Առաջին» ողբերգությունները՝ <6աղագս օգաակարութեանց և վնասուց թատերա– կան հանդիսից» ընդարձակ առաջաբա– նով։ Վենետիկի դպրոցական թատրոնն իր գոյության 200 տարվա ընթացքում բե– մադրել է շուրջ 300 պիես։ Միաբանությու– նը նման թատրոններ է կազմակերպել հայկ․ համայնքներ ունեցող բոլոր երկըր– ներում։ Կ․ Պոլսի կաթոլիկական դպրոցի թատրոնը, որ գոյատևել է շուրջ 20 տարի, 1810-ից ղեկավարել է Մ․ Բժշկյանը։ Նա 1815–17-ին նույն քաղաքում աշխարհա– բարով ներկայացումներ է տվել Տյուզ– յան եղբայրների մասնավոր թատրոնում, իսկ 1824-ին՝ Ղարասուբազար (այժմ՝ Բե– լոգորսկ, Ղրիմում) քաղաքում իր հիմնա– դրած հայկ․ դպրոցում կազմակերպել է սիրողական թատրոն (գոյատևել է մինչև 1875-ը)։ Նույնպիսի թատրոն է կազմա– կերպվել 1836-ին, Իզմիրի Մեսրոպյան վարժարանում։ Լայնորեն տարածված հայ դպրոցական թատրոնը կատարել է ոչ միայն մանկավարժական, ուսումնական դեր, այլև գեղագիտ․ և գաղափարական ազդեցություն է գործել հայկ․ համայնք– ների վրա՝ արթնացրել ազգ․ ինքնագի– տակցություն, նպաստել հայոց լեզվի պահ– պանմանը։ Դպրոցական թատրոնը հետըգ– հետե, ինչպես և մեր ժողովրդի հոգևոր կյանքի մյուս բնագավառները (դպրոց, հրատարակչական գործ, գրականություն, երաժշտություն, նկարչություն ևն), ձեռք է բերել լուսավորական բովանդակություն և նշանակություն։ Այս իմաստով առանձ– նացել է հնդկ․ գաղթավայրը։tXIXtդ, սկզբին Կալկաթայի հայկ․ դպրոցին կից բացվել է թատրոն, որը, բացի այլ պիես– ներից, 1821-ին բեմադրել է Մ․ Մկրտչյա– նի «Խտրադիմա դժրողության» կենցաղա– յին կատակերգությունը։ Տայ ժողովրդի համար պատմ․ նշանակություն է ունեցել Արևելյան Հայաստանի միացումը Ռու– սաստանին։ Երկրում տնտ․ և մշակութա– յին կյանքը որոշակի վերելք է ապրել, խորացել կապերը ռուս առաջավոր մշա– կույթի հեւո։ Դրա Փայլուն օրինակներից է Ա․ Դրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության անդրանիկ բեմադրու– թյունը հեղինակի ներկայությամբ՝ Երե– վանում, 1827-ին։ Թիֆլիսում հայ բեմար– վեստը սկզբնավորողներից է թատեր․ հասարակական գործիչ, դրամատուրգ Դ․ Շերմագանյանը, որը 1836-ից ներկա– յացումներ է տվել «Շերմազանյան դար– բաս» սեփական թատրոնում։ 1841-ին բե– մադրել է նաև իր «Նկարագրութիւնք ինչ– ինչ գործոց Կարապետի եպիսկոպոսի վի– ճակաւոր առաջնորդի հայոց գաղթելոց ի Տայս» պիեսը՝ հայ դրամատուրգիայում երգիծական անդրանիկ կատակերգու– թյունը։ Ազգ․ պետ․ անկախության թեման XIX դ․ սկզբի Լուսավորական շարժման մեջ գրավել է կարևոր տեղ։ Այդ ասպարե– զում անգնահատելի դեր է խաղացել Խ․ Աբովյանը։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին ավելի մեծ հնա– րավորություններ է տվել հայ երիտասար– դությանը՝ կրթվելու ռուս, համալսարան– ներում։ Մոսկվայի համալսարանում հե– տագա զարգացում են գտել հայ թատեր․ քննադատությունը, դրամատուրգիան և թատրոնը։ Ներկայացումներ կազմակեր– պելու