ներում* որպես երկրագործներ, անաս– նապահներ, շինարարներ, արհեստավոր– ներ, հանքագործներ, պալատային կամ տնային ծառայողներ, ներքինիներ։ Դա– ժան շահագործման դեմ ստրուկների պայ– քարը հաճախ արտահայտվել է Փախուստ– ներով։ Ըստ պահպանված տեղեկություն– ների, հարեան երկրներում (մասնավո– րապես Շուբարտու– Շուբրիայում) ապաս– տանած ստրուկներին ետ բերելու համար Ասորեստանի և Արարատյան թագավո– րության միջև երբեմն տեղի են ունեցել դիվանագիտ․ բանակցություններ։ Զինված ուժերի կազմակերպու– մը, հանդերձավորումն ու ռագմ․ արվես– տի կատարելագործումը մշտապես գանը– վել են պետ․ արքունիքի հոգածության ներքռ։ Պետ․ հզորության հիմքը եղել է ռազմունակ զորաբանակը, որի ստեղծու– մը թելադրվել է նրա վարած արտաքին և ներքին քաղաքականության մի շարք գործոնների (արտաքին թշնամիների հար– ձակումները դիմագրավելու, միջազգային դիրքն ապահովելու, ռազմագերիներ ձեռք բերելու, կենտրոնախույս ցեղերի ընդդի– մություններն ընկճելու, շահագործվող խա– վերին հնազանդեցնելու են) անհրաժեշ– տությամբ։ Պետ․ հարուստ գանձարաննե– րը, ռազմա–վարչ․ կենտրոններում ամ– բարված մթերքները, մեաաղահանքերի բոան շահագործումն ու արհեստների (հատկապես զինագործության) զարգա– ցումը հնարավորություն են տվել պահե– լու մեծաթիվ զորաբանակ։ Ըստ մի ար– ձանագրության, Սարդարի Բ արքայի օրոք զինվ․ ծառայության ենթակա այրե– րի թիվը երկրում հասել է ավելի քան 350 հզ․ միավորի։ Բանակի կորիզը կազ– մել է արքունի մշտական ու կարգավարժ զորագունդը, որը խաղաղ պայմաննե– րում տեղակայվել է արքունական բերդե– րում ու ամրոցներում։ Պատերազմների ժամանակ արքունի զորագնդին միավոր– վել են կուսակալների ու գավառակալների զորամասերը, ինչպես նաև երկրի ազատ բնակչությունից հավաքագրված աշխար– հազորը։ Մարտիկները զրահավորվել են մետաղե թիթեղներով պատած լանջապա– նակներով, բրոնզե սրածայր սաղավարտ– ներով և բրոնզե մեծ վահաններով, զին– վել պողպատե սրերով, դաշույններով, երկաթաշեղբ նիզակներով, տեգերով ու կացիններով, պարսատիկներով, լայնա– լիճ աղեղներով ու 36 նետ տարողությամբ կապարճներով։ Բանակը կազմվել է հե– ծելակային, մարտակառքային ն հետևա– կային զորամասերից, որոնք ստորաբա– ժանվել են, հիմնականում, ըստ զինվածու– թյան։ Ասորեստանյան արձանագրություն– ներում նշվում են ուրարտացիների մեծ վարպետությունը մարտական ձիերի բուծ– ման և վարժեցման գործում։ Մարտերում զինված ուժերը գլխավորել են առաջին սպարապետը (աքքադ/ տուրտան), նրա տեղակալը՝ երկրորդ սպարապետը։ Այլ կարգի հրամանատարներից հիշատակ– վում են «գնդապետներ», «հարյուրապետ– ներ», «հիսնապետներ», «տասնապետ– ներ»։ Արքունիքը հետևողականորեն ըգ– բաղվել է երկրի պաշտպան, համակարգի ստեղծմամբ։ Հարյուրավոր բերդեր ու ամրոցներ են հիմնվել ինչպես երկրի կենտրոն․, այնպես էլ՝ սահմանային շըր– ջաններում։ Երկրի խորքերը տանող բո– լոր ուղիները խոչընդոտվել են պաշտպան, հենակետերի՝ բերդերի ու ամրոցների ցանցով, որոնք մշտապես գտնվել են բեր– դապահ զորամասերի հսկողության ներ– քո։ Սարգոն II արձանագրում է, որ ուրար– տուի բերդապահները խարույկային ազ– դանշաններով հեռավոր տարածությունից միմյանց հաղորդում էին ասորեստանյան զորքերի տեղաշարժերի մասին։ Արարատյան թագավորությունը պատմ․ բախտորոշ դեր է խաղացել բովանդակ Հայկ․ լեռնաշխարհի տարանջատ ցեղերի համախմբման, նրանց աստիճանաբար միաձուլման ն հայ ժողովրդի կազմավորման գործում։ Այդ հա– մախմբումն ընթացել է գերիշխող Այրա– րատ «աշխարհի» արքայի և մյուս «աշ– խարհների» ժառանգ, տերերի (ցեղապետ– իշխանների կամ արքայիկների) միջև ինչ– պես կամավոր, այնպես էլ զենքի ուժով ռազմա–քաղ․ սերտ դաշինք հաստատվելու սկզբունքով։ Դաշնակցության մեջ մտած ցեղային իշխանությունները պարտավոր– վել են* ընդունել Արարատյան արքայի գերիշխանությանն ու նրա գլխավոր աստ– ված Խալդի ի պաշտամունքը, արքունիքին վճարել պայմանավորված հարկերն ու տուրքերը, իրենց զորամասերով մասնակ– ցել նրա ձեռնարկած ռազմ, գործողու– թյուններին։ Փոխարենն արքունիքը երաշ– խավորել է դաշնակիցների ներքին իրա– վունքները, արտոնություններն ու կրոն, պաշտամունքները, նրանց պաշտպանել արտաքին հարձակումներից։ Դաշնադրու– թյունից խուսաՓոդ ցեղային իշխանու– թյունները դիտվել են թշնամիներ, որոնց դեմ կենտր․ (տերունի) իշխանությունը կազմտկերպեւ է պատժիչ արշավանքներ, բռնագրավել նրանց հարստությունները, պատանդել իշխանազուններին, ներհակ «աշխարհներում» հիմնել բերդեր ու զո– րակայաններ, առավել ըմբոստ ցեղերին վերաբնակեցրել իրեն վստահելի բնակա– վայրերում (օրինակ, Արգիշտի Ա ԾոՓաց «աշխարհից» 6600 մարդու վերաբնակեց– րել է էրեբունի բերդաքաղաքում)։ Միասն․ պետության մեջ Հայկ․ լեռնաշխարհի ցե– ղերի համախմբման ընթացքը հիմնակա– նում ավարտվել է Մենուայի գահակալ– ման տարիներին։ Ըստ ցեղային իշխանու– թյունների՝ պետությունը բաժանվել է վարչամիավռրումների, որոնց կառավա– րիչները դարձել են արքունիքի գործակալ– ներ (օրինակ, Սարգոն II-ի վկայությամբ4 Մուսասիրի կառավարիչ Աբալիուկնուն վարել է Ռուսա Ա–ի բանակի «տուրտանի» կամ սպարապետի, իսկ նրա եղբայր ուրձինեն՝ «երկրորդ տուրտանի» պաշտո– նը)։ Տարածքային և քաղ․ միասնության հասած ցեղերին հոգեոր–կրոն․ առումով համախմբելու նպատակով՝ արքունիքը հիմնել է համապետական դիցարան, սահ– ման ել ցեղային այլազան աստվածություն– ների ու պաշտամունքների տեղերը, նրանց մատուցվելիք զոհաբերությունների տե– սակն ու քանակը (այդ եամայնադից հաշ– տից ցանկն օրինականացվել է Իշպուինիի և Մենուայի անուններով կերտված մի ըն– դարձակ արձանագրությամբ, որը պահ– պանվել է Վան քաղաքի մոտակայք ում՝Ագ– ռավու քար կամ Մհերի դուռ կոչվող ժայ– ռախորշում)։ Ինչպես