և աշխատուժի ռացիոնալ օգտագործումը, նվազեցնում է պարապուրդները, ապահովում հավասար ծանրաբեռնվածություն ժամվա, օրվա, ամսվա ընթացքում, բարձրացնում բանվորների արտադրատեխնիկակական կարգապահությունը և կրճատում խոտանը: Ա. ռ-ի ապահովումը կարևոր պայման է պետական պլանային բոլոր առաջադրանքները որակական ը քանակական ցուցանիշներով կատարելու համար:
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի գործող կամ նախատեսվող ձեռնարկությունների տարածական բաշխումը երկրագնդի վրա, առանձին երկրներում ու շրջաններում։ Ա․ տ․ հասարակական արտադրության տերիտորիալ կազմակերպման կոնկրետ արտահայտությունն է և անմիջականորեն առնչվում է այնպիսի պրոբլեմների հետ, ինչպիսիք են՝ բնական հարստությունների ռացիոնալ օգտագործումը, տարբեր տերիտորիաների արտադրական մասնագիտացումը, աշխատանքի արտադրողականության բարձրացման և հասարակական արտադրության արդյունավետության ապահովումը։ Ա․ տ–ման հիմնական օրինաչափությունները որոշվում են տվյալ հասարակարգում տիրապետող նյութական բարիքների արտադրության եղանակով, այդ հասարակարգի տնտ․ օրենքների համակարգով։ Կապիտալիստական արտադրաեղանակի պայմաններում Ա․ տ․ կատարվում է տարերայնորեն՝ ենթարկվելով առավելագույն շահույթի ստացման նպատակին։
Սոցիալիստական հասարակարգում Ա․ տ․ կատարվում է պլանաչափորեն՝ սոցիալիզմի հիմնական տնտ․ օրենքին համապատասխան։ Կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման արդի փուլում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում արտադրության առավել ռացիոնալ տեղաբաշխումը, որի հիմնական սկզբունքներն են՝ հասարակական աշխատանքի տնտեսումը, բոլոր տնտ․ շրջանների բնական ու աշխատանքային ռեսուրսների ներգրավումը սոցիալիստական վերարտադրության մեջ, նրանց տնտեսության համալիր զարգացումն ու մասնագիտացման խորացումը, քաղաքի և գյուղի էական տարբերությունների վերացումը, Սովետական Միության հանրապետությունների ու տնտ․ շրջանների, ինչպես նաև սոցիալիստական համագործակցության մեջ մտնող երկրների տնտ․ զարգացման մակարդակների հավասարեցումը, միջշրջանային կապերի կատարելագործումն ու տնտ․ ճիշտ համամասնությունների հաստատումը։ Ա․ տ․ կատարվում է ՏՓԽ–ի շրջանակներում՝ սոցիալիստական ինտեգրացման պահանջներին համապատասխան։ Տես նաև Արտադրողական ուժերի տեղաբաշխում։
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՑԻԿԼ, արտադրության պրոցեսում աշխատանքի առարկայի գտնվելու տևողությունը՝ սկսած մշակման սկզբից մինչև պատրաստի արտադրանքի թողարկումը։ Ընդգրկում է աշխատանքի ժամանակը, որի ընթացքում տեղի է ունենում աշխատուժի ներգործություն աշխատանքի առարկայի վրա, և աշխատանքային գործողությունների ընդմիջումները։ Վերջիններս պայմանավորված են կամ արտադրանքի բնույթով և պատրաստման եղանակով (փայտի չորացում, գինու խմորում), կամ արտադրության կազմակերպման վիճակով (աշխատանքային հերթափոխների, փուլերի միջև ընկած ընդմիջումներ)։ Տևողությունը չափվում է ժամերով, օրերով, ամիսներով և կախված է պատրաստվող արտադրանքի աշխատատարությունից, արտադրության զարգացման մակարդակից։ Ա․ ց–ի կրճատումը արագացնում է արտադրանքի թողարկումը, նպաստում արտադրական կարողությունների լավագույն օգտագործմանը։
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ, արտադրության միջոցների և հասարակական համախառն արդյունքի չափակցում։ Արտահայտում է արտադրական ֆոնդերի (հիմնական և շրջանառու) և համախառն արտադրանքի (կամ զուտ արտադրանքի) հարաբերության տնտեսական արդյունքը (ֆհ.+ֆշ./Ա1)։ Ա.