Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բոլշևիկյան հայ պարբերական մամուլի, ՍՄԿԿ պատմության պրոբլեմներին։ Երկ․ Բոլշևիկյան հայ պարբերական մամու– լի պատմություն․ 1900 – 1920, Ե․, 1956։ Ստե– փան Շահումյան։ Կյանքի և գործունեության վավերագրական տարեգրություն, Ե․․ 1968։

ԲԱՐՍԵՂՈՎ (Բ ա ր ս և ղ յ ա ն) Ցուրի Գևորգի (ծն․ 7․3․1925, Թբիլիսի), հայ սո– վետական իրավաբան–միջազգայնագեա։ Իրավաբանական գիտությունների թեկ– նածու (1954)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Մոսկվայի միջազգային հարա– բերությունների ինստ–ը։ 1962–68-ին և 1972-ից՝ ՄԱԿ–ի քարտուղարությունում (Նյու Ցորք) Գլխավոր քարտուղարի տե– ղակալի օգնական հատուկ իրավաբանա– կան հարցերի գծով, 1968–72-ին՝ ՍՍՀՄ ԳԱ Համաշխարհային տնտեսության և մի– ջազգային քաղաքականության ինստ–ի բաժնի վարիչ։ Գիտ․ աշխատությունները վերաբերում են միջազգային իրավունքի և դիվանագիտության պատմության հար– ցերին։ Լայն ճանաչում է գտել Բ–ի «Տերի– տորիան միջազգային իրավունքում* (ռուս․, 1958) ուսումնասիրությունը, որտեղ ցույց է տվել, որ ուրիշի հողերի զավթումը իրավաբանական վաղեմություն ունենալ չի կարող։ Գրել է նաև աշխատություն– ներ՝ նվիրված Հայաստանում միջազգային– իրավական գաղափարների զարգացմանը։

ԲԱՐՍՈՎԱ Վալերիա Վլադիմիրովնա [իսկական ազգանունը՝ Վ լ ա դ ի մ ի– ր ո վ ա, 1(13)․ 6․ 1892, Աստրախան – 13․ 12․ 1967, Սոչի], ռուս սովետական երգ– չուհի (քնարա–կոլորատուրային սոպրա– նո)։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1937)։ Վ․ Վ․ Բարսովա ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1920–48-ին աշ– խատել է ՍՍՀՄ Մեծ թատրոնում։ Լավա– գույն դերերգերից են՝ Լյուդմիլա, Անտո– նիդա (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա», «Իվան Սուսանին»), Ռոզինա (Ռոսինիի «Աևիլյան սափրիչ»)։ Կատարել է մոտ 600 կամերային ստեղծագործություն։ Ելույթներ է ունեցել Հայաստանում, հան– դես եկել նաև հայկական ժող․ երգերի կատարումով։ Արժանացել է ՍՍՀՄ պետա– կան մրցանակի (1941)։ Գրկ․ ПоляковскийГ․ А․, В․ В․ Бар– сова, М․–JI․, 1941․ Ի․ Տիգրանովա

ԲԱՐՍՈՒՄ, հայաբնակ գյուղ Ադրբեջա" նական ՍՍՀ Շամխորի շրջանում, Շամ– խորչայ գետակի ձախ ափին, շրջկենտրո– նից 20 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտե– սությունն զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ և անասնապահու– թյամբ։ Ունի միջնակարգ և տարրական դպրոցներ, գրադարան, ակումբ, կապի բաժանմունք, բուժկայան։ Կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան։

ԲԱՐՎԱՒՈՍ (< բարք + խոս), բարո– յախոս (<բարոյք + խոս), բնա– խոս (<բուն + խոս), առակների և առա– կատիպ զրույցների հին հունական ժողո– վածու։ Կազմվել է հավանաբար II դ․, Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Սկզբնա– բար իր նյութն առել է միայն կենդանական աշխարհից, բայց հետագա խմբագրու– թյուններում պատահում են նաև ծառերի, քարերի, ինչպես նաև մարդկանց անուն– ներ։ Կենդանիների օրինակով այլաբա– նորեն ուսանելի ընդհանրացումներ է անում։ Առակներին ու զրույցներին երբե– մըն տրվում են կենցաղային, իսկ երբե– մըն՝ կրոնա–բարոյական մեկնաբանու– թյուններ։ Միջին դարերում Բ․ ․ տարածված էր շատ լեզուներով։ Հայտնի են լատիներեն, ասորերեն, հայերեն, ղպտիերեն, եթով– պերեն, արաբերեն և այլ հին թարգմանու– թյուններ ու խմբագրություններ։ Հայերեն թարգմանությունը հավանաբար կատար– վել է V–VI դդ․։ Այդ թարգմանությունից հայտնի Են ձեռագիր բազմաթիվ օրինակ– ներ ։ Հայերեն առաջին անգամ հրատարակ– վել է 1855-ին։ Ն․ Մառը 1894-ին և 1904-ին տարբեր ձեռագրերի հիման վրա տվել է երկու նոր հրատարակություն, որոնք բնագրի տարբեր խմբագրություններ են։ Մառն ապացուցել է, որ վրացերեն Բ․ հայերենից է թարգմանվել։ Հեղինակը հայտնի չէ։ Այդ մասին բա– նասիրության մեջ գոյություն ունեն տար– բեր կարծիքներ, վերագրվում է Եպիփա– նես Կիպրացուն կամ Պետրոս Աղեքսանդ– րացուն, Բարսեղ Կեսարացուն, Հովհան Ոսկեբերանին և ուրիշների։ Հայերեն ձե– ռագրերում Բ․ մեծ մասամբ անանուն է և հաճախ խորագրված՝ «Ի»րատք իմաս– տասիրաց և ուղղափառ վարդապետաց», «Բանք խրատականք ասացեալ յիմաստ– նոց» ևն։ Գրկ․ Марр Н․ Я․, Сборники притч Вардана, ч․ 1, СПБ, 1899, с․ 394–428; Անասյան Հ․ Ս․, Հայկական մատենա– գիտություն, հ․ 1, Ե․, 1959, սյուն 1060–86։ Հ․ Անասյան

