Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բազենից վանք, միջնադարյան ճարտարապետական հուշարձան, գտնվում էր Վանա լճի արևելյան ափին, Երերին և Ամյուկ գյուղերի մոտ, Ս․ Սահակ Պարթև վանքի դիմաց, բլրի վրա։ XV դ․ հիշվում է որպես «նորաշէն Սուրբ էջմիածին, որ անուամբ Րազենից վանք յռրջորջի»։ Նշանակում է՝ այդ ժամանակ կամ նոր էր կառուցվել, կամ վերանորոգվել էր։ Ունեցել է մի մատուռ՝ Վերին էջմիածին, և երկու եկեղեցի՝ Ներքին էջմիածին ու Ս․ Աստվածածին անուններով։ P․ վ–ից մեզ են հասել մի քանի ձեռագրեր․ Երեվանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի JST․ 4213 Ավետարանը (1441), JST» 6121 ժամագիրքը (1443, երկու ձեռագրերի գրիչն է Ղազարը), JST» 6653 Ավետարանը (1454, գրիչ՝ Հովհաննես, ծաղկող՝ Մինաս), JVC 5860 Մաշտոցը (1487–89, գրիչ՝ Թումա աբեղա)։ 1445-ին P․ վ–ում գրված մի Ավետարան գտնվում է Կալիֆոռնիայում, 1553-ին գրված Շարակնոցը՝ Երուսաղեմում (ձեռ․ J4P 1594), 1475-ին Ռըստակեսի և 1566-ին Աստվածատուրի գրած Ավետարանները մինչև 1915-ի եղեռնը Վասպուրականում էին։ Ա․ Մաթևոսյան

Բազիդիավոր սնկեր, բազիդիրմիցետներ (Basidiomycetes) (հուն․ (3aalg հիմք և my’kes սունկ), բարձրակարգ սնկերի մեծ դաս, որոնք ունեն բազմացման հատուկ օրգաններ՝ բազիդիումներ։ Ընդգրկում է մոտ 20 հզ․ տեսակ, մեծ մասը ուտելի են (կեչու թնջուկ, սպիտակ սունկ, պղպեղասունկ), մի քանիսը թունավոր են (ճանճասպան, դժգույն թունասունկ), որոշ տեսակներ փչացնում են փայտանյութը կամ վնաս հասցնում գյուղատնտ․ կուլտուրաներին։ P․ ս–ի դասակարգումը կատարվում է նրանց պտղամարմինների և սպորակիրների կառուցվածքի առանձնահատկություններով։ P․ ս․ բաժանվում են 2 ենթադասի,

հոլոբազիդիոմիցետներ (Holobasidiomycetes) 4 միաբջիջ բազիդիումով (նկ․ 1, 2) և ֆրագմոբազիդիոմիցետներ (Phragmobasidio- mycetes)4 քառաբջիշ բազհդիումներով (նկ․ 4–7) կամ միաբջիջ–գնդաձև, տանձաձև, երկարացած, երկու մասի բաժանված բազիդիումներով (նկ․ 3)։ Ա․ Բաբայան ԲԱ&ԻԼ Լյուդվիգ Դասպարի [ծն․ 15․ 4․ 1934, Համադան (Իրան)], իրանահայ ջութակահար և կոմպոզիտոր։ Ավարտել է Հռոմի Սանտա Չեչիլիա կոնսերվատորիայի ջութակի (1954) և կամերային երաժըշտության (1956) դասարանները։ 1959–61-ին ղեկավարել է Թեհրանի «Արարատ» միության երգչախումբը, ապա դարձել «Հայ երգ» հաստատության հիմնադիրներից և երգչախմբի ղեկավար (1961 1965)։ Գրել է երգեր (այդ թվում՝ Դ․ Վարուժանի «Հացին երգը» հովվերգությունից վերցված հատվածների բառերով), խմբերգեր, լարային կվարտետներ («Անիի լքված եկեղեցիները» ևն), մեներգչուհու, կանանց երգչախմ՜բի և նվագախմբի համար՝ Սիամանթոյի «Աղոթք»-ի խոսքերով երաժշտական պատկեր, սիմֆոնիկ երաժըշտություն՝ Շանթի «Հին աստվածներ» դրամայի համար։ Կատարել է ժող․ երգերի մշակումներ։ Ռ․ Աթայան

Բազիլևիչ Կոնստանտին Վասիլևիչ [12(24), 5․ 1892, կիև 3․ 3․ 1950, Մոսկվա], սովետական պատմաբան։ Պրոֆեսոր (1935)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ռուս, պետության XV–XVII դդ․ հասարակական–տնտեսական և դասակարգային պայքարի պատմությանը։ «Ռուսական կենտրոնացված պետության արտաքին քաղաքականությունը․ XV դ․ երկրորդ կես» (1952) մենագրության համար ետմահու արժանացել է Լոմոնոսովի անվ․ մրցանակի։ Մասնակցել է ՍՍՀՄ պատմության դասագրքեր և ձեռնարկներ կազմելուն։

Բազիլիկ ( հուն․ PaoiAixog արքայական տուն), ձգված ուղղանկյուն հատակագծով կառույց, որ ծածկը կրող սյունաշարերով (մույթաշարերով) ներքուստ բաժանված է (3 կամ 5) երկայնական մասերի՝ այսպես կոչված նավերի, աբսիդով վերջափակվող միջին, ավելի լայն ու բարձր նավը, որ անվանվում է նաև գլխավոր, լուսավորվում է կողային նավերի միաթեք տանիքներից վեր բարձրացող պատերին արված լուսամուտներից, սովորաբար ունենում է ընդլայնական, սրահատիպ նախամուտք՝ նարաեքս։ Հռոմեական և վաղ քրիստոնեական P-ների ծածկը ծպեղային էր՝ առաստաղով փակված կամ չփակված, ավելի ուշ կիրառվել է նաև թաղածածկը։ P․ որպես հասարակական կառույց առաջացել է Հունաստանում (Աթենքում P․ սրահ էր, որտեղ արխոնտբասիլևսը նիստ էր գումարում), որպես ճարտ․ օրգանիզմ կազմավորվել Հռոմում, եղել դատավարության սրահ, շուկա, բորսա ևն, մեծ մասամբ՝ ֆորումի կազմում։ Քրիստոնեությանը անցման շրջանում հին P-ները օգտագործվել են որպես համայնքի ժողովատեղի։ Դառնալով վաղ