Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԲԱՐՈՆՉ Թաղն ուշ (24․ 3․ 1849, Լվով– 12․ 3․ 1905, Լվով), լեհ քանդակագործ, ծա– գումով հայ։ Սովորել է Կրակովի Գեղար– վեստի դպրոցում (1868–69), Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում (1869–71), ուր «Պատերազմ» կոմպոզիցիայի համար պարգևատրվել է արծաթե մեդալով։ Այդ շրջանում են ստեղծվել «Սնանկացածի հրեշտակը», «Գերություն», «Դրոշի պաշտ– պանությունը» քանդակները, Ռ․ Վագնե– րի կիսանդրին։ 1872–75-ին Ֆլորենցիա– յում շարունակել է կրթությունը, մարմա– րից քանդակել «Վեներան և Ամուրը», Տ․ Շևչենկոյի կիսանդրին։ Լվով վերա– դառնալով բացել է արվեստանոց։ Ստեղ– ծել է բազմաթիվ կիսանդրիներ, հուշար– ձաններ, մահարձաններ, մեդալիոններ, այլաբանական, անիմալիստական գոր– ծեր։ 1891-ին, Բեռլինի միջազգային ցու– ցահանդեսում, արժանացել է պատվոգրի, 1892-ին, Չիկագոյի մրցույթում, Թ․ Կոստ– յուշկոյի հուշարձանի համար՝ առաջին մրցանակի, երկրորդ մրցանակ է շահել Ա․ Միցկևիչի հուշարձանի Կրակովի մրցանակաբաշխությանը։ 1891-ին քարից կերտել է Ցան Սոբեսկուն նժույգի վրա․ լեհ զորավարի հուշարձանը 1897-ին Վիեն– նայում ձուլվել է բրոնզից և կանգնեցվել Լվովում։ Բ–ի այդ լավագույն ստեղծագոր– ծությունը Հայրենական մեծ պատերազմն ավարտվելուց հետո ՍՍՀՄ կառավարու– թյունը նվիրել է Լեհաստանի ժող․ կառա– վարությանը։ Ս․ Չոմարյան

ԲԱՐՈՆՉ ՍԱԴՈԿ, Վիկենտի–Ֆեր– րերի Պարոնյան (24․ 4․ 1814, Ստանիսլավ – 2․ 4․ 1892), լեհահայ պատ– մաբան։ 1831–33-ին սովորել է Լվովի համալսարանի փիլ․ ֆակուլտետում։ 1835-ին դարձել է դոմինիկյան օրդենի անդամ և ընդունել Սադոկ անունը։ Պաշ– տոնավարել է նույն օրդենի վանքերում, եղել է աստվածաբանության պրոֆեսոր Լվովում։ 1855-ին մշտապես հաստատվել է Լվովի մոտ՝ Պոդկամենե վանքում։ Հրա– պարակել է մոտ 30 գիրք և բազմաթիվ հոդվածներ։ Կարևոր աշխատություննե– րից են «Լեհաստանի նշանավոր հայերի կենսագրությունը» (1856) և «Հայոց պատ– մության ակնարկ»-ը (1869)։ Առաջինը բառարանի ձևով պարունակում է 300 նշանավոր լեհահայերի կենսագրություն– ները, երկրորդը՝ Լեհաստանի և Արևմըտ– յան Ուկրաինայի 40 հայկ․ գաղթավայրերի համառոտ պատմությունը։ Արժեքավոր են նաև Բ․ Ս–ի հետազոտությունները՝ նվիր– ված Լեհաստանի և Ուկրաինայի մի շարք քաղաքների պատմությանը։ Գրկ․ Крипякевич И․ П․, Садок Баронч–историк армян бывшей Галиции, в сб․։ Исторические связы и дружба украинско– го и армянского народов, Е․, 1961; Дашке– вич Я* Р․, Армянские колонии на Украине в источниках и литературе XV–XIX вв․, Е․, 1962․ Վ․ Գրիգորյան

