Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։1963-ից ՍՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարն է, 1965-ից՝ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստ–ի դիրեկտորը։ Բ–ի հիմնական աշխատանքները վերաբերում են մաթեմատ․ անալիզի և մաթեմատ․ ֆիզիկայի մոտավոր և ոչ գծային մեխանիկայի ասիմպտոտական մեթոդներին, վիճակագրական ֆիզիկային, դաշտի քվանտային տեսությանը և դինամիկ համակարգերին։ ՍՍՀՄ VII –VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պետական (1947, 1953) և լենինյան (1958) մրցանակների դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի 5 և 4 այլ շքանշաններով։

Գրկ․ Н․ Н․ Боголюбов (к шестидесятилетию со дня рождения), «Успехи математических наук», 1969, т․ 24, в․ 4 (148), [ունի մատենագիտական ցանկ]։

ԲՈԳՈՄԻԼՆԵՐ(քահանա Բոգոմիլի անունից), X դարում Բուլղարիայում առաջացած աղանդավորական, հակաֆեոդալական, գյուղացիական շարժմանը հարողները։ Բ․ կոչ են արել հրաժարվել ֆեոդալական պարհակներից, չհնազանդվել պետական իշխանությանը, պայքարել են բյուգանդական ֆեոդալների և քրիստոնեական եկեղեցու ճնշման դեմ։ Բ–ի ուսմունքի հիմքում ընկած էր աշխարհի և մարդու երկվության, բարու և չարի պայքարի գաղափարը։ Ելնելով մեղսալից աշխարհի պատկերացումից՝ Բ․ մերժել են սեփականությունը, եկեղեցական նվիրապետությունը, ծեսերը, խաչը, պատկերապաշտությունը և ամուսնությունը, թեև նրանցից քչերն են իրագործել այդ գաղափարները։ Նրանք ընդունել են միայն Ավետարանը, քչերը՝ Նոր կտակարանը։ Բ–ի շարժումը XI – XII դդ․ տարածվել է Բյուզանդիայում, XII –XIII դդ․՝ Սերբիայում և Բոսնիայում։ Բ․ մասնակցել են Բյուզանդիայի դեմ բուլղար ժողովրդի ապստամբություններին (1040, 1072), Բյուզանդիայի դեմ մղած պայքարում՝ Կալոյան թագավորի ժամանակ, աջակցել են պետությանը։ Ուժեղ հալածանքների պատճառով Բ–ի շարժումը բաժանվել է մանր աղանդների և կորցրել իր սոցիալական սրությունը։ Բ․ գոյատևել են մինչև XVII դ․։ Բ․ կրել են Հայաստանում և Բյուզանդիայում հանդես եկած պավլիկյանների ազդեցությունը (տես Պավփկյան շարժում) և իրենց հերթին ազդել Արևմտյան Եվրոպայում առաջ եկած մի շարք աղանդների վրա։ Վ․ Բդորսն


ԲՈԳՈՄՈԼԵՏ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ [12(24)․ 5․ 1881, Կիև – 19․ 7․ 1946, Կիև], ռուս սովետական ախտաբան–ֆիզիոլոգ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932), փոխպրեզիդենտ (1942), Ուկր․ ՍՍՀ ԳԱ (1929), ԲՍՍՀ ԳԱ (1939), ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1944), Վրաց․ ՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1944), ՌՍՖՍՀ գիտության վաստ․ գործիչ (1935), սոցիալիստական աշխատանքի հերոս (1944)։ 1906-ին ավարտել է Օդեսայի համալսարանը։ Բ–ի աշխատանքները նվիրված են ախտաբանական ֆիզիոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, արյան փոխներարկման, ուռուցքաբանության, ծերաբուժության և ծերաբանության տարբեր հարցերին։


ԲՈԳՈՏԱ, Սանտա Ֆե դե Բոգոտա (Bogota), Կոլումբիայի մայրաքաղաքը։ Տարածությունը 600 կմ2 է։ Բնակչությունը՝ 2800 հզ․ (1974, արվարձաններով)։ Գտնվում է Արևելյան Կորդիլիերների արմ․ լանջին, գոգավորության մեջ, 2600 մ բարձրության վրա։ Երկաթուղային ճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ Պանամերիկյան խճուղով կապված է Կարակասի և Կիտոյի հետ։ Երկրի տնտ․, քաղ․ և մշակութային կենտրոնն է։ Կա սննդի, տեքստիլ, կոշիկի, կարի, էլեկտրատեխնիկական, պոլիգրաֆ, քիմ․ արդյունաբերություն։ Ունի համալսարան և բարձրագույն ուս․ այլ հաստատություններ, թանգարաններ՝ հնագիտական, ազգագրական, արվեստի, ոսկու (հին հնդկացիների ոսկյա իրերի հավաքածու)։ Բ․ հիմնադրել են իսպանացիները 1538-ին՝ հնդկական չիբչա ցեղի հնագույն քաղաքակրթության կենտրոնում։ 1598-ից իսպ․ գեներալ–կապիտանության, իսկ 1739-ից Նոր Գրանադա փոխարքայության մայրաքաղաքն էր։ 1819-ին Ս․ Բոչիվարի զորքերը, ազատագրելով Բ․, այն դարձրել են Մեծ Կոլումբիա հանրապետության մայրաքաղաքը։ Մեծ Կոլումբիայի քայքայումից հետո դարձել է (1831) Նոր Գրանադա հանրապետության (1863-ից՝ Կոլումբիայի միացյալ նահանգներ, 1886-ից՝ Կոլումբիա) մայրաքաղաքը։