ֆ՜յան մակարդակը (բարձր կամ ցածր) կախված է աշխատանքի արտադրողականության բարձրացման, արտադրական ֆոնդերի ինտենսիվ օգտագործման, արտադրության ճյուղային կառուցվածքի փոփոխման և գների մակարդակից։ Կենդանի աշխատանքի միևնույն զանգվածով, միավոր ժամանակամիջոցում տվյալ ֆոնդերով ավելի մեծ քանակությամբ արտադրանքի թողարկման պարագայում ցածր է Ա․ ֆ․։ Ա․ ֆ․ նվազում է նաև, երբ արտադրական ֆոնդերի միևնույն զանգվածով, նրանց ինտենսիվ օգտագործման շնորհիվ թողարկվում է լրացուցիչ արտադրանք։ Ժողովրդական տնտեսության մասշտաբով Ա․ ֆ–յան (բարձր կամ ցածր) մակարդակը կապված է արտադրության ֆոնդատար առկա ճյուղերի արագ տեմպերով զարգացման և նորերի ստեղծման հետ։ Աշխատանքի արտադրողականության և արտադրական ֆոնդերի օգտագործման արդյունավետության բարձրացմամբ հասարակական արդյունքի (մեկ միավոր) մեջ գնալով նվազում են կենդանի և առարկայացած աշխատանքի ծախսումները, դա նշանակում է, որ արտադրության (արտադրանքի մեկ միավորի) ֆոնդատարությունը, որպես օրինաչափություն, իջեցման տենդենց ունի։ ՍՍՀՄ արդյունաբերության մեջ 1917–70-ին Ա․ ֆ․ նվազել է 40%–ով։
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ նյութական, հասարակության գոյության և զարգացման համար անհրաժեշտ նյութական բարիքների ստեղծման պրոցես։ Կազմակերպվում է մարդկանց փոխադարձ կապերի և հարաբերությունների միջոցով, նրանց համատեղ գործունեության ընթացքում։ Ուստի Ա․ միշտ հասարակական բնույթ ունի։ Հասարակության գոյությունն ու զարգացումը ենթադրում են արտադրության պրոցեսի անընդհատ կրկնություն կամ վերարտադրություն։ Ամեն մի Ա․ ենթադրում է երեք տարրերի առկայություն․ 1․ աշխատանք կամ մարդու նպատակահարմար գործունեություն, 2․ աշխատանքի առարկա և 3․ աշխատանքի միջոցներ (մեքենաներ, սարքավորումներ ևն), որոնք մարդը օգտագործում է աշխատանքի առարկայի վրա նպատակահարմար ձևով ներգործելու համար։ Մարդու ֆիզիկական և հոգևոր ուժերի համակցությունը աշխատուժն է, իսկ մարդը՝ Ա-յան անձնական գործոնը։ Աշխատանքի միջոցներն ու առարկաները Ա-յան միջոցներն են։ Արտադրության միջոցներն աշխատուժին միացնելու եղանակն արտացոլում է Ա–յան սոցիալական կառուցվածքը։ Ա․ ունի երկու կողմ՝ արտադրողական ուժեր, որոնք արտահայտում են հասարակության հարաբերությունները բնության ուժերի ու առարկաների նկատմամբ, և արտադրական հարաբերություններ, որոնք բնութագրում են մարդկանց հարաբերությունները արտադրության պրոցեսում։ Արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների պատմականորեն ձևավորված ամբողջությունը կազմում է արտադրության եղանակը, որը բնորոշում է հասարակության կառուցվածքը։ Ա–յան պրոցեսում նյութական բարիքները բնաձևով և հասարակական վերարտադրության մեջ ունեցած իրենց դերով բաժանվում են երկու մասի՝ արտադրության միջոցների և սպառման առարկաների։ Առաջիններն օգտագործվում են արտադրողաբար, վերջինները՝ հասարակության անդամների անձնական կարիքները բավարարելու համար։ Դրան համապատասխան, հասարակական Ա․ տրոհվում է երկու ստորաբաժանման՝ I − արտադրության միջոցների արտադրություն և II − սպառման առարկաների արտադրություն։ Արտադրության միջոցների արտադրության առավել արագ աճը ընդլայնված վերարտադրության պայմանն է։ Սև, բաշխումը, փոխանակությունը և սպառումը փոխադարձորեն կապված միասնական պրոցեսի փուլերն են, որոնց մեջ առաջնայինը Ա․ է։ Դրանով են պայմանավորվում արդյունքների բաշխման, փոխանակության և սպառման բնույթն ու եղանակը։ Վերջինները, իրենց հերթին, որոշակի ներգործություն են ունենում Ա–յան վրա՝ նպաստելով կամ կաշկանդելով նրա զարգացումը։ Ի հակադրություն կապիտալիզմի, որտեղ Ա․ զարգանում է տարերայնորեն, սոցիալիզմի ժամանակ՝ զարգանում է պլանաչափ։
ԱՐՏԱԵՐԿՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մոլորակային այլ համակարգերում ապրող գիտակից էակների ենթադրվող հասարակություններ, որոնք զարգացման մակարդակով մոտ են կամ գերազանցում են մարդկային հասարակությանը։ Ավելի լայն իմաստով՝ Տիեզերքում գիտակցական կյանքի գոյության, բազմաքանակության և զարգացման ենթադրություն։ Տիեզերքում գիտակցական կյանքի տարածվածության վերաբերյալ գոյություն ունի երկու հակառակ տեսակետ։ Առաջինի համաձայն, կյանքը և գիտակցությունը սովորական երևույթներ են Տիեզերքում, գոյություն ունեն բնակեցված բազմաթիվ աշխարհներ, որոնց հետ մարդկությունը կարող է փորձել կապի մեջ մտնել։ Ըստ երկրորդ տեսակետի, կյանքը, առավել ևս գիտակցությունը, խիստ հազվադեպ, բացառիկ