գործին եռանդուն մասնակցել է Ս․ Տիգրանյանը, որը 1834-ին թարգմանել և հրատարակել է Ռասինի «Դոթողիա» ողբերգությունը, որին կցված «Ինչ–ինչ զեղերերգութենէ» վերնագրով առաջաբանը հայ թատերագիտ․ մտքի անդրանիկ էջե– րից է։ 1837–40-ին Թ․ Խատամյանի հետ նա սիրողական ներկայացումներ է կազ– մակերպել Նոր Նախիջևանում։ 1846-ին, Կ, Պոլսում Հ․ Դասպարյանը կազմակեր– պել է «Արամյան թատրոն»-ը, որը գործել է 20 տարի՝ իր մեջ ամփոփելով հին և միջ– նադարյան հայ թատրոնի առանձնահատ– կությունները՝ առնչված եվրոպ․ նոր տի– պի բեմարվեստի հետ։ XIX դ․ կեսին, Կ․ Պոլսում, Մոսկվայում, Թեոդոսիայում և այլուր կազմակերպվել են բազմաթիվ թատերախմբեր, որոնք հիմք են դարձել նոր պրոֆեսիոնալ թատրոնի առաջաց– ման և ձևավորման։ Կ․ Պոլսի թատեր․ կյանքում առանձնահատուկ տեղ են գրա– վել 1856-ին և 1858-ին Մ․ Պեշիկթաշլյանի և Ս․ Հեքիմյանի ղեկավարած թաղային թատրոնները, որոնց խաղացանկում էին կլասիցիստական և ռոմանտիկական թարգմանական, ինչպես և Մ․ Պեշիկթաշ– լյանի աշխարհաբար [«Կոռնակ», «Վա– հան» («Վահան Մամիկոնյան»), «Արշակ» («Արշակ P»)], Ս․ Հեքիմյանի գրաբար («Արտաշես և Սաթենիկ», «Հարմակ և Աշխեն», «Սամել», «Վահրամ») և այլոց ազգ․ պատմ․ դրամաները՝ ձևով կլասի– ցիստական, բնույթով՝ ռոմանտիկական։ Թատերարվեստի առաջընթացին նպաս– տել է դրամատուրգ և հասարակական գոր– ծիչ Ա․ Հայկունու 1857-ին հիմնած «Մու– սայք Մասյաց» շաբաթաթերթը, որը հրա– տարակել է թատեր․ հոդվածներ, ինքնու– րույն և թարգմանական պիեսներ։ XIX դ․ 30-ական թթ–ից հայերեն ներկայացում– ներ են արվել Մոսկվայի համալսարանում և Լա զարյան ճեմարանում։ 1858-ին, Մոսկ– վայում կազմակերպվել է հայկ․ թատերա– խումբ, որը 1859–68-ին մշտապես ներ– կայացումներ է տվել մասնավոր թատրոն– ներում։ Թատերախմբում էին՝ Վ․ Շահխա– թունյանը, Մ․ Տեր–Դրիգորյանը, Ս․ Ման– դինյանը, Ա․ Քիշմիշյանը, Տ․ Դուրգեն– բեկյանը, Ա․ Աուլթանշահը, Ն․ Փուղին– յանը, Դ․ Քուչարյանը, Դ․ Երեցփոխյանը, որոնք հետագայում իբրև դրամատուրգ– ներ և դերասաններ նպաստել են պրոֆե– սիոնալ հայ նոր թատրոնի ձևավորմանը։ Մոսկովյան հայ թատերախմբի անդրա– նիկ ներկայացումը (Ս․ Վանանդեցու «Արիստակես» ողբերգությունը և Ն․ Ալա– դաթյանի «Վա՜յ իմ կորած հիսուն ոսկին» վոդևիլը) կայացել է 1859-ի հունվ․ 27-ին։ Այդ ներկայացման, ինչպես և հայ ժողո– վըրղի կյանքում թատրոնի դերի մասին «Տյուսիսափայլ»-ի էջերում հանդես են եկել Մ․ Նալբանդյանը և Ա․ Նազարյանը։ Պրոֆեսիոնալ նոր թատրոնի ձևավորմա– նը որոշակի նպաստել է Թեոդոսիայի Խա– լիբյան վարժարանի Ազգ․ թատրոնը, ուր առաջին անգամ բեմադրվել են Խ․ Դալֆա– յանի «Արշակ Երկրորդ» պատմ․ ողբեր– գությունը (1861) և «Ալաֆրանկա» կեն– ցաղային կատակերգությունը (1862)։ Թիֆ– լիսի հայ թատեր․ կյանքում խոշոր վաս– տակ ունեն Ներսիսյան դպրոցի ուսուցիչ– ներ, դրամատուրգներ և քննադատներ Մ․ Պատկանյանը, Տ․ Կարենյանը, որոնք 