Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(մ․ թ․ ա․ VII դ․) որոշ մասեր, Դառնիի հեթանոսական տաճարը (I դ․), Տաթեի վանքը (IX դ․), Սիսիանի կամուրջը (1234) և այլ կառույցներ։ P․ և նրա խմբի ապարները օգտագործվում են նաև ՀՍՍՀ ժամանակակից շինարարության մեջ՝ ամբողջական շենքեր, շենքերի հիմքեր, պատվանդաններ, հուշարձաններ կառուցելիս։ P-ով են կերտված Եղեռնի հուշարձանը (Երեան, 1965), Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանը (Երեան, 1957), ՀՄՄՀ սնընդի արդյունաբերության գլխավոր վարչության («Արարատ») շենքը (Երեան, 1938, 1945–63), Ա․ Թամանյանի արձանը (Երեան, 1974), «Մայիսյան ապստամբության հերոսներին» հարթաքանդակը (Լենինական, 1931), Ս․ Մ․ Կիրովի արձանը (Կիրովական, 1942)։ Տես նաև Մագմաւոիկ ապարներ․ Մագմա։ Տ․ Շահ բադյան

Բազալտային ձուլում, տես Քարային ձուչոէմ։

Բազարչայ, գետ Հայկական ՍՍՀ–ում, տես Որոտան։

Բազարչայ (ն․ Վ ա ս ա կ ա կ և ր տ, Ակունք), գյուղ Հայկական ՄԱՀ Սիսիանի շրջանում, Որոտանի լեռնանցքից արեելք, Երեան–Միսիան խճուղու մոտ, շրջկենտրոնից 27 կմ հյուսիս–արեմուտք։ Որոտանի կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ։ Ունի պանրի գործարան, միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց։


«Բազե», մարմնամարզական ընկերություն։ Գործել է 1918–23-ին, Ալեքսանդրապոլում։ Անդամների թիվը՝ շուրջ 50։ Հիմնադիր՝ Մարտին Մարգարյան (հետագայում Լենինգրադի ռազմա–բժըշկական ակադեմիայի պրոֆեսոր)։ «Р․» ընկերության պարապմունքների ծրագիրը համապատասխանում էր չեխական «Սոկոլսկի» մարմնամարզական համակարգին։ Նրա անդամներից շատերը, որոնց թվում Հ․ Գարգալոյանը, Մ․ Հայրբաբամյանը, Վ․ Ղասաբյանը, Հր․ Մաթևոսյանը, Դ․ Մինասյանը, Մ․ Չարյանը, Հ․ Փարսադանյանը, Ն․ Արղությանը, Ա․ Շեկոյանը հետագայում դարձան ՀՄՄՀ–ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ակտիվ գործիչներ։ Հ․ Փարսադանյան․

Բազեդովյան հիվանդություն, թիրեոտոքսիկոզ (< լատ․ thyreoվահան և toxicosisթունավորում), տարած ու ն թունավոր խպիպ, հիվանդություն, որին բնորոշ է վահանաձև գեղձի մեծացումը, հորմոնների գերարտադրությունը և դրանց փոխանակության խանգարումը։ Նկարագրել է գերմ․ բժիշկ Կ․ Բազեդովը։ Պատճառներն են՝ վահանաձև գեղձի վնասվածքները, թունավորումները, վարակիչ հիվանդությունները (հիմնականում վերին շնչառական ուղիների), երբեմն՝ քրոնիկական նշիկաբորբը, արևահարությունը։ P․ հ․ զարգանում է աստիճանաբար, առավելապես կանանց սեռական հասունացման և դաշտանադադարի շրջաններում։ Հիմնական ախտանշաններն են՝ թուլությունը, գերհոգնածությունը, հևոցը, գերգրգըռվածությունը, հուզմունքը, կոպերի և ծայրանդամների դողը, քրտնաթորությունը, մազաթափությունը, անքնությունը, քաշի արագ անկումը (ախորժակի պահպանման դեպքում), լուծը։ Հաճախ նկատվում է ակնաճեղքերի լայն բացվածություն, արտակնություն (էքսօֆթալմիա), աչքի համամիտության (կոնվերգենցիայի) խանգարում, ինչպես նաև հաճախասրտություն (տախիկարդիա), արյան սիստոլիկ ճընշման բարձրացում, դիաստոլիկ ճնշման իջեցում, սրտամկանի հիպերտրոֆիա, ծանըր դեպքերում՝ սիրտ–անոթային համակարգի անբավարարություն։ խանգարվում է նյութափոխանակությունը, մեծանում հյուսվածքների պահանջը թթվածնի նկատմամբ, որի հետևանքով բարձրանում է հիմնական փոխանակությունը։ Ուժեղանում է ազոտի (հիպերազոտուրիա), կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի և ջրի արտազատումն օրգանիզմից։ Արյան մեջ շատանում է շաքարի քանակը (հիպերգլիկեմիա), առաջանում է շաքարամիզություն (գլյուկոզուրիա)։ խանգարվում է մյուս գեղձերի գործունեությունը։ Ծանր դեպքերում՝ մակերիկամի կեղեի թերֆունկցիա, ենթաստամոքսային գեղձի կղզյակային ապարատի անբավարարություն, կանանց դաշտանային ցիկլի խանգարումներ (արյունահոսություններ), տղամարդկանց սեռական հակումների և կարողության ուժեղացում (հիվանդության սկզբնական շրջանում), իսկ հետագայում ունակությունների արագ անկում (ամորձիների հիպերտրոֆիա, սպերմատոգենեզի ընկճվածություն)։ Բուժումը՝ աշխատանքային պայմանների, հանգստի և քնի բարելավում, վիտամիններով հարուստ լիարժեք սնունդ (հատկապես վիտամին «Շ»-ով), յոդի պատրաստուկներ («միկրոյոդ»), մեթիլ թիոուրացիլ և մերկազոլիլ, ռադիոակտիվ յոդ (հակացուցված է երեխաներին, հղիներին և կերակըրող մայրերին), երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։