ԲԱՐՏՈԼԴ Վասիլի վլադիմիրովիչ [3(15)․ 11․ 1869, Պետերբուրգ – 19․8․ 1930, Լենինգրադ], սովետական արևե– լագետ, ակադեմիկոս (1913)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը (1891)։ Աշխատու– թյունները վերաբերում են Արևելքի եր– կըրների պատմությանը, նրա ժողովուրդ– ների մշակույթին, կրոնին։ Հեղինակ է ավելի քան 650 գիտական աշխատություն– ների, որոնցից «Թուրքեստանը մոնղոլա– կան արշավանքների ժամանակ» մենա– գրության I մասի համար նրան շնորհվել է մագիստրոսի (1898), իսկ II մասի հա– մար՝ Արևելքի պատմության դոկտորի գիտական աստիճան (1900)։ Բ․ հիմնա– կանում կանգնած էր պատմության ըմ– բըռնման իդեալիստական դիրքերում, սա– կայն որպես հետազոտողի նրան հետա– քըրքրել են նաև սոցիալ–տնտեսական կար– գի և ժող․ զանգվածների դրության հար– ցերը։ Այս իմաստով նրա «Ուլուգբեկը և նրա ժամանակը» (1918), «Իսլամ» (1918), «Թուրքեստանի պատմությունը» (1922), «Իրան» (1926) աշխատությունները գի– տական մեծ արժեք են ներկայացնում։ Բ․ «Միր իսլամա» («Мир ислама») հանդեսի (1912–13) կազմակերպիչն ու խմբագիրն էր*․ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո գլխավորում էր Արևելագետների կոլեգիան, իսկ 1925-ից նաև նրա տպագիր օրգանը՝ «Զապիսկի կոլեգիի վոստոկովեդով» («Записки коллегии востоковедов»)։ Մասնակցել է ՍՍՀՄ առանձին ժողովուրդների այբու– բենը արաբերենից լատինականի վերա– ծող հանձնաժողովի աշխատանքներին։ Բ․ անձամբ եղել է Անիում, մոտիկից դի– տել պեղումները։ Իր որոշ աշխատու– թյուններում անդրադարձել է հայագի– տության համար կարևոր խնդիրների։ 1911-ին «Անւոյ շարք» մատենաշարում լույս տեսած «Անիի Մանուչեի մզկիթի պատի պարսկերեն արձանագրությունը» հոդվածում վերլուծել է մոնղոլ կառավա– րիչ Աբու–Սաիդի (1316–35) արձանա– գրությունը, ուր խոսվում է բնակչության իրավունքների, քաղաքից բնակչության հեռանալը կանխելու համար ապօրինի և ծանր հարկերը սահմանավւակելու ևնի մասին։ Հայագիտական արժեքավոր նյու– թեր կան նաև նրա՝ Իրանին և Ադրբեջա– նին նվիրված աշխատություններում։ Բ․ Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում։ Երկ․ Соч․, Т․ 1–8․․․, М․, 1963–73․ Գրկ․ Акрамов Н․ М․, Выдающийся русский востоковед В․ В․ Бартольд, Душан– бе, 1963․ Բ1ՄՏՈԿ (Bart6k) Բելա (25․3․1881, Նադսենտմիկլոշ, Տրանսիլվանիա –26․9․ 1945, Նյու Ցորք), հունգար կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ –բանահա– վաք։ 1903-ին ավարտել է Բուդապեշտի Լիստի անվ․ երաժշտական ակադեմիան։ 1919-ից որպես դաշնակահար համերգնե– րով հանդես է եկել Ֆրանսիայում, Անգ– լիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում, 1929-ին՝ ՍՍՀՄ–ում։ Ֆաշիստական դիկ– տատուրայի շրջանում, 1940-ից, տարագըր– վել է ԱՄՆ։ Հավաքել է շուրջ 30000 հուն– գարական և այլ ժող․ երգեր, ուսումնասի– րել դրանք, հրապարակել գիտական աշխա– տություններ, որոնք համաշխարհային ճա– նաչում են գտել։ Հենվելով ժող․ երաժըշ– տության վրա՝ մշակել է ուրույն ստեղծա– գործական ոճ, ինքնատիպ լեզու, որին հատուկ է ինտոնացիաների ազգային բնույթը, լադային հարուստ հիմքը, հար– մոնիայի սրությունը, ճկուն և բարդ ռիթմի– կան։ Բ–ի ստեղծագործությունը մեծ ազդե– ցություն է գործել XX դ․ երաժշտության վրա։ Անդրադարձել է գրեթե բոլոր ժան– րերին՝ օպերա («Կապույտ Մորուք հերցո– գի դղյակը», 1911, բեմ․ 1918), բալետներ («Փայտե արքայազնը», 4916, բեմ․ 1917, «Հրաշալի մանդարինը», 1919, բեմ․ 1926), սիմֆոնիկ գործեր («Երաժշտություն լա– րայինների, հարվածայինների և չելեստա– յի համար», 1936, Կոնցերտ նվագախմբի համար, 1943, սյուիտներ, պարեր), կոն– ցերտներ, կվարտետներ, տրիո, ռապսո– դիաներ դաշնամուրի և այլ գործիքների համար նվագախմբի հետ, կանտատներ․