Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


համար ձեռք է բերել խոշոր նշանակու– թյուն։ Ստուդիաներ հիմնելու փորձեր են արել Ս․ Քափանակյանը, 0․ Սևումյանը, Ա․ Խարազյանը, Ռ․ Մամուլյանը, Լ․ Քա– լանթարը, Ս․ Խաչատրյանը, Վ․ Միրզո– յանը, որոնք, սակայն, ցանկալի արդյուն– քի չեն հասել։ Ամենանշանակալիցը Ս․ Խաչատրյանի հիմնադրած Հայկ․ դրամա– տիկական ստուդիան էր Մոսկվայում, 1918-ին, որի բազմաթիվ շրջանավարտնե– րը հետագայում դարձել են հայ սովետա– կան թատրոնի առաջնակարգ դեմքեր։ 1918–20-ին Անդրկովկասում բուրժուա– ա զգայնական դաշնակցական, մենշևիկ– յան և մուսավաթական տիրապետության տարիներին հայ թատեր․ կյանքն ապրել է խոր ճգնաժամ։ 0․ Սևումյանը Փորձել է ստեղծել այնպիսի ստուդիա, ուր պետք է ձուլվեին արևելահայ և արևմտահայ բե– մարվեստները։ Այդ նպատակով մեկնել է Կ․ Պոլիս, ուր թատեր․ ընթացիկ աշխա– տանքին զուգընթաց՝ բանավոր և գրավոր ելույթներով պրոպագանդել հայ թատրոնի ստեղծագործական և կազմակերպչական բարենորոգման խնդիրը։ Հայաստանում սովետական իշխանության հաստատու– մից հետո կազմակերպվում են պետ․ թատ– րոններ, ուր կողք կողքի համագործակ– ցում են արևմտահայ և արևելահայ ստեղ– ծագործական ուժերը։ лt^ ․Ր․ Հարությունյան 1Խվետա1րսս շրջանի թատրոն Հայ սովետ, թատրոնի տարեգրությու– նը սկիզբ է առել Հս․ Կովկասի, Ուկրաի– նայի և Ղրիմի հայաշատ վայրերից, ուր սովետական իշխանություն հաստատվել էր երկու–երեք տարի ավելի վաղ, քան Հայաստանում․ 1918–19-ին, Պյատիգորս– կում գործել է հայկ․ պետ․ թատրոն՝ նշա– նավոր ռեժիսոր և դերասան 0․ Սևումյանի ւեկավաւււււթյաքբ, 1920-ին Արասնոդա– րում հիմնվեի է «Կոմունա» թատերախում– բը Վ․ Վաղարշ յանի նախաձեռնությամբ (գոյատևել է մինչև 1929-ը), հայկ․ թատե– րախմբեր են գործել Ստավրոպոլում, Ար– մավիրում, Խարկովում, Կիսլովոդսկում, 1918-ին Աստրախանում թատեր․ ստուդիա է հիմնել Վ․ Վարդանյանը, 1919-ից գոր– ծել է Մոսկվայի հայկ․ պետ․ ստուդիան, որը մեծապես նպաստել է հայ սովետա– կան թատրոնի ձևավորմանը։ 1921-ին Թիֆլիսում գործել են Շահումյանի անվ․ «Որոնումների թատրոնը», հայ դրամայի թատրոնը ևն։ Սովետական Հայաստանի թատեր․ առաջին պետ․ հաստատությունը՝ Առա– ջին պետթատրոնը, հիմնվել է 1921-ին, Երևանում։ Երբ նույն թվականի ամռանը «Որոնումների թատրոնը» հյուրախաղե– րով հանդես եկավ Երևանում՛ ՀՍՍՀ ժող– կոմխորհը կայացրել է դրա հիման վրա Հայաստանի առաջին պետթատրոն ըս– տեղծելու որոշումը։ Թատրոնի վարագույ– րըն առաջին անգամ բացվել է 1922-ի հունվարի 25-ին՝ Սունդուկյանի «Պեպո» կատակերգությամբ։ Թատրոնի հետագա զարգացումն ընթացել է արդիական խա– ղացանկի հաստատման, սոցիալիստ, գա– ղափարախոսության և գեղարվեստ, սկըզ– բունքների նշանաբանով։ Նոր թատրոնի ձևավորումը կատարվել է արվեստի մեծ խնդիրներ լուծելու ընդունակ, աստիճա– նաբար կազմավորված թատերախմբի շնորհիվ, որի ւքեջ էին ռեժիսորներ Լ․ Քա– լանթարը, Ա, Բուրջալյանը, Ա․ Դու լակ յա– նը, դերասաններ Վ․ Փափազյանը, Մ․ Ջա– նանը, Հ․ Ներսիսյանը, 0․ Դուլազյանը, Ա․ Ոսկանյանը, Մ․ Մանվելյանը, Դ․ Ավետ– յանը, Հասմիկը, Ա․ Ավետիս յանը, Վ․ Վա– ղարշյանը, Դ․ Ջանիբեկյանը, Ռ․ Վար– դանյանը, Ս․ Քոչարյանը, Ս․ Դարագաշը, Հ․ Խաչանյանը, Դ․ Մալյանը, Դ, Գաբ– րիեւյանը և ուրիշներ։ Ստեղծագործական հին ու նոր ուժերի միասնությամբ Առաջին պետթատրոնը