Ժամանակ կազմակերպվել է երկու թատե– րախումբ, որոնք հանդես են եկել Ա․ Թա– մամշյանի քաղաքային թատրոնում։ խա– ղացանկում տիրապետողը եղել է ազգ․ պատմ․ դրամատուրգիան։ Այդ թատե– րախմբերի հիման վրա կազմակերպվել է մշտական թատրոն, որը ղեկավարել է Գ․ Չմշկյանը։ Նոր թատերախմբում էին Մ․ Ամրիկյանը, Ա․ Աուքիասյանը, Ս․ Մանդինյանը, Ա․ Մատինյանը, Ն․ Մե լիք–Նազարյանը․ Ս․ Շահինյանը, Վ․ Շահ– խաթունյանը, U․ Չմշկյանը, Ք․ Արամյանը, Գ․ Միրաղյանը և ուրիշներ, բեմանկարիչն էր Ա․ Աբամելիքյանը։ Թատրոնը բացվել է 1863-ի հոկտ․ 23-ին․ ներկայացվել են՝ Մ․ Տեր–Գրիգորյանի «ժլատ» կենցաղա– յին դրաման և Դ․ Աունդուկյանի «Գիշեր– վան սաբրը խեր է» վոդևիլը։ Թիֆլիսի պրոֆեսիոնալ հայ թատրոնն առաջին իսկ քայլերից, հետևելով ժամանակակից կյանքն արտացոլելու իր հիմնական խընդ– րին, նախապատվությունը ավել է նոր ինքնուրույն ռեալիստ, պիեսներին, որոնք դեռևս քիչ էին։ Այդ պատճառով էլ թատրո– նը դիմել է թարգմ․ գրականությանը։ Տայ բեմում առաջին անգամ բեմադրվել է ռուս, ռեալիստ, դրամատուրգիան՝ Ա․ Օստ– րովսկու «Ուրիշի սահնակ մի նստիր» (1864) և Ա․ Սուխովո–Կոբիլինի «Կրեչինս– կու հարսանիքը» (1865)։ Հայ ռեալիստ, դրամատուրգիայի հիմնադիր Գ․ Սուն– դուկյանը, դեռևս Պետերբուրգի համալ– սարանում սովորելիս, խորապես ուսում– նասիրել էր ռուս, և ֆրանս․ թատրոնը։ Նրան հատկապես հոգեհարազատ էր Ա․ Օստրովսկին։ Աունդուկյանի ստեղծա– գործության կենսաղբյուրը հայ կենցա– ղային դրամատուրգիան էր՝ Ն․ Փուղին– յանի, Ն․ Ալադաթյանի, Գ․ Երեցփոխյանի, Ա․ Քիշմիշյանի, հատկապես Մ․ Տեր– Գրիգորյանի («ժլատ», «Նինոյի նշնվի– լը», «էս էլ քի մոցիքլութին», «Վույ քի իմ վեչեր» ևն) և այլոց երկերը, որոնք մինչ այդ կազմում էին ազգ․ խաղացանկի հիմ– քը։ Աունդուկյանի ստեղծագործությունը հայ ազգ․ դրամատուրգիայի բարձրա– գույն փուլն է։ Նրա պիեսները՝ «Գիշեր– վան սաբրը խեր է» (բեմ․ 1863), «Խաթա– բալա» (բեմ․ 1866), «Օսկան Պետրովիչն էն կինքումը» (բեմ․ 1866), «Մախլաս» (բեմ․ 1866), «Եվայլըն կամ Նոր Դիոգի– նես» (բեմ․ 1869), «էլի մեկ զոհ» (բեմ․ 1870), «Պեպո» (բեմ․ 1871), «Քանդած օջախ» (բեմ․ 1873), «Ամուսիններ» (բեմ․ 1890), «Բաղնըսի բոխչա» (բեմ․ 1907), «Սեր և ազատություն» (բեմ․ 1909), հայ թատրոնի համար ունեցել են բարեփոխիչ նշանակություն։ Նրա երկերն աստիճանա– բար դուրս են մղել կեղծ պատմ․ պիեսնե– րը, մելոդրամաները, խորացրել թատրոնի հասարակական դերը ժողովրդի կյան– քում, մեծապես նպաստել ռեալիստ, խա– ղաոճի հաստատմանը հայ դերասանական արվեստում։ Այս հարցում անգնահատելի վաստակ ունի դերասան, ռեժիսոր, թա– տեր․ գործիչ Գ․ Չմշկյանը, որի արվեստի ձևաւխրման գործում մեծ ազդեցություն է ունեցել ռուս, թատրոնը և առաջադիմա– կան քննադատությունը։ Նա դեմոկրատ, դիրքերից պայքարել է քննադատական ռեալիզմի համար, բեմադրել ազգ․ դրա– մատուրգիայի, նախ Աունդուկյանի երկե– րը, խաղացանկում մեծ տեղ տվել Ա․ Օստ– րովսկու, Գոգոլի, Շեքսպիրի, Շիլլերի, Մոլիերի ստեղծագործություններին։ Նա սունդուկյանական կերպարների մարմնա– վորման ավանդներ ստեղծողներից է։ Չմշկյանի անձնավորած Պեպոն («Պե– պո») հայ բեմարվեստի դասական արժեք– ներից է։ Իբրև հայ թատեր․ գործի եռան– դուն տարածող, նա Մ․ Ամրիկյանի և Ս․ Մանդինյանի հետ, հյուրախաղերով հանդես է եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում, դառնալով այդ քա– ղաքներում ազգ․ թատրոնի հիմնադիրնե– րից։ Ս․ Մանդինյանը ռուս, ռեալիզմի ջատագովներից էր հայ թատրոնում, ազգ․ բեմի բնութագրային լավագույն դերասան– ներից։ Մ․ Ամրիկյանը դերասանական ար– վեստի ազգ․ դպրոցի հիմնադիրներից է․ նրա կարողությունները խորապես ար– տահայտվել են թե՝ կատակերգական, թե՝ դրամատիկ, թե՝ ողբերգական դերե– րում։ Ֆրանցի փայլուն դերակատարնե– րից էր (Շիլլերի «Ավազակներ»), սակայն թատրոնի պատմության մեջ մնայուն աեղ է գրավել սունդուկյանական կերպարների մարմնավորմամբ (Զիմզիմով, Զամբա– խով, Աարգիս)։ Հերոսական կերպարներ է անձնավորել Վ․ Շահխաթունյանը, բեմ․ բնութագրային դերերի կատարմամբ աչքի են ընկել Ա․ Աուքիասյանը, Աաթենիկ Չմշկյանը, Գ․ Միրաղյանը, վերամարմնա– վորման ինքնատիպ տաղանդով, զգաց– մունքային ուժով էր օժտված Քեթևան Արամյանը։tXIX դ․ 60–70-ական թթ․ ստեղծագործական վերելք է ապրել նաև Կ․ Պոլսի հայ թատրոնը։ «Արևելյան թատ– րոն»-ի մի շարք առաջնակարգ դերասան– ներ դարձել են նոր թատեր․ կոլեկտիվնե– րի ղեկավարներ։ Այդ խմբերից ամենա– նշանավորը թատեր․ գործիչ և ռեժիսոր Հ․ Վարդովյանի թատերախումբն էր՝ «Օս– մանյան թատրոն»-ը, որը գործել, է 10 տարի, ընդգրկելով հայտնի դերասան– ներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, պա– րուսույցներ, երաժիշտներ։ Թատրոնը հա– յերեն և թուրքերեն բեմադրել է մոտ 200 պիես, տվել 2000 ներկայացում։ Մի ամ– բողջ տասնամյակ այդ կոլեկտիվը Թուր– քիայում միակ պետ․ թատրոնն էր, որը գործունեության լայն չափերով տեխ․ հար– մարություններով և նյութական միջոցնե– րով եզակի երևույթ էր։ Վարդովյանը հա– ճախ պիեսներ է պատվիրել հայ և թուրք դրամատուրգներին, որով և նպաստել է երկու ազգերի թատերագրության զար– գացմանը։ Նա դրամատուրգիական աս– պարեզ է բերել Պ․ Դուրյանին («Արտաշես աշխարհակալ», «Սև հողեր», «Անկումն Արշակունի հարստության», «Վարդ և Շու– շան», «Թատրոն կամ Թշվառներ» ևն), որը խորացրել և զարգացրել է Պեշիկթաշ– լյտնի և Հեքիմյանի ավանդները։ Վարդով– յանը նպաստել է հայ երաժշտ․ թատրոնի ստեղծմանը։ Տ․ Չուխաճյանը, որն «Արե– վելյան թատրոն»-ի երաժշտական մասի ղեկավարն էր, 1868-ին գրել է «Արշակ Երկրորդ» օպերան, ապա «Արիֆ», «Քյոսե Քեհյա», «Լեբլեբիջի» օպերետները։ 1875-ին նա «Արևելյան թատրոն»-ի դե– րասան Ս․ Պենկլյանի հետ կազմակերպել է երաժշտ․ թատրոն, որն այդ բնագավա– ռում ամենախոշորն էր Մերձավոր Արևել– քում։ 1865-ին «Արևելյան թատրոն»-ի