սաններ ու կատակերգուներ, մյուս կող– մից4 եկեղեցական թատերակարգ՝ պա– տարագով, ժամերգությամբ և լիթուրգիա– կան (պատարագային) դրամայով։ Միջ– նադարյան աշխարհիկ թատրոնը չի ըս– տեղծել դրամատուրգիական արժեքներ և մոռացվել է, թողնելով միայն նեգատիվ վկայություններ ու բառային հետքեր։ Եկեղեց․ միջավայրը ուշ միջնադարում (XIV դ–ից) ստեղծել է իր թատրոնն ու դրամատուրգիան Եվրոպայում։ Հայ իրա– կանության մեջ, ավելի ուշ, վերածնվել է դպրոցական բեմասացությունը՝ որպես թատրոնի և դրամայի յուրահատուկ տե– սակ (XVII դ․)։ Հայկ․ վաղ միջնադարյան միմոսական թատրոնի հավաստումը մատենագրու– թյան մեջ թողած նրա այցետոմսն է՝ հու– նարենից ասորերենի միջոցով փոխառված թատր բառը։ V դ․ կաթողիկոս Հովհան Մանդակունու անոէնով ավանդված «Վասն անօրեն թատերաց դիւականաց» ճառում անուղղակիորեն ակնարկվում է Ասորի– քից ու Բյուզանդիայից եկած միմոսական թատրոնը կամ համանման մի երևույթ։ Այդ ակնարկը կա նաև Սիմեոն Ադձնյաց եպիսկոպոսի (մոտ VII–VIII դդ․) «Վասն գինո խմողաց» ճառում։ Միմոսի հեռավոր արձագանքները լսվում են նաև աշխար– հիկ բանաստեղծության մեջ, զգայական բովանդակությամբ պարերի նկարագրու– թյուններում։ Թլկուրանցու «Տաղ վասն Հովհաննու գլխատման» քերթվածում (XIV դ․) երևում է միմոսական պարի առարկայական պատկերը․ Զվիզն կեռեց քան զքարբի օձ, ԶմԷջքն ոլորեց քան զաղեղան, Աչօք 4 ունօք խնճով նայէր, Բազուկ ձգէր քան գուռ ճոճան․․․ Միջնադարյան աշխարհիկ պրոֆեսիոնալ թատրոնի դերասաններին է ակնարկում Առաքել Սյունեցին (XV դ․) Ոմանք լինեն կատակերգուք, Այլք՝ մոլեգնեալք և ծաղրածուք, Այլք խեղք կատակք անկար իսսղուք, Եւ այլք՝ գուսանք դիւաց պարուք։ Կիլիկյան հեղինակ Գրիգոր Մարաշեցին (XII դ․) խոսում է թատեր․ տաղավարի (վարագուրածածկ բեմ) և դիմակավոր– ման մասին։ Աշխարհիկ թատրոնը քիչ հետքեր է թողել միջնադարի մատենա– գրության մեջ․ նույնիսկ դրանցով ակըն– հայտ է նրա անընդմեջ գոյությունը V– XVII դդ․ ժամանակահատվածում։ Վկա– յություններից վերջինը պատկանում է ֆրանս․ ճանապարհորդ ժան Շարդենին, որը 1673-ին Երևանում տեսել է ֆարսա– յին–էրոտիկական բովանդակությամբ մի միմոդրամա։ Գրական թատրոնը, որպես կուլտուր– հասարակական երևույթ, բացառվում է ինչպես միջնադարյան Եվրոպայում, այն– պես էլ Հայաստանում։ Անտիկ ժամանակ– ներից մնացած դրամատուրգիական ձևը ընդօրինակվել է վաղ բյուզ․ գրականու– թյան մեջ (Ապոլինար Լաոդիկեցի, IV դ․), մասամբ կիրառվել որպես դպրոցական ճարտասանության եղանակ և այսպիսով փոխանցվել հայկ․ միջավայր։ Դիոնիսիոս Թրակացու «Քերականության» վաղ մեկնու– թյուններում (V–IX դդ․) հիպոկրի զիս և մի մ և սի ս թատեր․ հասկացությունները թարգմանվել են ենթադատութիւն և նմա– նաբանութիւն, հիմք տալով միաժամա– նակ դրանց ավելի մատչելի