Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


եպիսկոպոս՝ ստանձնելով նաև կաթողիկոսի փոխանորդի պարտականությունները։ 1081-ին ընտրվելով կաթողիկոսի աթոռակից՝ իրագործել է կաթողիկոսի պարտականությունները, քանի որ Ծամնդավում (Փոքր Ասիա) ապաստանած Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը կտրված էր Հայաստանից և անհաղորդ երկրի կյանքին։ Եկեղեցու ծանր հարկատվությունը թեթևացնելու նպատակով Բ․ 1090-ին այցելել է սուլթան Մելիք–շահին, որը թեթևացրել է հարկերը, ճանաչել Անիի կաթողիկոսության առաջնությունը, որից հետո Բ․ գահընկեց է արել Հոնիի հակաթոռ կաթողիկոսին։ Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, մաս 3, Բեյրութ, 1959։

ԲԱՐՍԵՂ ԱՍՊԻՍԱԿՑԻ, Ա ր ճ ի շ ե–’ ց ի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XV–XVI դարերի հայ գրիչ և տարեգիր։ Ապրել և ստեղծագործել է Քաջբերունիքի Ասպիսակ գյուղում։ Սովորել է Մեծոփա վանքի դըպ– րոցում, ուր նշանավոր գրիչներ Ազա– րիայի և Կարապետի մոտ հմտացել է գրչության արվեստում։ Ընդօրինակած ձեռագրերի հիշատակարաններն այնքան հարուստ են տեղեկություններով, որ հրա– տարակվել են որպես տարեգրություններ։ P․ Ա–ից հայտնի են Ավետարաններ (1480, Հալեպ, 1486, 1495, 1498, Իրան ևն) և մեկ Շարակնոց (1488, Երևանի Մեսրոպ Սաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ H 1624)։ Գրկ․ տես Բարսեղ Արճիշեցի հոդվածի գրականությունը։ Ա․ Մաթևոսյան

ԲԱՐՍԵՂ ԱՐՃԻՇԵՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVI դարի սկզբի հայ ժամանա– կագիր։ Գրել է տարեգրություն, որն ընդգրկել է 1501–04-ի դեպքերը՝ Շահ– Իսմայիլի գահակալական կռիվները և վասպուրականում ու Տուրուբերանում կատարված ասպատակությունները։ Գրկ․ Մանր ժամանակագրություններ (կազ– մեց Վ․ Ա․ Հակոբյան), հ․ 1, Ե․, 1951։

ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ, Բարսեղ Մեծ, Բարսեղ Սրբազան (BacrlXeiogd Kaiaap£a3g, ծ BaalXelog ծ (jivag) (329–379), կապադովկացի գիտնական, մատենագիր, եկեղեցական գործիչ։ Ուսանել է ծննդավայր Կեսարիայում, ապա՝ Կոստանդնուպոլսում և Աթենքում։ Շրջագայել է Փոքր Հայքում, Ասորիքում, Պաղեստինում, Եգիպտոսում։ 357–364-ին վարել է ճգնավորական կյանք։ 364-ից նվիրվնլ է քահանայության՝ Կեսարիայի արքեպիսկոպոս Եվսեբիոսի մոտ, որի մահից (370) հետո ընտրվել է Կեսարիայի արքեպիսկոպոս։ Բ․ Կ–ու մահվան հիշա– տակը նշվում է հունվ․ 1-ին (հռոմեա– կան եկեղեցին նշել է հուլիսի 14-ին)։ Հետևողականորեն պայքարել է արիոսա– կանության դեմ, խրախուսել և հովանա– վորել կուսակրոնությունն ու վանականու– թյունը։ Ավանդել է հարուստ գրական ժառանգություն (զրույցներ, ճառեր, քա– րոզներ, մեկնություններ, շուրջ 250 նա– մակ)։ Նրա «Ընդդեմ Եվնոմեոսի» աշխա– տությունը հերքումն է արիոսական ուս– մունքի։ «Վեցօրէից* աշխատության մեջ 9 ճառով փորձել է բնագիտորեն մեկնաբա– նել աշխարհի վեցօրյա արարման Աստվա– ծաշնչի առասպելը։ Բ․ Կ–ու բնագիտական իմացությունը խարսխված է անտիկ աշ– խարհի մտածողների (Արիստոտել, Պլի– նիոս և ուրիշներ) գիտական նվաճումների վրա։ Նամակներում արտացոլվել են Հռո– մեական կայսրությունում եկեղեցական պայքարի պատմության դրվագներ։ Բ․ Կ–ու երկերը զգալի ազդեցություն են ունեցել քրիստոնեական աշխարհի գիտական մըտ– քի վրա, միաժամանակ ծառայել աղբյուր՝ անտիկ մտածողների (որոնցից առատո– րեն բանաքաղել է Բ․ Կ․) ուսմունքներին ծանոթանալու համար։ Բ․ Կ–ու երկերը հայերեն են թարգմանվել V դարից։ Երկ․ Ս․ Բարսեղի Եպիսկոպոսի Կեսարու Կապադովկացւոյ ճառք վասն վեցօրեայ արա– րութեանն, Վնտ․, 1830։ Գրկ․ Ս ու ք ր յ ա ն Ա․, Ս․ Բարսեղ և իր երկասիրութիւնքն, «Բազմավէպ», 1873, էջ 112 – 126։ Զարբհանալյան Գ․, Մա– տենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնտ․, 1889։ Մ ու ր ա դ յ ա ն Կ․, Սրբագրություններ Բարսեղ Կեսարացու «Վեց– օրեայ>-ում, «ԲՄ», 1971, № 10։ Կ․ Մուրադյան

