վըրդական ճարտարապետության հետաքրքիր օրինակներից են։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, երբ կազմվեց Երևանի նահանգը (1849), Արթիկի շրջանն ու ձախափնյա Շիրակի մյուս շրջանները կազմեցին Ալեքսանդրապոլի գավառը, որը, գրեթե նույն սահմաններով, մնաց նաև Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1920-29-ին։ Նախախորհրդային ժամանակաշրջանում Արթիկի շրջանը երկրագործական–անասնապահական հետամնաց շրջան էր, առանց արդյունաբերության։ Գյուղերն անբարեկարգ էին, տները՝ կիսագետնափոր, հողե կտուրներով։ Խորհրդային իշխանության տարիներին արմատապես բարեփոխվեցին շրջանի գյուղերը։ Դրանք այժմ տուֆակերտ են, հարմարավետ, ունեն էլեկտրական լուսավորություն, հեռախոսային ցանց, ռադիո, օգտվում են հեռուստատեսային հաղորդումներից, ապահովված են խմելու ջրով։ Կենցաղի մեջ է մտել հեղուկ գազը։
Շրջանում մարքսիստական գաղափարների առաջին տարածողները եղել են Ալեքսանդրապոլի երկաթուղային հանգույցում աշխատող արթիկցիները։ Առաջին կոմբջիջները ստեղծվել են 1918-20-ին, Քյավթառլու (Փանիկ), Իմրխան (Սարատակ), Ղազանչի (Մեղրաշեն) գյուղերում։ Հատկապես ակտիվ գործունեություն էր ծավալել Քյավթառլուի կազմակերպությունը։ Մայիսյան ապստամբության օրերին այն ոտքի հանեց շրջակա մի քանի բնակավայրերի գյուղացիությանը, որը մասնակցեց զինված ապստամբությանը (մայիսի 13-ից)։ Ապստամբության պարտությունից հետո գնդակահարվեց նաև այդ կազմակերպության ղեկավար Ա․ Փանյանը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո կուսակցական բջիջներ ստեղծվեցին նաև Արթիկի շրջանի Արթիկ, Թոմարտաշ (Վարդաքար), Փոքր Պարնի (Անուշավան, Հոռոմ և այլ գյուղերում)։ Այդ կուսբջիջները ղեկավարում էր Ալեքսանդրապոլի գավառային կուսկոմիտեն։ 1930-ին, Արթիկի շրջանի ստեղծման ժամանակ, կազմակերպության մեջ կար 234 կուսանդամ և 189 թեկնածու։ Մինչև 1975-ը տեղի է ունեցել Արթիկի շրջանի կուսկազմակերպության 35 կոնֆերանս։ 1975-ի հունվարի 1-ի դրությամբ Արթիկի շրջանում կա 95 սկզբնական կուսկազմակերպություն՝ 1935 կոմունիստներով։ 1920-ական թթ․ կազմավորվել է Արթիկի շրջանի կոմերիտական կազմակերպությունը, որը 1975-ի հունվարի 1-ի դրությամբ ուներ 93 կոմերիտական սկզբնական կազմակերպություն՝ 5328 անդամներով։
Տուֆի մեքենայացված հատումը Արթիկտուֆում
Մանթաշի ջրամբարը
Տնտեսությունը։ Տուֆի ու պեմզայի հանքավայրերի հետախուզման ու արդյունահանման աշխատանքների կապակցությամբ 1925-26-ին կառուցվեց Լենինական–Պեմզաշեն երկաթուղագիծը։ Ստեղծվեց հզոր արդյունահանող արդյունաբերություն։ Կազմակերպվեցին խոշոր բազմաճյուղ կոլտնտեսություններ ու խորհրդային տնտեսություններ։ Վերջին տարիներին ոռոգման ցանցի շինարարությունը հնարավորություն տվեց հացահատիկային կուլտուրաներից բացի մշակել շաքարի ճակնդեղ և ծխախոտ։ Մանթաշ գետի վրա կառուցվել են Մանթաշի ու Վարդաքարի ջրամբարները (11 մլն․ մ3), որոնք Արթիկի և մասամբ Անիի շրջաններում ոռոգում են մոտ 5, 3 հզ․ հա։ Մանթաշի ջրամբարի կառուցումով կարգավորվեց նաև շրջանի բնակավայրերի մեծ մասի, այդ թվում և Արթիկ քաղաքի ջրամատակարարման հարցը։
