Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վանա լճի մեբձաՓնյա թեք հարթություն– ները, գրավելով 47 հզ․ հա։ Այս հողերը հիմնականում զարգանում են տարբեր մեխ․ կազմ ունեցող մայրապարների վրա, կենսակլիմայական տարբեր ռեժիմների, տարբեր բուս, ծածկույթի ու ստորգետնյա ջրերի ազդեցության պայմաններում։ Տա– րածքի այն մասը, որտեղ ստորգետնյա ջրերը գտնվում են բարձր մակարդակի վրա (որտեղ հողագոյացումն ընթանում է հիդրոմորֆ պայմաններում), զարգացել են ճահճամարգագետնային և մարգագետնա– յին հողեր, իսկ որտեղ հողերը մերթընդ– մերթ զրկվում են ստորգետնյա ջրերի ազ– դեցությունից, առաջանում են մարգա– գետնացված թույլ զարգացած հողեր։ ձ ահճ ամարգ ագետ նայ ին հողերը հիմնականում զարգանում են Մասրիկ, Ախուրյան, Ձկնագետ, Մեծամոր գետերի ցածրադիր դարավանդներում, մշտապես բարձր մակարդակի վրա գտնը– վող ստորգետնյա ջրերի ազդեցության պայմաններում։ Հարուստ են ճահճային բուսականությամբ, որոնց քայքայումը կիսաանաէրոբ պայմաններում հողի վե– րին շերտերում թողնում է մեծ քանակու– թյամբ կոշտ հումուս։ Հողերին բնորոշ է չեզոք կամ թույլ հիմնային ռեակցիա, օրգ․ նյութերի մեծ քանակություն, կլանման մեծ ծավալ։ ճահճամարգագետնային հո– ղերի սահմաններում առանձնացվում են ճահճամարգագետնային տորֆացած և ճահճամարգագետնային հումուսատղմա– յին ենթատիպեր։ Մարգագետնային հողատիպը զարգանում է ժամանակավոր և ոչ խորը մակարդակ ունեցող (1,5–2,5 մ) գետնա– ջրերի ազդեցության պայմաններում, բնու– թագրվում է խայտաբղետ՝ շերտավորված մեխ․ կազմով, հումուսի միջին քանակով (6–7%), չեզոք կամ թույլ հիմնային ռեակ– ցիայով և կլանման բարձր ծավալով (մին– չև 45 մգ էկվ)։ Առանձնանում են մարգա– գետնային թերի զարգացած և մարգա– գետնային տափաստանացված ենթատի– պեր ու կոպճային, աղակալած, կրազուրկ սեռեր։ Ա ղ ու տ–ա լ կ ա լ ի հողերը մարգա– գետնային գորշ ոռոգելի հողերի հետ զար– գանում են Արարատյան դաշտում, ստոր– գետնյա ջրերի բարձր մակարդակի (1 – 2 մ) պայմաններում։ Հողերն աչքի են ընկնում խիստ թույլ հումուսացվածու– թյամբ (մինչև 1%), բարձր հիմնայնու– թյամբ, կարբոնատների զգալի պարունա– կությամբ (15–18%), շերտավորված մեխ․ կազմով։ Պրոֆիլում պարզորոշ առանձ– նացվում է մակերեսային աղային հորիզո– նը, որտեղ հեշտ լուծվող աղերի քանակը 2% և ավելի է, սակայն դեպի ստորին շեր– տերը նրա պարունակությունը նվազում է։ Հողերի գերակշռող մասին հատկա– նշական է փոխանակային նատրիումի բարձր պարունակությունը (առանձին շեր– տերում՝ 20–25 մգ էկվ)։ Ըստ խոնավաց– ման աստիճանի և բնույթի աղուտ–ալկա– լի հողերը բաժանվում են մարգագետնա– յին, մարգագետնաճահճային ենթատի– պերի, որոնք, ըստ ստորգետնյա ջրերի աղիացման բնույթի, բաժանվում են սոդա– սուլֆատ–քլորիդային, սուլֆատ–քլորիդա– յին, սոդային և այլ սեռերի։ Աղուտ–ալ– 4ՍՍՏ հող ա տիպ երի գյուղատնտեսական օգտագործումը Տողատիպ երը Տողատիպի ընդհանուր տա– րածությունը, հզ․ հա Այդ թվում, % Վարելահող և խոպան Բազմամյա տնկարկներ 1 JS Տ ճ A Արոտ Ընդամենը գյուղ, հողա– տեսքեր с Г* £§£ Ժ &․B* Լեռնամարգագետնային 392,0 _ 7,4 61,5 68,9 31,1 Լեռնային մարգագետնա– տափաաոանային 352,0 3,3 – 9,3 47,1 59,7 40,3 Լեռնային անտառային գորշ U ճմակարբոնատային 143,0 1,0 – 3,6 12,6 17,2 82,8 Լեռնային անտառային դարչ– նագույն 480,0 11,4 3,4 2,6 9,7 27,1 72,9 Լեռնային սևահողեր 730,0 33,7 0,7 5,5 20,5 60,4 39,6 Լեռնային շագանակագույն 333,0 25,9 5,3 0,8 10,6 42,6 57,4 