Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առանձնացնել մի քանի էկրանավորում– ներ՝ «Հուսո աստղ» (րսա Ս․ խանզադյանի «Մխիթար սպարապետ» վեպի, 1978, ռեժ․ է․ Քեոսայան), «Սգավոր ձյունը» (ըստ Ա․ Թրուայայի, 1978, ռեժ․ Ցու․ Երզնկյան), «Կտոր մը երկինք» (ըստ Վ․ Թոթովենցի, 1980, ռեժ․ Հ․ Մալյան), «Դիքորը» (ըստ Հ․ Թումանյանի, 1982), «Սպիտակ անուրջ– ներ» (ըստ վ․ Թոթովենցի, 1984, երկուսն էլ՝ ռեժ․ Ս․ Իսրայելյան), «Խնձորի այգին» (ըստ Ս․ Ցորյանի, 1985, ռեժ․ Գ․ Մելիք– Ավագյան)։ ժամանակակից թեմայով ֆիլ– մերից են՝ «Աշնան արև» (ըստ Հ․ Մաթևոս– յանի, 1977, ռեժ․ Բ․ Հովհաննիսյան), «Ապրեցեք երկար» (1979), «Մենավոր ըն– կուզենի» (ըստ Վ․ Պետրոսյանի, 1986, երկուսն էլ՝ ռեժ․ Ֆ․ Դովլաթյան), «Արևիկ» (1978, ռեժ․ Ա․ Աղաբաբով, Ա․ Հայրա– պետյան), «Երջանկության մեխանիկան» (1982), «Օտար խաղեր» (1986, երկուսն էլ՝ ռեժ․ Ն․ Հովհաննիսյան), որոնք առանձնանում են արծարծված խնդիրների կարևորությամբ և դրանց համոզիչ մարմ– նավորմամբ։ Բազմաթիվ կինոնկարներ պարգևատրվել են համամիութենական և միջազգային կինոփառատոներում։ 1970- ական թթ․ վերջին և 1980-ական թթ․ սկըգ– բին հայկ․ կինոն համալրվել է երիտա– սարդ կինեմատոգրաֆիստներով՝ ռեժի– սորներ՝ Լ․ Դրիգորյան, Ռ․ Դևորգյանց, Ս․ Բաբայան, Դ․ Կևորկով, Մ․ Դովլաթ– յան, օպերատորներ՝ Դ․ Ավագյան, Ա․Մել– քոնյան, դերասաններ՝ Ա․ Թումանյան, Ա․ Ադամյան, Վ․ Քոչար յան և ուրիշներ։ է․ Պարսզաւոյան Վավերագրական կինո 1920-ին կինոօպերատոր Ա․ Լեմբերգը նկարահանել է 11-րդ կարմիր բանակի մուտքը Երևան։ Դրանք Սովետական Հա– յաստանի տարածքում արված առաջին փաստագրական կադրերն էին։ 1923-ին Հայաստանի ժողկոմխորհի դեկրետով կազմավորվել է հանրապետության Պետ– կինոն։ 1924-ին էկրան է բարձրացել առա– ջին լիամետրաժ փաստա–վավերագրա– կան ֆիլմը՝ «Խորհրդային Հայաստան»-ը, որի հեղինակները մի խումբ կինոօպերա– տորներ էին։ Այնուհետև փաստա–վտվե– րագրական կինոյի զարգացումը Հայաս– տանում ընթացել է գեղարվեստականին զուգահեռ4 անցնելով չորս հիմնական փուլ։ Առաշին փ ու լում (1924–41) նկարահանվել են առավելապես կարճա– մետրաժ ժապավեններ։ Վերածնված հայ ժողովրդի նոր կյանքի տիպական փաստե– րին, արտադրության, գիտության, գե– ղարվեստական մշակույթի մարդկանց, մա– տաղ սերնդին նվիրված ֆիլմերի ստեղծ– ման ընթացքում ձևավորվում էին նոր, սովետական իրականության վավերա– գրական կինոպատկերման սկզբունքնե– րը, գաղափարապես և ստեղծագործաբար հասունանում էին կինոժուռնալիստների կադրերը։ Այս շրջանի առավել ակնառու ֆիլմերից են՝ «Երկիր Նաիրի» (1930, ռեժ․ Հ․ Բեկնազարյան), «խնդության