Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔ, տես Հավեւյաչ արժեք։

ԲԱՑԱՐՁԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, տես ճշմարտություն։

ԲԱՑԱՐՁԱԿ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ, a իրական թվի Բ․ մ․ հավասար է a, երբ a>0, –a, երբ a<0, և 0, երբ a=0, իսկ a+bi կոմպլեքս թվի (որաեղ a-ն և b-ն իրական թվեր են) Բ․ մ․ կամ մոդուլը հավասար է + )/a2 + b2։ a-ի Բ․ մ․ նշանակվում է |a|։ Օրինակ, | 2 |=|-2 | = 2, |i|=|–i|=l, (3 + 4i) = 5։

ԲԱՑԱՐՁԱԿ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (աբսոլյուտիզմ, լատ․ absolutus անկախ, անսահմանափակ բառից), ֆեոդալական պետության վերջին ձևը՝ ֆեոդալիզմի անկման և կապիտալիստական հարաբերությունների առաջացման շրջանում։ Զէւական–իրավական տեսակետից Բ․ մ–յան պայմաններում միապետն իր ձեռքն է կենտրոնացրել օրենսդիր և գործադիր իշխանությունը, սահմանել հարկերը և տնօրինել պետական ֆինանսները։Բ․ մ–յան ժամանակ ստեղծվել է կենտրոնացված ֆեոդալական պետության բարձրագույն աստիճանը, ճյուղավորված բյուրոկրատական ապարատ (դատական, հարկային են), մշտական մեծ բանակ և ուժեղ ոստիկանություն։ Դասային ներկայացուցչական մարմինների գործունեությունը կամ դադարել, կամ կորցրել է նախկին նշանակությունը։ Բ․ մ–յան սոցիալական հենարանը ազնվականությունն Էր, որի հանդեպ պետությունը ձեռք էր բերել որոշակի անկախություն՝ օգտագործելով նրա և դեռևս իշխանության նկատմամբ հավակնություն չունեցող, բայց տնտեսապես բավական ուժեղ բուրժուազիայի միջև եղած հակասությունները։ Որոշակի պատմական ժամանակաշրջանում Բ․ մ․ խաղացել է հիմնականում առաջադիմական դեր՝ պայքարել ֆեոդալական ավագանու կենտրոնախույս ձգտումների դեմ, պետությանը ենթարկել եկեղեցին, նպաստել երկրի տնտ․ միասնությանը, նոր կապիտալիստական հարաբերությունների, ազգերի և ազգային պետությունների առաջացմանը։Բ․ մ․ վարել է մերկանտիլիզմի քաղաքականություն և տնտ․ պատերազմներ, նպաստել է կապիտալի նախասկզբնական կուտակմանը՝ վայելելով ձևավորվող բուրժուազիայի աջակցությունը։

Բ․ մ–յանը բնորոշ բոլոր հիմնական գծերը եվրոպական պետությունների մեծ մասում իրենց մարմնացումն են գտել ֆրանս․ Բ․ մ–յան մեջ, որի առաջին տարրերը երևան են եկել XV դ․ վերջին և XVI դ․ սկզբին։ Որոշ երկրներում (օրինակ՝ Իսպանիայում) Բ․ մ․ վերածվեց բռնապետության։ XVIII դ․ 2-րդ կեսին Բ․ մ–յան բնորոշ ձևը եվրոպական մի շարք երկրներում լուսավորյալ աբսոլյուտիզմն Էր։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց Բ․ մ․ աստիճանաբար կորցրեց առաջադիմական բնույթը։ Բ․ մ․ ծաղկում ապրեց Անգլիայում՝ Եղիսաբեթ I Թյուդորի (1558–1603), Ֆրանսիայում՝ կարդինալ Ռիշելյեի (1624-1642) և Լյուդովիկոս XIV-ի, Ռուսաստանում՝ Պետրոս 1-ի (1672–1725) ժամանակաշրջանում։ Անգլիայում և Ֆրանսիայում Բ․ մ․ ոչնչացվեց XVII–XVIII դդ․ բուրժ․ հեղափոխությունների ընթացքում, Ռուսաստանում՝ 1917-ի Փետրվարյան, Գերման իայ ում՝ 1918-ի նոյեմբերյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունների ժամանակ։

ԲԱՑԱՐՁԱԿ ՊԻՆԴ ՄԱՐՄԻՆ, պինդ մարմնի տեսական մոդել, որի կամայական երկու կետերի միջև եղած հեռավորությունը (ինչպիսին էլ լինեն մարմնի վրա ազդող ուժերը) ընդունվում է հաստատուն։ Տես նաև Պինդ մարմին։

ԲԱՑԱՐՁԱԿ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ, բացարձակ զրոյից հաշված ջերմաստիճան, նշանակվում է T։ Բ․ ջ․ գաղափարը մտցրել է Ու․ Թոմսոնը (Կելվին) 1848-ին։ Բ․ ջ․ կարելի է չափել տարբեր ցուցնակներով։ Բ․ ջ–ի և Ցելսիուսի ջերմաստիճանի (t) կապն արտահայտվում է T = t+273,16° բանաձևով։

