535) հնւոո, այդ տերիտորիան անցավ Բյու– զանդիային։ VI–VII դդ․ բնակություն հաս– տատեցին սլավոնները։ XII – XIV դդ․ Բոս– նիան ֆեոդալական իշխանություն էր։ XII դ․ վերջերից Բ–ում և Հ–ում տարած– վեց բոգոմիլությունը (տես Բոգոմիչներ), ստեղծվեց, այսպես կոչված, բոսնիական եկեղեցին։ Ա63-ին Բոսնիան, իսկ 1482-ին Հերցեգովինան գրավեցին թուրքերը։ 1583-ին Բ․ U Հ․ միավորվեցին Բոսնիայի փաշալիքի՝ մարզի մեջ։ Ֆեոդալների մե– ծամասնությունը և բնակչության մի մասն ընդունեց իսլամը։ Բ–ի և Հ–ի ժողովուրդը պայքարում էր ազգային և սոցիալական հարստահարման դեմ, որի բարձրակետը հանդիսացավ 1875–78–ի Հերցեգովինա– բոսնիական ապստամբությունը։․ Բեռլինի կոնգրեսի (1878) որոշմամբ Ավստրո–Հուն– գարիան իրավունք ստացավ օկուպացնել Բ․ և Հ․ ու իր կառավարումը մտցնել այն– տեղ։ 1908-ին Ավստրո–Հունգարիան անեք– սիայի ենթարկեց Բ․ U Հ․։ 1914-ի հունիսի 28-ին ավստ․ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդի– նանդի սպանությունը Սարաեոյում (տես Սարաեոյի սպանություն) առաջին հա– մաշխարհային պատերազմի առիթ ծա– ռայեց։ 1918-ին, Ավստրո–Հունգարիայի փլուզումից հետո, Բ․ և Հ․ մտան սերբերի, հորվաթների, սլովենների թագավորու– թյան մեջ (1929-ից4 Հարավսլավիա), 1921-ին միավորվեցին միասնական տե– րիտորիալ մարզի մեջ։ Բ․ և Հ․ ֆաշիստա– կան զավթիչների դեմ հարավսլավական ժողովուրդների ազատագրական պատե– րազմի կարեոր կենտրոններից էր։ Երկ– րի ազատագրումից հետո (1945) Բ․ և Հ․ ժող․ հանրապետության իրավունքով մտավ ՀՖԺՀ մեջ։ 1963-ից Բ․ և Հ․ սոցիա– լիստական հանրապետություն է ՀՍՖՀ կազմում։
ԲՈՍՊՈՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Բ П U- պ n ր, հին ստրկատիրական պետություն Սե ծովի հյուսիսային ափին։ Կազմավոր– Ոսկյա սանրի քանդակազարդ վերնամասը (մ․ թ․ ա․ IV դ․ 1-ին կես, Սոլոխի դամբարա– նաբլուր) Կապարճի արծաթյա երեսապատը (մ․ թ․ ա․ IV դ․, Սոլոխի դամբարանաբլուր), պատճեն Թագավորական դամբարանաբլուր Կերչում․ դրոմոսը (նախամուտքը, մ․ թ․ ա․ ^դ․) վել է մ․ թ․ ա․ մոտ 480-ին՝ Կերչ և Թաման– յան թերակղզիների հուն, քաղաքների միավորման հետևանքով։ Մայրաքաղաքը եղել է Պանտիկապեյոնը (այժմ՝ Կերչ), խոշոր քաղաքները՝ Թանագորիան, Գոր– գիպիան (այժմ՝ Անապա), Թեոդոսիան, էլեկտրյա (ոսկու և արծաթի համա– ձուլվածք) անոթ (մ․ թ․ ա․ IV դ․, Քուլ–Օբայի դամ– բարանաբլուր, էրմիտաժ, Լենին– գրադ) Հերմոնասան (այժմ՝ Թաման), հետագա– յում՝ Տանաիսը։ Մ․ թ․ ա․ V դ․ և IV դ․ 1-ին կեսին նրա կազմի մեջ են մտել նաև սկյութ– ներով և սինդո–մեովտական ցեղերով բնա– կեցված շրջանները։ Բ․ թ–ում իշխել են Արքեանակտյան (480–438), այնուհետև՝ Սպարտոկյան (438–103) գահատոհմերը։ Տնտեսությունը և մշակույթը ծաղկում են ապրել մ․ թ․ ա․ IV–III դդ․։ Բ․ թ․ եղել է Հունաստանի և Փոքր Ասիայի քաղաքնե– րի հացի գլխավոր մատակարարողը։ Ար– տահանվել են անասուն, ձուկ, կաշի, ինչ– պես նաև ստրուկներ, իսկ Միջերկրա– ծովյան երկրներից՝ ներմուծվել գինի, ձիթապտղի յուղ, գործվածքեղեն, մետաղ– յա և խեցեգործական առարկաներ։ Մ․ թ․ ա․ II դ․ Բ․ թ․ ապրում էր սոցիալ–տնտ․ սուր