ԲԱՐՈՐԱԿՈՒԹՅՈՒՆ տատանողա– կան համակարգի, տատանողա– կան համակարգի ռեզոնանսային հատ– կությունները բնութագրող մեծություն։ Չափվում է տատանողական համակարգի տատանման լրիվ էներգիայի և մեկ պար– բերության ընթացքում կորցրած էներգիա– յի հարաբերությամբ։ Բնութագրում է տա– տանվող համակարգի որակը, որքան մեծ է P․, այնքան ավելի դանդաղ են մարում տատանումները։ P․ ընդունված է նշանա– կել Q (լատ․ qualitas – որակ) տառով։ L ինդուկտիվություն, С ունակություն և R օհմական դիմադրություն ունեցող տատա– նողական կոնտուրում Բ․ օ=-Կ/լ–“լ– 1 R У C R toRC (co-ն կոնտուրի սեփական հաճախակա– նությունն է)։ k առաձգականություն, b շփման գործակից և m զանգված ունե– ցող մեխանիկական համակարգի Բ․՝ Q = = ––։ Բ–յամբ են բնութագըր– վում նաև տատանողական համակարգի քանակական հատկությունները, ընդ որում այն ցույց է տալիս, թե միևնույն հարկադրա– կան ուժի ազդեցության տակ տվյալ հա– մակարգի ռեզոնանսային հաճախականու– թյունների հարկադրական տատանումների ամպլիտուդան քանի անգամ է գերազան– ցում շատ ցածր, ոչ ռեզոնանսային հաճա– խականության հարկադրական տատանում– ների ամպլիտուդան։ Այս հատկության վրա է հիմնված տատանողական համա– կարգի Բ․ չափելու մեթոդը։ Ռադիոհա– ճախականության տատանողական կոն– տուրի Բ–յան թվային արժեքը սովորաբար 30–100 է։ Գրկ․ Стрелков С․ П․, Введение в теорию колебаний, 2 изд․, перераб․, М․, 1964․ Ա․ Ոսկանյան

ԲԱՐՋԱՆՃ, Փերջենճ, գյուղ Արև– մըտյան Հայաստանի Խարբերդի վիլայե– թում,, ընդարձակ դաշտում, բանուկ ճանա– պարհների հանգույցում։ 1915-ին ուներ 3500 բն․ (500 տուն), որից 2000-ը՝ հայ, մնացածը՝ թուրք։ Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, արհեստ– ներով և առևտրով։ Մշակում էին ցորեն, գարի, բամբակ, բանջարեղեն, խաղող։ Բ–ում կային հմուտ ատաղձագործներ, կոշկակարներ, երկաթագործներ, կտավա– գործներ, բրուտներ։ Գյուղն ուներ շուկա և մեկ տասնյակի չափ խանութներ, բաղ– նիք, փուռ, բամբակազտիչ մեքենա։ Բ–ի լուսավորչական հայերի Ս․ Փրկիչ եկեղե– ցին կառուցվել է XVI դ․ վերջերին, մյուսը՝ 1840-ին։ Առաջին կանոնավոր երկսեռ դպրոցը բացվել է 1845-ին (1910-ին ուներ 140 աշակերտ)։ P-ի ուսումնա–կրթական գործին օգնելու նպատակով ԱՄՆ գաղթած բարջանճցի երիտասարդները 1891-ին հիմ– նել են Բարջանճի Ուսումնասիրաց ընկե– րությունը, որ մինչև այժմ էլ գործում է։ Р․ ենթարկվել է 1895-ի համիդյան ջար– դարարների ավերածություններին և տվել բազմաթիվ զոհեր։ 1915-ի եղեռնի ժամա– նակ P-ի հայերը տեղահանվել են, նրանց մեծ մասը զոհվել է։ Բ–ում է ծնվել Համաս– տեղը’․ Գրկ․ Վահե Հայկ, Տար՛բերդ և անոր ոսկեղեն դաշտը, Նյու–Ցորք, 1959, էջ 893– 900։ Ման ու կ Ծերոն, Բարջանճ գյուղ, Բոստոն, 1938։ Մ․ Դարքինյան