ձևավորվել է իբրև արդիական ոճի առաջ– նակարգ մի թատերախումբ և արժանացել բարձր գնահատության։ 1930-ին թատրո– նը մասնակցել է ՍՍՀՄ ժողովուրդների արվեստի մոսկովյան օւիմպիադային, ցու– ցադրելով իր լավագույն բեմադրություն– ները՝ Սունդուկյանի «Պեպո»–ն, «Խաթա– բալա»^, Ռոմաշովի «Հրե կամուրջ»-ը, Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»-ը, Ցանովսկու «Ցասում»-ը։ Առաջին պետթատրոնը 1920-ական թթ․ հայ բեմարվեստի բարձրագույն, բայց միակ արտահայտությունը չէր։ Այս ժամա– նակահատվածում աչքի ընկնող թատեր․ միավորներ էին նաև Բաքվի հայկ․ թատ– րոնը, Թիֆլիսի հայ դրաման և պատանի հանդիսատեսի թատրոնը, Ալեքսանդրա– պոլի Քաղլուսվարի թատրոնը։ Բաքվի հայ թատրոնում հանդես էին գալիս Հ․ Աբելյանը, նախահեղափոխ․ տարինե– րին ձևավորված դերասաններ Հ․ Ոսկան– յանը, ժսամենը և ուրիշներ։ Թիֆլիսի հայ դրամային ստեղծագործական կշիռ էին տալիս Ի․ Ալիխանյանը, Օ․ Մայսուրյանը, Ա․ Մամիկոնյանը, Ա․ և Մ․ Բերոյանները, ռեժիսոր Ս․ Բափանակյանը․ Ալեքսան– դրապոլի Քաղլուսվարի թատրոնին՝ դե– րասան և ռեժիսոր Ա․ Արմենյանը, Ե․ Դուր*– յան–Արմենյանը և ուրիշներ։ 1928-ին, Լե– նինականում հիմնադրվել է Հայաստանի Երկրորդ պետթատրոնը։ Թատերախմբի հիմքն է դար^սլ Մոսկվայի թատեր․ 2-րդ ստուդիան (ղեկ․ Ռ․ Սիմոնով)։ Ստուդիա– կաններ Թ․ Սարյանի, Մ․ Կոստանյանի, Ս․ Աբովյանի, Վ․ Ստեփանյանի հետ թատ– րոնի կազմի մեջ են մտել Ս․ Սուրենյանը, Բ․ Դաբրիելյանը, Ա․ Ասրյանը, Դ․ Հակոբ– յանը, Ա․ Ռշտունին, ավելի ուշ՝ Ա․ Արմեն– յանը, Լ․ Զոհրաբյանը, Ե, Դուր յան–Ար– մենյանը, Ց․ Ամերիկյանը, Ա․ Հարու– թյունյանը, Ա» Փաշա յանը, Կ․ Արծրուն– յանը և ուրիշներ։ Թ․ Սարյանի կարճատև ղեկավարությունից հետո թատրոնի գե– ղարվեստ․ ղեկավար է նշանակվել Վ․ Աճեմյանը։ 1929-ին հիմնադրվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատ– րոնը, որի կազմի մեջ էին Ն․ Մանուչար– յանը, Վ․ Միրզոյանը, Վ․ Մուրադբեկյանը, Ա․ Աղասյանը, է․ Ստեփանյանը, Ս․ Քո– չարյանը, Ի․ Մկրտչյանը, է․ Վարդանյանը, Մ․ Քոչարյանը, Պ․ Սանթրոսյանը, Ա․ Մսաչ– յանը, Պ․ Դևորգյանը, Ա․ Ղազարյանը և ուրիշներ։ Թատրոնի առաջին ներկայա– ցումը բեմադրել է Տ․ Շամիրխանյանը, որի գործունեությունն արգասավոր ու տևա– Հասմիկը Խամփե– րիի դերում (Սուն– դուկյանհ «Խաթա– բալա») կան է եղել (մինչե 1952-ը) հատկապես այս թատրոնում։ ժամանակաշրջանի հայ բեմարվեստին բնորոշ էր վաղուց ի վեր ճանաչում գտած և նոր միայն ճանաչում գտնող արվեստա– գետների համագործակցությունը, բեմի հին վարպետները նորերին են հաղորդել իրենց մեծահարուստ փորձը և նրանցից առել արդիական արվեստի շունչն ու զգա– Ա․ Ոսկանյանը Կրուչինինայի դե– րում (Ա․ Օստ– րովսկու «Անմեղ մեղավորներ») ցռղությունը։ Բայց, եթե դերասանական արվեստում զարգացման ընթացքը չուներ հակասություններ, ապա նույնը չի կարե– լի ասել ռեժիսոր, և բեմանկարչական ար– վեստների վերաբերյալ, դերասանները, հատկապես հին վարպետները, դժվարու– թյամբ էին համակերպվում ռեժիսոր, գեր– իշխանության, թատերայնության նոր ըմ– բռնումների հետ (որ իր հետ բերում էր Գ․ Դաբրիելյանը Իսայու դերում (Սունդուկյանի «Խաթաբալա») «ձախ» թատրոնի գեղագիտությունը)։ Նո– րարարական ոգով համակւ[ած, իրեն դրու– թյան տերը համարող բեմադրական ար– վեստը ձգտում էր սեփական հղացումնե– րին ստորադասել ոչ միայն դերասաննե–