Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

P․ Բարւոոկ երգեր, խմբերգեր, ժող․ երգերի մշակում– ներ, դաշնամուրային ստեղծագործու– թյուններ։ Ետմահու նրան շնորհվել է Կոշուտի անվ․ մրցանակ (1948) և Խաղա– ղության միջազգային մրցանակ (1955)։ Գրկ․ Несть ев И․, Бела Барток, М․, 1969; Stevens Н․, The life ami music of Bela Bartok, N․ Y․, 1953 (մաաենագիա․ էջ 323-58)։ Ա․ Բուղաղյան

ԲԱՐՏՈՒ (Barthou) Լուի (1862–1934), ֆրանսիական պետական գործիչ, փաս– տաբան։ 1894-ից բազմիցս զբաղեցրել է մի– նիստրական պաշտոններ։ 1913-ի մարտ– դեկտեմբերին եղել է պրեմիեր–մինիստր։ Հանդես է եկել Անտանտի ամրապնդման օգտին։ Ջենովայի կոնֆերանսում (տես Ջենովայի կոնֆերանս 1922) գլխավորել է ֆրանսիական պատվիրակությունը։ 1922–26-ին Ռեպարացիոն հանձնաժողո– վի նախագահն էր, պնդում էր, որ Գերմա– նիան կատարի Վերսալյան հաշտության պայմանագրի (1919) որոշումները։ Գեր– մանիայում ֆաշիստական դիկտատուրա– յի հաստատումից (1933) և պատերազմի սպառնալիքի ուժեղացումից հետո P․, ելնելով Ֆրանսիայի անվտանգության ամրապնդման շահերից, դարձավ ֆրանս– սովետական համագործակցության կողմ– նակից։ 1934-ի փետրվար–հոկտեմբե– րին, լինելով արտաքին գործերի մի– նիստր, առաջ քաշեց հակահիտլերյան «Արևելյան դաշինքի» նախագիծը։tP-ի գործունեությունը հետագայում նպաստեց սովետա–ֆրանսիական փոխադարձ օգ– նության պայմանագրի (1935) կնքմանը։ 1934-ի հոկտ․ 9-ին Մարսելում P․ և Հա– րավսլավիայի թագավոր Ալեքսանդր I սպանվեցին գերմ․ և իտալ․ հետախուզու– թյան գործակալ հորվաթ տեռորիստի ձեռ– քով։ P․ Ֆրանսիայի ակադեմիայի անդամ էր (1918), Ա․ Լամարտինի, 0․ Միրաբոյի, Շ․ Բոդլերի, Դ․ Դիդրոյի, Վ․ Հյուգոյի մա– սին աշխատությունների հեղինակ։

ԲԱՐՐԱՍ (Barras) Պոլ (1755-1829), ֆրանսիական բուրժուական մեծ հեղա– փոխության գործիչ։ Ազնվական։ 1792-ի սեպտեմբերին ընտրվել է Կոնվենտում, քվեարկել է Լյուդովիկոս XVI թագավորի գլխատման օգտին։ Հարել է Յակոբինյան– ներին։ Որպես Կոնվենտի կոմիսար մաս– նակցել է Տուլոնի միապետականների խռովության ճնշմանը (1793)։ Անսկզբունք քաղաքագետ էր և կարիերիստ։ P․ եղել է հակահեղափոխական տերմիդորյան հե– ղաշրջման (1794-ի հուլիսի 27–28) կազ– մակերպիչներից։ Ընտրվել է Դիրեկտո– րիայի բոլոր կազմերում։ Աջակցել է Նա– պոլեոն Բոնապարտի առաջքաշմանը։ Բրյումերի տասնութի (1799-ի նոյեմբ․ 9–10) հեղաշրջումից հետո հեռացվել է քաղ․ ասպարեզից։

ԲԱՐՈՒՓ9ԵՎ Արմեն Կոստանդինի (ծն․ 3․ 5․ 1904, Շուշի), սովետական ճարտա– րապետ։ ՌԱՖԱՀ վաստ․ ճարտարապետ (1969)։ Ավարտել է Լենինգրադի Գեղար– վեստի ակադեմիան (1927) և Արվեստների պատմության ինստ–ի թատրոնի ու կինո– յի բաժինը (1931)։ 1927-ից Լենինգրադում և այլ քաղաքներում նրա նախագծերով կառուցվել են տարբեր բնույթի շենքեր։ 1934–41-ին եղել է «Գիպրոգոր»-ի (Քա– ղաքների հատակագծման պետական ինստ․) լենինգրադյան մասնաճյուղի գըլ– խավոր ճարտարապետը, 1944–65-ին՝ «Լենպրոյեկտ» ինստ–ի արվեստանոցի ղե– կավար։ 1931-ից զբաղվում է մանկավար– ժական գործունեությամբ (1949-ից պրո– ֆեսոր՝ Լենինգրադի Ի․Ռեպինի անվ․ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստ–ում)։ Հան– դես է եկել նաև որպես թատերական նկա– րի*։ վ– Հարությունյան

ԲԱՐՈՒՄ (ն․ Դառնակ և ր), հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍԱՀ Շամխորի շըր– ջանում, Շամխորչայ գետակի ձախ ափին, շրջկենտրոնից 21 կւէ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգե– գործությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ և տարրական դպրոցներ, ակումբ, գրադարան, բուժկայան։ P-ի շըր– ջակայքում պահպանվել են Ծաղկոց անա– պատ վանքը, եկեղեցի, մատուռ։ Կառուց– վել է Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավեր– ժացնող հուշարձան։