ԲԱՐՍԷԼՈՆ (Barcelona), քաղաք և նա– վահանգիստ Իսպանիայի հյուսիս–արե– վելքում։ Կատալոնիա մարզի և համանուն պրովինցիայի վարչ․ կենտրոնը, Միջերկ– րականի խոշոր նավահանգիստներից։ 1,8 մլն բն․ (1968)։ Բ․ Իսպանիայի տնտ․, ֆինանսական և առևտրական կարևոր կենտրոնն է, տրանսպորտային հանգույց։ Տալիս է Կատալոնիայի և նրա պրովին– ցիայի արդ․ արտադրանքի 85–90%-ը։ Գլխավոր ճյուղերն են՝ տեքստիլ (խոշո– րագույնը Իսպանիայում), էլեկտրամետա– լուրգիական, մեքենաշինական (գլխա– վորապես նավավտո–շոգեքարշաշինու– թյուն և հաստոցաշինություն), քիմ․, էլեկ– տրատեխնիկական, ցեմենտի, սննդի, փայ– տամշակման, կաշվի արդյունաբերությու– նը։ Բ․ կատալոնյան և իսպանական մշա– կույթի կենտրոն է։ Քաղաքը ամֆիթատրո– նի ձևով փռված է Լյոբրեգատ և Բեսոս գետերի գետաբերանների միջև ընկած ծովախորշի երկայնքով։ Կազմված է Հին և Նոր քաղաքից ու նավահանգստային մասից՝ Բարսելոնետից։ Ուղիղ, լայն, կանաչապատ պողոտաներով նոր քաղաքը աճել է հս–արմ․ ուղղությամբ։ Ամբողջ քա– ղաքի միջով անցնում է Լաս–Ռամբլաս մայրուղին։ Արդյունաբերական արվար– ձաններն են Աան Անդրեսը, Գրասիան (հս–ում), Սան Մարտինը («Իսպանական Մանչեստեր», հվ–ում)։ Ունի համալսարան (հիմն․ XV դ․), օպերայի և բալետի թատ– րոն, կոնսերվատորիա, աստղադիտարան, թանգարաններ (պատմության, հնագի– տության, երկրաբանական, ծովային, գե– ղարվեստի, ժամանակակից արվեստի), կենդանաբանական այգի։ Քաղաքի գոր– ծարար կենտրոնը՝ Պլասա դե Կատալոնիա հրապարակը, Հին և Նոր քաղաքների միակցման տեղում է։ ճարտարապետա– կան բազմաթիվ հուշարձաններից պահ– պանվել են Սան Պաբլո դել Կամպո եկե– ղեցին (հիմն․ X դ․), գոթական ոճի տաճա– րը (1298–XV դ), Սանտա Մարիա դել Մար եկեղեցին (1320–70), բորսան (1380– 1392), «Աուդիենսիա» դատաստանական ատյանը (XV դ․ կես), բարոկկո ոճի Նու– եստր,ա Սենիորա դե Բելեն եկեղեցին (1687–1729), Գուել պալատը (1885– 1889) և Սագրադա Ֆամիլիա եկեղեցին (կառուցման սկիզբը՝ 1884)։

ԲԱՐՍԷԴ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դարի հայ գրիչ։ 1275-ին հաստատվել է Մշո Առաքելոց վանքում և Ներսես Մշեցի րաբունապետի պատվերով ընդօրինակել մի շարք ձեռագրեր։ Դրանցից մեկը պահ– պանվում է Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մա– տենադարանում (ձեռ․ N« 3932), իսկ երկ– րորդի մասին հիշատակվում է N» 6273 ձեռագրում։ Այնուհետև աշխատել է Հաղ– բատի վանքում։ 1281-ին այստեղ ընդօրի– նակած ձեռագրերից մեկը գտնվում է Երուսաղեմի Ս․ Հակոբյանց մատենա– դարանում (ձեռ․ JST* 1758)։ Նույն թվակա– նին սկսել է մի ձեռագիր, որն անավարտ է մնացել (ավարտել են Հաղբատի Հով– հաննես և Աբրահամ գրիչները)։ Ձեռագիրը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (N* 1824)։ Ա․ Մաթևոսյան

ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑԻ (ծն․ թ․ անհտ․- 1113), Հայոց կաթողիկոս 1105-ից։ Սերել է Պահլավունիների տոհմից։ Հաջորդել է Գրիգոր ԲՎկայասերին։ XI դ․ 70-ական թթ․ սկզբին ձեռնադրվել է Անիի և ողջ Շիրա–