ժով U բեմով, մշտական խումբ (մնջկա– տակներ, էկվիլիբրիստներ, պարուհիներ, դրամայի դերասաններ), եվրոպ․ տիպի նվագախումբ և կոմպոզիտոր–դիրիժոր (Կ․ Փափազյան)։ Ներկայացումները տըր– վել են ընդարձակ ծրագրով, երկու–երեք տարբեր բնույթի բաժիններով՝ կրկեսա– յին և բալետային, մնջկատակային ու դրամատիկական։ Կրկեսային բաժինը կազմված էր ուժային, զարմանք ու վախ ազդող ցույցերից, տեխնիկապես բարդ ու թատերասյուժետային լարախաղերից (պար, մենամարտ, հրդեհ, խնջույք լարի վրա)։ Բալետային բաժնում հանդես են եկել իտալացի պարուհիներ (Լիզա, Հայ– տե, Ռոգա, Միքելա), մնջկատակային ինտերմեդիաներում՝ Հ․ Դասպարյանը, Ա․ Մինասյանը, Մ․ Բամբուկչյանը, Դ․ Չի– լինկիրյանը և ուրիշներ։ Դրամատիկա– կան բաժնում ներկայացվել* եէ արկածա– յին մելոդրամաներ ու պատմ․ ողբերգու– թյուններ, որոնց մասնակցել է ամբողջ թատերախումբը (մինչե 26 մարդ), դրանց թվում հայ օրիորդներ (Թագուհի, Մառի, Անտիկ)։ Կ․ Պոլսի իտալ․ և ֆրանս․ կըր– կեսային խմբերը, մրցակցությանը չդի– մանալով, փակվել են, և ասպարեզը մնա– ցել է «Արամյան թատրոն»-ին։ 1849–50 թատերաշրջանում Հ․ Դաս– պարյանի կրկեսը ներկայացումներ է տը– վել Թիֆլիսում, ուր ոմն Հակոբ աղա կա– ռուցել էր այս խմբի համար հատուկ շենք․ 1000 տեղանոց, 72 կրկնահարկ, թավշա– պատ օթյակներով։ Այնուհետև կրկեսը շրջագայել է Վրաստանի հայաբնակ վայ– րերում՝ Փոթի, Բութայիս, Սուրամ, Դորի, Մցխեթ։ 1850-ի ամռանը, խումբը ներկա– յացումներ է տվել Երևանում (Ցախի մեյ– դան թաղում), էջմիածնում, ապա մեկնել է Նախիջևան, այնտեղից՝ Թավրիզ, դարձ– յալ Թիֆլիս՝ մինչև 1853-ի վերջը։ Թատրո– նի հետագա գործունեությունը շարունակ– վել է Կ․ Պոլսում, ուր Մկրտիչ ամիրա ճեզաիրլյանը կառուցել է նոր շենք՝ ամ– ֆիթատրոնով և օթյակներով։ «Արամյան թատրոն»-ը գործել է 20 տարի, մինչև 1866-ի վերջը, որպես առաջին և իր շրջա– նում միակ պրոֆեսիոնալ կրկեսը Մերձ․ Արևելքում։ Հ․ Հովհաննիսյան Սովետական շրջանի կրկես Դարերից եկող ազգ․ կրկեսային կա– տարողական լավագույն ավանդույթներն իրենց զարգացումն են գտել Սովետական Հայաստանում։ Կրկեսի հայ արտիստները մինչև 1956-ը հանդես են եկել պետ․ կրկեսների կենտր․ վարչության համա– կարգի զանազան կոլեկտիվներում։ Հայկ․ կրկեսի զարգացմանը մեծապես նպաստել է հեծանվորդներ վարդանովների ընտա– նիքը։ XX դ․ սկզբին տարբեր կրկեսնե– րում հաջողությամբ գործել են նաև Ա․ Մինասովը (ակրոբատ), էկվիլիբրիստներ Մանուկյանների ընտանիքը (Д․ Մանուկ– յանն առաջինն է արժանացել ՀՍՍՀ վաստ․ արտիստի կոչման)։ 1956-ին, հայկ․ ար– վեստի և գրականության տասնօրյակի նախօրեին, ստեղծվել է հայկ․ կրկեսի կոլեկտիվը (1961-ից՝ «երևան»), որի գե– ղարվեստական ղեկավարն էր ճանաչված էկվիլիբրիստ Վ․ Արգումանյանը։ Կոլեկ– տիվի առջև դրված էր ազգ․ ինքնատիպ կրկես ստեղծելու խնդիրը։ Կոլեկտիվում իր ստեղծագործությամբ որոշակի տեղ ուներ ՀՍՍՀ վաստ․ արտիստուհի Ն․ Շի– րայը։ Տրյուկը և կերպարը ճշգրիտ գոյա– կցել են ՀՍՍՀ վաստ․ արտ․ Ա․ Մաղդաս– յանի «Բրոնզե մարդիկ» համարում, որը ներկայացվել է խմբային ակրոբատիկա– յի ժանրով։ Ուժային ակրոբատիկայի ժան– րում հաջողությամբ հանդես են եկել Ռ․ Մանասարյանը և Ռ․ Կասեևը։ Պլաս– տիկ․ էտյուդով ելույթ է ունեցել Ն․ Պապ– յանը, վարժեցված շնիկներով՝ Հայկ․ ՍՍՀ վաստ․ արտ․ Շ․ Դևորգյանը, ծաղրածուա– կան համարներով՝ Ռ․ Հարությունյանը և Լ․ Միներեւյանը։4ՀՍՍՀ ժող․ արտիստ Ս․ Իսահակյանը սովետական կրկեսի նոր Ս․ Իսահակյանը ելույթի պահին ուղղության վարժեցնող է։ Նրա «Կենդա– նիների խառը խումբ» ատրակցիոնի հիմ– քը հայկ․ ժող․ հեքիաթի հերոս Քաջ Նա– զարի արկածներն են։ Հայկ․ կրկեսի կո– լեկտիվի լավագույն համարները մտել են սովետական կրկեսի հավաքական ծրա– գրի մեջ։ Օդային մարմնամարզուհի ՀՍՍՀ վաստ․ արտիստուհի Ե․ Ավանեսովայի հա– մարներն աչքի են ընկել կատարման բար– ձըր տեխնիկայով։ Իրենց ինքնատիպ ար– վեստով առանձնանում են ակրոբատներ Ի․ Շեստուան և Ասատրյան եղբայրները։ Հայկ․ կրկեսի և թատրոնի ավանդույթնե– րը խիստ կապված են միմյանց։ Թատրոնը կրկեսից ժառանգել է կատարյալ տեխնի– կա,․ ճշգրտություն, կրկեսը թատրոնից՝ համարների թեմատիկ բնույթը։ Լարա– խաղացների արվեստը թատրոնի և կրկե– սի դարավոր կապի վկայությունն է։ Հայկ․ կրկեսի լարախաղացներ Դ․ Գրիգոր յանի, Ս․ Մինասյանի, Ն․ Մանուկյանի, Ա․ Ղա– րիբյանի ելույթներն ուղեկցվել են հայկ․ ժող․ գործիքների նվագակցությամբ։ Կըր– կեսային արվեստի զարգացմանը մեծա– պես նպաստել են ակրոբատ էքսցենտրիկ– ների (ղեկ․ Հ․ Խազխազյան) և ակրոբատ– ցատկորդների (ղեկ․ ՀՍՍՀ վաստ․ ար– տիստ Ա․ Դուդուկչյան) խմբերը։ Երկար տարիներ հայկ․ կրկեսի կոլեկտիվում է աշխատում ՀՍՍՀ վաստ․ արտիստ Բ․ Ղա– զար յանը (1973-ից՝ հայկ․ կրկեսի կոլեկ– տիվի ղեկ․)։ Նա ղեկավարում է «Ակրո– բատներ գնդերի վրա» համարը, ուր դըր– սևորված է սպորտի անխզելի կապը կըր– կեսի հետ։ Նորարար արտիստ Վ․ Բե– նիամինովը (Բենիամինյան) մշակել է «Անցասանդուղք» ինքնատիպ տրյուկա– յին համարը։ Հայկ․ ՍՍՀ վաստ․ արտիստ– ներ, եղբայրներ Մ․ և Ռ․ Հակոբյանները (օդայքւն մարմնամարզիկներ) տրյուկնե– րով ստեղծել են թեմատիկ ներկայացում։ 1969-ից Մ․ Հակոբյանը կնոջ՝ Ա․ Հակոբ– յանի հետ հանդես է եկել որպես ձեռնա– ծու։ Ռ․ Հակոբյանի (ծաղրածու4 1972-ից) արվեստը տոգորված է լավատեսությամբ։ Հայկ․ կրկեսում մեծ ծառայություն ունի ծաղրածու, ՀՍՍՀ վաստ․ արտիստ Վ․ Մելիքջանյանը։ Երաժշտ․ էքսցենտրի– կայի ժանրում հաջողությամբ ստեղծա– գործում են ՀՍՍՀ վաստ․ արտիստու– հի Բ․ Մարտիրոսյանը, Ս․ Դանիել– յանը և Դ․ Սարգսյանը։ ՀՍՍՀ վաստ․ արտիստ Մ․ Բաղդասարովը վարժեցված գազաններով ստեղծել է «Սասունցի Դա– վիթ» խառն ատրակցիոնը։ Հայկ․ կրկեսի կոլեկտիվում գործում են՝ Ն․ և Դ․ Մինա– սովների «Արջի բենեֆիս» ատրակցիո– նը, Վ․ Արզումանովայի «Վարժեցված շը– նիկները», Դ․ Բաղդասարովի «Վարժեց– ված իշուկները», Ռ․ Նիկողոսյանի ղեկա– վարած «Խմբային աճպարարները», էկ– վիլիբրիստներ Ի․ և Ռ․ Սարոդյանները, սալտոմորտալիստ (ձիու վրա) 6ու․ Սար– գըսյանը, «Ուրախ հովիվներ»Կ․ և Լ․Դա– լըստյանները, «Գեղարվեստական–ակրո– բատիկ կանանց խումբը»՝ Ռ․ Ղազարյանի գլխավորությամբ, ուժային ակրոբատներ Կ․ և Դ․ Դասպարյանները, ծաղրածու Ա․ Փիլոսյանը և ուրիշներ։ Հայկ․ կրկե– սային արվեստի պատմության ամենա– վառ էջը ստեղծել է ՀՍՍՀ ժող․ արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Լ․ Ենգիբարյանը։ Նա ստեղծել է ավան– դական ծաղրածուի դիմակ՝ մերթ տխուր, Լ․ Ենգիբ արյանը «Ջութակ» մանրա– պատումը կատա– րելիս մերթ ուրախ, մերթ երկչոտ, մերթ համար– ձակ, բացահայտելով մարդկային ապ– րումների մի ամբողջ հաջորդականու– թյուն։ Նա օժտված էր ժամանակակից աշխարհը բանաստեղծորեն ընկալելու հատկությամբ, տիրապետում էր կրկեսա– յին արվեստի գրեթե բոլոր ժանրերին։ Ենգիբարյանին բնորոշ էր անհանգիստ երևակայութունը և ծիծաղելին արագ ընկալելու ունակությունը։ Ելնելով իրա– վիճակից, նա կարողանում էր անմիջա– պես փոխել ծրագիրը՝ թե՝ տրյուկային, թե՝ իմաստային լուծման առումով։ Են– գիբարյանի տարերքը մնջախաղն էր, և նա ստեղծել է իր՝ ենգիբարյանական մըն– ջախաղը։ «Հայկ․ ժող․ խաղեր» համարով (ռեժ․ Լ․ Ենգիբարյան) հանդես է եկել հայկ․ կրկեսի կոլեկտիվի արտիստ, մի– ջազգային և համամիութենական մրցույթ– ների դաՓնեկիր Ս․ Պետրոսյանը (1975-ից՝ հայկ․ կրկեսի գլխ․ ռեժիսոր)։ 1972-ին, Երևանում կազմակերպել է Լ․ Ենգիբար– յանի անվ․ մանկական կրկեսային ստու– դիա, որը 1981-ին արժանացել է ժող․ կո– լեկտիվի կոչման։ Ս․ Պեւորոսյան
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/609
Արտաքին տեսք