երկիր» (1940, ռեժ․ Լ․ Իսահակյան, Գ․ Բալասան– յան), որոնցով սկիզբ է դրվել Սովետա– կան Հայաստանի յուրաքանչյուր տասն– ամյակի նվաճումները լիամետրաժ վա– վերաֆիլմով ամվւոփելու ավանդույթին։ Երկրորդ փուլում՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45), սովետական կինովավերագրողների հետ «Հայկինոխրոնիկայի» արվեստագետնե– րը ևս ձեռնամուխ են եղել պատերազմի կինոտարեգրության ստեղծմանը։ Հայկ․ կինոյի գործիչներից շատերը մեկնել են գործող բանակ։ Դ․ Բալասանյանը, է․ Քա– րամյանը, Ի․ Դիլդարյանը, Ն․ Սիմոնյանը, Գ․ Սանամյանը, Գ․ Եղիազարյանը և ուրիշներ իրենց ֆիլմերում պատկերել են հայ մարտիկների սխրանքները, թիկուն– քի օգնությունը ռազմաճակատին, հաղ– թանակի բերկրանքը ևն («Ռազմաճակատի համար», 1941, «Հայաստանի գավակները Հայրենական պատերազմում», 1944, «Գե– ներալ Բաղրամյան», 1945, երեքն էլ՝ ռեժ․ Գ․ Բալասան յան, «Թամանյան դիվիզիա– յի վերադարձը», 1945, ռեժ․ է․ Քարամյան և Ա․ Սամվելյան ևն)։ Պատերազմական թեմատիկան մշտական տեղ է զբաղեցրել նաև հետագա տարիների կինոարտա– դրանքում։ Երրորդ փուլում (1945– 1959), մանավանդ առաջին տասնամյա– կում, երբ հայկ․ կինոն, թողարկում էր հիմնականում փաստա–վավերագրտկան ֆիլմեր, առանձնանում է «Երկիր հայրե– նի» լիամետրաժ ֆիլմը (1945, ռեժ․ Գ․ Բա– լասանյան, Լ․ Իսահակյան, Հ․ Զարգար– յան, գեղ․ ղեկավար և հաղորդավարի տեքստի հեղինակ Ա․ Դովժենկո)։ Մյուս ժապավենները, որոնց գլխ․ թեման ետ– պատերազմյան վերականգնումն էր, կու– սակցության, ժողովրդի պայքարը հանուն սոցիալ–տնտ․ և մշակութային առաջըն– թացի, միշտ չէ, որ ասելիքի կարևորու– թյունը ամրապնդում էին խոր, ներազդու մարմնավորմամբ։ Իրականության իլ– յուստրատիվ, մակերեսային պատկեր– ման, ստեղծագործական լուծումների ստանդարտացման որոշ միտումներ հաղ– թահարվել են չորրորդ փ ու լ ու մ՝ 1959-ից հետո, որը մեծապես կապված է Երևանի փաստա–վավերագրական ֆիլ– մերի ստուդիայի (հետագայում՝ Հայաս– տանի վավերագրական ֆիլմերի կինո– ստուդիա, 1982-ից՝ «Հայֆիլմ» ստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագոր– ծական միավորում) ստեղծման հետ։ Ընդ– լայնվել և ավելի կազմակերպված, ծրա– գրային բնույթ է ստացել վավերաֆիլմերի արտադրությունը։ Ավագ սերնդի կինո– վավերագրողների կողքին (ռեժիսորներ՝ Վ․ Հայկազյան, Գ․ Բալասանյան, Զ․ ժամ– հարյան, Լ․ Իսահակյան, Ռ․ Ֆրանգալ– յան և ուրիշներ, կինոօպերատորներ՝ Գ․ Ասլանյան, Գ․ Արամյան, Գ․ Սանամ– յան, Ն․ Սիմոնյան, Գ․ Եղիազարյան, Հ․ Եսայան և ուրիշներ) սկսել են աշխա– տել գեղարվեստական կինոյի ռեժիսոր– ներ՝ Գ․ Մելիք–Ավագյանը, Լ․ Վաղարշյա– նը, Ցու․ Երգնկյանը, Դ․ Կեսայանը և ուրիշներ, կինոօպերատորներ՝ Ա․ Ցավուր– յանը, Ս․ Իսրայելյանը, Կ, Մեսյանը և ուրիշներ։ Ասպարեզ է իջել կինոարվես– տագետների նոր սերունդ, ռեժիսորներ՝* Ա․ Վահունին, Ռ․ Գևորգյանցը, Ա․ Փելեշ– յանը, Ս․ Առաքելյանը, Ա․ Շահբազյանը, Ս․ Փոշոտյանը և ուրիշներ, կինոօպերա– տորներ՝ Բ ․Հովսեվւյանը, Յու․ Բաբախան– Կտդր «Մատենադարան» կինոնկարից (1983), ոեժ․ Հ․ Հախվերդյան յանը, Մ․ Վարդանովը, է․ Մաթևոսյանը և ուրիշներ։ Համատեղ ջանքերով զարգաց– վել են հայկ․ վավերակինոյի լավագույն ավանդույթները, ընդլայնվել թեմաների շրջանակն ու կերպարա–արտահայտչա– կան միջոցների զինանոցը, ավելի խոր և համակողմանի իմաստավորվել պատկեր– վող նյութը՝ հայ ժողովրդի ստեղծարար ներկան, հեռու և մոտ պատմական անց– յալի անցքերը, ժողովրդի կյանքի փաս– տերը։ Նոր շրջանի վավերաֆիլմերի գա– ղափարական նպատակասլացության ուժե– ղացման գործում իրենց ավանդն ունեն հանրապետության գրողներն ու ժուռնա– լիստները՝ Գ․ էմինը, վ․ Պետրոսյանը, Վ․ Դավթյանը, Գ․ Հայրյանը, գ․ Առաքել– յանը, Բ․ Մկրտչյանը, Հ․ Լալայանցը, Ռ․ Կարապետյանը, Ա․ Կակոսյանը, Ցու․ Մարյանը և ուրիշներ։ Պարբերաբար, հոբելյանական տարեթվերի առթիվ խո– շոր ամփոփիչ ֆիլմեր են նվիրվել Սովե– տական Հայաստանի նվաճումներին, հի– շարժան են՝ «Պոեմ Հայաստանի մասին» (1960, ռեժ․ Վ․ Հայկազյան), «6ոթ երգ Հայաստանի մասին» (1967, ռեժ․ Գ․ Մե– լիք–Ավագյան), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970, ռեժ․ Լ․ Իսահակյաև և ուրիշներ), «Լույսն Արագածի վրա» (1977, ռեժ․ Ա․ Վահանի, Ռ․ Դևորգյանց), «Հա– յոց բարձունքներ» (1981, ռեժ․ է․ Մաթե– վոսյան)։ Հայաստանի տնտեսության, շի– նարարության, գիտության նվաճումների, աշխատանքի մարդկանց մասին են պատ - լքում՝ «Հրաշագործ քիմիան» (1964, ռեժ․ Գ․ Բալասանյան), «Լեռնային պարեկ» (1964, ռեժ․ Ա․ Փելեշյան), «Բյուրականի աստղադիտարանը» (1965, ռեժ․ Ա․ Մա– նարյան), «Բանվորի դիմանկարը» (1966, ռեժ․ Գ․ Արամյան), «Հանդիպում վաղորդ– յան աստղի հետ» (1967, ռեժ․ Ռ․ Ֆրանգուլ– յան), «Տաթևգէս» (1968, ռեժ․,Զ․ ժամ– հարյան), «Մոլեգինները» (1970, ռեժ․ Ս․ Փոշոտյան), «Հրազդան» (1971, ռեժ․ Ա․ Վահունի), «Նաիրիների» ընտանիքը» (1972, ռեժ․ Մ․ Վարդանով), «Թունելներ» (1973, ռեժ․ Ա․ Շահբազյան), «Հողի մար– դիկ» (1976, ռեժ․ Ս․ Առաքելյան), «Հըն– գամյակի երթը» (1977–81, ռեժ, Ռ․ Գե– վորգյանց), «Արփա–Աևան» (1981, ռեժ․ Ս․ Առաքելյան), «Երևանի մետրոն» (1981, ռեժ․ Ռ․ Ֆրանգուլյան), «Հողի որդին» (1984, ռեժ․ է․ Մաթևոսյան) ևն։ Վավերա– գրական ֆիլմերի կարևոր մասն են Հա– յաստանի պատմությանը, ժողովուրդնե–