Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


«Ավերակների վրա» (բեմ․ 1908), «Կոր– ծանվածը» (բեմ․ 1912), «Արմենուհի» (բեմ․ 1910), «Նամուս» (բեմ․ 1911), «Չար ոգի» (բեմ․ 1912)։ Ինչպես Սունդուկյանի «Պե– պո»-ն, այնպես էլ Շիրվանզադեի գլուխ– գործոցը՝ «Պատվի համար»-ը, քննադա– տական ռեալիզմի բարձրագույն արտա– հայտությունն է հայ դրամատուրգիայում։ Այդ տարիներին պիեսներ են գրել նաե Ս․ Թառայանը, Լ․ Մանվելյանը, Ա․ Աբել– յանը, Ա․ Ահարոնյանը, Մ․ Մանվելյանը։ Իրենց սոցիալ․ նշանակությամբ կարևոր տեղ են գրավել Վրթ․ Փափազյանի «ժայռ» (1904) և Նար–Դոսի «Սպանված աղավնի» Հ․ Զարիֆյանը Վանահոր դերում (Շանթի «՝՝Հին աստվածներ») (1907) դրամաները։ Ազգ․ դրամատուր– գիայի երկերից բացի, այս շրջանում բե– մադրվել են՝ Չեխովի «ճայ», Դորկու «Հատակում», Ա․ Օստրովսկու «Անտառ», «Անօժիտը», Դոստոեսկու «Ապուշը», ինչ– պես և Շեքսպիրի, Մոլիերի, Շիլլերի, Իբսենի երկերը։ XIX դ․ վերջին տասնամ– յակից հայ թատրոնի ազգ․ դիմագծի ձևա– վորումը մեծապես կապված է Հ․ Աբել– յանի անվանը։ Աբելյանը հայ թատրոնի ամենախոշոր ազգ․ դերասանն է։ Նա խա– ղացել է շուրջ 300 դեր։ Լավագույններից են՝ էլիզբարով, Բարխուդար, Գիժ Դա– նիել (Շիրվանգադեի «Պատվի համար», «Նամուս», «Չար ոգի»), Օթելլո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Օթար բեկ (Ցուժին–Աումբատովի «Դավաճանու– թյուն»), Ռասպլյուև (Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Լուկա (Գոր– կու «Հատակում»)։ Աբելյանը կարողացել է հաղթահարել կենցաղային ռեալիզմի սահմանափակությունը և գնալ հոգեբա– նական ռեալիզմի ուղիով։ XX դ․ երկրորդ տասնամյակում կարևոր տեղ են գրավել Լ․ Շանթի և Դ․ Դեմիրճյանի դրամատուր– գիական երկերը։ Շանթն առավել ճանաչ– վել է «Հին աստվածներ» սիմվոլիստական դրամայով, որն առաջին անգամ բեմադըր– վել է 1913-ին, Թիֆլիսում։ Այն նոր խոսք էր հայ դրամատուրգիայում։ Շանթի կեն– ցաղային մանրամասներից զերծ կերպար– ները պահանջում էին բեմ․ արտահայտչա– կանության այլ հատկանիշներ։ «Հին աստ– վածների» բեմադրությունները նպաստել են հայ դերասանական նոր սերնդի ձևա– վորմանը։ Հայ նոր պատմ․ դրամատուր– գիան և քաղ․ կատակերգությունը կապված են Դ․ Դեմիրճյանի անվանը։ Օ․ Սևումյա– նը բեմադրել է նրա «Վասակ» (1914) և «Դատաստան» (1917) դրամաները, Ա․ Խարազյանը՝ «Ազգային խայտառակու– Հ․ Աբելյանը էլիզ– բարովի ղերում (Շիրվանզադեի «Պատվի համար») թյուն» (1918) կատակերգությունը։ Այդ տարիներին ուժեղացել է ՄԴԹ–ի ազդե– ցությունը, լայն ծավալ են ստացել ռուս, դրամատուրգիական երկերի բեմադրու– թյունները։ 1908-ին Օ․ Աևումյանը և Ա․ Քա– փանակյանը Բաքվում և Թիֆլիսում բե– մադրել են Դորկու «Հատակում»-ը, որը խոշոր դեր է խաղացել թատրոնի սոցիալ– քաղ․ բովանդակության խորացման գոր– ծում։ Օ․ Աևումյանի բեմադրություններից են՝ Գոգոլի «Ռևիզոր»-ը, Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»-ը, որոնցում