արքան երկրում հա– մարվել է իր դրոշի ներքո համախմբված ցեղային իշխանությունների գերագույն տիրակալն ու հայրը, այնպես էլ խալդին՝ համադիցարանում միավորված ցեղային աստվածությունների գերագույն աստվածն ու հայրը։ Գերագույն աստծո գաղաՓարն իրականում մարմնավորել է Արարատյան արքան, որի բոլոր արարքները Փառա– բանվել ու նվիրագործվել են Խալդի ի անունով։ Նա հռչակվել է դիցազարմ, որի սրբագործված անդրին զետեղվել է աստ– վածների անդրիների կողքին՝ Արդինի– Մուսասիրի եամայնադից տաճարում։ Կա– ռավարող արքայատունը սեփական ար– ձանագրություններում հորջորջվում է Բ ի ա ի ն ի, իսկ նրա տոհմատիրույ– թը՝ Բիաինիլի, որը կրկնալեզու արձանագրություններում աներկբա նույ– նացվում է աքքադ․ Ուրարտու (Այրարատ) «աշխարհին»։ Սարդուրի Ա արքայի կրած «հոգևոր հովիվ» տիտղոսը հավաստում է, որ Բիաինի արքայատան մենաշնորհն է եղել նաև երկրի հոգևոր–կրոնապետի (բագնապետի կամ քրմապետի) պաշտո– նը։ Սարդուրի Ա–ին հաջորդած Իշպուինին, մ․ թ․ ա․ մոտ 810-ին արքունի գահը թող– նելով Մենուային, այնուհետև իր մյուս որդի Սարդուրիի հետ վարել է հոգեոր– կրոնապետ․ գործերը, որով Փաստորեն սկզբնավորվել է Բիաինի տոհմի քրմա– պետ․ ճյուղը։ Հավանաբար վերջինիս շա– ռավիղն էր ավանդաբար Վահագն աստծո և Հայկազուն «առաջին թագավորների սերունդ» ճանաչվող Վահունի (Վահնունի, Վւսհեունի, Վահագնունի) տոհմը, որը հնագույն ժամանակներից մինչև IY դ․ սկիզբը ժառանգաբար վարել է քրմապե– տության գործերը, ընդարձակ կալվածք– ներ ունեցել Հարք և Տարոն գավառնե– րում, սպասարկել իր աթոռանիստ Վիշա– պավանի (պահլ/ Աժդահ–ի շատ, աղավաղ– մամբ* Աշտիշատ, «ամենադից մեհյանը»)։ Հզոր և կենտրոնացված Արարատյան թագավորության շնորհիվ հասնելով տա– րածքային ն քաղ․ միասնության, հայկ․ ցեղերը շաղկապվել են նաև տնտ․, հոգե– վոր–մշակութային, պատմ․ ճակատագրի, շահերի, համոզմունքների և այլ ընդհան– րություններով։ Բիայնի արքայատան ներ– կայացուցիչները նրանց մեջ հետևողակա– նորեն տարածել ու արմատավորել են տերունի Այրարատ «աշխարհի» նյութ, և հոգևոր մշակույթի տարրերը, սովորույթ– ներն ու իրավ, կանոնները, վարչա–քաղ․ ու կրոնա–բարոյական սկզբունքները։ Պատմա–բանասիրության մեջ տակավին թեական է երկրի ցեղերի միջխոսակց․ (ընդհանրական) ւեզվի հարցը։ Դեռևս XIX դ․ եվրոպացի ուսումնասիրողների գրչով տարածում է ստացել այն ենթա– դրությունը, թե այդ ժամանակ Հայկ․ լեռ– նաշխարհի արմատական ցեղերի ընդհան– րական լեզուն եղել է իբր սեպաձև արձա– նագրությունների խուռիերեն լեզվաբար– բառը։ Ըստ մի շարք գիտնականների (Մ․ Վ․ Նիկոլսկի, Ի․ Ի․ Մեշչանինով, Գ․ Ա․ Մելիքիշվիլի, Ի․ Մ․ Դյակոնով և ուրիշներ), տեղի սեպաձև արձանագրու– թյունների լեզուն հատկանշվում է աղքա– տիկ բառապաշարով, քերական, միևնույն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/95
Արտաքին տեսք