Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քով է անցնում Երևան–Սաեփանակերա ավտոխճուղին։ Գործում են 19 կապի բա– ժանմունք, 1 ավտոմատ հեռախոսակա– յան։ Քարայրեր Խնձորեսկում 1986–87 ուս․ տարում կար 20 միջնա– կարգ, 6 ութամյա, 1 հեռակա միջնակարգ, 1 գիշերօթիկ, 1 մարզական, 1 նկարչական, 2 երաժշտական դպրոց, մանկավարժա– կան ուսումնարան, սովխոզ–տեխնիկում, պրոֆտեխ․ ուսումնարան։ Գորիսում գոր– ծում էր Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլի– տեխնիկական ինստ–ի մասնաճյուղը (1967–84-ին՝ Երևանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժ, ինստ–ի մասնաճյուղ), պետ․ թատրոն, մշակույթի պալատ, Զանգե– զուրի հայրենագիտ․ թանգարանը, Ա․ Բա– կունցի տուն–թանգարանը, Հանրապետա– կան մանկական գեղագիտ․ կենտրոնի մասնաճյուղը, պատկերասրահ։ 1987-ին կար 15 մշակույթի տուն, 13 ակումբ, 13 կինոկայանք, 33 գրադարան։ Գործում են 1 շրջանային, 4 տեղամասային հիվանդա– նոց, 2 ամբուլատորիա, արյան փոխնե– րարկման կայան, «Տաթև» առողջարանը։ Շրջանի տարածքը հայկ․ պետականու– թյան սկզբնավորման ժամանակ եղել է Սյունիք գավառի մասը։ Պարսկ․ տիրա– պետության շրջանում (XVI դ․ 2-րդ կե– սից XIX դ․) այն կազմել է Տաթևի մահա– լը։ 1805-ին Զանգեզուրի կազմում անցել է Ռուսաստանին, որը վավերացվել է 1813-ի Գյուլիստանի պայմանագրով։ 1868-ի վարչական բաժանումով կազմել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի Գորիսի գավառակը։ Հայաստա– նում սովետական կարգեր հաստատվե– լուց հետո մինչև շրջանի կազմավորումը կազմել է Զանգեզուրի գավառի Գորիսի գավառակը։ Շրջանային կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1934-ին։ 1987-ին կար 98 սկզբնական կուս․, 129 կոմերիտ, կազմա– կերպություն։ Պատմ․ հուշարձաններից նշանավոր են Տաթևի վանքը (IX–XVIII դդ․), Բարձրա– վունի Բղենո Նորավանքը (XI դ․), Հալի– ձորի Հարանց, Շինուհայրի Կուսանաց, Խնձորեսկի (Մխիթար Սպարապետի գե– րեզմանով) և Տաթևի Մեծ անապատները, Տեղի ս․ Գևորգ եկեղեցին (XIV–XV դդ․), Գորիսի, Խնձորեսկի, Կոռնիձորի և այլ գյուղերի քարայր–բնակարանները։ Լույս է տեսնում շրջանային «Զանգե– զուր» թերթը։

ԳՈՒԳԱՐՔԻ ՇՐՋԱՆ (մինչև 1935-ը՝ Ղարա– քիլիսայի, 1935–64-ը՝ Կիրովականի շըր– ջան), գտնվում է ՀՍՍՀ հս–ում։ Կազմա– վորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տարածու– թյունը 770,4 կէՐ է, բն․՝ 31,0 հզ․ (1987), խտությունը՝ 40,2 մարդ/^ /2։ Վարչ․ կենտ– րոնը՝ Գուգարք։ Ունի 1 քտա (Զորագետ, 1940-ից), 1 ավանային, 17 գյուղական սովետ։ Բնակավայրերն են․ Անտառա– մուտ, Ար շուտ, Արջուտ երկաթուղային կայարանին կից ավան, Բազում, Գազա– նաբուծական սովետական տնտեսությա– նը կից ավան, Գյոզալղարա, Գյուլլա․- ղարա, Գուգարք, Դարպաս, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Լերմոնտովո, Հա– լավար, Հայդարլի, Զորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Շահումյանի անվ․ ավան, Վահագնաձոր, Վահագնի, Քիլիսա, Փամ– րակ, Փամբակ երկաթուղային կայարա– նին կից ավան, Ֆիոլետովո ։ Շրջանի տա– ււածքում է Կիրովական քաղաքը։ Տարածքն զբաղեցնում է Փամբակ գե– տի միջին ու ստորին և Աղստև գետի վե– րին հոսանքների ավազանները։ Ունի լեռնային մակերևույթ։ Հս–ում ձգվում է Բազումի լեռնաշղթայի արլ․, հվ–ում՝ Փամ– բակի լեռնաշղթայի միջին, բարձրադիր մասը (3101 մ, Թեժ լ․)։ Տարածքի