Ռ․ Ի․ Բոշկովիչ Ա․ Ս․ Բոշնաղյան աշխատության մեջ զարգացրել է նյութի կաոուցվածքի տեսությունը, ըստ որի, գո– յություն ունեն ոչ տարածական, անբաժա– նելի նույնական նյութական կետեր, որոնց միջև գործում են ունիվերսալ օրենքի են– թարկվող ուժեր։ Այդ օրենքի համաձայն, յուրաքանչյուր կետի շուրջը գոյություն ունի փոփոխական (ըստ փոխազդեցու– թյան ուժի բնույթի գոտիների բաժանված) ուժադաշտ, որը կետի շրջակայքում փոքր հեռավորությունների վրա վանողական է։ Հեռավորության մեծացման համեմատ ուժադաշտը հաջորդաբար դառնում է մերթ ձգողական, մերթ վանողական, իսկ տա– րածության այն մասերում, որտեղ կա– տարվում են այդ անցումները, փոխազդե– ցության ուժը հավասարվում է 0-ի (չեզոք գոտիներ)։ Կետից բավական հեռու ուժա– դաշտը վերջնականապես դառնում է ձգո– ղական (այս դեպքում օրենքը վեր է ած– վում ձգողության նյուտոնյան օրենքի)։ Երկու կետերի միջև փոխազդեցության ուժի մեծությունն ու բնույթը որոշվում է տարածության մեջ իրենց ուժագոտիների փոխդասավորությամբ։ Իր այս վարկա– ծով էր Բ․ բացատրում մարմինների առաձ– գականությունը, ամրությունը, պլաստի– կությունը են։ Ցուրահատուկ ուսմունք է զարգացրել նաև տարածության և ժամանա– կի չափման հարաբերականության վերա– բերյալ։ Գրկ․ Годыцкий-Цвирко А․ М․ Научные идеи Р․ И․ Бошковича, М․, 1959’
ԲՈՇՆԱՂՅԱՆ Արսեն Սերգեյի [26․6․1914] Նոր Բայազետ (այժմ4 Կամո) – 8․1․ 1972, Երեան], սովետական բանակի գե– ներալ–մայոր (1958)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Թբիլիսիի հետեակային (1932) դպրոցը և Օրենբուրգի ավիադպրոցը (1935)։ 1935–40-ին ծառայել է Հայկական առանձին լեռնա՜հրաձգային դիվիզիա– յում։ 1941–43-ին եղել է Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի օգնական։ Մասնակցել է Մոսկվայի պաշտպանու– թյան, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Սևաստոպոլի ռազմ, գործողությունների պլանների մշակմանն ու իրականացմանը։ Հետագայում աշխատել է որպես կորպու– սի օպերատիվ բաժնի, դիվիզիայի, ապա կորպուսի շտաբի պետ, բանակի հրամա– նատարի տեղակալ։ 1955-ին ավարտել է Գլխավոր շտաբի բարձրագույն ակադե– միական դասընթացները։ 1960–63-ին ծա– ռայել է Գերմանիայի սովետական զորա– խմբերում։ Պարգևատրվել է Լենինի, Կար– միր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքա– նշ աններով ու մեդալներով։
ԲՈՉՎԱՐ Անդրեյ Անատոլեիչ [ծն․ 26․7(8․8)․ 1902, Մոսկվա], սովետական մետաղագետ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946), սոցիա– լիստական աշխատանքի կրկնակի հերոս (1949, 1953)։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1923)։ Մտեղծել է էվտեկտիկ բյուրեղացման և ձուլման հատկությունների տեսություն– ները, սահմանել մետաղների և համա– ձուլվածքների վերաբյուրեղացման ջեր– մաստիճանային օրինաչափությունները (Բ–ի կանոն)։ Մշակել և աշխարհում առա– ջինը արմատավորել է ճնշման տակ ձևա– վոր ձուլվածքների բյուրեղացման մեթո– դը (1936)։ Արժանացել է պետ․ (1941, 1949, 1952, 1953) և լենինյան (1961) մրցանակ– ների։ Պարգևատրվել է Լենինի չորս շքա– նշանով։ Երկ․ Основы термической обработки спла– вов, 5 изд․, испр․ и доп․, М․–Л․, 1940; Ме– талловедение, 5 изд․, переработ․ и доп․, М․, 1956․ Գրկ․ А․ А․ Бочвар, в кн․։ Сплавы цвет* ных металлов․ К 70-летию со дня рожде1- ния А․ А․ Бочвара, М․, 1972․ ԲՈՊՊ (Ворр) Ֆրանց (14․9․1791, Մայնց– 23․10․1867, Բեռլին), գերմանացի լեզ– վաբան, պատմա՜համեմատական լեզվա– բանության հիմնադիր։ Բեռլինի համալսա– րանի պրոֆեսոր (1821–64), Պրուսական ԳԱ անդամ (1822)։ «Սանսկրիտի խոնարհ– ման համակարգը հունարենի, լատիներե– նի, պարսկերենի և գերմաներենի համե– մատությամբ» (1816) աշխատության մեջ բացահայտել է վերոհիշյալ լեզուների միջև եղած, հատկապես բայական, ընդ– հանրությունները։ Հիմնելով պատմա– համեմատական մեթոդը՝ Բ․ նպատակ է դրել քերականական իրակությունների հա– մեմատման միջոցով պարզել նրանց ծա– գումը։ Ըստ Բ–ի, քերականական մասնիկ– ները ծագել են բայական և դերանվանա– կան նախկին անկախ արմատներից, որոնք կցվելով