Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


երաշխավորված դրամական և բնամթերային վարձատրման ձևով։ Սպառման ֆոնդի մյուս մասը կենտրոնացված և ապակենտրոնացված սպառման հասարակական ֆոնդերի համակարգի միջոցով բաշխվում է ձրի կամ արտոնյալ պայմաններով։ Սոցիալիզմի ժամանակ Բ․ մեծապես խթանում է հասարակական արտադրության զարգացմանը։ Սոցիալիստական արտադրության և բաշխման միջև չկա հակամարտ հակասություն, սակայն դրանց ակտիվ փոխներգործությունը կարող է առաջացնել ոչ հակամարտ հակասություններ, որոնք հասարակությունը գիտակցաբար և պլանաչափորեն հաղթահարում է արտադրության բնույթի ու չափերի փոփոխմանը համապատասխան Բ–ման հարաբերությունները շարունակ կատարելագործելու միջոցով։ Սոցիալիզմը կոմունիզմի վերաճելու ընթացքում զարգանալու և կատարելագործվելու են ըստ աշխատանքի քանակի ու որակի և սպառման հասարակական ֆոնդերի միջոցով իրագործվող Բ–ման ձևերը, իսկ կոմունիզմի ժամանակ Բ․ կատարվելու է ըստ պահանջմունքների։

Վ․ Ներկարարյան

ԲԱՇԽՈՒՄ, մաթեմատիկական, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության հիմնական գաղափարներից է պատահական մեծության հավանականությունների Բ․ (կամ հավանականությունների բաշխման օրենքը) տրվում է նրա F(x) = P(ξ<x) բաշխման ֆունկցիայով կամ այնպիսի բնութագրով, որի օգնությամբ որոշակի կանոններով կարող է ստացվել նշված բաշխման ֆունկցիան։ Այսպես, հավանականությունների Բ․ կարող է տրվել x1<ξ<x2 անհավասարության հավանականությունը ներկայացնող P(xi, x2) միջակայքի ֆունկցիայով։ Այդ դեպքում նրա բաշխման ֆունկցիան որոշվում է F(x) = P( oo<£<x) = P( oo, x) բանաձևով։ Ընդհատ պատահական մեծության հավանականությունների Բ․ տրվում է այդ մեծության հնարավոր xi, X2,․․․, xn,․․․ արժեքների և նրանց համապատասխան Pi, P2,․․․, Pn,․․․ հավանականությունների 00 նշմամբ, որտեղ Pn^0 և 2 Pn=l։ Այդ ո=1 դեպքում F(x) = ^] Pn, որտեղ գումարը ո տարածվում է այն ո–երի վրա, որոնց համար xn<x։ Անընդհատ պատահական մեծության հավանականությունների Բ․ տըրվում է նրա P(x) բաշխման խտությամբ, օօ որտեղ P(x)^0; JP(x)dx = l։ Այդ դեպօօ X քում F(x) = J P(x)dx։ Կամայական £ 00 պատահական մեծության հավանականությունների Բ․ կարող է տրվել ուղղի ցանկացած բորելյան E բազմության համար որոշված և |-ն E-ին պատկանելու հավանականությունը ներկայացնող P(E) ֆունկցիայով։ Եթե E-ն (–օօ, x) միջակայքն է, ապա F(x) = P(E)։ Հավանականությունների ընտրովի Բ․ որոշվում է պատահական մեծության հետ արված ո թվով անկախ փորձերի արդյունքում ստացված xi, x2, ․․․, Xn-երի ընտրությամբ։ Այն տրվում է բաշխման ընտրովի Fn*(x) ֆունկցիայով, որպես ընտրության մեջ x-ից փոքր արժեքների հաճախականություն, այսինքն՝ Fn*(x) = _ ոՓՕ․ էրկչափ (է,r|)պատահական մեծուո թյան հավանականությունների Բ․ տրվում է նրա F(x, у) = Р(£<х Пп<у) բաշխման ֆունկցիայով։ Մասնավորաբար, երկչափ ընդհատ պատահական մեծության հավանականությունների Բ․ տրվում է հնարավոր (xn, ym) զույգերի բազմության և համապատասխանtPnm = P(! = Xn Пл = ут), ո, m=l, 2,․․․ հավանականությունների նշմամբ, ընդ որում F(x, y) =tPtnm, Ո Ш որտեղ գումարները տարածվում են այն ո–երի և m-երի վրա, որոնց համար xn<x, Ут<у։ Երկչափ անընդհատ պատահական մեծության հավանականությունների Բ․ տրվում է նրա Р(х, у) խտության բաշխմամբ, այնպես որ F(x, y) = JxjyP(x,y)dxdy։ Կամայական երկչափ պատահական մեծության հավանականությունների Բ․ կարող է տրվել հարթության բոլոր բորելյան բազմությունների համար որոշված և (|, դ) կետը E-ին պատկանելու հավանականությունը ներկայացնող P(E) ֆունկցիայով։ Եթե E-ն համընկնում է (–օօ, x; 00, у) երկչափ միջակայքի հետ, ապա F(x, y) = P(E)։

