (լիմ– նոգեն) ձևերը բնորոշ են Սևանի ափա– մերձ գոտուն, որտեղ առանձնացնում են նախկին (մինչև լճի մակարդակի արհես– տական իջեցումը) և ժամանակակից (ջրից ազատված) լճային ռելիեֆը։ Նախկին առափնյա շրջաններում զարգացել են ռե– լիեֆի ինչպես աբրագիոն (փոսեր, քա– րափներ, հղկված բլրակներ), այնպես էլ կուտակումային (դելտաներ՝ Ձկնագետի, Գավառագետի, Արզիճիի, Մասրիկի ու առափնյա դամբեր՝ նստվածքների թեք շերտադրությամբ) ձևերը։ ժամանակա– կից առափնյա շրջաններում այդ ձևերը նոր են զարգանում, իսկ ջրից ազատված նախկին հատակում զարգանում են ին– տենսիվ էրոզիոն պրոցեսներ։ Սևանա լճի շրջակայքում պահպանվել են լճային ծագման մի քանի բարձրադիր հին դարա– վանդներ։ Ռելիեֆի ծանրահակ ձևերը (սողանքներ, փլվածքներ ևն) ՀՍՍՀ–ում տարածված են հատկապես երիտասարդ խզումներով պայմանավորված լեռնա– լանջերում։ Առավել բնորոշ են Աղստևի, Փամբակի, Որոտանի, Ողջիի, Ազատի ավազանների սողանքները։ 3․ Մնացորդային (ռելիկա– տային) համալիրները հնա– գույն (չորրորդական) սառցապատման ազդեցության հետևանքով առաջացած ռե– լիեֆի ձևեր են, ինչպես նաև հարթված մակերևույթների պատառիկներ, որոնք պահպանվել են լեռների կատարներում և բարձրադիր լանջերում, տարբեր բարձ– րություններում։ Հանրապետության բար– ձըր լեռնային գոտում առկա են° ռիսսի (Оз)Ь վյուրմի(04) սառցապատման հետ– քեր։ Ռիսսի սառցապատումը կրել է լեռ– նածածկութային բնույթ։ Սառցածածկը գրավել է լեռնաշղթաների կատարային սարավանդների հիմնական մասը, բա– ցառությամբ լեռնագագաթների։ Սառցա– դաշտային ձևերից են խոշոր կառերն ու կրկեսները, որտեղից սկիզբ են առել սառցադաշտերը։ Դրանք իջել են մինչև 2500–2000 մ բարձրությունները։ Վյուր– մի կառահովտային սառցապատումը զբա– ղեցրել ու վերափոխել է արդեն կազմա– վորված հնագույն կառերն ու տրոգնեոը։ Այդ սառցապատման առաջընթացն ու կանգը (3–4 անգամ) տրոգների ու կառե– րի հատակին առաջացրել են վերջնամո– րենային բլրաշարեր։ Հայտնի են Գեդա– րոտի, Գեղաձորի, Մանթաշի, Ամբերդի, Արքաշենի (Արագած), Գավառագետի, Ձո– րագյուղի, Ծակքարի, Ուղտակունքի (Գե– ղամա լեռնավահան), Աստղաձորի, Վար– դենիկի (Վարդենիսի լեռնավահան) խոր և երկար տրոգները։ Ռելիեֆի սառցա– դաշտային ձևեր կան նաև Եղնախաղի, Ջավախքի լեռնավահաններում, Սյունի– քի բարձրավանդակում (Իշխանասար, Ծղուկ) և Զանգեգուրի լեռնաշղթայի հվ․ բարձրադիր մասում (Մեղրի գետի, Քա– ջարանցի, Ծաղկարի, Կապուտջուղի, Գե– ղիի տրոգները)։ Մորենային արգելափակ– ման գոգերում գոյացել են լճեր․ Քարի, Լեսինգի, Ակնա, Սև լիճ ևն։ Հարթված մակերևույթնե– ր ը տեղատարումային ռելիեֆի արդյունք են և պատառիկների ձևով հանդիպում են տարբեր բարձրություններում (2000– 2200, 2400, 2800, 3200 մ), հատկապես ծալքաբեկորային լեռնաշղթաներում։ Հրա– բխային բարձրավանդակում դրանք հիմ– նականում թաղված են երիտասարդ լա– վաների տակ։ Գեոմորֆոլոգիական շրջանացում։ ՀՍՍՀ տարածքում առանձնացվում են Փոքր Կովկասի, Մերձարաքսյան ծալքաբե– կորավոր լեռնաշղթաների և հրաբխային ռելիեֆի գեոմորֆոլոգիական մարզերը (ենթամարզերով ու շրջաններով), որոնք իրարից տարբերվում են ռելիեֆի ծագում– նաբանական որոշակի առանձնահատկու– թյուններով ու տիպերով։ 1․ Փ ոք ր Կովկասի գեոմորֆո– լոգիական մարզը բաժանվում է․ ա) ար– տաքին շարի միաթեք զանգվածային և կուեստային լեռնաշղթաների վերամշակ– ված ռելիեֆի ենթամարզի՝ ջրաէրոզիոն, ծանրահակ և կարստային ձևերի տիրա– պետությամբ, բ) ներքին շարի հորստ– կամարածալային բարձրադիր ու միջին բարձրության լեռնաշղթաների և ներլեռ– նային ճկումնագրաբենային, կուտակու– մային գոգհովիտների ենթամարզի՝ ջրա– էրոզիոն և ծանրահակ վերամշակված ձևե– րով։ Արտաքին շար ու մ առանձնա– նում են Վիրահայոց բեկորային հորստ– կամարածալային ու գմբեթային, Գուգա– րաց միաթեք բեկորային և կուեստային և Տավուշի միաթեք բեկորային լեռնաշղթա– ների շրջանները։ Ներքին շար ու մ առանձնանում են Բազում–Հալաբի հո– րըստ–կամարածալային, Փամբակի կա– մարածալ–գմբեթային և միաթեք կառուց– վածքներով, Արեգունի–Սևանի հորստ– կամարածալային, Ծաղկունյաց հորստ– հրաբխային լեռների և Փամբակ–Աղստև– յան ներլեռնային գրաբեն–ճկվածքային կուտակումային գոգհովիտների շրջան– ները։ 2․ Մերձարաքսյան գեոմորֆո– լոգիական մարզը բաժանվում է Զանգե– զուրի և Երանոս–Վայքի ենթամարզերի։