Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պատմ․ հուշարձաններից են Հին Հա– յաստանի մայրաքաղաք Արտաշատը (մ․ թ․ ա․ II դ․) և Խորվիրապը (XVII դ․)։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1930-ին։ 1987-ին կար 116 սկզբ․ կուս․, 170 կոմերիտ, կազմակերպու– թյուն։ Լույս է տեսնում «Արարատ» շրջանային թերթը։

ԱՐԹԻԿԻ ՇՐՋԱՆ, ՀՍՍՀ արմ–ում։ Կազ– մավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տարածու– թյունը 483,8 կմ2 է, բն․՝ 44,9 հզ․ (1987), խտությունը՝ ավելի քան 92,6 մարդ/fyt/2, վարչ․ կենտրոնը՝ Արթիկ։ Ունի 1 քաղաք (Արթիկ), 1 քտա (Պեմզաշեն), 1 քաղ․, 1 ավանային, 11 գյուղական սովետ։ Բնա– կավայրերն են․ Անուշավան, Արևշատ, Ար– թիկ, Գեղանիստ, Գետափի, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հա– ռիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպան– ղարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ։ Տարածքն զբաղեցնում է Արագած լեռ– նազանգվածի հս–արմ․ և Շարայի լեռան հվ–արմ․ ւանջերը, Շիրակի դաշտի հվ–արլ․ մասը։ Բարձրությունը 1500–4000 մ է։ Մակերևույթը կտրտված է Մանթաշ և Գեղաձոր գետերով ու դրանց վտակնե– րով։ Անտառազուրկ է։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգա– գետնային լանդշաֆտները։ Կան շինա– նյութերի հարուստ պաշարներ։ Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստի– ճանը՝ –8°Շ–ից մինչև –13°С, հուլիսինը՝ 8–20°С, տարեկան տեղումները՝ 450– 750 մմ, վեգետացիայի շրջանը՝ 40–165 օր։ Տարածքում են Մանթաշի ու Վարդա– քարի ջրամբարները (5 մայրուղային և միջտնտեսային ջրանցքներով)։ Տնտեսության առաջատար ճյուղերն են հանքարդյունահանող, շինանյութերի և թեթև արդյունաբերությունը, դաշտավա– րությունն ու անասնապահությունը։ Կա էլեկտրատեխ․ արդ․, մեքենաշինություն։ Գործում է 18 արդ․ ձեռնարկություն։ Ար– տադրանքի ծավալով առաջատար են «Արթիկտուֆ» արտադր․ միավորումը, վակուումային էլեկտրավառարանների և «Ստեկլոմաշ» գործարանները։ Գյուղա– տնտեսության հիմնական ճյուղը հացա– հատիկի մշակումն է։ Կար 15 կոլեկտիվ, 7 սովետական տնտեսություն, 1 միջ– տնտեսային ձեռնարկություն։ Մշակում են նաև շաքարի ճակնդեղ, բանջարեղեն, կտավատ, կերային կուլտուրաներ ևն։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ։ Ավտոճանապարհների երկարությունը մոտ 100 կմ է, երկաթուղին՝ 17 կմ։ Ունի կապի հանգույց՝ 26 բաժանմունքով։ 1986–87-ին կար 21 միջնակարգ, 7 ութամյա, 2 երեկոյան, 1 օժանդակ գի– շերօթիկ, 1 հեռակա միջնակարգ, 3 երա– ժըշտ․, 3 մարգ․, 1 նկարչական դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ Մանթաշի ջրամբարը 1987-ին գործում էր 1 շրջանային, 3 տեղամասային հիվանդանոց, 17 բուժ– մանկաբարձական կայան, 19 մշակույթի տուն, 6 ակումբ։ Հնում շրջանի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գա– վառի, Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի, Հայաստա– նում սովետական կարգեր հաստատվե– լուց հետո՝ նույն գավառի, 1924-ից մինչև 1930-ը՝ Լենինականի գավառի մեջ։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են Լեռնա– կերտի միանավ բազիլիկը (IV դ․), Հա– ռիճավանքի համալիրը (VII–XIII դդ․)։ Շրջանային կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1930-ին։ 1987-ին կար 103 սկգբ․ կուս․, 121 կոմերիտ, կազմակեր– պություն։ Լույս է տեսնում «Լեռնագործ» շրջանա– յին թերթը։