Գյուղատնտեսության առաջատար ճյուղերից են հացահատիկի մշակությունն ու անասնապահությունը։ Հողային ֆոնդը 48118 հա է, որից 28 հզ․ հա (60%) պիտանի է մշակման համար։ Ունի 14, 8 հզ․ հա վարելահուլ, 775 հա խոտհարք և 12, 1 հզ․հա արոտավայր (1972)։ Հացահատիկի ցանքատարածություններով ՀԽՍՀ–ում գրավում է 3-րդ տեղը (զիջելով Վարդենիսի և Ախուրյանի շրջաններին)՝ տալով հանրապետության հացահատիկի արտադրության 6-7%-ը։ Հացահատիկը (ցորեն, գարի) զբաղեցնում է 7930 հա։ Կերային կուլտուրաները 5660 հա են, շաքարի ճակնդեղը՝ 488 հա, ծխախոտը՝ 123 հա։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (տանձ, խնձոր)։ Շաքարի ճակնդեղի և ծխախոտի ցանքատարածությունները ընդարձակվում են ի հաշիվ նոր ոռոգվող հողերի։ Արթիկի շրջանում կա 14 կոլտնտեսություն և 7 խորհրդային տնտեսություն։ Շրջանի ցածրադիր մասի տնտեսություններում գերակշռում է բուսաբուծությունը, բարձրադիր մասի տնտեսություններում՝ անասնապահությունը։ Ունի 12, 7 հզ․ գլուխ խոշոր և 49, 3 հզ․ գլուխ մանր եղջերավոր անասուն (1972)։ Զարգանում է թռչնաբուծությունը և մեղվաբուծությունը։
Արդյունաբերության հիմնական ճյուղը շինանյութերի (տուֆ, պեմզա, բազալտ) արդյունահանումն է։ 1967-ին «Արթիկտուֆից» առանձնացվեց «Պեմզաշենի հանքվարչությունը»։ Այն միավորում է շրջանի շինանյութեր արդյունահանող ձեռնարկությունները։ Տարեկան արդյունահանվում է 220-230 հզ․ մ3 տուֆ, տարեկան համախառն արտադրանքը 1, 3 մլն․ ռուբլուց ավելի է։ Շինանյութն առաքվում է նաև ՀԽՍՀ սահմաններից դուրս։ Տուֆի հանույթի աճմանը զուգընթաց Պեմզաշենում նախատեսվում է կառուցել արհեստական տուֆաբլոկների գործարան (տարեկան՝ 250 հզ․ մ3 կարողությամբ)։ Փանիկում գործում է Լենինականի Չկալովի անվան ֆաբրիկայի մասնաճյուղը, իսկ Հոռոմ, Մեծ Մանթաշ գյուղերում՝ կաթի վերամշակման գործարաններ։ Պեմզաշեն–Լենինական երկաթուղահատվածով Արթիկի շրջանը կապված է Թբիլիսի–Երևան մայրուղու հետ։ Երկաթուղային գլխավոր կայարանը Պեմզաշենն է։ Հոռոմ–Ալագյազ և Արթիկ–Մարալիկ խճուղով կապված է Երևան–Ապարան–Սպիտակ և Երևան–Վերին Թալին–Լենինական խճուղիների հետ։ Ունի 99 կմ ավտոճանապարհ (67 կմ՝ ասֆալտապատ)։ Բոլոր բնակավայրերն ավտոբուսային, իսկ մի մասն էլ երկաթուղային տրանսպորտով կապված են Արթիկի ու Լենինականի հետ։ 14 բնակավայրերում կան կապի բաժանմունքներ։
Արթիկի շրջանի բնակավայրերն են․ Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափի, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ գյուղերը և Պեմզաշեն քաղաքատիպ ավանը։
Առողջապահությունը։ Նախախորհրդային շրջանում միակ հիվանդանոցը եղելէ Փանիկում։ 1972-ին շրջանի 3 բնակավայրերում (Փանիկ, Մեծ Մանթաշ, Պեմզաշեն) գործում էին տեղամասային հիվանդանոցներ և 1 ծննդատուն (Հովտաշեն)՝ 84 մահճակալով, 108 բուժաշխատողով, որից 12-ը՝ բժիշկ։ Բացի գյուղական հիվանդանոցներից շրջանի բնակչությանն սպասարկում է Արթիկի քաղաքային հիվանդանոցը։ 17 բնակավայրում գործում են բուժ–մանկաբարձական կայաններ։
Մշակույթը։ 1916/17 ուս․ տարում շրջանի 8 գյուղերում եղել են դպրոցներ (մեծ մասը ծխական, 705 աշակերտով ու 17 ուսուցչով)՝ 3 գրադարանով (1025 կտոր գիրք)։ 1972/73 ուս․ տարում շրջանում գործում էր 12 միջնակարգ, 9 ութամյա և
Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հուշարձանը Փանիկում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/52
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է