լիիմաստ բառերին, կորցը– րել են իրենց ինքնուրույնությունը և վե– րածվել քերականական զանազան ցուցիչ– ների (կցականության կամ ագլուտինա– ցիայի սկզբունք)։ Առավել նշանավոր է Բ–ի «Սանսկրիտի, զենդերենի, հունարե– նի, լատիներենի, գոթերենի և գերմանե– րենի համեմատական քերականություն»-ը (1 հրտ․ 1833–35, 2 հրտ․ 1856–61), որ– տեղ նա հաստատել է այդ ժամանակ ճա– նաչված հնդեվրոպական լեզուների ցե– ղակցությունը։ Այդ աշխատության 2-րդ հրտ․ մեջ Բ․ հնդեվրոպական լեզուների շարքն է դասել նաև հայերենը, որի փաս– տերն օգտագործելիս հենվել է Պետերմա– նի և Վինդիշմանի ուսումնասիրություննե– րի վրա։ Նա ևս հայերենը համարել է իրանական լեզու, գտնելով, որ այն ավե– լի հնատիպ է, քան հին պարսկ․ և զենդ․։ Երկ․ Uber das Conjugationssystem der Sanskritsprache in Vergleichung mit jenem der griechischen, lateinischen, persischen und germanischen Sprache, Frankfurt am Main, 1816; Vergleichende Grammatik des Sanskrit, Zend, Armenischen, Griechischen, Lateinischen, Altslavischen, Gothischen und Deutschen, 3 Ausg․, Bd․ 1-3, B․-PH 1868-71։ Գրկ․ Ջահուկյան Գ․, Լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 1, Ե․, 1960։ Том– сен В․, История языковедения до конца XIX века, М․, 1938; Лоя Я․, История лингвистических учений, М․, 1968․ 9-․ Ջահուկյան
ԲՈՋԱԿ, տես Իշխան։
ԲՈՌԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, կեն– դանիների ինվազիոն հիվանդությունների խումբ։ Հարուցիչները տարբեր բոռերի թրթուրներն են, որոնք մակաբուծման տեղին համապատասխան անվանվում են՝ ենթամաշկային (Hypoderma, Vegemagena), ստամոքսային (Gastrophieus) և խոռոչա– յին (Oestrus, Rhinoestrus)։ Բ․ հ–ով հիվան– դանում են խոշոր և մանր եղջերավորնե– րը, եղջերուները, միասմբակավորները ևն։ Խոշոր եղջերավորների և եղջերուների Բ․ հ–ները հայտնի են հ ի պ ո դ և ր– մատոզներ, միասմբակավորների– նը՝ գաստրոֆիլոզներ, մանր եղջերավորներինը՝ էստրոզներ անուններով։ Խոշոր եղջերավորների մա– զերի վրա ենթամաշկային բոռերի դրած ձվերից 3–5 օրում դուրս են գալիս հի– պոդերմատոզ առաջացնող թրթուրներ, որոնք ծակելով մաշկը մտնում են դրա տակ, թափանցում ողնուղեղ կամ կերակ– րափող։ Հետագայում վերադառնալով մեջ– քի ու գոտկային հատվածների ենթամաշկ, մազափոխվում են, տեղակայման հատ– վածներում առաջացնում մոտ 150 բոռա– պալարներ, որոնցից թրթուրները դուրս գալով ընկնում են գետին, դառնում հարսն– յակ, ապա՝ փոխարկվում թևավոր միջատի (բոռի)։ Հիպոդերմատոզների ժամանակ նվազում է կաթնատվությունը, կենդանի քաշը, բոռապալարներից արժեքազըրկ– վում է կաշին։ Գաստրոֆիլոզներ առա– ջացնող թրթուրները ընկնում են բերանի խոռոչ, ապա անցնելով ստամոքս, տաս– ներկումատնյա և հաստ աղիք, կպչում են լորձաթաղանթներին՝ մնալով այդտեղ 9–10 ամիս։ Այդ ընթացքում խախտվում է ստամոքս՜աղիքային համակարգի գոր– ծունեությունը, նվազում կենդանիների աշ– խատունակությունը, կենդանի քաշը, իսկ առանձին դեպքերում լինում են անկում– ներ։ Խոռոչային բոռերը թռիչքի ժամա– նակ կենդանիների քթանցքներում դնում են թրթուրներ, որոնք քթի լորձաթաղան– թով անցնում են ճակատային ու ծնոտա– յին ծոցերը, երբեմն՝ գանգի խոռոչը՝ առա– ջացնելով մանր եղջերավորների էստրոզ– ները։ էստրոզների ժամանակ նկատվում է բորբոքումներ, քթից շճա–թարախային հոսք, նվազում է կենդանիների քաշը, բրդատվությունը, իսկ ինտենսիվ վարակ– վածության դեպքում՝ զգալի անկումներ։ Հիվանդությունը տևում է մեկ ամիս։ Բ․ հ–ով հիվանդանում են նաև ուղտերը և հս․ եղջերուները։ Բ․ հ–ների դեմ օգտա– գործվում են քիմ․ միջոցներ (քլորոֆոս, յոդի ջրային լուծույթ ևն)։ Կիրառվում են նաև անասնաբուժական ընդհանուր միջոցառումներ։ Ս․ Ղևոնդյան
ԲՈՌԵՐ, երկթև միջատներ։ Մարմնի երկարությունը 7–15 Վճ է՝ բաղկացած երեք մասից՝ գլուխ, կուրծք և փոր։ Գլխի կողմնային մակերեսին կան երկու բարդ և երեք պարզ աչքեր։ Հասուն Բ․ հիմնա– կանում մազածածկ են, երբեմն՝ մերկ։ Բերանային օրգանները վատ են զարգա– ցած, սնունդ չեն ընդունում, ապրում են թրթուրային շրջանում կուտակած սննդա–