213 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Աստվածածին)։ Բնակիչների մի մասը դեռևս 1830-ին գաղթել է Շիրակի դաշտի բնակավայրերը։ Ամբողջովին տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ, մի մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել Արարատյան դաշտի գյուղերում։
ԲԵԿՄԱՆ ԱՆԿՅՈՒՆ, տես Անդրադարձում և բեկում աչքւքների։
ԲԵԿՄԱՆ ՑՈՒՑԻՉ, 1․ բացարձակ, լույսի արագության (վակուումում) հարաբերությունը տվյալ միջավայրում լույսի փուլային արագությանը, 2․ հարաբերական , В միջավայրում լույսի արագության հարաբերությունը լույսի արագությանը՝ А միջավայրում։ Հարաբերական Р․ ց․ հավասար է В և А միջավայրերի բացարձակ Р․ ց․ ների հարաբերությանը։ Р․ ց․ հավասար է անկման U բեկման անկյունների սինուսների հարաբերությանը (տես Անդրադարձում և․ բեկում աչիքների)։ Р․ ց․ միջավայրի դիէլեկտրիկական (е) և մագնիսական (|i) թափանցելիությունների հետ կապված է n=)f e[i առնչությամբ։ P․ ց․ կախված է ընկնող լույսի ալիքի երկարությունից և միջավայրի վիճակից (ջերմաստիճան, ճնշում են), իսկ անիզոտրոպ միջավայրում՝ նաև լույսի տարածման ուղղությունից։
ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ (P և կ –Նազարով, կեղծանունը՝ Գ ա ր ո շ) Գարուշ Իվանի [23․ 6 (5․ 7)․ 1894, Երևան – 2․ 9․ 1967, Երևան!, հայ սովետական օպերատոր։ ՀԱՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1944)։ Հ․ Ի․ Բեկնազարյանի եղբայրը։ 1923-ից աշխատել է Վրաստանի կինոստուդիայում, 1925-ից՝ «Արմենկինոյում»։ Նկարահանել է «Հինգը խնձորին», «Տասնվեցերորդը» (երկուսն էլ՝ 1928), «Առաջին ճառագայթներ», «Ուշադրություն» (երկուսն էլ՝ 1930), «Մեքսիկական դիպլոմատներ» (1932), «Գիքոր» (1934), «Պեպո» (1935, Դ․ Ֆելդմանի հետ), «Զանգեզուր» (1938), «Լեռնային արշավ» (1939), «Հայրենասերների ընտանիքը» (1941), «Գավիթ Րեկ» (1944, բնականից նկարահանումներ), «Արարատյան դաշտի աղջիկը» (1949, Ի․ Դիլդարյանի հետ) գեղարվեստական ֆիլմերը, «Երկիր Նաիրի» (1930) վավերագրական ֆիլմը, մի շարք կինոակնարկներ։
ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ (Բեկնազարով) Համո (Համբարձում) Իվանի [19(31)․ 5․ 1892, Երևան – 27․4․1965, Մոսկվա], հայ սովետական կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1935)։ Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրն է։ Սովորել է Երևանի, ապա Տաշքենդի (ուր տեղափոխվել է ընտանիքով) գիմնազիաներում։ Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբիշ, ելույթներ է ունեցել կրկեսում («Մարոնի» կեղծանունով), մասնակցել է միջազգային մրցումների։ 1918-ին ավարտել է Մոսկվայի առևտրական ինստ․-ը։ 1914-ին երկրորդական դերով հանդես է եկել կինոյում։ 1915-ին Դ․ Դրանկովի կինոֆիրմաների դերասան։ 1917-ից աշխատակցել է հայ ձեռնարկատերերի կազմակերպած «Բիոֆիլմ» բաժնետիրական ընկերությանը։ Կինոյի հայտնի դերասաններ Ի․ Մոզժուխինի և Վ․ Խոլոդնայայի ընկերակցությամբ ռուսական մի շարք ֆիլմերում խաղացել է առաջատար դերեր։ Իր արվեստը կատարելագործել է նախահեղափոխական կինեմատոգրաֆիայի լավագույն ռեժիսորներ, վ․ Գարդինի, Ե․ Բաուերի, Յա․ Պրոտազանովի, Ի․ Փերեսթիանիի ղեկավարությամբ։ Խաղացել է մոտ հարյուր դեր, համարվել ռուսական էկրանի բարձրացող աստղ։ Սովետական իշխանության տարիներին Բ․ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի կինեմատոգրաֆիայի ստեղծմանը։ 1921-ից եղել է Վրաստանի Լուսժողկոմատի կինոսեկցիայի վարիչը, ապա՝ Վրաստանի Պետկինոարդի ստուդիայի դիրեկտորը և գեղարվեստական ղեկավարը։ Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1923-ին՝ «խայտառակության սյան մոտ» (ըստ Ա․ Ղազբեգիի «Հայրասպանը» վեպի, 1924) վրացական կինոնկարի բեմադրությամբ։ «Կորցված գանձեր» (1924) Ա «Նաթաելա» (1925) ֆիլմերում առաջին անգամ նկարահանվել են վրաց․ ականավոր արտիստներ Ա․ Խորավան և Մ․ Ճիաուրելին։ Այդ կինոնկարներն աչքի են ընկնում սյուժեի սրությամբ, դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկայի երանգավորումով։ 1925-ին, Հայաստանի ժողկոմխորհի հրավերով, Բ․ եկել է Երևան, գլխավորել հայկական գեղարվեստական կինեմատոգրաֆիայի կազմավորման ընթացքը։ 1925–28-ին ստեղծել է հինգ գեղարվեստական համր կինոնկար՝ «Նամուս» (1925, ըստ Շիրվանզադեի նույնանուն վեպի), «Զարե» (1926), «Շոր և Շորշոր» (1926), «Խասփուշ» (1927), «Տունը հրաբխի վրա» (1928, համատեղ նկարահանվել է Ազպեակինոյի հետ), որոնց մեջ բացահայտվել են նրա ռեժիսորական արվեստի բնորոշ առանձնահատկությունները։ Բ-ի համր կինոնկարները խոշոր ներդրում էին կինոարվեստի գանձարանը։ Արևելքի ժողովուրդների կյանքին նվիրված բոլոր ժապավեններին հատկանշական էկզոտիկ պատկերմանը հակառակ, առաջին անգամ նա տվել է իրական Արևելքի նկարագիրը։ Հայկական առաջին իսկ ֆիլմերից ամրապնդվել են Բ-ի արվեստի գլխավոր սկզբունքները՝ կինոպատումի խիստ վավերականություն, ողջ ժապավենի կոմպոզիցիոն ամբողջականություն, դերասանների ռեալիստական խաղ, հավատարմություն դասական գրականության ոճաբանությանը։ Կինոարվեստում նա օրգանապես համադրել է հայկական դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, դրել կինեմատոգրաֆիայի ազգային ոճի հիմքը։ Ստեղծագործական այդ սկզբունքները Բ․ զարգացրել է իր հնչուն կինոնկարներում, որոնցից առաջինը՝ «Պեպո»-ն (1935, ըստ Սունդուկյանի համանուն պիեսի),սովետական բազմազգ կինեմատոգրաֆիայի խոշոր նվաճումն էր։ Նրա հնչուն ֆիլմերին բնորոշ է մասշտաբայնությունը, թեմայի