ԲՈԳՈՐԱՋ Վլադիմիր Գերմանովիչ (15․ 4․ 1865, Օվրուչ Վոլինսկ – 10․ 5․ 1936, Դոնի Ռոստով), սովետական ազգագրագետ, գրող և հասարակական գործիչ (կեղծանունը՝ Վ․ Գ․ Տան)։ Որպես նարոդնիկ՝ աքսորվել է Կոլիմա (1890–98), որտեղ մասնակցել է ազգագրական արշավախմբերի, զբաղվել ծայրագույն հյուսիս–արևելքի ժողովուրդների կենցաղի, լեզվի և բանահյուսության ուսումնասիրությամբ։ Գրել է ազգագրության ընդհանուր խնդիրներին նվիրված աշխատություններ։ Լ․ Կարապետյան


ԲՈԳՈՒՆ Իվան (ծն․ թ․ անհտ․– 1664), ուկրաինական քաղաքական գործիչ, զորավար։ Եղել է Բոգդան Խմելնիցկու զինակիցը։ 1651–53-ին Վիննիցայի, Մոնաստիրիշչեի և ժվանեցի մարտերում պարտության է մատնել լեհական ուժերին։ 1651-ի ամռանը, երբ Խմելնիցկին թաթարական խանի մոտ էր, ընտրվել է փոխհետման։ Խմելնիցկու մահից հետո ապստամբել է դավաճան հետման Ի․ Վիգովսկու դեմ և 1659-ի աշնանը ջախջախել նրան։ Լեհական շլյախտայական կառավարությունը ձերբակալել և գնդակահարել է Բ–ին։


ԲՈԳՈՒՆԻՔ, Բոդունիք, Բուդունիք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի երրորդ գավառը։ Մատենագրության մեջ գավառանունը հիշատակվում է սակավադեպ։ Ըստ VII դ․ « Աշխարհացոյց»-ի, Բ․ գտնվում է Տոսպ, Արճիշկովիտ և Առբերանի գավառների միջև՝ Մարմեդ գետի (այժմ՝Մարմեդսու կամ Կարասու) ստորին հոսանքի և Վանա լճի ափամերձ շրջանում։ Հիմնականում համապատասխանում է XX դ․ Թիմար գավառին, որին միացվել էր նաև հնում Առբերանի գավառին պատկանող Ամյուկի շրջանը։ Գավառի արմ․ կողմում, լճի մերձավորությամբ տարածվում է Երերունի խոտավետ ու ծաղկավետ լեռնաշղթան, որի բարձր գագաթը կոչվում էր Սուրբ Սահակ (V դ․ Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևի անունով)։ Տեղացիները լեռը կոչել են Ծիածանակամար, որովհետև այն հաճախ է կամարվում ծիածանով։ Ծիածան ակ ամարը ճանաչված էր նաև Խաչագլուխ լեռ անունով (գագաթին զետեղված էր 4 հին ու գեղեցիկ խաչքար), ուր ամեն տարի Համբարձման տոնին բազմահազար ուխտավորներ կազմակերպում էին զվարճալի հանդեսներ։ Լեռան ստորոտին կար մենաստան՝ Ս․ Սահակ եկեղեցով, որը մոտակա Երերուն գյուղի անունով կոչվում էր նաև Երերնա Ս․ Սահակ։ XVIII –XIX դդ․ այստեղ նստում էր Աղթամարի կաթողիկոսության աթոռակալը։ Մոտ 3 կմ հեռավորությամբ (դեպի լիճ) գտնվող ապառաժուտ փոքր լեռը, որը մերձակա գյուղի ու վանքի անունով կոչվում էր էջմիածին, պատած էր կաղնու անտառով։

Գավառի հին գյուղերից էր Այլուրը կամ Ալյուրը (Մարմետի գետաբերանից հս․),որը զետեղված էր գեղատեսիլ լանջի վրա, գետակի ափերին։ Գյուղը հռչակված էր իր բերրի արտերով, այգիներով ու պարտեզներով։ Ըստ ավանդության, Թադեոս առաքյալը հասնելով այստեղ և զմայլվելով բնակավայրի դիրքով, ասել է՝ «Այլ ուր երթամք», որից առաջացել է Այլուր գյուղանունը։ Եկեղեցին կոչվում էր Ալյուրու կամ Ալրոց Ս․ Գևորգ։ Գավառի նշանավոր գյուղերից էր Մարմետը, որը գտնվում էր լճից քիչ հեռու, Մարմետ գետի