ազնիվ մեաաղներ, ավտոմեքենաներ, ավտոդողեր, բարձրորակ և ունիկալ հաստոցներ, բարձր ճշգրտություն ունեցող գործիքներ, ժողովրդական տնտեսության համարանհրաժեշտ բազմապիսի նյութեր։ 1972-ին ՀՍՍՀ տվել է ՍՍՀՍ–ում արտադրվող մետաղահատ հաստոցների 5,6%-ը, փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչների (0,25–100 կվտ հզորությամբ)՝ 8,7, դարբնոցամամլիչային մեքենաների՝ 3,7, ցեմենտի՝ 7,2, ավտոդողերի՝ 4,1, կենցաղային սառնարանների՝ 2,8, գուլպեղենի՝ 3,1, պահածոների՝ 2,1, խաղողի, գինու՝ 1,8%-ը։ ՀՍՍՀ թողարկում է ՍՍՀՄ մոլիբդենային կոնցենտրատի, պղնձարջասպի, կարբիդ–կալցիումի, ծծմբաթթվի, շարժական էլեկտրակայանների, 100 կվտ–ից բարձր փոփոխական հոսանքի գեներատորների, կոմպրեսորների, կենտրոնախույս պոմպերի 10-ից մինչև 50%-ը։ ՍՍՀՄ միութենական հանրապետությունների շարքում լինելով 13-րդը բնակչության թվով (ՍՍՀՄ բնակչության 1,1%) և զբաղեցնելով վերջին տեղը տարածքով (ՍՍՀՄ տարածքի 0,13%)՝ ՀՍՍՀ Սովետական Միությունում գրավում է (1972) առաջին տեղը բարձր ճշգրտության դազգահների մի քանի տեսակների, տուֆից պատրաստված շինարարական բլոկների, եվրոպական պանիրների, երկրորդ տեղը՝ մոլիբդենի կոնցենտրատի, պղնձարջասպի, շարժական էլեկտրակայանների, կենտրոնախույս պոմպերի, ժամացույցների և երրորդ տեղը՝ ռաֆինացված պղնձի, կարբիդի, քացախաթթվի, սինթետիկ կաուչուկի, ավտոդողերի, դարբնոցա–մամլիչային մեքենաների, փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչների արտադրությամբ։ ՀՍՍՀ արդյունաբերության արտադրանքի 170 տեսակ առաքվում է աշխարհի ավելի քան 70 երկիր։
ՀՍՍՀ արդյունաբերության մեջ առավել արագ տեմպերով կզարգանան նրա առաջատար ճյուղերը՝ նպաստելով տեղական հումքային պաշարների համալիր օգտագործմանը, որը կապահովի նրանցից պատրաստիարդյունք ստանալու ավելի բարձր աստիճան, ինչպես նաև կբարձրանա աշխատանքային ռեսուրսների օգտագործման և զբաղվածության արդյունավետությունը։ Գիտատեխնիկական առաջադիմությունն անմիջական ներգործություն կունենա ժողովրդական սպառման առարկաների արտադրության կառուցվածքի վրա։ Կբարձրանա սպառման այն առարկաների տեսակարար կշիռը, որոնք գերազանցապես արտադրվում են ծանր արդյունաբերության՝ մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, սև և գունավոր մետաղաձուլության և այլ ճյուղերում։ Ծանր արդյունաբերության արագ զարգացումը կբարձրացնի գյուղատնտեսության ու թեթև արդյունաբերության ինդուստրիալ մակարդակը և կբարելավի նրանց ճյուղային կառուցվածքը։
Պատկերազարդումը տես աղ․ II –III, 48–49 էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954, գլուխ 11, 12, 13, 14։ Լենին Վ․ Ի․, Սովետական իշխանության հերթական խնդիրները, Երկ․, հ․ 27։ ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե․, 1971։ Թումանյան Հ․ Ե․, Հայաստանի սոցիալիստական էկոնոմիկայի զարգացումը, Ե․, 1962։ Ջրաղացպանյան Ա․Կ․, Հայկական ՍՍՌ արդյունաբերությունը և նրա զարգացման խնդիրները, Ե․, 2, ՀՍՀ II հատոր,1963։ Ենգոյան Փ․ Ի․, Հայաստանը ինդուստրացման ուղիով (1926–1958), Ե․, 1967։ Զուրաբյան Ս․ Շ․, Սովետական Հայաստանի ժողովրդական տնտեսության զարգացումը 50 տարում, Ե․, 1971։ Страна Советов за 50 лет․ Сборник статистических материалов, М․, 1967; Экономика и культура Армении к 50-летию Великого Октября (статистический сборник), Е․, 1967; СССР в цифрах в 1973 году․ Краткий статистический сборник, М․, 1974, с․21 - 60, 83 - 100; Пробот А․ Е․, Вопросы размещения социалистической промышленности, М․, 1971․
