հսկող իրական ուժ։ Հասարակական գիտակցության մեջ տարերայնորեն մշակվող այս գաղափարները դաոնում են անհատի հոգևոր աշխարհի բաղկացուցիչ տարրեր։ Ինչպես Բ-յան նորմերը, այնպես էլ նրանց հիմնավորող արժեքային պատկերացումները հասարակական պրակտիկայի զարգացման հետ միասին պատմական էվոլյուցիա են ապրում։ Ծագելով նախնադարյան հասարակության մեջ՝ Բ․ հետագայում ձեռք է բերել դասակարգային բնույթ։ «․․․Բարոյականության ամեն մի տեսություն մինչև այժմ հանդիսացել է վերջին հաշվով հասարակության տվյալ տնտեսական վիճակի արդյունքը։ Իսկ քանի որ հասարակությունը մինչև այժմ զարգացել է դասակարգային հակադրությունների մեջ, ապա բարոյականությունն էլ միշտ դասակարգային բարոյականություն է եղել, այն կամ արդարացրել է տիրող դասակարգի իշխանությունն ու շահերը և կամ թե, հենց որ ճնշված դասակարգը բավականաչափ ուժեղացել է, արտահայտել է նրա ըմբոստությունն այդ տիրապետության դեմ և ներկայացրել է ճնշվածների ապագայի շահերը» (Էնգելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, 1967, էջ 124–125)։ Իր բովանդակությամբ միասեռ չէ նաև միևնույն հասարակության ներսում գործող Բ․, որովհետև տարբեր են այն առաջացնող սոցիալ–դասակարգային պայմանները, որովհետև «․․․մարդիկ, գիտակցորեն թե անգիտակցորեն, իրենց բարոյական հայացքները վերջին հաշվով քաղում են այն գործնական հարաբերություններից, որոնք նրանց դասակարգային դրության հիմքն են կազմում, այսինքն՝ տնտեսական այն հարաբերություններից, որոնց մեջ տեղի են ունենում արտադրությունն ու փոխանակությունը» (նույն տեղում, էջ 123–124)։ Բ-յան մեջ իրենց յուրօրինակ դրսևորումն են գտնում տարբեր սոցիալական խմբերի շահերը, և այս շահերի տեսանկյունից են իմաստավորվում բարոյական արժեքները՝ բարոյական արդարացման կամ դատապարտման են ենթարկվում առկա սոցիալական կյանքի երևույթները, տվյալ հասարակությանը բնորոշ բարքերը։ Բ․ դառնում է դասակարգային պայքարի յուրահատուկ արտացոլում։ Հեղափոխական պրոլետարիատը գիտակցորեն հիմք է դնում նոր Բ-յանը, զարգացնում է Բ–յան հասարակական–դասակարգային նշանակությունը։ «Մեզ համար,– ասում էր Լենինը,– բարոյականությունը ենթարկված է պրոլետարիատի դասակարգային պայքարի շահերին»։ (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 31, էջ 355)։ «Մենք ասում ենք՝ բարոյականությունն այն է, որ ծառայում է հին շահագործողական հասարակության խորտակմանը և բոլոր աշխատավորներին միավորում է կոմունիստների նոր հասարակություն ստեղծող պրոլետարիատի շուրջը» (նույն տեղում, էջ 357)։
Աշխատավոր դասակարգի Բ-յան համար բնորոշ է հետևողական կոլեկտիվիզմը, որը բխում է նրա տնտեսական պայմաններից, նրա պայքարի յուրահատկությունից։ Սոցիալիզմի օրոք, դասակարգային պայքարի վերացման հետ միասին հաստատվում է ժողովրդի քաղաքական և բարոյական միասնությունը, ստեղծվում են համամարդկային, դասակարգային հակադրություններից զերծ, կոմունիստական Բ–յան նախադրյալները։ Գրկ․ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե․, 1973։ Էնգելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Նույնի, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե․, 1965։ Նույնի, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Ե․, 1972։ Լենին Վ․ Ի․, Երիտասարդության միությունների խնդիրները, Երկ․, հ․ 31։ Քալաշյան Լ․ Խ․․, Բարոյականությունը և իրավունքը մարդկային փոխհարաբերություններում, Ե․, 1968։ Шопенгауер А․, Свобода воли и основы морали, 3 изд․, СПБ, 1896; Ницше Ф․ В․, Происхождение морали, Собр․ соч․, т․ 9, М․, [1902]; Куликова Н․ Н․, Содержание и критерий нравственного прогресса, М․, 1966; Щербак Ф․ Н․, Нравственная ценность коммунистического труда, Л․, 1969; Якуба Е․ А․, Право и нравственность как регуляторы общественных отношений при социализме, Харьков, 1970․