1859–62-ին կազմակերպել են մի շարք կիսասիրողական թատերախմբեր։ Կա– րենյանը հիմնականում բեմադրել է պատմ․ դրամաներ, ողբերգություններ և մելոդրամաներ, Պատկանյանը՝ ժամանա– կակից կյանքն արտացոլող կենցաղային պիեսներ։ Նրանց սուր և սկզբունքային բանավեճը լայն արձագանք է գտել ժա– մանակի մամուլում և մեծ դեր խաղացել ազգ․ բեմարվեստի սկզբունքները մշա– կելու հարցում։ XIX դ․ 60-ական թթ․ սկըզ– բին ծնունդ է առել պրոֆեսիոնալ հայ նոր թատրոնը։ 1861-ի դեկտ․ 17-ին Ս․ Հեքիմ– յանի, Մ․ Պեշիկթաշլյանի և Հ․ Սվաճյանի ջանքերով Կ․ Պոլսում կազմակերպված նոր պրոֆեսիոնալ «Արևելյան թատրոն»- ում տրվել է առաջին ներկայացումը։ Թատերախմբում էին՝ Պ․ Սաղաքյանը, Հ․ Աճեմյանը, Ս․ Պենկլյանը, Մ․ Մնակյա– նը, Դ․ Թրյանցը, Ս․ էքշյանը, Տ․ Վարդով– յանը, Թ․ Ֆասուլաճյանը, Ա․ Փափազյանը և ուրիշներ։ Անդրանիկ ռեժիսորն էր իտա– լացի Ասթին։ Թատրոնի համար կառուց– վել է հատուկ շենք։ Բացմանը ներկա է եղել Մ․ Նալբանդյանը, որի արտասա– նած ճառը տպագրվել է «Մեղու» լրագրում։ Նալբանդյանի ելույթները մամուլում սկզբունքային նշանակություն են ունեցել թատրոնի դեմոկրատացման, բեմը իրա– կանությանը ընդհուպ մոտեցնելու, թատ– րոնում ռեալիստ, ուղղությունը հաստա– տելու հարցում։ Նալբանդյանը գտնում էր, որ վճռականորեն հրաժարվելով մելո– դրամատիզմից և կեղծ ռոմանտիզմից, թատրոնը պետք է մերկացնի ժամանակա– կից կյանքի արատները և հանդիսատեսի մեջ արթնացնի ազգ․ ինքնագիտակցու– թյուն։ Հանդես գալով իբրև այդ տարինե– րին նոր թափ առած ազգ․–ազատագր․ գաղափարների ձայնափող, «Արևելյան թատրոն»–ը խաղացանկում հիմնական տեղը հատկացրել է Մ․ Պեշիկթաշլյանի, Ս․ Հեքիմյանի, Թ․ Թերզյանի, Ս․ Վանան– դեցու, Հ․ Սվաճյանի, Ռ․ Սետեֆճյանի, Ս․ Թղլյանի պատմա–հայրենասիրական ողբերգություններին, ինչպես և Վ․ Ալֆիե– րիի, Ֆ․ Վոլտերի, Վ․ Հյուգոյի, Ա․ Դյումա– հոր, ժ․ Բ․ Մոլիերի երկերին, որոնք իրենց ազատասիրական գաղափարներով ժա– մանակին համահնչյուն էին։ «Արևելյան թատրոն»-ի գոյության 20 տարվա ընթաց– քում ձևավորվել է վարպետ դերասաննե– րի մի ամբողջ խումբ։ Պ․ Սաղաքյանը առավել հայտնի է եղել իբրև թատեր․ գործիչ, ռեժիսոր, մանկավարժ։ Նրա աշա– կերտներից էին Ազնիվ Հրաչյան և Պ․ Ադամյանը։ Թատրոնի ղեկավարներից մեկի՝ Ս․ էքշյանի արվեստն առանձնա– պես փայլել է ազգ․ պատմ․ պիեսներում։ Խմբի առաջատարն էր Արուսյակ Փափազ– յանը՝ անդրանիկ հայ պրոֆեսիոնալ դե– րասանուհին։ Եթե «Արևելյան թատրոն»-ի խաղացանկի, դերասանական արվեստի և ռեժիսուրայի դիմորոշ ոճական հատկա– նիշը ռոմանտիզմն էր, ապա արևելահայ նոր պրոֆեսիոնալ թատրոնի ուղին Թիֆ– լիսում այլ ընթացք է ունեցել։ 1863-ի սկզբին Դ․ Սունդուկյանի, Մ․ Տեր–Դրիգոր– յանի, Մ․ Պատկանյանի, Հ․ Կարենյանի և այլոց նախաձեռնությամբ, Պ․ Պռոշյա– նի և Դ․ Չմշկյանի ղեկավարությամբ միա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/594
Արտաքին տեսք