ԲԱՐՍԵՂ ԿԻԼԻԿԵՏԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դարի հայ գրիչ և գրչության ուսուցիչ։ Աշխատել է Հովհաննես րաբու– նապետի Արքաեղբոր գրչության դպրո– ցում, ունեցել է բազմաթիվ աշակերտներ։ Ընդօրինակել է մի շարք ձեռագրեր, որոն– ցից ամենանշանավորը 1270-ին Հով– հաննես Արքաեղբոր համար ընդօրինա– կած Աստվածաշունչն է (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N* 345), որը մեզ հասած լավագույն օրի– նակներից է։ Նրա մեջ առաջին անգամ հանդիպում են Գևորգ Սկևռացու կազմած ավետարանական նախադրություններն ու գլխակարգությունները։ Շուրջ 800 էջանոց այս ձեռագրում պահպանվել է Կոստան– դին V-ի ինքնագիր երկու հիշատակարան։ Ա․ Մաթևոսյան

ԲԱՐՍԵՂ ՃԼՈՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VII դարի Շիրակի Դպրեվանքի («Կար– միր վանք») վանահայր, երգահան ու երաժիշտ–տեսաբան։ Ներսես Գ Իշխանցի կաթողիկոսի հրամանով ու Դվինի 645-ի ժողովի հավանությամբ ձեռնարկել է հայ– կական հոգևոր կցուրդ երգերի հավաքման, ընտրման ու կանոնացման գործը, որը նշանակալի երևույթ է հայ և ընդհանրա– պես արևելյան քրիստոնեական երաժըշ– տության պատմության մեջ։ Նրա կազմած ժողովածուն կոչվել է «ճոնընտիր», որը և հիմք է հանդիսացել ավելի ուշ կանոնաց– ված շարակնոցների համար ու միաձուլվել դրանց հետ։ Ըստ տվյալների, նա է, որ նախաձեռնել է նաև նույն կցուրդներին վերաբերող ութ՜ձայնի համակարգի հաս– տատման հնագույն փորձը։ Շիրակի Դըպ– րեվանքը կոչվել է նաև նրա անունով։ Գրկ․ Թահմիզյան Ն․, Բարսեղ ճ․ոնը և հայ մասնագիտացված երգաստեղծության ծաղկումը Հարմստանում VII դարում, «ԲԵՀ», 1973, № 1։ Ն․ Թահմիզյան

ԲԱՐՍԵՂ ՎԱՐԱԳԵՅԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ հիշատակագիր, վարդապետ։ Ապրել է XVI դ․ վերջերին և XVII դ․ սկըզբ– ներին։ Ուսանել է Վարագա վանքում, դասավանդել "գրչություն և երաժշտու– թյուն։ Նրա հիշատակարաններից մեկը վերաբերում է 1580-ական թթ․ թուրք– պարսկական փոխադարձ արշավանքնե– րին, որոնք ավերել են հայաբնակ գավառ– ները Կաբինից մինչև Երևան։ Գրկ․ Աղան յան Գ․, Դիվան հայոց պատմության, հ․ 10, Թ․, 1912։ Հ․ Անասյան