Գ․ Համբարձումյան

ԲԱՇԽՈՒՄ ԸՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ, սոցիալիզմի տնտեսական օրենք, ըստ որի անձնական սպառման բարիքներն աշխատողների միջև բաշխվում են հասարակական արտադրության մեջ նրանց ծախսած աշխատանքի քանակին ու որակին համապատասխան։ Արտադրության միջոցների սոցիալիստական սեփականության հաստատումը փոխում է նաև հասարակական արդյունքի այն մասի բաշխման եղանակը, որը գնում է անձնական սպառմանը։ Բ․ ը․ ա․ օբյեկտիվ տնտեսական անհրաժեշտություն է՝ պայմանավորված արտադրողական ուժերի զարգացման մակարդակով, աշխատանքի բնույթով և անձնական նյութական շահագրգռվածությամբ։ Սոցիալիզմի ժամանակ իշխում է «յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի» սկըզբունքը։ Սոցիալիստական բաշխման եղանակը, վարձատրության մեծությունը կախման մեջ դնելով ծախսված աշխատանքի քանակից ու որակից, յուրաքանչյուր աշխատողի դրդում է բարձրացնել հասարակական արտադրության արդյունավետությունը, հնարավորություն է տալիս ճիշտ զուգակցել աշխատողների անհատական և հասարակական շահերը։ Ըստ աշխատանքի բաշխման օրենքը գործում է ժողովրդական տնտեսության ինչպես պետական, այնպես էլ կոոպերատիվ–կոլտնտեսային արտադրական սեկտորներում։ Սակայն, սոցիալիստական սեփականության երկու ձևերի տարբերություններին համապատասխան, այդ օրենքը դրսևորվում է առանձնահատուկ գծերով, պետական ձեռնարկություններում այն իրագործվում է աշխատավարձի կազմակերպման համակարգի, իսկ կոոպերատիվ–կոլտնտեսային ձեռնարկություններում՝ եկամուտներն ըստ աշխօրերի կամ ուղղակի դրամական ձևով բաշխելու միջոցով։ Սոցիալիզմը կոմունիզմի վերաճելու ընթացքում այդ տարբերություններն աստիճանաբար վերանալու են, իսկ կոմունիզմի ժամանակ բաշխումը կատարվելու է ըստ պահանջմունքների։ Հավասար աշխատանքի համար հավասար վարձատրությունն ապահովում է մարդկանց հավասարությունը՝ անկախ սեռից, հասակից, ազգությունից։

ԲԱՇԻՈՒՄ ԸՍՏ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ, նյութական և հոգևոր բարիքների բաշխման ձև, որ հատուկ է արտադրության կոմունիստական եղանակի բարձրագույն փուլին, երբ յուրաքանչյուրն աշխատում է ըստ ունակությունների և ստանում այն ամենը, ինչ անհրաժեշտ է բնական պահանջմունքների բավարարման համար։ Նման բաշխումը ենթադրում է հասարակական աշխատանքի արտադրողականության, արդյունաբերության, գյուղատնտեսության, արտադրության մյուս ճյուղերի զարգացման առավել բարձր մակարդակ և նյութական ու հոգևոր բարիքների առատություն, երբ հաղթահարվում են աշխատանքի բնույթի սոցիալ–տնտեսական տարբերությունները և այն դառնում է առաջնակարգ կենսապահանջ։ Բաշխման կոմունիստական սկզբունքի իրագործմամբ վերջնականապես կվերանան մարդկանց ունեցվածքային տարբերությունները և պայմաններ կստեղծվեն անհատի առավել համակողմանի զարգացման համար։

ԲԱՇԿԱԴԸՔԼԱՐ, Բաշքեդիկլեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզում, Ախուրյանի աջ ափին, Կարսից մոտ 30 կմ հարավ–արևելք։ XIX դ․ վերջին ուներ 448 հայ բնակիչ (55 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բ–ի Ս․ Հովհաննես եկեղեցին կառուցվել է IX դ․։ Բնակիչները տեղահանվել են 1920-ի հայ –թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։ Բ–ի մոտ է տեղի ունեցել Բաշկադըքլարի ճակատամարտը։

ԲԱՇԿԱԴԸՔԼԱՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1853, տեղի է ունեցել նոյեմբերի 19 (դեկտ․ 1 )-ին, Ղրիմի պատերազմի (տես Ղրիմի պատերազմ /853–56) ժամանակ, ռուսական և թուրքական զորքերի միջև, Ալեքսանդրապոլ–Կարս ճանապարհին ընկած Բաշկադըքչար գյուղի մոտ։ Դեպի Կարս նահանջող թուրք, բանակը սերասքյար Ահմեդ փաշայի հրամանատարությամբ փորձում էր կասեցնել ռուս, զորքերի (հրամանատար գեն․ Բ․ Բեհբութով) առաջխաղացումը։ Սակայն ռուսները (10 հզ․ զինվոր, 32 հրանոթ), չնայած թուրքերի թվական գերակըշռությանը (36 հզ․ զինվոր, 46հրանոթ) և համառ դիմադրությանը, սրընթաց գրոհով ջախջախեցին նրանց աջ թևը։ Չդիմանալով ռուս, զորամասերի գրոհին՝ թուրքերը փախուստի դիմեցին։ ճակատամարտին մասնակցել է նաև հայերից և կովկասյան այլ ժողովուրդներից կազմված 11 հարյուրյակ։ Պատմագրության մեջ բարձր է