միջին և հս–արլ․ մասն զբաղեցնում է Փամբակի հովիտը՝ շրջանի ցածրադիր մասը։ Բար– ձունքային գոտիականությունն արտա– հայտված է լեռնատափաստանային, լեռ– նաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտներով։ Կան պղնձի, շինանյու– թերի (բազալտ, սև տուֆ, գրանիտ) հան– քավայրեր։ Կլիման բարեխառն է, հուն– վարի միջին ջերմաստիճանը՝ –6°Շ–ից մինչև – 12°C, հուլիսինը՝ 10–18°C, տարե– կան տեղումները՝ 550–700 ւէւէ, վեգետա– ցիայի շրջանը 60–160 օր է։ Խոշոր գետը Փամբակն է։ Շրջանի տարածքից է սկիզբ առնում Աղստևը, Ձորագյուղից հս․, Փամ– բակ և Զորագետ գետերի միախառնումից կազմվում է Դեբեդը։ Գործում են 6 ջը– րանցք (Գուգարքի, Լեռնապատի վերին, Լեռնապատի ներքին, Բազումի վերին, Բազումի ներքին, Դարպասի), 7 ջրհան կայան։ Տնտեսության առաջատար ճյուղերն են թեթև, սննդի և շինանյութերի արդ– յունաբերությունը։ Գործում են 9 արդ․ ձեռնարկություն, 6 շին․ կազմակերպու– թյուն։ Առավել աչքի են ընկնում Զորա– գետի հէկը, Կիրովականում գործող եր– կաթբետոնե կոնստրուկցիաների, փայ– տամշակման կոմբինատները, կաթի գոր– ծարանը, Գուգարքի կարի արտադր․ միա– վորումը՝ 12 մասնաճյուղով։ Գյուղատնտե– սության առաջատար ճյուղը կաթնամսա– տու անասնապահությունն է։ Կար 21 սո– վետական, 1 ջերմոցային տնտեսություն։ Մարգահովտում գործում է խոշոր եղջերա– վոր անասունների բուծման համալիրը։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ, հատապտուղների, կարտոֆիլի, հացա– հատիկի, բանջարանոցային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գազանա– բուծական սովետական տնտեսությունում բուծում են սև աղվես, կզաքիս, նապաս– տակ։ Շրջանի տարածքով է անցնում Երևան–Թբիլիսի երկաթուղու 35 կմ հատ– վածը։ Ավտոխճուղիների երկարությունը 156 կմ է։ Գործում են Երևան–Աղստաֆա երկաթուղու Մարգահովիտ–Մեղրաձոր 8,5 կմ երկարությամբ թունելը և Բազում գյուղի մոտից սկսվող Պուշկինի լեռնանց– քի տակով անցնող 1830 մ երկարությամբ ավտոխճուղային թունելը։ Կա 17 կապի բաժանմունք։ 1986–87 ուս․ տարում կար 15 միջնա– կարգ, 6 ութամյա, 1 հեռակա միջնակարգ, 2 երաժշտ․ (2 մասնաճյուղով), 1 մարզ, դպրոց, 1 գյուղատնտ․ տեխնիկում, 19 մսուր–մանկապարտեզ։ 1987-ին գործում էր 29 գրադարան, 28 ակումբային հիմ– նարկ, 10 մշակույթի տուն, 12 ստացիո– նար կինո, 4 տեղամասային հիվանդանոց, 1 ծննդատուն, 3 բժշկական ամբուլատո– րիա, 4 առկայան, «Լոռի» և «Ֆիոլետովո» հանգստյան տները, Զորագետի զբոսա– շրջիկների հանգրվանը։ Շրջանի տարածքը հնում կազմել է Մեծ Հայքի Գուգարք «աշխարհի» Տաշիրք գավառի մասը, Արշակունիների անկու– մից (428-ին) հետո Գուգարքի կազմում Գուգարք միացվել է Վիրքին։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Թիֆլիսի նահանգի Բորչալու գավառի մասը։ XIX դ․ 70-ական թթ․ դրանից առանձնացավ Լոռի–Փամբակ գավառը, որը Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո կազմեց Լոռի– Փամբակի գավառը։ Պատմ․ հուշարձաններից են եկեղեցի– ները (VII դ․, XIII–XIV դդ․) և ամրոցների ավերակները։ 1930-ին ստեղծված շրջ․ կուս․ կազմա– կերպությունը 1987-ին ուներ 78 սկզբ․ կուս․, 87 կոմերիտ, կազմակերպություն։ Լույս է տեսնում «Գուգարք» շրջ․ թերթը։

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՇՐՋԱՆ (մինչև 1935-ը՝ Քեշիշքենդի, 1935–57-ը՝ Միկոյանի շըր– ջան), գտնվում է ՀՍՍՀ հվ–արլ–ում։ Կազ–