ճգնաժամ, որի պատճառով Պերի– սադես V թագավորը, վախենալով ստրուկ– ների ապստամբությունից և սկյութների հարձակումներից, իշխանությունը հանձ– նեց Պոնտոսի թագավոր Միհրդատ VI-ին։ Մ․ թ․ ա․ 107-ին Բ․ թ–ում բռնկվեց ստրուկ– ների խոշոր ապստամբություն (տես Սավ– մակի ապստամբություն)։ Պոնտոսի թա– գավորի գերիշխանության ներքո Բ․ թ․ ներքաշվել է Հռոմի դեմ երկարատև պա– տերազմի մեջ, իսկ Միհրդատի մահից հետո՝ ընդունել Հռոմի գերիշխանությու– նը։ Մ․ թ․ I և II դդ․ Բ․ թ․ որոշ ծաղկում է ապրել, սակայն ստրկատիրական կար– գերի նոր ճգնաժամից դարձյալ թուլացել է։ III դ․ Բ․ թ–յան վրա են հարձակվել բար– բարոսական ցեղերը (գոթեր, բորաններ ևն)։ Վերջին հարվածը հասցրել է հոների արշավանքը, որի հետևանքով IV դ․ վեր– ջին Բ․ թ․ վերացել է։ Բ․ թ–յան արվեստում միահյուսվել են հուն, և տեղական մշա– կույթները։ Կառուցվածքով նրա քաղաք– ները նման էին Հունաստանի և Փոքր Ասիայի քաղաքներին։ Պեղումներով բաց– վել է Պանտիկապեյոնի ակրոպոլիսը։ Տա– ճարներում և հասարակական շենքերում կիրառվել է հոնիական կամ դորիական օրդերը (Ասպուրգի տաճարը Պանտիկա– պեյոնում, մ․ թ․ I դ․)։ Բազմաթիվ են քարե դամբարանները (թագավորական դամբա– րանը Պանտիկապեյոնի մոտ, մ․ թ․ ա․ IV դ․)։ Մ․ թ․ ա․ V–I դդ․ քանդակագոր– ծական նմուշները (պատանու պատկերով մարմարյա կոթող Պանտիկապեյոնից, սֆինքսի, Աֆրոդիտեի, ջրահարսների պատկերներով խեցե անոթներ) հիմնա– կանում ներմուծվել են Հունաստանից։ Գեղանկարչությանը հատկանշական է եղել չորությունը և լոկալ գույնը։ Գբկ․ Гайдукович В․ Փ․, Боспор- ское царство, М․–JI․, 1949․
ԲՈՍՏԱՆՋՅԱՆ Կարապետ Մկրտչի [ծն․ 21․11․1918, գ․ Գումիստա (այժմ՝ Աբխա– զական ԻՍՍՀ Սուխումի շրջանում)], հայ սովետական փիլիսոփա։ Փիլ․ զիտ․ դ–ր (1966), պրոֆեսոր (1966)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Երևանի պետ․ համալ– սարանի պատմության ֆակուլտետը (1941)։ 1947-ից դասախոսում է Երևանի К»․ Աբով– յանի անվ․ հայկական պետ․ մանկավար– ժական ինստ–ում (1964–73–ին՝ գիտկո– մունիզմի ամբիոնի, 1973-ից՝ փիլիսոփա– յության ամբիոնի վարիչ)։ Զբաղվում է գիտական կոմունիզմի և պատմական մատերիալիզմի տեսության, մասնավո– րապես, կոմունիստական արտադրաեղա– նակի ձևավորման դիալեկտիկայի հար– ցերի ուսումնասիրությամբ։ Երկ․ Սոցիալիստական տնտեսակարգի հիմ– նական գծերը, Ե․, 1958։ Диалектика станов– ления коммунистического способа производ– ства, М․, 1967․
ԲՈՍՏԱՆՋՅԱՆ Միհրան Միհրանի (22․8․ 1913, Սուխումի շրջանի Վերին էշերա գ․– 19․2․1959, Գագրա), Սովետական Միության հերոս (22․2․1944), լեյտենանտ։ Մ․ Մ․ Բոստանջյան ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1936-ին ավարտել է կրտսեր հրամանատարների կապի դըպ– րոցը։ Հայրենական մեծ պատերազմում մասնակցել է Ստալինգրադի ճակատա– մարտին, Ուկրաինայի, Ռումինիայի ազա– տագրմանը։ Եղել է վաշտի, ապա՝ գումար– տակի քաղղեկ։ Հատկապես աչքի է ընկել Դնեպրի գետանցման մարտերում, որի համար և արժանացել է Սովետական Միու– թյան հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։ վ․ Ղւսզախեցրսն