ԲԱՐՈՅԱՆ Հովհաննես Վաղարշակի (ծն․ 24․ 12․ 1906, Երևան), հայ սովետական բժիշկ, համաճարակագետ–վիրուսաբան։ ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1965), ՀՍՍՀ գիտության վաստ․ գործիչ (1972)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1923-ին ընդունվել է Հյուսիսային Կովկասի (Ռոստովյան) բժշկական ինստը։ 1927-ին տեղափոխվել է Մոսկվայի I բժշկական ինստ․-ը, 1931-ին ավարտել այն և որպես ավագ տեսուչ աշխատանքի անցել ՌՍՖՍՀ առողջապահության մինիստրությունում։ Այնուհետև տեղափոխվել է Հյուսիսային Կովկասի Երկրամասային առողջապահության բաժինը, աշխատել որպես ավագ մեթոդիստ, միաժամանակ համաճարակագիտության և մանրէաբանության ինստ․–ի ավագ գիտաշխատող։ 1933-ից Բ․ եղել է Դաղստանի բժշկական ինստ․–ի դիրեկտորի տեղակալ։ 1943-ին ՍՍՀՄ Առժողկոմատը Բ–ին գործուղել է Իրան՝ որպես Իրանի սովետական հիվանդանոցների դիրեկտոր և Արևել– քում Սովետական Կարմիր Խաչի լիազոր։ 1953-ին նշանակվել է ՍՍՀՄ ԲԳԱ Դ․ Ի․ Իվանովսկու անվ․ վիրուսաբանության ինստ․–ի համաճարակագիտության բաժնի վարիչ։ Որպես համաճարակագետ Բ․ բազմիցս ղեկավարել է հատուկ վտանգավոր ինֆեկցիաների վերացման արտասահմանյան էքսպեդիցիաները․ 1943-ին մասնակցել է Սուդանում դեղին տենդի, 1944-ին՝ Իրանում և Իրաքում բնական ծաղկի, 1945-ին՝ Հնդկաստանում խոլերայի, 1947–50-ին՝ Չինաստանում ժանտախտի, 1951-ին՝ Կորեայում խոլերայի և տիֆերի լիկվիդացմանը։ 1961-ին Բ․ նշանակվել է ՍՍՀՄ ԲԳԱ Ն․ Ֆ․ Գամալեյայի անվ․ համաճարակագիտության և մանրէաբանության ինստ․–ի դիրեկտոր։ 1961 – 1964-ին եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ВОЗ) դիրեկտորի տեղակալ։ 1964-ի հոկտեմբերին դարձյալ նշանակվել է ՄՍՀՄ ԲԳԱ Ն․ Ֆ․ Գամալեյայի անվ․ համաճարակագիտության և մանրէաբանության ինստ․–ի դիրեկտոր, իսկ 1967-ից՝ միաժամանակ Բժիշկների կատարելագործման Լենինի շքանշանակիր կենտրոնական ինստ–ի համաճարակագիտության ամբիոնի վարիչ։ Բ․ հեղինակ է ավելի քան 160 տպագրված գիտական աշխատանքների, 16 մենագրության, որոնք նվիրված են ժամանակակից համաճարակագիտության, մանրէաբանության, վիրուսաբանության և իմունոլոգիայի հարցերի ուսումնասիրությանը։ Հայտնագործել է աերոզոլային խցիկը։ Բ․ Պուրկինեի Չեխական գիտական ընկերության պատվավոր անդամ է, համաճարակագետների միջազգային ասոցիացիայի անդամ, անգլիական համաճարակագետների թագավորական ընկերության պատվավոր անդամ, ամերիկյան աշխարհագրագետների ընկերության պատվավոր անդամ, ԱՄՆ–ի Բետեզդում ազգային հետազոտությունների ինստ․–ի պատվավոր անդամ, ԱԱՀՄ ԲԳԱ Նախագահության վարակիչ հիվանդությունների լիկվիդացման համագործակցման կոմիտեի նախագահ, ԱԱՀՄ ԲԳԱ Նախագահության իմունոլոգիայի և ալերգոլոգիայի գիտական խորհրդի նախագահ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Երկ․ Эпидемиологические аспекты современной иммунологии (соавтор П․ Ленин), М․, 1972; Очерки по мировому распространению важнейших заразных болезней человека, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1967; Судьба конвекционных болезней, М․, 1971; Холера Эль-Тор, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1971․
ԲԱՐՈՆ (ֆրանս․, գերմ․ baron), Արևմտյան Եվրոպայում թագավորի անմիջական վասալը, հետագայում՝ ազնվականական տիտղոս։ Անգլիայում (պահպանվել է մինչև այժմ)Բ–ի տիտղոսը դրվել է վիկոնտի տիտղոսից հետո՝ զբաղեցնելով բարձր ազնվականության աստիճանակարգման վերջին տեղը,Ֆրանսիայում և Գերմանիայում՝ կոմսիցհետո։ Լայն իմաստով Բ–ները անգլ․ վերին ազնվականության բոլոր ներկայացուցիչներն են, լորդերի պալատի ժառանգական անդամները։ Ռուսաստանում Բ-ի տիտղոսը մտցրել է Պետրոս I՝ Մերձբալթիկայի գերմ․ բարձր ազնվականության համար։ Բ․ տիտղոսը օգտագործվել է Կիլիկիայի հայկ․ պետության մեջ «պարոն» ձևով։ Պարոններ էին բոլոր խոշոր ավատատերերը, որոնք թագավորի անմիջական վասալներն էին։ «Պարոնությունը» օգտագործվել է նաև «իշխանության» փոխարեն։ XII –XIII դդ․ Հայաստանում պարոն անվանել են մանր կալվածատերերին, որոնք խոշոր ավատատերերի վասալներն էին։ Հետագայում «պարոն» բառը օգտագործվել է «տեր» իմաստով և դարձել հասարակ պատվանուն։