Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շրջանի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառի մեջ։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Երևանի նահանգի Երեանի գավառի, Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո, մինչև 1930-ը՝ Երևանի գավառի մեջ։ Պատմ․ հուշարձաններից են Դվինի ավերակները (IV դ․), Ազատավանի Տիկնունի ապարանքը (IV ղ,), Դվինի բազիլիկ եկեղեցիները (V–VI դղ․)։ Շրջանային կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1930-ին։ 1987-ին կար 148 սկզբ․ կուս․, 189 կոմերիտ, կազմակերպություն։ Լույս է տեսնում «Արտաշատ» շրջանային թերթը։

   ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ, ՀՍՍՀ արմ–ում։ Արմ–ից սահմանակից է Թուրքիային։ Կազմավորվել է 1983-ի մայիսի 6-ին։ Տարածությունը 453,14 կմ2 է, բն․՝ 16,1 հգ․( 1987), խտությունը՝ ավելի քան 35, 5 մարդ/կմ/2։ Վարչ․ կենտրոնը՝ Բաղրամյան ավան։ Ունի 16 բնակավայր, 6 գյուղական, 1 ավանային սովետ։ Բնակավայրերն են․ Արգինա, Արևադաշտ, Արտամետ, Բագարան, Բաղրամյան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ։ 
   Տարածքն զբաղեցնում է Արարատյան գոգավորության հս–արմ․ ձախակողմյան մասը։ Մակերևույթը կտրտված ու քարքարոտ է։ Կան հրաբխային խարամի, պեմզայի և տուֆի հանքավայրեր։ Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ – 4°Cից մինչև –6°C, հուլհսինը՝ 24–26°C, տարեկան տեղումները՝ 250–300 մմ, վեգետացիայի շրջանը՝ 190–200 օր։ Թուրքիայի հետ պետ․ սահմանով են հոսում Արաքս և Ախուրյան գետերը։ Տիրապետում են կիսաանապատային և լեռնատափաստանային լանդշաֆտները։ Կատարվում է անտառատնկում։ Շրջանի տարածքով է անցնում Թալինի ջրանցքը, գործում է Երվանդաշատի ջրհան կայանը։ Տնտեսության առաջատար ճյուղերն են սննդի և շինանյութերի արդյունաբերությունը։ Գործում է 8 արդ․ ձեռնարկություն։ Առավել խոշոր են Լեռնագոգի խոզաբուծական N1, N2 և տոհմային վերարտադրության համալիրները, Դալարիկի հացամթերքների կոմբինատը, թեթև լցանյութերի արտադրական միավորումը, երկաթբետոնե կոնստրուկցիաների, Քարակերտի պահածոների և պանրի գործարանները։ 
  Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն Է, առավելապես՝ խոզաբուծությունը (գլխաքանակը՝ 60 հզ․, 1985)։ Կա 3 կոլեկտիվ, 12 սովետական տնտեսություն։ Մշակում են հացահատիկ, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զարգանում են այգեգործությունն ու պտղաբուծությունը։

Ավտոճանապարհների երկարությունը 105,3 կմ Է։ Շրջանի տարածքով է անցնում Երևան–Լենինական երկաթուղու 10 կմ հատվածը։ 7 բնակավայրում կա կապի բաժանմունք։ Շրջանը գազիֆիկացվում Է։ 1986–87 ուս․ տարում շրջանում կար 9 միջնակարգ, 1 ութամյա, 1 հեռակա միջնակարգ, 1 երաժշտ․ դպրոց, 11 մսուր մանկապարտեզ, պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին գործում էր 6 մշակույթի տուն, 4 ակումբային հիմնարկ, 1 ավտո ակումբ, գրադարանների կենտրոնացված համակարգ՝ 7 մասնաճյուղով, 6 ստացիոնար կինո, 1 տեղամասային հիվանդանոց (Երվանդաշատ)։ Շրջանի տարածքը հնում մտել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ, Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի, Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո, մինչև 1930-ը՝ Էջմիածնի գավառի մեջ։ Մինչև 1983-ը կազմել է Հոկտեմբերյանի և Թալինի շրջանների մասը։ ճարտ․ հուշարձաններից են Երվանդաշատ քաղաքատեղին (if․ թ․ ա․ III դ․), Շենիկի եկեղեցին (V դ․)։ Շրջանային կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1983-ին։ 1987-ին կար 50 սկզբնական կուս․, 61 կոմերիտ, կազմակերպություն։ Լույս է տեսնում «Երասխ» շրջանային թերթը։

ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆ, գտնվում է ՀՍՍՀ հվ-արլ–ում։ Հս–ում և արլ–ում սահմանակից է Ադրբ․ՍՍՀ–ին։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տարածությունը 752 կմ2 Է, բն․՝ 38,0 հզ․ մարդ (1987), խտությունը՝ 50,5 մարդ/կմ/2, վարչ․ կենտրոնը՝ Գորիս։ Ունի 1 քաղաք (Գորիս, 1924-ից), 1 քաղ․, 1 ավանային և 18 գյուղական սովետ։ Բնակավայրերն են․ Աղբուլաղ, Արավուս, Բարձրավան, Բռուն, Գորիս, Խնածախ,Խնձորեսկ, Խոտ, Խոզնավար, Կռոնիձոր,Հալիձոր, Հարթաշեն,Ղուրդղուլաղ, Մալդաշ, Հարժիս, Շինուհայր, Շուռնուխ, Սվարանց, Վաղատուր, վերիշեն, Տաթև,Տանձատափ, Տեղ, Փայտամշակման գործարանին կից ավան, Քարահունջ, Քարաշեն։

  Տարածքն զբաղեցնում է Ղարաբաղի բարձրավանդակի հվ–ը և Բարգուշատի լեռնաշղթայի հս–արլ․ անտառապատ լեռնաբազուկները։ Բարձրությունը 780-3550 մ (Մեծ Իշխանասար) Է։ Ռելիեֆը խիստ կտրտված է Որոտան, Գորիս, Ձորաշեն, Խնձորեսկ, Աղսու, Խոզնավար, Տաթև գետերի 200–800 մ խորությամբ հովիտներով, որոնց լանջերին կան բրգաձև ժայռեր, քարայրեր։ Հս–արմ–ում բլրաալիքավոր Եռաբլրի սարավանդն Է, արլ–ում՝ Տեղի սարահարթը։ Կլիման բարեխառն Է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ –2°C–ից մինչև –10°C, հուլիսինը՝ 10–22°C, տարեկան տեղումները՝ 500–800 մմ։ Վեգետացիայի շրջանը 170 օր Է։ Գլխավոր գետը Որոտանն է (որի 800 մ խորությամբ կիրճում է «Սատանի կամուրջը»), մեծ լիճը՝ Սև լիճը։ Շրջանի տարածքում են Գորիսի ջրամբարը (1,3 մլն մ3 տարողությամբ), Որոտանի մայր ջրանցքը

(սնվում է Տաթևի ՀԷԿ-ի ջրամբարից)։ Կան երկաթի (Սվարանց), անդեզիտաբազալւոների (Գորիս), հրաբխային խարամի (Եռաբլուր) հանքավայրեր, հանքային ջրեր։ Կա 14 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով շրջանում առաջնակարգ տեղ են գրավում Գորիսի «Միկրոշարժիչ» գործարանը, Տեղարդ մինիստրության Գորիսի կոմբինատը (մասնաճյուղը՝ Խնածախում), Գորիսի տրիկոտաժի արտադրական միավորումը (մասնաճյուղերը՝ Վերիշենում, Խնձորեսկում), Որոտանի ՀԷԿ-ի համակարգը, Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանը։ Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է․ գլխավոր ուղղությունը անասնապահությունն է։ Կար 9 կոլեկտիվ, 12 սովետական տնտեսություն, խոշոր եղջերավոր մատղաշների բտման 1 միջտնտեսային ձեռնարկություն։ Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, ծխախոտ, բանջարեղեն, կերային կուլտուրաներ։ Շրջանի տարած–