Արդյունագործություն, զարգացած ֆեոդալիզմի արհեստագործության բարձր աստիճան, արդյունաբերությանը նախորդող ձև։ Արդյունագործություն առաջացումը պայմանավորված էր ֆեոդալական արտադրողական ուժերի զարգացման և աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացումով։ Վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում արհեստագործությունը հիմնականում զարգանում էր գյուղերում և հանդիսանում գյուղատնտեսության օժանդակ ճյուղ։ Զարգացած ֆեոդալիզմի օրոք երկրի տնտեսական կյանքում վճռական դեր էին կատարում քաղաքային արհեստները և գյուղատնտեսական արդյունքների ու հանքային հանածոների վերամշակման հիման վրա բարձրացող արդյունաբերության տեսակները։ Արդյունագործությունը հող է նախապատրաստել կապիտալիստական արդյունաբերության համար։
Հայաստանում զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (IX–XIII դդ․) արդյունաբերությունը քաղաքներում գտնվում էր բարձր մակարդակի վրա։ Արդյունագործության հիմնական ճյուղերն էին՝ մետաղագործությունը, զինագործությունը, դարբնությունը, հյուսնությունը, քարակոփությունը, ոսկերչությունը, արծաթագործությունը, եկեղեցական սպասքների, ոսկյա թելերով մետաքսյա գործվածքների, թանկարժեք գորգերի, մետաքսյա նուրբ հագուստեղենի ու զարդեղենի արտադրությունը։ Միջնադարյան Հայաստանի խոշոր քաղաքներում, հատկապես Անիում, առանձին փողոցներ և թաղամասեր կոչվել են տարբեր արհեստների անուններով։
Արդվի, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, շրջկենտրոնից 19 կմ հարավ։ Միավորված է Դանուշավանի կաթնաանասնապահական սովետ, տնտ․ հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Արդվիում է գտնվում Հովհան Օձնեցի կաթողիկոսի կառուցած վանքը (718–728, վերակառուցվել է XVII դ․)՝ բաղկացած երկու եկեղեցուց։ Արդվիում է ծնվել ագրոքիմիկոս Պ․ Քալանթարյանը։
(նկ․) Արդվին
(նկ․) Տեսարան Արդվինից
Արդվին, քաղաք Եգր աշխարհի Նիգալ գավառում, այժմ՝ Թուրքիայի Արդվին վիլայեթի կենտրոնը, Ճորոխ գետի ձախ ափին։ Հին շրջանի մասին տեղեկությունները սակավ են։ IX դ․ Արդվին մտել է Արտանուջի Բագրատունիների իշխանության, իսկ XI դ․ սկզբներից՝ վրաց Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Այդ շրջանում Արդվինը բարգավաճել է, առևտրական ճանապարհներով կապվել Բյուզանդիայի, Հայաստանի և Իբերիայի տարբեր բնակավայրերի հետ։ 1230-ական թթ․Արդվինը գրավեցին մոնղոլ–թաթարները, որոնց տիրապետության ժամանակ քաղաքին շարունակել են տիրել վրաց Բագրատունիները։ 1555-ի թուրք–պարսկական պայմանագրից հետո Արդվինն անցել է օսմանյան Թուրքիային և մտել Չըլդըրի (Ախալցխայի) փաշայության Լիվանե սանջակի մեջ (թուրքերն Արդվին անվանել են Լիվանե)։ 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմից հետո Արդվինը Բաթումի մարզի հետ անցել է Ռուսաստանին՝ մտնելով նախ Բաթումի մարզի, ապա՝ Քութայիսի նահանգի մեջ։ XX դ․ սկզբինուներ մոտ 1400 տուն (8000 անձ) բնակիչ, որից 1250 տուն (մոտ 5800 անձ)՝ հայեր։ Հայերն ունեին հինգ եկեղեցի (կաթոլիկները՝ Ս․ Աստվածածին, Պողոս–Պետրոս, Գրիգոր Լուսավորիչ, Ս․ Խաչ, առաքելական եկեղեցու հետևորդները՝ Ս․ Աստվածածին) և ուսումնարաններ ու վարժարան։ Արդվինի բնակիչներն զբաղվում էին հիմնականում այգեգործությամբ և պտղաբուծությամբ։ Հատկապես տարածված էր ձիթենին, ձիթապտուղը արտահանվում էր։ Կային կաշեգործական արհեստանոցներ, որոնց արտադրանքը նույնպես արտահանվում էր։
1921-ից Արդվինն անցավ քեմալական Թուրքիայի տիրապետության տակ, և քաղաքի հայ բնակչությունն ստիպված եղավ գաղթել Վրաստան, Աբխազիա և Սովետական Հայաստան։ Արդվինում 1965-ի տվյալներով ապրում էր 9800 բնակիչ։
Գրկ․ Էվլիյա Չելեբի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 4․ Թուրքական աղբյուրներ, 3)։ Ատրպետ, Ճորոխի ավազանը, Վնն․, 1929։ Мачавариани К․, Город Артвин, «Сборник ма-