Բազել (գերմ․ Basel,ֆրանս․ Bale), քաղաք Շվեյցարիայի ծայր հյուսիսում, նավահանգիստ Հռենոսի ափին։ 213,4 հզ․ բն․ (1970)։ Երկրի 2-րդ մեծ քաղաքն է, միջազգային առևտրա–ֆինանսական կենտրոն, տրանսպորտային հանգույց։ Զարգացած է քիմ․, մետաքսագործական, դեղագործական, մեքենաշինական, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը և գրատպագրությունը։ Հռենոսը P․ բաժանում է 2 մասի․ Մեծ P․՝ Հռենոսի բարձրադիր ձախ ափին, որտեղ գտնվում են պատմական կենտրոնը, ճարտ․ հիմնական հուշարձանները, և Փոքր P․ (Նոր քաղաքը)՝ ցածրադիր աջ ափին՝ արդ․ ձեռնարկություններով։ ճարտարապետական հուշարձաններից են ռոմանո–գոթական տաճարը (1019–1488), ռատուշան (XVI դ․)՝ որմնանկարներով։ 1962–63-ին կառուցվել է արվեստների և արհեստների դպրոցը (ճարտ․ Գ․ Puini- եր)՝ ժ․ Արպի և ուրիշների քանդակազարդումներով։tP-ի Հանրային գեղարվեստական հավաքածուում կան Վերածննդի դարաշրջանի նկարիչների, իմպրեսիոնիստների կտավներ, Օ․ Ռոդենի, Ա․ Մայոլի և այլոց քանդակներ։ Ունի համալսարան (1460-ից), պատմության և ազգագրության թանգարան։

Բազեն (Bazaine) Աշիլ Ֆրանսուա (13․2․ 1811, Վերսալ 23․9․1888, Մադրիդ), Ֆրանսիայի մարշալ (1864)։ Մասնակցել է Ալժիրի (1835), Իսպանիայի (1837), Ղրիմի (1853–56), ավստրո–իտալո–ֆրանսիական (1859) պատերազմներին և Մեքսիկական հեռարշավին (1862–67)։ Վայելում էր պալատական հետադիմական շրջանների հովանավորությունը։ 18701871-ի ֆրանս–պրուսական պատերազմի ժամանակ կորպուսի հրամանատար էր։ 1870-ի հոկտ․ 27-ին Մեց ամրոցը 173- հազարանոց մարտունակ բանակով պրուսացիներին հանձնելու համար զինվորական դատարանը 1873-ին P-ին դատապարտեց մահվան, որը փոխարինվեց 20 տարվա բանտարկությամբ։ 1874-ին փախավ բանտից և կյանքի վերջին տարիներն ապրեց Իսպանիայում։

Բազեներ (Falconidae), գիշատիչների կարգի թռչունների ընտանիք։ Փոքր և միջին մեծության թռչուններ են, արուն փոքր է էգից։ Կարծր քիմքի վրա ունեն կատարանման ելուստ, իսկ քթանցքերի կենտրոնում՝ մաշկային թմբիկ։ Վերնակտուցը կարթաձև է, ունեն «ատամ», թևերը երկար են, նեղ, պոչը՝ կարճ։ Փետուրները խիտ են, կոշտ։ էգը և արուն միանման են գունավորված։ Տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիդայից։ Ուժեղ են, ճարպիկ, թռչում են արագ։ P․ մոնոգամ են, բույն չեն հյուսում, ձվերը (2–6 խայտաբըղետ ձու) դնում են գետնի, ժայռերի վրա կամ ուրիշ թռչունների հին բներում։ Թխսում է, հիմնականում՝ էգը։ Սնվում են փոքրիկ կաթնասուններով, թռչուններով, սողուններով, միջատներով, հազվադեպ՝ լեշերով։ Հայտնի է 58 տեսակ,