Կիսաանապատային գորշ 130,0 11,1 19,5 – 9,1 39,7 60,3 Մարգագետնային գորշ ոռո– գելի 61,0 60,7 34,1 – – 94,8 5,2 Գետահովտադարավանդային ե մարգագետնասևահողա– 60,0 46,8 3,7 26,5 4,0 81,0 19,0 յին Պալեոհիդրոմորֆ ալկալի 15,0 10,7 4,7 – 0․7 16,0 83,9 Աղուտ–ալկսդի և աղուտ» 28,2 12,8 – – 10,9 23,7 76,3 ալկալի մելիորացված Ընդամենը, % 100,0 17,8 3,2 5,1 24,7 50,8 49,2 կալի հողերի մելիորացումն իրականաց– վում է քիմ․ մեթոդով չորացնող ցանցի ֆոնի պայմաններում։ Սևանա լճի հողագրունտ– ն և ր ի առաջացումը կապված է լճի մա– կարդակի իջեցման հետ, ջրերից ազատ– ված հատվածը ենթարկվում է ցամաքային հողագոյացման պրոցեսների ազդեցու– թյանը։ Հողագրունտները ոչ մեծ շերտով գրեթե ամբողջապես օղակում են լճափնյա տարածքը և զբաղեցնում են 18 հզ․ հա։ Բաժանվում են թույլ զարգացած և օրգա– նածին–կարբոնատային (սապրոպելային) խմբերի։ Թույլ զարգացած հողագրունտ– ները զբաղեցնում են տարածքի գերա– կշռող մասը, աչքի են ընկնում խայտա– բղետ մեխ․ կազմով, որի մոտ 95%-ը կազմված է նուրբ և միջին ավազային մասնիկներից։ Բնութագրվում են օրգ․ նյութերի չափազանց փոքր պարունակու– թյամբ (0,3–0,8%)։ Օրգանածին–կարբո– նատայիկ հողագրունտները հանդիպում են առանձին կղզյակներով։ Պրոֆիլում նկատվում է նուրբ դիսպերս մասնիկների, կարբոնատների և օրգ․ նյութերի զգալի պարունակություն (մինչև 9%)։ Ներկայումս հողագրունտների մեծ մա– սը անտառապատվում է։ Հողային ռեսուրսներ Սովետական Հայաստանի հողային ռեսուրսները խիստ սահմանափակ են, կազմում են ՍՍՀՄ տարածքի միայն 0,15%-ը։ Հողային ծածկույթի գրեթե 47% –ը զբաղեցնում են թեք և զառիթափ լեռնալանջերը։ Ներկայումս գյուղատնտ․ նպատակով օգտագործվում են ընդհա– նուր տարածքի շուրջ 46,6, անտառատըն– տեսության մեջ՝ 13,9%-ը, իսկ հողածած– կույթի գրեթե 31%-ը, խիստ քարքարոտու– թյան, էրոզացվածութրսն, սակավ ջրա– պահովվածության և զառիթափ լանջե– րում տեղադրվածության պատճառով, չի օգտագործվում։ Թեք լանջերի, ինչպես նաև նորագույն հրաբխային լավաների հողմահարման նյութերի վրա զարգանա– լու հետևանքով նրանց գրեթե 50% –ը տարբեր աստիճանի հողատարված, սա– կավազոր և մակերեսային քարքարոտ են։ Վատագույն ագրոմելիորատիվ առանձ– նահատկություններով հատկապես աչքի են ընկնում Վայք և Զանգեգուր ֆիզիկա– աշխարհագրական շրջանների կիսաանա– պատային և չոր տափաստանային գոտի– ների հողերը։ Հանրապետության երկ– րագործության համար առավել կարևոր նշանակություն ունեն տափաստանային և կիսաանապատային գոտիների զար– գացող հողերը, որոնք զբաղեցնում են հո– ղային ծածկույթի գրեթե 45%-ը։ Դրանց մոտ կեսը (47%) ներկայումս օգտագործ– վում է գյուղատնտեսության մեջ։ Զգալի տարածք են գրավում նաև ան– տառային տափաստանացված հողատես– քերը (շուրջ 27%), որոնք նույնպես կարե– վոր դեր են խաղում երկրագործության, մասնավորապես, միամյա և բազմամյա տեխ․ կուլտուրաների մշակության հա– մար։ Ներկայումս գյուղատնտ․մեջ օգտագործ– վող հողածածկույթից (1334,8 հզ․ հա) 303 հզ․ հա ոռոգելի է։ Վերջին 2–3 տասնամյակների ընթաց– քում զգալի աշխատանքներ են կատարվել նոր հողերի իրացման, ոռոգելի տարածու– թյունների ավելացման, մասսիվացման, կապիտալ հարթեցման, քարհավաքի աշ– խատանքների կազմակերպման, նրանց բերրիության բարձրացման, բնական կե– րային հանդակների հողատարածություն– ների ջրարբիացման, ինչպես նաև հո– ղապաշտպան երկրագործության համա– կարգերի արմատավորման ուղղությամբ։ Սակայն այդ միջոցառումների իրակա–