ԲԱՐՔԵՐ, տվյալ դարաշրջանին, հասա– րակությանը, ազգին կամ դասակարգին հատուկ բարոյական հարաբերություննե– րի ամբողջություն։ Ընդգրկում են տվյալ սոցիալական միջավայրում առկա սովո– րույթները, վարքի նորմերը, մարդկանց առավել բնորոշ գործելակերպը։ Ի տար– բերություն բարոյականության, P․ նկատի ունեն ոչ թե վարքի կառավարման յուրա– հատուկ եղանակը, այլ նրա օբյեկտիվ բարոյական բովանդակությունը։ Այս իմաստով P․ հանդիսանում են բարոյական գնահատման առարկա, թեև նրանց ձևա– վորումը չի պայմանավորվում սոսկ բա– րոյական գործոններով։ Կ․ Սարինգուչյան ԲԱՑ ԱՍՏՂԱԿՈՒՅՏԵՐ, տես Աստղա– կույտեր։ «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒ–

ԹՅՈՒՆ, իմպերիալիստական դոկտրինա, որը առաջ է քաշել ԱՄՆ–ի պետական քար– տուղար Զ․ Հեյը 1899-ին։ ճանաչելով հանդերձ իմպերիալիստական տերություն– ների արդեն հաստատված «ազդեցության ոլորտները» Չինաստանում՝ այդ քաղաքա– կանությամբ ԱՄՆ ձգտում էր «հավասար հնարավորությունների» սկզբունքի օգնու– թյամբ ամերիկյան կապիտալի համար նույնպիսի իրավունքներ և արտոնություն– ներ ապահովել չինական շուկայում։ Սա– կայն իրականում ամերիկյան իմպերիա– լիզմը «Р․ դ․» ք․ օգտագործում էր կա– պիտալիստական մյուս պետություններին Չինաստանից դուրս մղելու և սեփական դիրքերն այնտեղ ամրապնդելու նպատա– կով։ 1921–22-ի Վաշինգտոնի կոնֆերան– սում մեծ տերությունները պաշտոնապես ճանաչեցին «Р․ դ․» ք․։ Գոմինդանական դիկտատուրայի տարիներին (1927–49) և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմի վերջերին, ԱՄՆ լիակատար հսկողություն սահմանեց Չինաստանի քա– ղաքականության, տնտեսության և ռազմ, ուժերի վրա։ Չինաստանում սոցիալիստա– կան կարգերի հաստատումով վերջ տըր– վեց «Р․ դ․» ք–յանը։ Հետագայում, որպես իր մրցակիցներին դուրս մղելու միջոց և գաղութային քաղաքականության գործիք, ԱՄՆ այդ դոկտրինան կիրառում էր նաև այլ երկրներում։ ԲԱՑ ԾՈՎ, ծովամերձ երկրների առափ– նյա ջրային տարածություններից դուրս գտնվող, միջազգային ազատ օգտագործ– ման ծովային տարածությունները։ P․ ծ–ի իրավիճակը շոշափում է աշխարհի բոլոր պետությունների ու ժողովուրդների կեն– սական շահերը։ Այն կարգավորվում է ժնևի 1958-ի ապրիլի 29-ի կոնվենցիայով։ P․ ծ–ի ազատությունը նախատեսում է նավագնացության, ձկնորսության, ստոր– ջըրյա կաբելներ և խողովակաշարեր անց– կացնելու և այդ տարածությունների վրա– յով թռչելու ազատություն։ P․ ծ–երում պե– տությունները պարտավոր են գործել՝ հարգելով մյուսների շահերը։tP․ ծ–ից օգտվելու իրավունքը հավասարապես վե– րաբերում է նաև ծովափ չունեցող պետու– թյուններին։ P․ ծ–ի իրավական ռեժիմը կարգավորվում է նաև առանձին միջազ– գային համաձայնագրերով։ ԲԱՑ ՀԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, օգ– տակար հանածոների արդյունահանումն անմիջականորեն երկրի մակերևույթից՝ առանց ստորգետնյա աշխատանքների կի– րառման։ P․ հ․ ա․ ընդգրկում են․ հանքա– վայրի նախապատրաստումը՝ հանքադաշ– տի մաքրումը, կապիտալ փորվածքների անցումը և արդյունահանման սկզբնական աշխատանքային ճակատի ստեղծումը, մա– կաբացումը՝ օգտակար հանածոն ծածկող ու ներառող ապարների հեռացումը, բուն արդյունահանումը։ Ստորգետնյա աշ– խատանքների համեմատ P․ հ․ ա–ի հիմ– նական առավելություններն են․ աշխա– տանքների լայն մեքենայացումը, բարձր արտադրողականությունը (4–6 անգամ), արդյունահանման ցածր ինքնարժեքը (2– 4 անգամ), աշխատանքի անվտանգ ու հիգիենիկ պայմանները ևն։ P․ հ․ ա–ում կիրառվում են հզոր սարքավորումներ՝ 4–12,5 ւ/3 և ավելի տարողության շերե– փով էքսկավատորներ, մինչև 350 մմ տրա– մագծով հորատանցքեր հորատող հաս– տոցներ, 80–150 և ավելի տոննա քարշու– ժով լոկոմոտիվներ, 50–180 տ տարողու– թյան ինքնադատարկվող վագոններ, 27– 70 տ տարողության ինքնաթափեր ևն։ ժամանակակից մի քանի բացահանքեր ունեն 600 մ և ավելի խորություն։ ՀՍՍՀ–ում Քաջարանի պղնձամոլիբդենային, Անի– պեմզայի տուֆի, Արագածի պեռլիտի, Արթիկի տուֆի և այլ հանքավայրերում կիրառվում են P․ հ․ ա․։ Գրկ․ Ржевский В․ В․, Технология, механизация и автоматизация процессов от– крытых горных разработок, М․, 1966; К у-