տեղ են գտել ՄԳԹ–ի ստեղծագործական սկըզ– բունքները։ Դրանց հաջորդել են Ա․ Օստ– րովսկու «Ամպրոպ»-ը (ռեժ․ Օ․ Մայսուր– յան), Ա․ Տոլստոյի «Ֆեոդոր իոհանովիչ արքան» (ռեժ․ Ա․ Տուգանով), Մ․ Լերմոն– տովի «Դիմակահանդես»-ը (ռեժ․ Օ․ Սե– վումյան)։ Այդ բեմադրություններում դե– Օ․ Սևումյանը Քաղաքագլխի դե– րում (Գոգոլի «Ռևիզոր») րասանական մնայուն արժեքներ են ըս– տեղծել՝ Ի․ Ալիխանյանը, Օ․ Սևումյանը, Օ․ Մայսուրյանը, Վ․ Փաֆազյանը և ուրիշներ։ XX դ․ հայ ռեժիսուրայի ձևա– վորման գործում մեծ վաստակ ունեն նաե Ա․ Արմենյանը, Ս․ Քափանակյանը, Ա․ Խա– րազյանը, Լ․ Քալանթարը։ XX դ․ հայ Օ․ Մայսուրյանը Օֆելյայի դերում (Շեքսպիրի «Համլետ») թատրոնը հարուստ է դերասանական խո– շոր անհատականություններով։ XIX դ․ վերջին տասնամյակից հանդես են եկել Գ․ Տեր–Դավթյանը, Վարդուհին, Ա․ Հա– րությունյանը, Գ․ Միրաղյանը, որոնց մարմնավորած կերպարներն աչքի են ընկել ազգ․ կենցաղային ռեալիզմի ինք– նատիպ գծերով։ Հատուկ տեղ է գրավում Ա․ Վրույրի ստեղծագործությունը, որի կատակերգական տաղանդը փայլուն դըր– սևորվել է Մոլիերի և Պարոնյանի պիես– ների կերպարների անձնավորումներում։ Իրենց արվեստով նրան չեն զիջել նաև կա– տակերգակ դերասաններ Գ․ Ավետյանը, Պ․ Արաքսյանը, Ա․ Մամիկոնյանը, որոնք դաստիարակվել են ռուս․ բեմ․ ռեալիզմի սկզբունքներով։ XX դ․ դերասանական Ի․ Ալիխանյանը Աբեղայի դերում (Շանթի «Հին աստվածներ») նոր սերնդի խոշոր ներկայացուցիչներն էին՝ Ս․ Ադամյանը, Օ․ Մայսուրյանը, Հ․ Զարիֆյանը, Ա․ Շահխաթունին, Վ․ Փա– փագյանը։ Ս․ Ադամյանը Կոմիսարժեսկա– յայի և Սիրանույշի ազդեցությամբ ձևա– վորված դերասանուհի էր, որի կերպար– ներն աչքի են ընկել բացառիկ հմայքով և կանացիությամբ։ Օ․ Մայսուրյանի արվես– տին բնորոշ էին ռուս, ռեալիզմի խաղա– ոճը և բարձր կուլտուրան, զուսպ ու նուրբ արտահայտչաձեերը։ Լայն դիապազոնի դերասան էր Հ․ Զարիֆյանը, որի խաղա– ցանկը հարուստ էր դրամատիկական, հերոսական, ռոմանտիկական, ողբեր– գական, բնութագրային, կատակերգական դերերով։ Խոշոր արժեք է ներկայացնում Վ․ Փափազյանի նախահեղափոխ․ շրջանի ստեղծագործությունը։ Բեմ է բարձրացել Օթելլոյի (Շեքսպիրի «Օթելլո») դերով, որը դառնալու էր նրա ստեղծագործության գլուխգործոցը։ Փափազյանը Ադամյանի ավանդների շարունակողն էր XX դ․։ Բացառիկ արտաքինով, վիրտուոզ տեխ– նիկայով, խոսքի բարձր կուլտուրայով, եվրոպ․ թատեր․ մշակույթի լայն իմացու– թյամբ Փափազյանը XX դ․ հայ թատրո– նում գրավել է առաջնակարգ տեղ։ Նրա արվեստը ձևով ռոմանտիկական էր, բո– վանդակությամբ՝ ռեալիստական, օրգա– նապես պայմանավորված սոցիալ․ այն Փոփոխություններով, որոնք առկա էին իր ժողովրդի կյանքում։ XX դ․ հայ թատ– րոնի կարևորագույն պրոբլեմներից էր դերասաններ և ռեժիսորներ պատրաստե– լու խնդիրը, որը իրագործվել է երկու ճա– նապարհով՝ բեմի վարպետների մոտ՝ թատրոնների ներսում, և՝ ստուդիանե– րում ու թատեր․ դպրոցներում։ Ստուդիա– կան շարժումը հայ թատրոնի ապագայի