հիմ– նադիրներից մեկը՝ Թ․ Ֆասուլաճյանը, կազմակերպել է հյուրախաղային խումբ, որը հանդես է եկել Թուրքիայի, Բալկան– յան երկրների, Անդրկովկասի, Հս․ Կով– կասի, Ռուսաստանի բազմաթիվ քաղաք– ներում, նպաստելով տեղի թատեր․ կյան– քի զարգացմանը։ «Արևելյան թատրոն»-ի և «Օսմանյան թատրոնի» դերասաններից կազմված «Օսմանյան դրամատիկ թատե– րախումբ»^ 1885–1914-ին ղեկավարել է Մ․ Մնակյանը։ Թատրոնը գոյատևել է մինչև առաջին համաշխարհային պատե– րազմը։ XIX դ․ 60–70-ական թթ․ արև– մտահայ դրամատուրգիայի ասպարեզ է մտել Հ․ Պարոնյանը։ Նրա երկերից են՝ «Ատամնաբույժն արևելյան», «Շողոքոր– թը» և այլ կատակերգություններ, սակայն նրա դրամատուրգիական գլուխգործոցն է «Պաղտասար աղբար»-ը, ուր հեղինակը բարքերի կատակերգությունը հասցրել է սոցիալ․ ընդհանրացման։ Եթե XIX դ․ 70-ական թթ․ արևմտահայ թատրոևը վե– րելքի ընթացքում էր, ապա արևելահայ թատրոնը որոշակի լճացում էր ապրում։ Գ․ Չմշկյանի, Ն․ Ամատունու, Ա․ Հովհան– նիսյանի և Գ․ Աունդուկյանի ջանքերով 1879-ին ստեղծվել է նոր թատեր․ կոմի– տե, որի հանձնարարությամբ էլ Չմշկյանը մեկնել է Կ․ Պոլիս և թատերախումբ հրա– վիրել Պ․ Ադամյանին, Սիրանույշին և Աստղիկին։ Ռեժիսորներն էին Գ․ Չմշկյա– նը և Գ․ Սունդուկյանը։ Խաղացանկում մե– լոդրամաներն իրենց տեղը զիջել են նոր ինքնուրույն երկերին և համաշխարհային դասական դրամատուրգիային։ Այս թատ– րոնում սկիզբ է առել և խորացել արևմտա– հայ և արևելահայ խաղաոճերի փոխա– դարձ մերձեցումը։ 1879–82-ին Թիֆլիսի հայ թատրոնը հասել է հսկայական հա– ջողությունների։ Կ․ Պոլիս վերադարձած Սիրանույշին և Աստղիկին փոխարինել են նույնպես Կ․ Պոլսից հրավիրված Ե․ և Վ․ Գարագաշյանները, Մարի Նվւսրդը, Ազնիվ Հրաչյան, Մ․ Մնակյանը։ Թատրո– նի լավագույն բեմադրություններից էին՝ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Համ– լետ», Մոլիերի «Դոն ժուան», Շիլլերի «Դոն Կարլոս», «Ավազակներ», Ա․ Օստ– րովսկու «Եկամտաբեր պաշտոն», Ա․ Գրի– բոյեդովի «Խելքից պատուհաս», Գոգոլի «Ռևիզոր», Լերմոնտովի «Դիմակահան– դես»։ Ազնիվ Հրաչյայի տաղանդի հա– սուն շրջանը թիֆլիսյան տարիներն էին։ Այստեղ նրա ռոմանտիկական խաղաոճը ձեռք է բերել ռեալիստ, խորություն, նա ձևավորվել է իբրև ռուս, հոգեբանական ռեալիզմի հետևորդ։ Լավագույն դերերից են՝ Պորցիա (Շեքսպիրի «Վենետիկի վա– ճառականը»), Նինա (Լերմոնտովի «Դի– մակահանդես»), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Մարգարիտ Գոթիե (Դյումա– որդու «Կամելիազարդ տիկինը»)։ Ե․ Գա– րագաշյանի դերասանական անհատակա– նությանը բնորոշ էր բուռն տեմպերամեն– տը և մարմնավորած կերպարների հոգե– բանական հավաստիությունը (Մեդեա, Եվրիպիդեսի «Մեդեա», Կատրին Հովարդ, Դյումա–հոր «Կատրին Հովարդ»)։ Մարի Նվարդը օժտված էր դրամատիկական տա– ղանդով (լավագույն դերակատարումը՝
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/595
Արտաքին տեսք