բացատրու– թյան՝ առնել (գործել) և ձ և ա ց ու ց ա– նել։ Առակների տրամախոս, մեկնություն– ները, աստվածաշնչային թեմաների պար– զունակ դրամատիկ, մշակումները Ստե– փանոս Սյունեցին (VIII դ․) անվանում է առասպելավարժութիւն, սահմանելով նաև դրանց բանավոր վերարտադրության կանոնը, այն է՝ տրամախոսությունը վա– րել ժող․ թատեր․ երգիծանքի ոճով։ Միջ– նադարյան արձակ և չափածո գրականու– թյան մեջ կան պարականոն ավետարան– ներից առնված, տրամախոսական պարզ, խոսակցական ոճով մշակված գրվածքներ («Վասն Ցովակիմայ և Աննայի», «Ցիշա– տակ անդամալուծին», «Տաղ աւետեաց», «Տաղ Ցովասափու» ևն), որոնք բնույթով նման են XIII–XIV դդ․ եվրոպ․ դպրոցա– կան–եկեղեցական միջավայրում ստեղծ– ված միրաքլներին։ Դրանք ենթադրում են տրամախոսական ընթերցանություն կամ երգային տրամախոսություն և ինչ– ինչ գծերով ձայնակից են դպրոցական բեմասացության կանոններին։ Միջնա– դարյան դպրոցական ճարտասանությունը որոշ առումներով եվրոպ․ միստերիալ (խորհրդապաշտական) դրամայի նախա– տիպն է, հատկապես միրաքլային (սքան– չելագործական) ժանրի, որը հետագա– յում ծաղկել է XV–XVI դդ․ Նիդերլանդնե– րի «ճարտասանական լսարաններում» («կամերա–օրատորիում»)։ Սկսած վաղ միջնադարից հայ եկեղեցին ստեղծել է իր թատերակարգը՝ միանգա– մայն անկախ աշխարհիկ պրոֆեսիոնալ թատրոնից և տիպաբանորեն նման հնա– գույն խորհրդապաշտական դրամային։ Պատարագում բացառվում են արտաքին գործողությունը և առարկայական վիճակ– ները, բայց կա ներքին խոր դրամատիզմ։ Եկեղեցու բեմը խորհրդանշում է Գողգո– թան կամ «Վերջին ընթրիքի» սեղանը, քա– հանան՝ խաչվող Քրիստոսին, թագը՝ փշե պսակը։ Այստեղ գաղափարական այլ հիմ– քի վրա նորոգված է անտիկ դրամայի ճա– կատագրական զոհի թեման, ներկայաց– ման դարձյալ պարերգական (խորային) տեսքով, տեղի է ունենում երգային ու խոսքային դիալոգ պատարագիչի և դպիր– ների երգչախմբի միջև, ու թեպետ ամեն ինչ թատերային է, բայց ծառայում է ունկնդիրների ոչ այնքան գեղարվեստա– կան, որքան կրոն, զգացմունքներին։ Դրա– նով էլ պատարագը թատերակարգային երևույթ է, բայց ոչ թատրոն իր ներքին նպատակներով։ Թատրոնին համեմատա– բար մոտ է լիթուրգիական (պատարա– գային) դրաման՝ Ծննդյան և Զատկական ցիկլերով («Դանելիա», «Հիմար և իմաս– տուն կույսեր», «Դռանբացեք», «Ոտնլվա», «Խավարում», «Վերջին դատաստան» են)։ Որոշ թեմաների բեմ․ կանոնացումը տեղի է ունեցել IV դ․ ասորական եկեղեցում։ Առաջին մշակողը և կանոնացնողը եղել է Եփրեմ Ասորին։ Լիթուրգիական դրամա– յի կանոնը աստիճանաբար յուրացվել է արլ․ (մասնավորապես՝ հայկ․) եկեղեցի– ներում, հետագայում՝ IX–XIII դդ․ արմատավորվել արևմտաեվրոպական եկեղեցիներում և դարձել միստերիալ թատրոնի հիմքը։ Արևմուտքում լիթուր– գիական դրաման դրսևորել է աշխարհի– կացման միտում՝ ներառելով ժող․ հրա– պարակային թատրոնի տարրեր։ Հայ իրականության մեջ այս երևույթը պահ– պանվել է ավանդական տեսքով, կանո– նացված տեքստը գրեթե չի խախտվել, արտաքին գործողության տեսքը՝ նույն– պես։ Հայ միջնադարյան թատրոնը պատմա– կանորեն ավարտվել է XVII դ․ վերջին։ 1668-ին, Լվովի հայ կաթոլիկական դըպ– րոցում գրվել և բեմադրվել են «Մահ Կե– սար ու», «Առակք Սողոմովնի», «Ս․ կայս– րուհին Պուղխերիա», «Մարտիրոսութիւն Սրբոյն Հռիփսիմէի» կրոնաբարոյախո– սական պիեսները։ Դրանցից պահպան– վել է «Հռիփսիմեն», որ բովանդակու– թյամբ վարք–վկայաբանություն է, ժանրա– յին նկարագրով՝ միրաքլ։ Եվրոպ․ «կա– մերա–օրատորիումի» յուրահատուկ դրսե– վորումն է սա հայ կաթոլիկական միջա– վայրում։ Համանման երևույթ է Վենետի– կի Մխիթարյան դպրոցական թատրոնը XVII դ․ 70–80-ական թթ․։ Այստեղ գրված ու բեմադրված պիեսները («Ս․ Բարդուղի– մեոս», «Ս․ Ստեփաննոս», «Ա․ Պետրոսի մաքսավորը», «Ս․ Եվստաքիոս», «Ս․ Ալեք– սիանոս և Հովհան Ոսկեբերան», «Ս․ Գե– վորգ զորավարի նահատակությունը» ևն) միջնադարյան ավանդություն են հատկա– նշում։ Վարքերի և միրաքլ–սքանչելիքնե– րի բնույթ ունեն նաև XIX դ․ 2-րդ կեսին բեմադրված Հ․ Կարինյանի «Շուշանիկ», Թ․ Թերզյանի «Սանդուխտ» ողբերգու– թյունները։ Հովհաննիսյան Թատրոնը XIX դ․ –XX դ․ սկզբին։ Հայաստանի պետ․ անկախության կո– րըստյան հետևանքով հայ նոր թատրոնը զարգացել է այն երկրներում (Լեհաստան, Իտալիա, Ռուսաստան, Եգիպտոս, Հընդ– կաստան), ուր աստիճանաբար ծնունդ են առել հայկ․ գաղթավայրերը։ XIX դ․ 1-ին կեսին, Վենետիկում, Կ․ Պոլսում, Նոր Նախիջևանում և այլ քաղաքներում շարու– նակել է գործել հայ դպրոցական թատրո– նը։ Վենետիկի Մխիթարյան միաբանու– թյան դպրոցական թատրոնը ծնունդ է առել դեռևս XVIII դ․ առաջին քառորդում՝ պրոպագանդելով կաթոլիկական եկեղե– ցու գաղափարները։ XIX դ․ սկզբից կրոն, թեմաներով պիեսներն իրենց տեղը զի– ջել են պատմ․ դրամաներին և կենցաղա– յին կատակերգություններին։ Պատմ․ դրա– մատուրգիան զարգացել է XVII դ․ ֆրանս․ կլասիցիզմի և լուսավորության դարա– շրջանի՝ նույն ժանրի երկերի օրինակով (Ռասին, Վոլտեր, Կոռնել), իսկ կենցա– ղային թատրոնը կրել է Մոլիերի ազդե– ցությունը; Հայկ․ կլասիցիզմի հայտնի ներկայացուցիչ Ա․ Բագրատունին ոչ միայն թարգմանել ու հայ իրականությանն է հարմարեցրել արևմտաեվրոպ․ դրամա– տուրգների երկերը, այլև գրել պատմ․ ողբերգություններ («Երուանդ», բեմ․ 1815, «Արտաշես», բեմ․ 1816), որոնցում արտա– ցոլվել են ժամանակի ազատասիրական գաղափարները։ Վենետիկի թատրոնի նշանավոր դեմքը կլասիցիստ դրամա– տուրգ, տեսաբան, թատեր․ գործիչ Պ․ Մի– նասյանն էր։ 1845-ին նա մի գրքով հրա– տարակել է «Խոսրով Մեծն» և «Սմբատ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/593
Արտաքին տեսք