ԲԱՐՍԵՂՅԱՆ Արարատ Մովսեսի (ծն․ 5․ 2․ 1913, Բաքու), հայ սովետական դրա– մատուրգ։ Եղել է Բաքվի հայկ․ թատրոնի դերասան։ 1940–53-ին հանդես է եկել Աշտարակի, էջմիածնի, Երևանի երաժըշ– տական կոմեդիայի, պատանի հանդիսա– տեսի և Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոն– ներում։ Առաջին պիեսը՝ «Կամո»-ն, 1937-ին արժանացել է մրցանակի (բեմա– դրվել է 1938-ին, տպագրվել 1958-ին)։ Գրել է նաև «Լուսիկ Լիսինյան», «Խաղա– ղության կայարանը», «Ծնունդ», «Փակ դռներ» պիեսները, որոնք բեմադրվել են Անդրկովկասի մի շարք հայկ․ թատրոննե– րում։ Ուշագրավ են «Տաճատ Համազաս– պովիչը հուզվում է» և «Պըլը–Պուղի» (1961) պիեսները։ Վերջին տասնամյակում զբաղ– վում է թատերագիտությամբ։ «Սովետա– հայ բեմի վարպետները» շարքից գրել է «Լևոն Երամյան» (1962), «Արտավազդ Փաշայան» (1963), «Հովսեփ Ոսկանյան» (1968), «Օրի Բունիաթյան» (1970), «Ալեք– սանդր Հովհաննիսյան» (1971), «Աստղիկ Երամյան» (1972) մենագրությունները։ Երկ․ Դրամատիկական երկեր, Ե․, 1958։

ԲԱՐՍԵՂՏԱՆ Գեղամ (1883, Կ․ Պոլիս– 1915), հայ գրող, հրապարակախոս։ Սո– վորել է Պեզճյան և Կեդրոնական վարժա– րաններում, աշխատակցել տեղի պարբե– րականներին։ Եղել է «Ազատամարտ»-ի խմբագիրը, «Ազդակ» գրական հանդեսի (41 համար) հրատարակիչը։ Արևմտահայ արձակում առաջիններից էր, որ պատկե– րել է բանվորական կյանքը։ Այլաբանա– կան զրույցներում («Ապառնի քաղաքին խուզարկիչը», «Սպասումս կախաղանին վրա», «Մեսիան կուգա») ներբողել է մար– դու կամքի ուժը։ «Այսպես պատմեց Վրիժա– բիբ Ազատությունը», «Ձյունամրրիկը» և մյուս պատմվածքներում նկարագրել է թուրք բռնակալների վայրագությունները Արևմտյան Հայաստանում։ Երկ․ Ամբողջական գործը, Փարիզ, 1931։ Ա․ Օհանյան

ԲԱՐՍԵՂՅԱՆ Իփկար Հակոբի (ծն․ 7․ 6․ 1918, գ․ Շինուհայր, Դորիսի շրջան), հայ սովետական պատմաբան, լրագրող։ Պատ– մական գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1966)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1941-ին ավարտել է Երևանի իյ․ Աբովյանի անվ․ մանկավար– ժական ինստ–ը։ 1941–44-ին ծառայել է սովետական բանակում։ 1944–53-ին աշ– խատել է «Սովետական Հայաստան», «Բան– վոր» թերթերում, ՀԿԿ Կենտկոմում, 1953– 1961-ին՝ ՄԼԻ հայկական ֆիլիալում, սկըզ– բում որպես դիրեկտորի տեղակալ, ապա՝ դիրեկտոր, 1961–67-ին՝ Հայկական ՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում։ 1967–70-ին եղել է «Հայաստան» հրատարակչության դիրեկտոր։ 1970-ից աշխատում է որպես Հայկական ՍՍՀ ԳԱ Նախագահությանն առընթեր հասարակական գիտություննե– րի գիտական ինֆորմացիայի սեկտորի վարիչ։ 1948-ից դասավանդում է Երևանի բուհերում։ Բ․ Հայկական ՍՍՀ V գումար– ման Գերագույն սովետի դեպուտատ է։ Աշխատությունները նվիրված են Անդր– կովկասի հեղավւոխական շարժումների,