ԱՐՏԱՇԱՏԻ ՇՐՋԱՆ (մինչև 1945-ը՝ Ղա– մարլուի շրջան), ՀՍՍՀ արմ–ում։ Կազմա– վորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Արմ–ում սահ– մանակից է Թուրքիային։ Տարածությու– նը 517,3 կմ2 է, բն․՝ 92,5 հզ․ (1987), խտու– թյունը՝ 178,8 մաբղ/կմ2, վարչ․ կենտրոնը՝ Արտաշատ։ Ունի 1 քաղաք (Արտաշատ), 1 քաղ․, 14 գյուղական սովետ։ Բնակավայ– րերն են․ Աբովյան, Ագատավան, Այգե– զարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսա– վան, Արևշատ, Արտաշատ, Բաղրամյան, Բայբուրդ, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքա– նուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետա– զատ, Գալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դի– տակ, Դվին, Լանջագատ, Կանաչուտ, Կա– քավաբերդ, Հնաբերդ, Հովտաշեն, Մա– սիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մըր– գավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շա– հումյան, Ոստան, Զրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Քաղցրա– շեն։ Գտնվում է Արարատյան դաշտի հվ– արլ–ում և Գեղամա լեռնաշղթայի հվ–արմ․ լանջերին՝ 900–1500 մ բարձրության վրա։ Հս–ում Երանոսի լեռնաշղթան է։ Տիրա– պետում են կիսաանապատային, լեռնա– տափաստանային և մերձալպյան լանդ– շաֆտները։ Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ –4°Օից մինչև –14°С, հուլիսինը՝ 11 – 26°С, տարեկան տեղումները՝ 250– 700 մմ, վեգետացիայի շրջանը՝ 120–210 օր։ Խոշոր գետերն են Արաքսը և Ազատը։ Տարածքում են Խոսրովի պետ․ արգելոցի մասը, Ազատի ջրամբարը (ծավալը՝ 70 մլն մ3), Մխչյանի ջրհան կայանի 1 և II աստի– ճանները (17,5 կմ), Արտաշատի (12 կմ) և Դվինի (17,5 կմ) ջրանցքները։ Կան հան– քային ջրեր։ Արդյունաբերության հիմնական ճյու– ղերն են գյուղատնտ․ հումքի մշակումն ու թեթև արդյունաբերությունը։ Գործում են 22 արդ․ ձեռնարկություն, 13 շին․ կազմա– կերպություն։ Առավել աչքի են ընկնում Արտաշատի պահածոների, գինու, փորձ– նական գործիքաշին․ գործարանները, գա– լանտերեա–տրիկոտաժի ֆաբրիկան։ Խաղողի այգի Գյուղատնտեսության առաջատար ճյու– ղերն են խաղողագործությունը, բանջա– րաբուծությունը, պտղաբուծությունը և անասնապահությունը (առավելապես խո– շոր եղջերավոր)։ Կա 30 կոլեկտիվ և 5 սովետական տնտեսություն։ Մշակում են նաև կարտոֆիլ, բոստանային կուլտուրա– ներ ևն։ Ավտոճանապարհների երկարու– թյունը 257 կմ է։ Շրջանի տարածքով են անցնում Երևան–Բաքու երկաթուղին (17 կմ), Երևան–Նախիջևան ավտոճանա– պարհը։ Գործում են կապի հանգույց, 6 ավտոմատ հեռախոսակայան։ 1986–87-ին շրջանում կար 37 միջնա– կարգ, 5 ութամյա, 4 երաժշտ․, 6 մարզ, դպրոց, 2 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին գործում էր 42 գրադարան, 1 մշակույթի պալատ, 32 մշակույթի տուն, 10 ակումբային հիմնարկ, 1 պետ․ թատ– րոն, 1 շրջանային, 2 գյուղական տեղա– մասային հիվանդանոց, ստոմատոլոգիա– կան պոլիկլինիկա, տուբդիսպանսեր։