ԲԱՑԱՐՁԱԿ ՌԵՆՏԱ, կապիտալիստական հողային ռենտայի ձև, գյուղատնտ․ վարձու բանվորների աշխատանքով ստեղծված հավելյալ արժեքի մաս, որը հողի մասնավոր սեփականության մենաշնորհի հիման վրա յուրացնում է հողատերը։ Հողի վարձակալը, յուրաքանչյուր, նույնիսկ ամենավատ հողամասից ապահովում է ոչ միայն միջին շահույթ, այլ նաև գերշահույթ, որը Բ․ ռ–ի տեսքով փոխանցվում է հողատիրոջը։ Այդ պատճառով գյուղատնտ․ արդյունքների արժեքը բարձըր է արտադրության հասարակական գնից, իսկ հավելյալ արժեքը՝ միջին շահույթից։ Գյուղատնտեսության մեջ կազմավորվող գերշահույթը չի մասնակցում շահույթների հավասարեցման ազատ պրոցեսին։ Դրան խանգարում է հողի մասՀնավոԱ սեփականությունը։ Գյուղատնտեսության մեջ ստեղծված հավելյալ արժեքի մի մասը միջին շահույթի ձևով յուրացնում Էկապիտալիստ–վարձակալը, իսկ միջին շահույթից ավելին՝ Բ․ ռ–ի ձևով հողասեփականատերը։ Բ․ ռ․ գյուղատնտ․ արդյունքների հասարակական արժեքի և արտադրության հասարակական գնի տարբերությունն է։ Բ․ ռ․ կախված չէ առանձին հողամասերի պտղաբերությունից ու շուկայի մուռ տեղակայումից և նույն հողամասում լրացուցիչ կապիտալ ներդրումների արդյունավետությունից։ Գերշահույթի ստացումը գյուղատնտեսության մեջ հնարավոր է այն պատճառով, որ կապիտալի օրգանական կազմը ավելի ցածր է, քան արդյունաբերության մեջ։ ժամանակակից գիտատեխ․ հեղափոխության պայմաններում զարգացած կապիտալիստական երկրներում տեղի է ունենում գյուղատնտ, և արդ․ կապիտալի օրգանական կազմերի մոտեցում և կապիտալի մեկ միավորի հաշվով Բ․ ռ–ի փոխարկվող հավելյսդ արժեքի հարաբերական նվազում։, ճիշտ է, Բ․ ռ–ի նորման իջնում է, բայց նրա զանգվածը մեծանում է, քանի որ աճում է գյուղատնտեսության մեջ ներդրված կապիտալի մեծությունը։ Բ․ ռ–ի նվազման միտումին ակտիվորեն հակազդում է հողի մասնավոր սեվւականության մենաշնորհը, ինչպես նաև կապիտալիստական պետության միջամտությունը, որն ուղղված է հողի մասնավոր սեփականության ամրապընդմանը։ Բ․ ռ․ որպես տնտ․ կատեգորիա արտահայտում է կապիտալիստական հասարակարգի երեք հիմնական դասակարգերի՝ հողատերերի, գյուղատնտեսության մեջ կապիտալիստ–ձեռնարկատերերի և վարձու գյուղատնտ․ բանվորների արտադրական հարաբերությունները։ Քանի որ Բ․ ռ․ գանձվում է յուրաքանչյուր, նույնիսկ ․հողի ամենավատ մասից, իսկ շուկայական գինը տարերայնորեն որոշվում է հողի վատագույն մասում ստեղծված արժեքից, ապա այն դառնում է ամբողջ հասարակության կողմից սպառվող գյուղատնտ․ արդյունքների գների բարձրացման պատճառ։ Այսպիսով, Բ․ ռ․ ամբողջ հասարակության տուրքն է մասնավոր հողատերերին՝ պորտաբույծ դասակարգին։ Բ․ ռ․ նպաստելով գյուղատնտ․ արտադրանքի գների բարձրացմանը, որպես ծանր բեռ ընկնում է աշխատավորության ուսերին։

ԲԱՑԱՐՁԱԿ ՍԵՎ ՄԱՐՄԻՆ, մարմին, որն ամբողջությամբ կլանում է իր վրա ընկնող էլեկտրամագնիսական ճառագայթային հոսքը, անկախ այդ հոսքի սպեկտրային կազմությունից և մարմնի ջերմաստիճանից։ Բ․ ս․ մ–ի կլանման գործակիցը (կլանված էներգիայի և ընկած հոսքի էներգիայի հարաբերությունը) ցանկացած ջերմաստիճանում 1 է։ Բնության մեջ Բ․ ս․ մ․ չկա։ Սակայն մրի և պլատինային սևի կլանման գործակիցները 1-ից շատ քիչ են տարբերվում։ Բ․ ս․ մ․, ինչպես և լույսի ամեն մի աղբյուր, առաքում է էլեկտրամագնիսական ճառագայթներ։ Բ․ ս․ մ–ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրա ճառագայթման սպեկտրը պայմանավորված է միայն ջերմաստիճանով և կախված չէ նյութի հատկությունից։ Բ․ ս․ մ–ի պայծառությունը ջերմաստիճանի մեծացումից արագորեն աճում է։ Պայծառության և գույնի կախումը ջերմաստիճանից որոշվում է ճառագայթման Ստեֆան–Բոլցմանի, Վինի և Պլանկի օրենքներով։ Այդ օրենքները հնարավորություն են տալիս հաշվելու Բ․ ս․ մ–ի ջերմաստիճանը (այդպիսի չափումները կատարվում են պիրոմետրերով)։ Բ․ ս․ մ–ի պայծառությունը տվյալ ջերմաստիճանում հաստատուն մեծություն է և մեծ է ցանկացած այլ մարմնի (գորշ մարմին) պայծառությունից՝ նույն ջերմաստիճանում, ուստի Բ․ ս․ մ․ օգտագործվում է նաև որպես լուսային չափանիշ (հեղուկ պլատինի պնդացման ջերմաստիճանում)։ Տես նաև Ջերմային ճառագայթում։